• Վահե Դանիելյան
  • 1984 թ. Միջազգային Օլիմպիական Կոմիտեն հիմնել է Սպորտի արբիտրաժային դատարանը (ՍԱԴ), որը զբաղվում է սպորտային վեճերի լուծմամբ: ՍԱԴ-ի ադ հոկ (ad hoc) տրիբունալը տարբերակում է օրենքի կիրառման կանոններ և խաղի կանոններ: Օրենքի կիրառման կանոնները ենթակա են բողոքարկաման (օրինակ՝ մարզիկի որակազրկումը): Խաղի կանոնները (օրինակ, 11 մետրանոցի առկայությունը ֆուտբոլում), որպես կանոն, ենթական չեն բողոքարկման, քանի որ դրանով կխախտվեն մրցումների արդյունքների կայունությունը, և մրցումներում հաղթանակը կպայմանավորվի որոշակիորեն ոչ թե խաղի կանոններին համապատասխան առավելությամբ, այլ ավելի ճարպիկ իրավաբան ունենալով: Միայն բացառիկ դեպքերում բողոքարկման ենթակա են մրցավարների այն որոշումները, որոնք ընդունվել են կամայականորեն՝ կոպտորեն խախտելով արդար խաղի կանոնների սկզբունքը: 2004թ. Աթենքի Օլիմպիական խաղերի ժամանակ 42 կմ մրցավազքի ընթացքում, երբ վերջնակետին 5 կմ էր մնում հանդիսատեսներից մեկը հարձակվում է Բրազիլիայի ներկայացուցիչ Դե Լիմայի վրա, ով այդ պահին բոլորից առաջ էր: Միջամտությունից հետո Բրազիլացուն հաջողվում է շարունակել վազքը և գրավում է երրորդ տեղը: Դե Լիման բողոք է ներկայացնում ՍԱԴ և ստանում ոսկե մեդալ, թեև հնարավոր էր, որ մնացած 5 կմ վազքուղում այնուամենայնիվ չկարողանար պահել առավելությունը: Մեր մարզիկի նկատմամբ առերևույթ (prima facie) կամայականորեն, կոպտորեն խախտվել է արդար խաղի կանոնների սկզբունքը՝ հաշվի առնելով 1.Սպորտային մեկնաբանների բուռն արձագանքը, 2.Նախորդ մրցելույթների ժամանակ մարզիկի նկատմամբ կիրառված նվազագույնը վիճելի համանման որոշումները, 3. Մարզչական բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձանց կողմից կողմնակալ հայտարարությունները, եթե դրանց վերաբերյալ կան ապացույցներ, եթե ոչ, ապա մամուլում տարածված համապատասխան տեղեկատվությունը, ինչը վերահաստատում է անձնական հաշվեհարդարի կասկածները: Հ.Գ. Կարծում եմ ՀԱՕԿ-ը պարտավոր է ապահովել համապատասխան իրավական աջակցություն մեր մազիկին ՍԱԴ դիմելու համար, իսկ Change.org-ում սկսված ստորագրահավաքը ոչինչ չի կարող տալ, անգամ եթե հավաքվի 1 միլիարդ ստորագրություն Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.danielian/posts/1022775517830285 ...

    Կարդալ ավելին
  • Պատմականորեն արժանապատվությունը եղել է բարձրագույն արժեք: Վերջինիս համար մարդիկ անգամ կյանք են զոհել դուելների ժամանակ: Ամենավառ օրինակը Տրոյայի գահաժառանգ Հեկտորի և Աքիլլեսի մենամարտն է Տրոյայի պարիսպների մոտ: Հասարակ զինվորը մարտահրավեր էր նետել մի ամբողջ թագավորության գահաժառանգի, որն այնքան արժանապատվության զգացում ուներ, որ ընդունեց այն: Կարող ե՞ք պատկերացնել այսօրվա արժեքներով մարդիկ ինչպես կվարվեին. կամ կնետահարեին Աքիլլեսին պարիսպներին չհասած, կամ էլ լավագույն դեպքում կձերբակալեին, իսկ Աքիլլեսին անգամ մատով չդիպան, երբ սպանեց Հեկտորին ու դիակն իր հետ տարավ: Արժանապատվությունը որպես մարդու իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն ամրագրված է նաև մեր Սահմանադրությամբ: Բայց դեռևս մեծամասնության խեղված արժեքային համակարգին խորթ է այս վեհ զգացումը, որը զոհաբերվում է հանուն խիստ ժամանակավոր «ձեռքբերումների»: Ես հավատում եմ, որ նոր սերունդը դիմադրելու է հանուն փողի կամ իշխանության փչանալու գայթակղությանը, քանզի հեռու չէ սերնդափոխությամբ արժեքային հեղափոխությունը, և ովքեր ժամանակին կուլ են գնացել կեղծ պատրանքների, ստիպված անջնջելի խարանով քարշ են տալու իրենց ստոր գոյությունը: Հ. Գ. Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորում եմ բոլոր արժանապատիվ հայորդիներին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.danielian/posts/991811037593400 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/NzH8QgWUKbiazeJTSsd2.jpg

    Ամփոփվեց «ԱԽՈՒՐՅԱՆ» ԵՀԿ-ի կողմից իրականացվող «Մարտունակ երիտասարդ՝ հզոր բանակ» ռազմահայրենասիրական ծրագիրը: Ծրագրի շահառու՝ ՀՀ 10 մարզերից, Արցախից, Ջավախքից և Երևան քաղաքից, 16-18 տարեկան 40 երիտասարդները Շիրակի մարզի Թորոսգյուղի «Երեքնուկ» հանգստյան գոտում մասնակցեցին վրանային ճամբարին, որի ընթացքում ինտերակտիվ սեմինարների միջոցով ծանոթացան զինծառայությանն առնչվող բոլոր թեմաներին, հնարավորություն ստացան իրենց հուզող հարցերն ուղղել ոլորտի փորձագետներին: Մասնակիցների օրակարգը բացառապես զինվորական ծառայության հիման վրա էր կառուցված` իր մեջ ներառելով առողջ ապրելակերպի, զինվորական պատրաստակամության, ճանաչողության, հայոց պետականության պահպանման և հայրենասիրության տարրեր: Ճամբարի վերջին օրը մասնակիցներն այցելություններ կատարեցին ՀՀ ՊՆ ԶՈւ Գյումրի քաղաքում տեղակայված N զորամաս, որի արդյունքում հնարավորություն ունեցան պրակտիկորեն ծանոթանալու զինվորական առօրյային, և Ազատամարտի փառքի թանգարան, որտեղ երիտասարդներին ներկայացվեցին Արցախյան հերոսամարտում կռված հերոսներն ու հերոսուհիները, նրանց կատարած սխրանքները, հայոց բանակի հիմնադիրներն ու հիմնադրման պայմանները: Ծրագրի ավարտին երիտասարդներին հանձնվեցին ծրագրի մասնակցության հավաստագրերը:  Ծրագրի նպատակն է` երիտասարդների մեջ սերմանել հայրենասիրություն, ազգասիրություն՝ նպատակ ունենալով վերջիններիս շրջանում բարձրացնել հայկական բանակի հանդեպ հարգանքը, սերը և հայկական բանակում ծառայելու պատրաստակամությունը։  Ծրագիրն իրականացվեց ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ և  Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե Առաջնորդարանի աջակցությամբ։

    Կարդալ ավելին

Քաղաքականություն