Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Հաս Չախալյան
  • Ձմեռ ու ցուրտ էր,երբ Հայկը հայտնվեց գիշերօթիկում :Նրա վախեցած աչքերը երբեմն սառում էին մի կետում:Որքան անգամն էր հարբեցող հայրը ծեծել նրան,դժվար էր իմանալ:Բայց ամեն անգամ նա պաշտպանել էր մորը ու քույրերին,որոնք թաքնվել էին մահճակալի տակ: Մի օր ուշ գիշեր էր,երբ մենք պատրաստվում էինք քնելև ես նկատեցի քրքրված անցքեր Հայկի ուսերն:Նա չսպաեց իմ հարցին: -Հորս ոտնահետքերն են,-սառնորեն ասաց նա ու թաքնվեց վերմակի տակ: Երբեմն ես լսում էի նրա հեկեկոցն ու ճիչը: Ու ամբողջ գիշեր չէի կարողանում քնել: Արդեն ութ ամիս էր նա չէր տեսել իր ընտանիքին:ՄԻ օր իմացանք,որ Հայկի մայրը եկել էր այցելության: Նա վազում էր գիշերօթիկի աստիճաններով:Կարոտի միջանցքում սպասում էր մայրը:Դեղին դեմքով և մաշված ձեռքերով մի կին,որի կապտուկներից տխրություն էր ծորում: -Մա՜մ,-բղավեց Հայկն ու ընկավ մոր ձեռքերի մեջ:էլ ոչինչ չկարողացավ ասել,արցունքների անձրևով թրջեց մոր այտերը ու մի քանի ժամ զգաց,որքա՜ն արագ է զարկում մայրական սիրտը,երբ լաց Է լինում զավակի համար: Նրա մայրը հազիվ էր քայլում:Հայկին ասել էր,որ ընկել էր պատահմամբ և ոչ մի խոսք չէր խոսել հորից: Մոր այցելությունից հետո Հայկը փոխվեց:Նրա խաժ աչքերն յուրօրինակ փայլ ստացան: Գիշերօթիկում բոլորս սիրում էինք նրան:Նա չարաճճի կատակներ էր անում մեզ համար: Երբ ճաշում էինք,նա հավաքում էր հացի փշրանքները,երբեմն բնազդաբար:Թվում էր՝բաժին էր հանում իր մոր ու քույրերի համար:Բայց հետո կերակրում էր շներին,որ անօթևան էին ու ոսկրոտ: Մենք ֆուտբոլ էինք խաղում,երբ ուսուցիչը ընդհատեց խաղը և կանչեց մեզ իր մոտ:Նա հուզված էր սաստիկ , կրծում էր շուրթերը և ակամա նայում էր Հայկին: Հայկը քարացել էր տեղում:Նա ուզում էր կռահել ուսուցչի ասելիքը,բայց ապարդյուն: -Մա՛յրդ, մահացել է,-հազիվ կարողացավ արտաբերել ուսուցիչը : Հայկը ոչ մի արձագանք չտվեց մեզ,սկսեց վազել գիշերօթիկի աստիճաններով,ինչպես այն օրը,երբ մայրը եկել էր այցելության: Նա կծկվել էր կարոտի միջանցքում ու գրկել ինքն իրեն:Աչքերը սեղմել էր իրար ու ատամներով կծել իր լեզուն:Բայց մի կաթիլ արցունք հոսում էր աչքերից,գրպանների մեջ հացի փշրանքներն էին դողում:Նա մենակ էր ու որբ,ինչպես այն ոսկրոտ շները,որ սպասում էին հացի փշրանքներին: Հաս Չախալյան Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=996589970456677&id=100003170508778&from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1468827592988463 ...

