• Սուսաննա Ղազարյան
  • Կամուրջները, որ չեն այրվում Լուսնարբունքի ցնորքներից,  Նոր առեղծվածներ են հյուսում` Աշնան դեղնադեմ օրերից…  Միացնում են ու բաժանում` Կամուրջները յոթնակամար,  Ճերմակ անուրջներ են թևում Ու մեռնո'ւմ են, մեռնո'ւմ են հար:  Կամուրջները սիրակարոտ Հանդիպումներ են հորինում,  Բայց քամին է վայում երկչոտ Թախծամրուր փողոցներում: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=568131340060132&set=a.178448252361778.1073741830.100005898131454&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Աշունն իր մարգարտե արցունքի ցողով պարուրեց արնագույն պսակդ:  Ժամանակի անողոք քամին պոկեց ու տարավ թերթիկներդ,  որոնք հողին էին հասցեագրված…  Փխրուն փշերդ չծակեցին անտարբեր ձեռքերին.  ձեռքերը ցավեցրին քեզ ու հանդարտ հեռացան.  հեռացան անհուշ… այնպես, ասես ոչինչ,  ոչինչ էլ չի եղել…  Բայց դու, որ հավետ երազող ես,  քո հոգեճախրանքի մեջ արևի շող գրկեցիր…  Աշունն իր դեղին ձեռքերով փակեց բոլոր դռներն ու պատուհանները,  որտեղից կարող էր գարունը ներս թափանցել, և դու մնացիր աշնան թոշնած ափի մեջ` հույսի գարուններ տենչալով... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=563869947152938&set=a.178448252361778.1073741830.100005898131454&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • ՀԱՄԲՈւՅՐՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ Շուրթերիս դողը Նորից հուշում է Համբույրիդ համը:  Լսի'ր, ինչու է Սիրո կրակը Ծնվում խենթացնող Մի բռնկումով Ու հետո հանկարծ Մարում աննկատ:  Քո պաղ համբույրը Մեռած արևի  Ջերմությունն ուներ,  Որ հոգուս խորքում Ցավի բացիկներ  Լուռ հասցեագրեց…  Եվ կարոտակեզ Շուրթերս հիմա Աշնան անկենդան Տերևների պես` Թոշնած ու դալուկ,  Մենության մահճում Դողում են տխուր… Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=559529547586978&set=a.178448252361778.1073741830.100005898131454&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Չսովորեցի դնել վերջակետ.  Միջակետերը թռչուն են ազատ,  Ու ինձ թվում է` ես իմ ցավի հետ Ընկերացել եմ, դարձել հարազատ: Ինձ վերջակետից հետո կմնա Մի ցուրտ, ճաքճքված, ամայի հոգի,  Միջակետերը քեզ շատ են նման.  Կգաս, ու նորից ցավս կամոքվի: Ու բոլոր-բոլոր վերջակետերը Կջնջես դատարկ, խոնավ մայթերից,  Մեր կյանքում միայն միջակետեր են…  Ես չեմ վախենում քո տագնապներից… Նյութի աղբյուր` https://www.facebook.com/hayuhi.hayuhi.5/posts/556521327887800?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1471547661121951 ...

    Կարդալ ավելին
  • Ես եմ մեղավոր,  Որ Գողգոթայի ճամփան անցնելիս հանդիպեցի քեզ ու խաչ բարձրացրի` որպես մեղսավոր, տանջահար սիրո վերջին հանգրվան…  Չհասկանալով, որ ոչինչ-ոչինչ ինձ տալ չես կարող.  դու քեզ բաշխել ես մթին ճամփեքին,  քեզ տվել քամուն, հողմերին շաչող,  հիմա ձեռնունայն կանգնել իմ դիմաց,  պարտապանի պես գլուխդ կախել,  ու կեսգիշերվա լռության զարկն է ծղրիդի նման կեղեքում հոգիս:  Եվ ինչպես այն գորշ բնանկարի գույները երբեք ոչ մի նկարիչ չի կարող փոխել, որ կոչվում է կյանք,  այնպես մեզ տրված ճամփան չի կարող ազատագրվել խորդուբորդերից…  Ես ծանրացել եմ քո ցաված կրծքին` ոչ իբրև ծաղիկ, այլ մի ծակող քար,  որ ոչ կարող ես նետել պաղ լուսնին,  ոչ պահ տալ այնտեղ, ուր ես տեղ չունեմ:  Ես խենթ, երազող, անբույն թռչուն եմ.  ինչ-որ անգութ ձեռք իմ բույնը վաղուց քանդել է գուցե…  Ես եմ մեղավոր, որ հանդգնեցի այսքանից հետո իմ բույնը գտնել… Նյութի աղբյուր` https://www.facebook.com/hayuhi.hayuhi.5/posts/554770368062896?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1471180484803251 ...

