• Անահիտ Մութաֆյան
  • Ինձ հետ մեծացած ու ինձ հետ հասունացած ընկեր, իմ պաշտպան ու իմ հպարտություն, իմ թև ու թիկունք, իմ հարստություն: Շնորհավոր տոնդ, Հայոց բանակ, շնորհավոր տոնդ, հայ զինվոր` 18-ամյա պատանի, բայց ուժեղ ու անվախ առյուծասիրտ հերոս: Գլուխ եմ խոնարհում հայոց սպարապետի առաջ բանակաշինության ծանր գործը սկսելու և կայունացնելու համար, գլուխ եմ խոնարհում բոլոր հերոսների առաջ, ովքեր կանգնել են բանակի կողքին՝ սկսած Մոնթեից մինչ Արմենակ Ուրֆանյան.... Ձեր գոիծն անմահ է, տղերք... Շնորհավոր տոնդ, Հայ զինվոր... Շնորհավոր տոնդ, զինվոր ծնող ու զինվորին հավասար 2 տարի ծառայող Հայ մայր... Շնորհավոր տոնդ, Հայաստան... Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/anahit.mutafyan/posts/1354286544633492 ...

    Կարդալ ավելին
  • Ես ուղղակի ապշած եմ։ Երեկ մի խումբ մտավորականների անունից նամակ էր հրապարակվել ի պաշտպանություն մարդասպանության համար դատարտված Մհեր Ենոքյանի։ Սիրտս զգում էր, որ մի բան այն չի։ Մեր երկրում հաճախ են կեղտոտ խաղերի համար շահարկում մտավորականների անունը։ Այսօր զրուցեցի այդ նամակը ստորագրածներից մեկի՝ իրական մտավորական Հասմիկ Պապյանի հետ։ Զարմացած եմ և զայրացած՝ Հասմիկ Պապյանը որևէ նամակի տակ չի ստորագրել։ Չգիտեմ ով է, այս ստախոսության հեղինակը, բայց զգուշացնում եմ չհամարձակվեք արվեստի գործիչներին կեղտոտ ռազբորկաների մեջ ներքաշել։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anahit.mutafyan/posts/1155054001223415 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/k1qVlw8nO0ur1ZbjBdHv.jpg

    Նոյեմբեր ամսվա սեղանին դեռ տեղ կգտնվի թարմ բանջարեղենի ու պտղարմատների համար: Ներկայացնում եմ այն մթերքների հնգյակը, որոնք անհրաժեշտ է օգտագործել նոյեմբերին, ինչպես նաև դրանց օգտակար հատկությունների մասին: Տանձ Տանձի մեջ շատ է ֆոլաթթուն, որը շատ կարևոր է երեխաների, հղի կանանց և նրանց համար, ում հուզում է արյան ստեղծման խնդիրը: Հասած, հյութալի և քաղցր տանձերը նպաստում են սննդի մարսմանը, ունեն ամրացնող հատկություններ և այդ պատճառով օգտակար են աղիների խանգարումների դեպքում: Տանձի հյութը հոյակապ ամրացնող, թարմացնող և վիտամիններով հարուստ ըմպելիք է Բրյուսելյան կաղամբ Բրյուսելյան կաղամբի առանձնահատկությունը վիտամինների հավաքածուի մեջ է: Այն հարուստ է С, В1, В2, В6, В9, РР, վիտամիններով, ինչպես նաև ազատ ամինաթթուներով, ֆերմենտներով, հանքանյութերով և միկրոտարրերով: Բրյուսելյան կաղամբի հյութը շատ օգտակար է շաքարային դիաբետի ժամանակ, քանի որ կարգավորում է ենթաստամոքսային գեղձի գործառույթները: Սակայն ի տարբերություն կաղամբի այլ տեսակների, բրյուսելյանը վատ է պահպանվում թարմ վիճակում, այդ պատճառով այն պետք է օգտագործել երեք օրվա ընթացքում: Խուրմա Խուրման հարուստ է C վիտամինով, իսկ դա նշանակում է, որ այն ուտելով՝ կարող ես ամրացնել քո իմունիտետը և մոռանալ մրսածության մասին: Բացի այդ՝ խուրման հարուստ է կալիումով և մագնեզիումով: Նուռ Նուռը օգտակար է բոլորի համար: Այն մեծ քանակությամբ ասկորբինաթթու և հակաօքսիդներ է պարունակում: Սակավարյունության դեպքում օտագործում են նռան հյութ՝ 2 ամիս շարունակ օրական 3 անգամ կես բաժակ խմելով նախքան ուտելը: Նեխուր Բույսի բոլոր մասերն ուտելի են և շատ հատկություններ ունեն: Արմատը հարուստ է կալիումով, մագնեզիումով, երկաթով, ցինկով: Այն կիրառվում է աղցաններում ու մարինացված ուտեստներում: Եթե նեխուրի եփած արմատը կարտոֆիլ է հիշեցնում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vrezh.osipyan/posts/1360205767434872

    Կարդալ ավելին

Քաղաքականություն