• Նանա Գնդոյան
  • «Խոսրովի արգելոցի վրա թռչում են 8-10 սև անգղ, որոնցից երկուսն իջան ծառերի վրա, արդեն բազմաթիվ թիթեռներ կան»,- ռադիոկապի միջոցով Խոսրովի անտառից Ճգնաժամային կառավարման կենտրոն են զեկուցում տեղում աշխատող փրկարարները. «Դա նշանակումա, որ էլ ծուխ չկա, անտառի կենդանիները վերադառնում են: Ստեղ մենակ մենք են, բնապահպաններն ու անտառային տնտեսության աշխատակիցները, բայց կենդանիները մեզանից չեն վախենում»։ Կապի վերջ։ Ընդունված է... ...

    Կարդալ ավելին
  • Օգոստոսի 18-ին վաղ առավոտյան ՀՀ ՊՆ ուղղաթիռի միջոցով Խոսրովի անտառի պետական արգելոցում իրականացված հետախուզության արդյունքում պարզվեց, որ անտառի անմատչելի (ցամաքային ճանապարհով) տարածքներում առկա են ծխացող օջախներ: ՀՀ ՊՆ ուղղաթիռը հրդեհի օջախների տեղանք է հասցրել ՀՀ ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական խմբերը՝ տեղում հետմարման աշխատանքներ իրականացնելու նպատակով:  ՀՀ ԱԻն Հիդրոմետ ծառայության տվյալներով՝ օրվա ընթացքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում. առանձին օջախների կրկնակի բռնկումից խուսափելու համար ՌԴ ԱԻՆ հատուկ նշանակության «ԻԼ-76» ինքնաթիռը կշարունակի հետմարման թռիչքները՝ անվտանգության խոնավ գոտիներ ապահովելով ծխացող օջախների շուրջ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nana.gndoyan/posts/1383909425040636 ...

    Կարդալ ավելին
  • «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռը շարունակում է հետմարման աշխատանքները ՀՀ ԱԻ նախարարության մասնագետների կողմից ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում իրականացրած հետախուզության արդյունքում, որոշում է կայացվել շարունակել «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի թռիչքները՝ հետմարման աշխատանքների իրականացման նպատակով:  Այս պահի դրությամբ ինքնաթիռն իրականացնում է 12-րդ թռիչքը: Խոսրովի արգելոցի տարածքում երեկոյան տեղացած անձրևի կարճատևության և ներկայումս անձրևի բացակայության պատճառով, «ԻԼ-76»-ը խնդիր ունի անվտանգության գոտիներ և խոնավ միջավայր սապահովել առանձին հրդեհային օջախների շուրջ՝ դրանց կրկնակի բռնկումը բացառելու նպատակով: ՀՀ ԱԻՆ 42 փրկարար և 2 քաղաքացիական անձ շարունակում են ցամաքային հրդեհաշիջման աշխատանքները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nana.gndoyan/posts/1383025738462338 ...

    Կարդալ ավելին
  •   Հ.Գ.-ով գրառում. հատուկ բոլոր նրանց համար, ովքեր կշահարկեն, թե «Խոսրովի անտառի հրդեհը անձրևն է մարել»։ Նշեմ, որ Խոսրովի արգելոցի տարածքում անձրևը սկսել է այսօր առավոտյան ժամը 8-ից հետո, իսկ մարումն իրականացվել է 7-ի կողմերը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nana.gndoyan/posts/1382144048550507 ...

    Կարդալ ավելին
  • Վայոց Ձորի անտառապատ տարածքում բռնկված հրդեհի վտանգավոր օջախները մարվել են Օգոստոսի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի մոտ գտնվող անտառում բռնկված հրդեհի (450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք) վտանգավոր օջախները հաջողվել է մարել՝ բացառելով հրդեհի հետագա տարածումը. տեղում աշխատող փրկարարները շարունակում են կրակի առավել մանր օջախների մարման աշխատանքները: ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը մեկնել է դեպքի վայր ուղղաթիռով կրակի օջախների տարածքային զննում իրականացնելու նպատակով: Հիշեցնենք, որ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, ԶՈՒ 165 զինծառայող և ոստիկանության ներքին զորքերի 150 ծառայող և 73 աշխատակից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nana.gndoyan/posts/1378654492232796 ...

    Կարդալ ավելին
  • «911» ծառայություն ահազանգ է ստացվում, որ քաղաքացին Ազատության պողոտայից քաղաքի կենտրոն գնալու ճանապարհին տհաճ հոտ է զգում: Ահազանգը փոխանցվում է կոմունալ ծառայություններին, ինչպես նաև գազի վթարային ծառայությանը: Կոմունալ ծառայությունից հետզանգ են կատարում և փորձում ճշտել ահազանգողի գտնվելու վայրը և այլ մանրամասներ: Մի քանի րոպե անց կոմունալ ծառայության աշխատակիցը զանգահարում է «911» և հայտնում, որ իրենք ևս կապվել են ահազանգող քաղաքացու հետ, և վերջինս ասել է, որ հոտն իր քթից է գալիս, այլ` ոչ թե քաղաքից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nana.gndoyan/posts/1368592723238973 ...