    Կարդալ ավելին
  • Գրկի'ր ինձ…  Գրկիր ամո'ւր, այնքան ամո'ւր.  թող որ լսեմ ոսկորներիս ճարճատյունը,  թող որ հալվեմ, անէանամ քո տաք գրկում,  իսկ թե հետո ինչ կլինի` թող ծանրանա այս բիրտ կյանքի չեղած խղճին:  Վանդակի'ր ինձ.  Թող վիրավոր թռչնի նման ես թպրտամ քո ձեռքերում,  և թևերս անզոր լինեն վերստին երկինք ճախրելու:  Չէ որ, հոգի'ս, իմ երկինքը դու ես հիմա:  Իմ աստղավառ, իմ արևկա… Դե', գրկի'ր ինձ, ամուր-ամուր.  թող խորտակվեմ քո ձեռքերում,  իսկ թե վաղը ինչ կլինի…  Թող որ մնա այս անարդար,  այս գորշ կյանքի մեռած խղճին: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/hayuhi.hayuhi.5/posts/550950381778228?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1470398904238693 ...

    Կարդալ ավելին
  • ՎԱ'Յ ՁԵԶ Թող որ հաճույքից ոռնան դևերը, Չէ որ եկել են նեռի օրերը: Այս անհավատի սնամեջ դարում Գայլերը գառան մորթով են ապրում: Թող պայթի չարի տռզած սերմը, Արյան փոխարեն պիղծ հեղուկ հոսի, Անօրենին տան մեր Ոսկե Գեղմը, Հովվի բերանով թող պիղծը խոսի: Թող որ խավարում չարքերը պարեն, Ամենուր տիրի զեխ գինարբուքը, Թող որ մեր գենի ճիշտ ճամփեն շեղեն Ու թող վայելի գահը մարդուկը: Բայց դեռ գալու է այս ամենին վերջ. Չէ որ չի մեռել մեր գենը հայի, Որքան էլ լինենք մենք ամուլ ու ստերջ  Մի օր կծնվի հերոսը <<վայի>>: Վա'յ նրանց, ովքեր մեր շիվը դալար Կոտրեցին ու դեն նետեցին մի օր, Վա'յ, որ մեր լույսը դարձրին խավար Ու չարի սերմեր ձգեցին մի օր: Վա'յ նրանց, ովքեր մեր արդար ճամփեն Փորձեցին շեղել օտարի հունով. Մենք դեռ չենք մեռել. մեր Հայոց շենը Պիտի զորացնենք` Հայի ավյունով: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/hayuhi.hayuhi.5/posts/548324205374179?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1469859061199630 ...

