Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Ռուբեն Մելիքյան
  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը 2016թ. մայիսից իրականացվող փաստահավաք առաքելության շրջանակներում ուսումնասիրության առարկա է դարձրել 2017 թվականի փետրվարի 24-ին և 25-ին Թալիշ գյուղի հրետակոծության, ինչպես նաև փետրվարի 24-ի լույս 25-ին գիշերը Արցախի պետական սահմանին տեղի ունեցած իրադարձությունները՝ որպես մարդու իրավունքների նոր կոպիտ խախտումների կատարմանն ուղղված փոխկապակցված իրադարձություններ:​ Մասնավորապես, մարտի 2-ին կատարվել է փաստահավաք այցելություն Թալիշ գյուղ, որի ընթացքում կատարվել է փաստերի անմիջական ուսումնասիրություն, ինչպես նաև իրականացվել են հարցազրույցներ վարչակազմի ներկայացուցիչների և Թալիշում բնակվող քաղաքացիական անձանց հետ: Հարցազրույց է իրականացվել նաև փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Արցախի պետական սահմանի Մարտունու հատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ՝ հիմնվելով փետրվարի 26-ին հրապարակված տեսագրության վրա: Հարցազրույցն իրականացվել է Արցախի պաշտպանության բանակի՝ տեսավերահսկողություն իրականացնող սպայի հետ: Փաստահավաքության արդյունքում պարզվել է, որ փետրվարի 24-ի առավոտյան և հաջորդ օրը երեկոյան Թալիշ գյուղի ուղղությամբ Արդբեջանական կողմից արձակվել է ընդհանուր առմամբ շուրջ 15 արկ, որոնք պայթել են օդում և մահացու վտանգ ստեղծել գյուղում բնակվողների համար: Ընդ որում, արկերի հիմնական մասը պայթել է գյուղի կենտրոնում՝ դպրոցի շենքի մերձակայքում: Այլ կերպ՝ Ադրբեջանը կիրառել է ոչ ընտրողական զինատեսակ քաղաքացիական նշանակության օբյեկտի նկատմամբ: Փետրվարի 24-ի լույս 25-ին գիշերը Արցախի պետական սահմանի Մարտունու հատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հարցազրույցի ընթացքում պարզվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը փաստացի փորձել են գիշերով հարձակում գործել Արցախի պետական սահմանը պաշտպանող զինծառայողների նկատմամբ (տեսագրությունը հասանելի է https://youtu.be/PGu1jUalsRA հասցեով)։ Նպատակին հասնելու դեպքում առկա էր մեծ հավանականություն, որ զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ կկատարվեին 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների հետ նույնաբնույթ վայրագություններ: Այդպիսի հավանականության մասին, ի թիվս այլոց, վկայում է Ադրբեջանական հասարակությունում հայատյացության շարունակական խորացման փաստը: Այսպես, փետրվարի 26-ից ի վեր ադրբեջանական օգտատերերը վերստին սկսեցին սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածել 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում Իսլամական պետության ոճով կատարված ռազմական հանցագործություններ պատկերող լուսանկարներ և տեսագրություններ՝ ինչպես մեր կողմից փաստագրված, այնպես էլ նոր ի հայտ եկած: Այսպես, նոր ի հայտ եկած տեսագրությունում պատկերված Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը փաստացի հնչեցնում է «ցեղասպանություն կատարելու» սպառնալիք (տեսագրության 0:24-0:42 վայրկյաններ): Ընդ որում, մեր կողմից արձանագրված բոլոր մեդիանյութերը համատարած ուղեկցվել են ակնհայտ հայատյացություն պարունակող մեկնաբանություններով: 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի թույլ տված վայրագության համակարգված դեպքերին միջազգային հանրությունը պատշաճ արձագանք և իրավական գնահատական դեռևս չի տրվել, որի արդյունքում ձևավորվել է Ադրբեջանի անպատժելիության ընկալում: Դա ինքնին հիմք է տալիս պնդելու, որ 2017 թվականի փետրվարի 24-ին և 25-ին Արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունները առերևույթ պատճառական կապի մեջ են 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների հետ: Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ...