    Կարդալ ավելին
  • Առաջիկա 20 տարվա եղանակի կանխատեսում ))) 911 է զանգահարում մի քաղաքացի, որը հետաքրքրվում էր առաջիկա 20 տարվա եղանակի կանխատեսմամբ: - Արդյո՞ք ճիշտ եմ հասկացել, Ձեզ անհրաժեշտ է իմանալ եղանակային տվյալները 1996-2016թթ. ընթացքում: - Ո՛չ, ինձ անհրաժեշտ է իմանալ, թե ինչպիսի՞ եղանակ է լինելու մինչև 2036 թվականը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nana.gndoyan/posts/1341843845913861 ...

    Կարդալ ավելին
  • Մի տեսակ երկար բարի լույս ՀԱԿ-ից մինչև հնդկական սերիալ :) :) Երեկ Մաշտոցի պողոտայում խցանման մեջ էի հայտնվել ՀԱԿ-ի «խաղաղություն» գոչյուններով «խաղաղ» քայլերթի պատճառով, մի դառը, բայց կայուն ճշմարտություն կա՝ «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»...  Ինչևէ, մինչ սպասում էինք խաչմերուկի բացվելուն, ակամայից դարձա մոտ 8-11 տարեկան 2 երեխաների (քույր ու եղբայր էին) և իրենց մոր զրույցի ունկնդիրը: Երեխաները ոգևորված իրենց մորը բառացիորեն վերարտադրում էին հնդկական սերիալի հերոսուհի Քուշիի պրիմիտիվ երկխոսությունը մեկ այլ հերոսի հետ, մայրն էլ ոգևորված լսում էր՝ հպարտությամբ լի հայացքով հետևելով երթուղայինի այլ ուղևորների արձագանքին:  Ասում են, թե 4-րդ իշխանությունը չունի դաստիարակչական բաղադրիչ... սակայն ամենօրյա չափաբաժիններով սպառողին մատուցվող տեղեկատվությունն է, որ ձևավորում է հասարակության յուրաքանչյուր անհատի պսիխոսոմատիկ էներգետիկ դաշտն ու դրանով պայմանավորված իր գործունեությունը որպես հանրության մի մասնիկ: Հենց այսօր, այս պահին ենք «Քուշիով» ու «Ռամով» կրթում վաղվա պատգամավորներին... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nana.gndoyan/posts/1246834155414831 ...

    Կարդալ ավելին
  • #‎Խոսքի_ազատության_մասին_հակիրճ‬ Մարդն իրավունք չունի բղավել «Հրդեհ է, հրդեհ է» մարդկանցով լեփ լեցուն շենքում միայն նրա համար, որ ինքը պարզապես ցանկանում է բղավել «Հրդեհ է, հրդեհ է»: Արդյո՞ք սա սահմանափակում է խոսքի ազատության իրավունքը, այո, սահմանափակում է. այս սահամանփակումը կոչվում է պատասխանատվություն: Խոսքի ազատության իրավունքն առաջին հերթին պատասխանատվություն է: Ազատություն պահանջող մարդը պետք է պատրաստ լինի նաև կրել պատասխանատվություն, որը ծագում է տվյալ ազատության տնօրինման ժամանակ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nana.gndoyan/posts/1029076607190588 ...

    Կարդալ ավելին
  • Հայհոյանքի, թուքումուրի, հասարակության գրեթե բոլոր շերտերում միմյանց չհասկանալու և չլսելու հեղափոխություն... ոչ ավելին....‪#‎թուքումուրի_սիրահար_զանգված‬ ու քանի դեռ սա է թրենդը քաղաքակիրթ հասարակության կառուցումը հետաձգվում է անորոշ ժամանակով:  Ժողովրդավարությունը, օրենքի երկիր կառուցելը սկսվում է երկխոսելու, միմյանց լսելու, քաղաքակիրթ բանավիճելու ունակությունից: Ինչպե՞ս կարող է իշխանությանը խելքը գլխին օրակարգային մարտահրավերներ պարտադրել մի հասարակություն, որն անգամ իր ներսում ընդունակ չէ հանգել քաղաքակիրթ կոնսենսուսի՝ առանց ազգը «տականքների» և «նվիրյալների» բաժանելու: Հասարակության ցածր մշակութային մակարդակը, յուրաքանաչյուրիս պատասխանատվությունն է՝ որպես քաղաքացի, որովետև երբ հասարակական տրանսպորտի վարորդը ղեկին ծխում է, թունավորելով ուղևորներին, լռում ենք, երբ որևէ մեկը փողոցում թքում է, աղտոտում կամ ծխախոտը գցում է խոտերի մեջ, դառնալով խոտածածկ տարածքների հրդեհների պատճառ, լռում ենք... Յուրաքանչյուր փոփոխություն սկսվում է սեփական գիտակցական մակարդակի զարգացումից... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nana.gndoyan/posts/1014729065292009?notif_t=close_friend_activity¬if_id=146917290921847 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն