• Արմեն Հարեյան
  • Ինչպե՞ս կարդալ ‪Աստվածաշունչը‬ երբ սրտումդ ‪կասկած‬ կա թէ այն հորինված պատմություն է: - Ձեր կյանքում պիտի գա մի օր որ պիտի լրիվ անկեղծանաք Աստուծո հետ: Հակոբոս առաքյալն ասում է թող կասկածամիտ մարդը հույս չունենա Աստծուց մի բան ստանալ: Աստված ասում է, որ եթե մենք իրեն փնտրենք մեր ամբողջ սրտով, իրեն կգտնենք (Երեմ. 29:13): Եթե ձեր սրտում հավատքի կասկած կա, ապա առանձնացեք, խորասուզվեք ձեր սրտի ու մտքերի մեջ, ու համոզմունքով ասեք. «Տեր Աստված, եթե դու իսկապես կաս, ես փնտրում են քեզ: Այս պահին ես դեռ այքան էլ համոզված չեմ, բայց եթե դու իսկապես կաս, ապա ուզում որ իմանաս, որ ես փնտրում եմ քեզ իմ ամբողջ սրտով»: Պատմութան մեջ չեմ ճանաչում մի մարդու, ով Աստծուն փնտրել է իր ամբողջ սրտով ու Աստված նրան ինչ որ կերպով չի բացահայտել իրեն: Բայց խնդրում եմ շտապեք, որովհետև 150 հազար մարդկանց համար այօր վերջին օրն է լինելու: - Բարի օր սիրելի մարդիկ: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/armen.hareyan/posts/10206058220806501 ...

    Կարդալ ավելին
  • Ալեքսին ու Գրիգորին հիշում է՞ք: Իրենց հայրը Շուշիից կամավոր գնաց Ապրիլյան պատերազմին ու իր կյանքը տվեց: 13 տարեկան Ալեքսի գլխավոր նպատակն իր եղբորը բժշկելն էր: Շատերդ աղոթել էք իրենց համար: Ու ձեր աղոթքները լսվել են: Երկուշաբթի օրը մի ազնիվ հայուհի մի քանի մարդկանց հետ իրենց բերել է Երևան, տուն վարձել, հոգ տարել, հաց տվել, բարի սամարացու պես սիրել ու բժշկի տարել: Երեխային ուղեգրել են վերականգնողական բուժման: Պարզվել է որ նա կարող է լսել բարձր ձայներ ու նրա համար հատուկ սարք են պատրաստում: Ասել են որ երբ լսի, նաև կխոսի: - Ահա: Հավատքն ու աղոթքը անհնարը դարձնում են հնարավոր, անհասանելին հասանելի, սրբում են արտասուք, վանում խավար ու տարածում լույս ու սեր: Դուք էլ քաջալերվեք սիրելի մարդիկ: Սրբեք արտասուք, մխիթարեք իրար ու տարածեք սեր, հավատք ու հույս: Փառք Աստուծո ամեն ինչի համար: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=10205976101513570&set=a.1654318609771.2076875.1591241619&type=3&theater ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/rqYJg9mXJRAsdAtc8A61.jpg

    Չթերագնահատելով թշնամական բանակի հնարավորությունը՝ արժե Բաքվի տաքգլուխներին զգուշացնել, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում, այլ ոչ թե բարձրագոչ հայտարարություններով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը․ «Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող անհաջող նախահարձակ գործողություններին զուգահեռ ընդգծված ակտիվություն է նկատվում նաև քարոզչական ճակատում: Հատկանշական է, որ այդ գործընթացին ներգրավվում են ոչ միայն հարևան երկրի պետական ու ոչ պետական տեղեկատվաքարոզչական ոլորտի ներկայացուցիչները, այլև շատ հաճախ բանակի ղեկավարությունն ու ենթակա զորամիավորումների հրամանատարները: Ավելին, ծավալվող քարոզչության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վերջիններիս կողմից միտումնավոր կերպով փորձ է արվում շփման գծում նախ՝ պարբերաբար իրենց իսկ սադրած սրացումների մեղքը բարդել հայկական կողմի վրա, իսկ այնուհետև հանրությանը մատուցել, թե ինչպես է այդ ամենին «հերոսաբար» դիմագրավում իրենց «փառավոր» բանակը: Բոլորովին վերջերս ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում զորամիավորման հրամանատար Խագանի Ջաբրայիլովը, նույն ոճով մեղադրանք ներկայացնելով հայկական կողմին, գնաց ավելի հեռուն և ոչ ավել, ոչ պակաս կատարեց հետևյալ ամպագոռգոռ հայտարարությունը. «Բնականաբար, առ այսօր մեր ոխերիմ թշնամին չի կարողացել որևէ անգամ հասնել իր նպատակին: Ադրբեջանական բանակն արդեն այն չէ, ինչ եղել է 25 տարի առաջ…. Ներկա պահին մեր զինանձնակազմի բարոյահոգեբանական ոգին անչափ բարձր է և սպասում է Գերագույն գլխավոր հրամանատարի մարտական հրամանին…»։ Չթերագնահատելով թշնամական բանակի հնարավորությունը, այդուհանդերձ, արժե Բաքվի տաքգլուխներին զգուշացնել, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում, այլ ոչ թե բարձրագոչ հայտարարություններով… Իսկ առ այսօր խրամատում կատարվածը չկրկնվելու համար առնվազն ձեզ պետք է ունենալ հիշողություն և եղածը չգերագնահատելու խոհեմություն: Հակառակ դեպքում, պարո՛ն Ջաբրայիլով, հավանականությունը շատ մեծ է, որ կրկին կարող է հայտնվես նույն այն վիճակում, ինչպիսինն անձամբ քո մաշկի վրա զգացել ես և՛ 1992-94 թվականներին, և՛ դրանից հետո ընկած ժամանակահատվածում»,-ասված է գրառման մեջ:

    Կարդալ ավելին