    Կարդալ ավելին
  • «Արդեն չորրորդ ընկերն է հարցնում՝ ինչ գրքույկ էր դրված սեղանին։ Պատասխանում եմ հրապարակավ՝ Եվրոպական կոնվենցիան ադրբեջաներեն լեզվով։ Փոխանցել եմ Հուսեյնզադեին»: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/rubenmelikian/posts/10212041091966767 ...

    Կարդալ ավելին
  • Երեկ Սենեգալի զորքերը ներխուժել են Գամբիա։ Ո՞վ էր տեղյակ այս իրադարձությունից։ ԼՐԱՑՈՒՄ. Այս հարցը դրել եմ, որպեսզի մի պահ մտածենք. որքա՞ն է այս լուրը մեզ հետաքրքրում, և պատրա՞ստ ենք արդյոք ժամանակ տրամադրել հասկանալու՝ ով է ճիշտ, ով է սխալ։ Աշխարհի բնակչության երևի 98%-ին Արցախի հարցը նույնքան է հետաքրքրում, որքան մեզ Գամբիայի ու Սենեգալի խնդիրները։ Գլոբալ մակարդակում հանրային կարծիքի վրա ազդելը տևական, նպատակասլաց, բազմավեկտոր, համալիր աշխատանք է պահանջում։ Անելիք ունենք յուրաքանչյուրս։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rubenmelikian/posts/10211887623810159 ...

    Կարդալ ավելին
  • Շուշիի Նիկոլ Դումանի փողոցը հիմնանորոգվում է։ Տեխնոլոգիական համալսարանը, Նարեկացի արվեստի միությունը, ինչպես նաև Ջդրդուզը (Ձիատափը) կդառնան ավելի հասանելի։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=10210545784145006&set=a.10201813940734378.1073741826.1358020911&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Արա Պապյանը սկսել է լայնամասշտաբ հակաարցախյան քարոզչություն։ Ես ուղղակի ապշած եմ։ Ընդհանուր ընկերներին խնդրում եմ նրան բացատրել, որ իր արարքը պարզապես դավաճանություն է։ Դուք լավ գիտեք, որ ես որակավորող բառեր չեմ շռայլում։ ԼՐԱՑՈՒՄ։ Նշել չեմ կարող, որովհետև ընկեր չենք։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rubenmelikian/posts/10210186263157206 ...

    Կարդալ ավելին
  • Մի բան պետք է քաջ գիտակցել. սա Առաքելոց վանքի կռիվը չէ։ Ժամանակներն էլ Առաքելոց վանքի կռվի ժամանակները չեն։ Աշխարհն էլ Առաքելոց վանքի կռվի աշխարհը չէ։ Ու ամենակարևորը. դիմացը կանգնածներն էլ Օսմանյան կայսերական բանակի գումարտակները չեն։ Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/rubenmelikian/posts/10210143513888501 ...

    Կարդալ ավելին
  • Լուսահոգի Վլադիմիր Նազարյանի խոսքն եմ հիշում. «Եթե Սահմանադրությունը Վեպ լիներ, ապա նրա գլխավոր հերոսը կլիներ Մարդը»: Վեպերին կյանքի իրավունք են տալիս ոչ միայն ընթերցողները, այլև գրաքննադատները: Սահմանադրության դեպքում` Սահմանադրական դատարանները, ընդհանուր իրավասության դատարանները, 21-րդ դարում՝ նաև օմբուդսմենները: ՀՀ բոլոր քաղաքացիներին, հատկապես` իմ գործընկեր Արման Թաթոյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին, ՀՀ դատական իշխանության ներկայացուցիչներին շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rubenmelikian/posts/10209958715268651 ...

