• Վահագն Դիլբարյան
  • Աշխատանքի հարցազրույցի ամենակարևոր պահը Յուրաքանչյուր թեկնածուի հետ զրուցելուց հետո վերջնական որոշում կայացնում եմ այն պահին, երբ պատասխանում եմ այս հարցին. «Իսկ ինչ կլիներ, եթե նա աշխատեր մրցակիցներիցս մեկի մոտ»: Հարվի Մաքքեյ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/VahagnDilbaryan/posts/1776742352377944 ...

    Կարդալ ավելին
  • Իրավիճակներ Հայաստանում և ԱՄՆ-ում, գնացինք։ 1․ Դու խելացի ես Հայաստան - Ինչքան հնարավոր է երկար սովորիր, գնա դպրոց, այնուհետև համալսարան, հետո մագիստրատուրա, հետո ասպիրանտուրա, հետո մայրիկը երազել էր քեզ տեսնել Քեմբրիջում, մի երկու տարի էլ այնտեղ գնա, այնուհետև 29 տարեկանում մտիր աշխատաշուկա, որից հետո երկար տարիներ կաշխատես ինչ-որ ընկերությունում ԱՄՆ - Դու երջանիկ ես, քանի որ խելացի ես, ուստի կարող ես ուսումդ վերջացնելուն պես ինչ-որ գործ սկսել, ընտրությունը քոնն է, կուզես կավարտես նոր կսկսես, կուզես ընթացքում, կարևորը սեփական նախաձեռնությունն է։ 2․ Դու համալսարանից դուրս մնացիր, կամ էլ գնահատականներդ վատն են Հայաստան - դու մեռար, քեզ վաղաժամ թաղում են բոլորը, քանի որ եթե գնահատականդ վատն է, ուրեմն ոչ մի բանի պիտանի չես։ ԱՄՆ- Ոչինչ, եթե վատն է, ապա քեզ կարող ես փորձել մեկ այլ տեղ, միգուցե դու լավ խոհարար ես դառնում, կամ էլ կարողանում ես ինչ-որ բան ավելի լավ պատարստել, սարքել, քան մյուսները, քո պես էլեկտրիկ չկա, կամ էլ բիզնեսում քո նման ճկուն բանակցող, լոգիստ, կամ պահեստապետ չկա։ 3․ Դու տարբերվում ես Հայաստան - հո գիժ չես, եղիր այնպես, ինչպես բոլորը, այսինքն ձգտիր միջակության, պետք չէ տարբերվել, եղիր միջավայրի պես։ ԱՄՆ- Շատ բարի, փորձիր ուրեմն քո ուղղությամբ գնալ առաջ, եթե ուզում ես բիզնեսով զբաղվել, զարգացնել, ապա արա, այլ ոչ թե եղիր մորքուրի գանձ, այսինքն մորքուրի երազած իրավաբանը, այսինքն պրիստիժոտ տեղ ընդունվիր։ Իր մասնագիտությունը չսիրող մարդը երբեք արդյունքի չի հասնում։ 4․ Երբ ինչ-որ բիզնես ես սկսում ու չի ստացվում Հայաստանում - Ես այսպես էլ ասում էի, որ մի արա, տեսա՞ր, բա որ ասում էի, դե գնա, ինձ չլսելու արդյունքն էլ դա է։ Այստեղ ոչինչ հնարավոր չէ և նմանատիպ այլ բացասական պահեր։ ԱՄՆ-ում - Ոչինչ, լավ դասեր քաղեցիր, եփվեցիր, հասկացար քո սխալները և մյուս անգամ այդպես չես անի։ 5․ Երբ բիզնեսդ հաջողությամբ է պսակվում Հայաստանում - Շան բախտ ունի է ԱՄՆ-ում - Հոյակապ է, Happy for you P. S. Շատ բաներ գալիս է հենց մտածելակերպից։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/VahagnDilbaryan/posts/1751196894932490 ...

    Կարդալ ավելին
  • Անեկդոտ զեղչերի ազդեցության մասին Բոլորս էլ գիտենք, որ զեղչը մարդուն երբեմն «զրկում է» խելամիտ դատելու ունակությունից և այսպես։ Երկու կին են հանդիպում, մեկը մյուսին․ _Ամբողջ մոլով պտտվեցի, վերջապես ընտրեցի այս շորիկը։ _Լսի, իսկ ինչքա՞ն էր գինը։ _14,900 դրամ։ _Իսկ մյուս տեղերում ինչքա՞ն էր։ _Էլի 14,900 դրամ։ _Բա ինչու՞ ես հենց այդտեղից գնել։ _Որովհետև այդ խանութում զեղչով էր 14,900 _Լավ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/VahagnDilbaryan/posts/1751154324936747 ...