    Կարդալ ավելին
  • Երեկ ես բարձրացա հիշողության վերելակով:Ու սեղմեցի բոլոր կոճակները ու կանգ առա հինգերորդ հարկում:Վերելակի դռները հազիվ բացվեցին ու հազիվ ճանաչեցի մեր բնակարանը: Թակեցի դուռը :Դռան արանքից լսվեց հողաթափերի քսքստոց,որ նման էր տատիս,որ շտապում էր դռան առաջ,երբ լսում էր կես ոտնաձայն: Հետո ես մտա ներս ու անծանոթ մի կին ժպիտով բարևեց ինձ: Կարծեցի սխալ հասցեով եմ եկել և ուզում էի հեռանալ,բայց խոհանոցի տաք բույրը կանչեց ներս: Ամեն ինչ նույնն էր,ոչինչ չէր փոխվել:Տատս խոհանոցում ապուր էր եփում:Շերեփը ձեռքին փաթաթվեց ինձ:Ու նրա գոգնոցից ես հոտոտեցի մանկությանս բույրը: Հետո եղբայրս նետվեց խոհանոց ու կանչեց ինձ պատշգամբ:Մենք երկուսով սկսեցինք խաղալ թղթե նավակներով,որ պատրաստում էր եղբայրս ու նավարկում ջրափոսերում: Տատս միայնակ էր ապրում:Ես և եղբայրս գրեթե միշտ նրա հետ էինք: Ծնողներս որոշեցին մեկնել Հայաստանից ու ապրել օտար մի երկրում,որ հազարավոր մղոն հեռու էր իմ երազներից:Ես մեկնեցի ծնողներիս հետ,իսկ եղբայրս ՝մնաց տատիս մոտ:Ես նախանձում էի եղբորս,որ կարողացավ դեմ դուրս գալ ծնողներիս..... Երբ հեռանում էինք,անձրև էր ու ջրափոսերը լցվել էին արցունքներով,իսկ եղբայրս պատշգամբից կանգնած նայում էր մեզ: Մի օր տատս վատառողջ էր,նրանից հետո եղբայրս ապրում էր միայնակ: Անցել էր տասը տարի,երբ տատս չկար,իսկ եղբայրս դարձել էր զինվորական ու արժանացել տարբեր կոչումների: Երեկ վերադարձա Հայաստան,շտապեցի հիշողությունների մեր բույնը,բայց չգտա ո՛չ տատիս,ո՛չ եղբորս: Անծանոթ կինը,որ բացեց տան դուռը,մեր տան վարձակալն էր: Իմացա,որ եղբայրս մեկնել էր Ղարաբաղ և ոչ մի լուր չէր տվել մեզ: Երբ հիշողության վերելակում օդը ծանր էր ու հորս զանգից,պարզ դարձավ՝երբեք չեմ տեսնելու եղբորս: Նա զոհվել էր անցած գիշեր թշնամու դեմ տարած հաղթանակաից: Ես ուզեցա վերադառնալ հինգերորդ հարկ,որովհետև լացս խեղդելու համար տատիս գոգնոցն էր հարկավոր: Արցունքներս հոսեցին ջրափոսերի մեջ,որ սպասում էին եղբորս նավակներին..... Հաս Չախալյան Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=982920635156944&id=100003170508778 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/bG5EiWZPvdLIp3DCH1Wd.jpg

    ԵԽԽՎ տխրահռչակ կաշառակեր նախագահ Պեդրո Ագրամունտը,ով իր պաշտոնական դիրքից օգտվելով բավական հարստացել է նավթախավիարային կապերի մեջ մտնելով ապշերոնյան բռնապետի վարչակարգի հետ և չի ցանկանում Սիրիա մեկնելուց և խայտառակվելուց հետո հրաժարական տալ ԵԽԽՎ նախագահի պաշտոնից սկսել է "մեղավորների" անուներ տալ,թե ովքեր են կանգնած իր անվան շուրջ վերջին օրերին կապված սկանդալի հետևում... Ագրամունտի մամլո խոսնակը իսպխանական El Confidencial-ին տված հարցազրույցում Ագրամունտի դժբախտությունների մեջ մեղադրել է հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսին և նրա կողմից հովանավորվող հիմնադրամներին,ինչպես նաև Հայաստանին...