    Կարդալ ավելին
  • Կարծում եմ՝ առկա է Վարդավառի իրավունքը և մարդու մյուս հիմնարար իրավունքները (ազատ տեղաշարժի իրավունք, սեփականության իրավունք, անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունք, և այլն) ողջամտորեն հավասարակշռելու և դրա հիման վրա՝ «խաղի կանոնները» հստակեցնելու անհրաժեշտություն ։) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10209943572410089&set=a.10201813940734378.1073741826.1358020 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/Pq3cXS5LurLPFRPUaeV5.jpg

    Փոխանակ էդ ադրբեջանական խնձորի արկղից արտադրողի կայքը վերցնեք /dad.az/ բացեք, նայեք, ուսումնասիրեք ու ամաչեք, որ Հայաստանում սկի դրան մոտ գյուղմթերքներ արտադրող ընկերություն չկա, շուխուր եք անում թե ոնց եղավ, որ ադրբեջանական խնձորը հայտնվեց Հայաստանում։ Բա շուկայական հարաբերությունները տենց հրաշք բան ա, դա չի ճանաչում փակ սահմաններ, պատերազմ և այլն, ապրանքդ որակով ա, էժան ա, մրցունակ ա, կհայտնվի նույնիսկ տոմագավկներով ռմբակոծված ավիաբազայում։ Դե հիմա եկեք մտածենք գոնե էնպիսի խնձոր աճեցնենք, որ մրցունակ լինի ադրբեջանականի նկատմամբ, այլապես խաղաղությունից հետո, նույն ադրբեջանցին ա վարձակալելու Հայաստանի այգիներն ու դաշտերը ու Վանոյի ականջը կանչի․ «Ադրբեջանցիները էլի կվարձակալեն Հայաստանի սարերը (որովհետև հայերը անասնապահ չեն, այլ պատմության մասնագետ), տարին յոթ ամիս անասուն կպահեն-կապրեն Վայքի, Սիսիանի, Շամշադինի, Ամասիայի, Դիլիջանի, Սևանի սարերում: Ու երբ հայաստանցիք շաբաթ-կիրակի ուզենան մայովկի գնալ և հայավարի ուշ արթնանալով (ոչ այնքան ուշ, որ շփոթես արիստոկրատի հետ, ոչ էլ վաղ՝ աշխատավոր մարդու նման), այդպես անորոշ մի ժամի երբ արթնանան ու փորձեն իրենց անտառներում ու սարերում աղբյուր գտնել՝ մոտը հանգրվանելու համար, զարմանքով կտեսնեն, որ տասնհինգ տարի առաջվա նման ազերիները արդեն հասցրել են իրենց հարթավայրերից ավելի շուտ տեղ հասնել ու բազմել մեր աղբյուրների գլխին և նույնիսկ արդեն քերթել են գառը և կրակ են գցել սամովարը: Իսկ Երևանի շուկաներում տերուտնօրեն կլինի էլի Նախիջևանի բանջարաբույծ խալխը: Այդքան հայ Երևանում հաստատ մնացած կլինի, որ Նախիջևանում բանջարաբոստանաբուծությունը վնասով չաշխատի: Արարատյան դաշտի ժողովուրդը Երևանի շուկաներում մրցակցությանը դժվար դիմանա, որովհետև հայ պագոնավոր ու անպագոն հսկիչը, ինչպես միշտ, օտարից նալոգը կվերցնի ավանդաբար առավել ապահովաբար: Վրացիները, որ տասնյակ միլիոն դոլարներ կունենան միայն խողովակներից, երևանցիներին կզրկեն ոչ միայն իշխանից, այլև սիգից, քանի որ կվճարեն եռակի, և ոչ մի ձկնորս ձուկ չի բերի Երևան»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mher1980/posts/1442714779112633

    Կարդալ ավելին

Քաղաքականություն