    Կարդալ ավելին
  • ԱՅՍՕՐ ԻՄ ՕՐՆ Է. Ես ձերն եմ, ձերը,  Ինձ չեն կուրացնի Դափնին ու փառքը,  Ինձնից հեռու է Խղճի վաճառքը:  Ես չեմ հանձնվի Ճնշող հեղեղին,  Չեմ տրվի գալար,  Ճկող հողմերին:  Ծովի հմայքը Մոգական ուժով Միշտ կանչում է ինձ,  Բայց ես աներեր Կանգնած եմ, ահա,  Հաստաբուն ծառ եմ Խոր արմատներով` Ես եկել եմ ու Կանցնեմ դարերով:  Այսօր իմ օրն է… Դիմանկարը` Գեղամ Մելիքյանի:  Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=538187166387883&set=a.178448252361778.1073741830.100005898131454&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Ես էլ չկամ. չեմ էլ եղել…  Ես անանուն, անհիշատակ` Աստղափոշու նման ցանվել,  Ինչ-որ մեկը բիրտ քայլերով Անհետագիծ ջնջել է ինձ:  Իմ սերմերը տաք ափիդ մեջ Թվում է` չեն բնավորվել.  Ոչ ընկել են, ոչ ծիլ տվել,  Ոչ էլ` արմատներ են ձգել:  Հիմա ցուրտ է… ես մրսում եմ.  Ինձ արմատախիլ արեցիր Ու քո ափից դուրս նետեցիր Ինչ-որ հեռու, անհայտ մի ափ,  Ուր ձմեռը չի ավարտվել` Կամ երբեք էլ չի սկսվել:  Ինձ թվում է` ես էլ չկամ.  Ես ձյան հետ փաթիլվել եմ Ու իջնում եմ պաղ մայթերին,  Իսկ դու նորից կոխկռտում ես Իմ փետուրե, ճերմակ հոգին,  Բայց այլևս ցավ չեմ զգում…  Ես անանցյալ, ես աններկա,  Ես էլ ես չեմ, ես էլ չկամ… Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=536998839840049&set=a.178448252361778.1073741830.100005898131454&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Արարատի երկրում վաղուց է, ինչ օրհնություն չկա…  Օրերը շփոթել են իրենց տեղերը, աղետները բնավորվել բերրի տարածքներում, ամառն աշնան զգեստ է հագել` արտասվում է ու անվերջ արտասվում… Թվում է` մեր աղոթքներն այնքան նվաղ են, որ անգամ երկինք չեն համբառնում:  Մեզանում ակնհայտորեն պակասել է սերը…  Ամենուր երաշտ է սիրո, քանզի թույլ տվեցինք, որ չարն օձի պես ներս սողոսկի ու քանդի ամեն-ամեն բան… Եվ ահա բացվեցին Աստծո ընտրյալ ժողովրդի հոգու դռները, չէ որ Աստված իր Հրեշտակին է ուղարկել` Սեր, Բարություն, Միաբանություն և Օրհնություն տարածելու համար:  Բացենք դռները պաղ հոգիների,  Թող հրավառվեն արևի բոցով,  Մեր թոնիրներից թող աղոթք բուրի,  Ու մեր ամբարը լիանա հացով: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=535010913372175&set=a.178448252361778.1073741830.100005898131454&type=3&theater ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/DgVDL2KCp45t6uG4Anem.jpg

    Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրն ավարտվում է հայ-ռուսական հարաբերություններում լարվածությամբ: Թեև այդ լարվածությունն առավել ակնառու դարձավ վերջին մի քանի շաբաթների ընթացքում` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` ներհայաստանյան զարգացումների մասին բավականին կոշտ հայտարարությունից հետո, սակայն ոչ պաշտոնական մակարդակում այն զգացվում էր Փաշինյանի վարչապետության առաջին օրերից`չնայած սկզբնական շրջանում հնչող պաշտոնական հայտարարությունների դրական բնույթին:  Ռուսական կողմի գործողությունները Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամանակ և դրանից հետո վկայում են, որ Սոչիում վարչապետին, ով խորհրդարանում ղեկավարում էր ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթաց նախաձեռնած «Ելք» դաշինքը, չի հաջողվել Մոսկվային համոզել, որ իր այդ դիրքորոշումները վերանայված են, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունում հետքայլ չի լինելու: Ռուսական կողմի ընկալումներով՝ իրենք մտահոգությունների համար լուրջ հիմքեր ունի: Դրանցից է, օրինակ, կարևորագույն պաշտոններում Փաշինյանի կողմից հակառուսական հայացքներով աչքի ընկած ակտիվիստներին նշանակելը, որոնցից «ամենատպավորիչներից» էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանի նշանակումը: Ըստ մամուլում հայտնված չճշտված տեղեկությունների` Մոսկվայի մոտ այնքան մեծ է անվստահությունը վերջինիս անձի նկատմամբ, որ արգելել է ՀԱՊԿ և ԱՊՀ երկրների միջև փոխանակվող գաղտնի տեղեկատվությունը տրամադրել ՀՀ ԱԱԽ քարտուղարին:  Բավականին հետաքրքիր է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի շուրջ ստեղծված իրավիճակը: ԱՊՀ միջկառավարական խորհրդի նիստին վերջինիս մասնակցությունից հետո ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին գործընկերների պահանջով ստիպված եղավ մասնակցել վարչապետը, չնայած որ դա իր պաշտոնի համար ցածր ձևաչափ էր: Արարատ Միրզոյանը նույնիսկ չկար Փաշինյանի գլխավորած պատվիրակությունում, ինչը լուրջ հարցեր է առաջացնում:  ՀՀ նոր իշխանությունների մյուս գործողությունը, որը Մոսկվայի մոտ մեծացրել է անվստահությունը, առանց նախնական քննարկումների համանախագահ երկրների կամ համանախագահ երկրներից ոչ բոլորի հետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում նոր տարրեր մտցնելու ՀՀ իշխանությունների փորձն է, ինչին ականատես եղանք մայիսի 9-ին Ստեփանակերտում և հունիսի 1-ին Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ վարչապետ Փաշինյանի ելույթներում: Ռուսական կողմը հայաստանյան իշխանությունների այս «բացթողմանը» շտապեց ոչ պաշտոնական արձագանք տալ: Ռուս հանրային, քաղաքական գործիչների, փորձագետների այցը 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լելե Թեփե նաև ազդանշան էր, որ Ղարաբաղյան հակամարտության համատեքստում չհամաձայնեցված, անկախ գործողություններ, որոնք կարող են վնասել գործընթացին կամ ունենալ բացասական ֆոնային ազդեցություն վերջինիս վրա, կարող են անել նաև ռուսները: Ռուսական կողմի անվստահության մյուս պատճառը ՆԱՏՕ գագաթնաժողովին, այնուհետև զորավարժություններին Հայաստանի մասնակցությունն է: Իհարկե, սա առաջին անգամը չէր, երբ Հայաստանը մասնակցություն էր ունենում ՆԱՏՕ միջոցառումներին, սակայն հայ-ռուսական հարաբերություններում անվստահության առկայության պայմաններում այս գագաթնաժողովին մասնակցությունն առանց ռուսական կողմի հետ սլաքները ճշտելու Մոսկվայում դրական չընկալվեց: Հետաքրքիր է, որ ինչ-որ «զուգադիպությամբ» դրան հետևեցին Փանիկի դեպքերը, երբ ռուսական ռազմաբազան «առանց նախազգուշացման» զորավարժություններ սկսեց` վախեցնելով գյուղի բնակիչներին: Սա, ակնհայտորեն, որոշակի մեսիջներ էր պարունակում` ուղղված ՀՀ իշխանություններին: Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական զարգացումների, մասնավորապես նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ աղմկահարույց դատական գործերին ռուսական կողմի կոշտ արձագանքին, ապա նշենք, որ Մոսկվայում դրանք ինչ-որ տեղ դիտվում են նաև որպես ՌԴ դեմ ուղղված քայլեր: Ընդ որում, Խաչատուրովի դեպքում ոչ թե վերջինիս անձն է պայմանավորում ռեակցիան, այլ զբաղեցրած պաշտոնը. Խաչատուրովն, այսպես կոչված, «Պուտինի ՆԱՏՕ»-ի գլխավոր քարտուղարն է, և առանց ռուսական կողմին տեղեկացնելու, այդ պաշտոնից նրա հեռացման հարցը նախապես կարգավորելու Խաչատուրովի նկատմամբ դատական գործընթաց սկսելը Ռուսաստանում դիտում են որպես «ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ զարգացնող Հայաստանի» կողմից թիրախավորված հարված ՀԱՊԿ հեղինակությանը: Պատահական չէ, որ այս դեպքերից հետո ռուսական լրատվամիջոցները սկսեցին գրել` Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի մատակարարումների դադարեցման մասին, որն, իհարկե, պաշտոնապես հերքվեց, սակայն պարզ է, որ Ռուսաստանն այլևս չի բացառում Հայաստանի հետ հարաբերություններում նման գործիքակազմի կիրառման հնարավորությունը: Իսկ ռուսական կողմի ավելի «շոշափելի նախազգուշացումն» այս օրերին տեսնում ենք Լարսում, երբ արագ փչացող սննդամթերքով բեռնված հայկական բեռնատարները ստիպված են լինում օրերով հերթ կանգնել ռուսական անցակետն անցնելու համար: Խնդիրը կարելի կլիներ մեծ հոսքերով բացատրել, միայն թե հայ վարորդները միանգամայն այլ տպավորություն ունեն, բացի այդ՝ ՌԴ-ում ՀՀ հյուպատոսի միջամտությունը խնդրին ևս խոսում է, որ Լարսի մի քանի կիլոմետրանոց հերթերը բնավ տեխնիկական խնդիրներով չեն պայմանավորված:  Նշենք, որ Ռուսաստանից ոչ պաշտոնական աղբյուրներով զգուշացնում են նաև գազի գների բարձացման մասին, քննարկվում է աշխատանքային օրենսգրքում համախատասխան փոփոխությունների նախագիծը, որը կարող է ազդել այդ թվում նաև Ռուսաստանում աշխատող տասնյակ հազարավոր հայերի վրա, և սրանք ռուսական կողմի տնտեսական ազդեցության միակ լծակները չեն:  Այս համատեքստում բավականին հետաքրքիր է Հարավկովկասյան երկաթուղու շուրջ ստեղծված իրավիճակը. օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԵԿ-ը դիմակավորված անձանց ուղեկցությամբ մտել է Հարավկովկասյան երկաթուղի և, ինչպես նշում է երկաթուղու ղեկավարությունը, Հայաստանի օրենսդրության խախտումներով խուզարկություն է իրականացրել, առգրավել է փաստաթղթեր, ինչը չէր կարող չվրդովեցնել ռուսական իշխանություններին, քանի որ երկաթուղու կառավարումը հանձնված է Ռուսաստանին։ Հուսանք՝ խնդիրը հարթվել է օգոստոսի 15-ին Հարավկովկասյան երկաթուղու տնօրեն Սերգեյ Վալկոյի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ. բոլորս հասկանում ենք, թե ինչ նշանակություն ունի երկաթուղին Հայաստանի համար: Նման պայմաններում մենք խնդիր ունենք Վրաստանի կամ Ուկրաինայի սցենարը չկրկնելու համար ձեռնարկել գործողություններ, որոնց ռիսկերը նախապես լավ հաշվարկված և չեզոքացված կլինեն: Կարիք ունենք արտաքին քաղաքական հարցերում լինելու ավելի ընկալելի, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև մյուս երկրների հետ հարաբերություններում: Կարծես թե այս հարյուր օրվա ընթացքում որևէ գիծ դեռևս անդառնալիորեն անցած չէ: Այս մասին է խոսում, օրինակ, առաջին հայացքից ոչ էական թվացող վերաբերմունքը, որը ռուսական կողմը ցուցաբերեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողության և դրան նախորդած համերգի ժամանակ. եթե վարչապետ Փաշինյանը Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ նստած էր երրորդ շարքում՝ Հյուսիսային Կորեայի ԱԺ նախագահի կողքին, ապա Արմեն Սարգսյանը` առաջին շարքում՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողքին, ինչպես ենթադրում է դիվանագիտական արարողակարգը ռազմավարական գործընկերների պարագայում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/klara.abgarian.9/posts/148642326039090

    Կարդալ ավելին