Պարզվում է,որ անմեղ Ագրամունտին չար ռուսները խաբեությամբ տարել էին Սիրիա,նրա կամքին հակառակ պարտադրել էին հանդիպել եվրոպացիների համար բռնապետ համարվող այդ երկրի նախագահ Բաշար Ասադին,ժպիտը դեմքին նկարահանվել նրա հետ,իսկ այդ ամենի մասին տեղեկություններն էլ տրամադրել Ագրամունտի թշնամի Սորոսին,ով գիշեր ցերեկ նստած մտածում է,թե ինչպես զրկի Պեդրոին ԵԽԽՎ նախագահի պաշտոնից... Հայաստանն էլ մեղավոր է այնքանով,որ դեռ 2013 թ-ի հունվարին European Stability Initiative (ESI) անկախ եվրոպական վերլուծական կենտրոնի հրապարակած խայտառակ բացահայտումների մեջ՝ կապված ԵԽԽՎ շրջանակներում Ագրամունտի և Ադրբեջանի իշխանությունների միջև համագործակցության,որի արդյունքում Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման մասին զեկույց պատրաստող Ագրամունտն ամեն ինչ արել էր,որ այդ զեկույցում Ալիևի հասցեին ոչ մի քննադատություն չհնչի...Իսկ հետագայում Ագրամունտ -Ալիև նավթախավիարային գործարքներն էլ ավելի մասշտաբային բնույթ ստացան,որի կիզակետում վերջին տարվա մեջ Ագրամունտ,բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթեր և բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչ եռյակն էր... Պարզվում է,որ եթե Ագրամունտը և նրա նման ոչ պակաս "ագրամունտները" կաշառք են վերցնում Ալիևից,որը հետագայում բացահայտվում է,ապա մեղավորը ոչ թե կաշառակերն է,այլ՝բացահատյողը և այդ մասին բարձրաձայնողը...Վերջին պարագայում՝դա Հայաստանն է... Այս ամենը սպասելի էր...Ագրամունտի շուրջ բարձրացված սկանդալից ժամեր անց նրա "համադասարանցի" որոշ կաշառակերներ իրենց հարցազրույցներում ակնարկում էին,թե ով կամ ովքեր են մեղավոր Ագրամունտի շուրջ ստեղծված իրավիճակի համար... Իսկ ապրիլի 27-ին կայքին հարցազրույց տված Ագրամունտի մտերիմ ընկեր,ԵԽԽՎ-ում Իսպանիան ներկայացնող պատգամավոր Ժորդի Շուկլուն,ում անունը ևս կա ESI-ի Ալիև-ԵԽԽՎ պատգամավորներ նավթախավիարային գործարքների բացահայտումների մեջ ևս փորձել էր հայերին մեղադրել այս ամենի մեջ... Հատկանաշական է,որ Ագրամունտի մամլո խոսնակը իր հարցազրույցում նաև մեղադրել է ուկրաինացի պատգամավորներին հակաագրամունտյան դիրքորոշման համար...Բայց չգիտես ինչու մոռացել է նշել վրացիներին,որոնք ևս բավական ակտիվ պահանջում են Ագրամունտի հրաժարականը... Իմ կողմից ավելացնեմ,որ եթե կաշառակեր և հակահայ գործունեություն ծավալող Ագրամունտի մամլո խոսնակը հայերին է մեղադրում այս ամենում,ապա ես շատ ուրախ եմ...Հայաստանը "ագրամունտահարեց" ԵԽԽՎ-ի Բաքվի գրպանում գտնվող նախագահին... Հ.Գ.Ագրամունտի մամլո խոսնակը մեղադրելով Սորոսին,հայերին և այլոք Ագրամունտի դեմ արշավի համար,չգիտես ինչու չի նշում,որ երեկ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած Ագրամունտի "իմպիչմենտի" քվեարկության ժամանակ Ագրամունտին կողմ են քվեարկել ընդամենը 3 պատգամավոր՝2 իսպանացի և 1 ազերի թուրք...

    Կարդալ ավելին