    Կարդալ ավելին
  • Մեզ շատ են խանգարում երազել․․․ Այո, ցավալի փաստ է, բայց իրականում մեզ խանգարում են երազել։ Երբ մենք երազում ենք, ապա առաջին ցանկությունները կիսվում ենք ընտանիքի անդամների հետ։ Եկեք անկեղծ լինենք, քանի-քանի անգամ եք կիսվել տանն ու լսել այսպիսի պատասխան "Ընտիր է, արի քեզ ասեմ, թե ինչ պիտի անես, որ հասնես այդ երազանքիդ"։ Չգիտեմ, երևի շատ քչերդ, իսկ հիմնականում լսում ենք "Իջիր երկնքից, էլի գժվեցիր, այսպիսի երկրում ոչ մի բան չես կարող անել, առանց փող ոնց ես անելու, առանց (կռիշ) չես կարող և այլ մոտ մի 40 պատճառներ"։ Երբեմն մեր երազանքները կիսում ենք ընկերների հետ, բայց այստեղ նույնպես լսում ենք զոմբիացած պատասխանները, որ չես կարող, քեզ ոչ ոք չի թողնի, կամ էլ ուղղակի նախանձից ասում են չի ստացվում, կամ էլ արհեստական այնքան խոչընդոտ կստեղծեն, որ էլ չես ցանկանա ոչ մի բանի մասին կիսվել։ Դպրոցում նույնպես կարող ես կիսվել քո երազանքներով, ասենք, շարադրությունում ու դասի ժամանակ լսել ուսուցչիդ հեգնանքը, նույնը նաև համալսարանում և ամենուր։ Անգամ բանակում, հիշում եմ սպաներից մեկին պատահական ասացի մարկետինգ ու նրա դեմքը, ինձ երևի գժի տեղ դրեց, անկեղծ եմ ասում։ Երազանքները կարող ես կիսվել նաև Ֆեյսբուքում, բայց սա արդեն մեկ այլ սարսափելի միջավայր է, որտեղ ցանկացած մարդ կարող է հայտնել իր փայլուն կարծիքն ու քեզ փշրել՝ չնայած այդ մարդկանց մի 60 տոկոսը հնարավոր է կայացած էլ չէ, կյանքում ոչ մի բան արած էլ չկա, բայց կարողանում է լավ տշշել ու քլնգել, մի 20 տոկոսի կյանքն էլ լավ չի ստացվել ու ամեն ինչին նայում է մութ տեսանկյունից, մի 5 տոկոսն էլ ամեն ինչ վերածում է սարկազմի, էն մնացածն էլ կամ կգրեն, կամ էլ կալարեն ինչ-որ բան ասել, կամ էլ զբաղվածությունն է խանգարում և այսպես շարունակ։ Մեզ ամենուր են խանգարում երազել, այսպես է մեր հասարակությունը, հենց մի երազանք ես ասում, միանգամից հարձակվում են վրադ միլիոնավոր պատճառներով։ Երևի երազելով խանգարում ենք իրենց, կամ չգիտեմ ինչ-որ կերպ ազդում ենք իրենց վրա, բայց երազող մարդիկ են փոխում ինչ-որ բան, երազողներն են գնում դեպի իրենց ցանկություններին, երազողներն են ստեղծում և վերջապես երազող մարդիկ են գեներացնում հոյակապ իդեաներ։ Ես փորձում եմ գոնե ցանկացած գրառման տեսքով ցույց տալ, որ կարելի է երազել ու հասնել արդյունքի, դժվար է, բայց դե անհնար չէ։ Մեզ ոգևորող հասարակություն է պետք, ոչ թե ցանկացած պահին փշրող, ամեն ինչին բացասական տեսանկյունից նայող մարդկանց խումբ։ Եթե դու չես երազում, ապա մի խանգարիր կողքինիդ իրականացնել իր երազանքը։ ԻՆչպես նշում է միլիարդատերերից մեկը․ "Բոլորն էլ ուզում են միլիոն աշխատել, բայց քչերին է հաջողվում։ Բայց ով չի ուզում աշխատել, նա երբեք չի էլ աշխատի այդ միլիոնը"։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/VahagnDilbaryan/posts/1633276713391176 ...

    Կարդալ ավելին
  • Ստալինը ծխել շատ էր սիրում, սակայն նրան զայրացնում էր այն հանգամանքը, որ լուցկին վառվում էր մի քանի անգամից, կամ էլ ընդհանրապես չէր վառվում: Ստալինը զայրանում է և հրամայում է իր սենյակ կանչել ԽՍՀՄ-ում բոլոր լուցկի արտադրողներին: Շատերը ստիպված երկար տարածություն են անցնում, որպեսզի ժամանեն Կրեմլ: Երբ բոլոր արտադրողները ժամանում են, Ստալինը ոչինչ չի խոսում: Նա լուռ հանում է ծխամորճը, մի հատ լուցկի է վառում, չի ստացվում, մի հատ էլ է վառում, կրկին չի ստացվում, մի հատ էլ, նորից ապարդյուն և այդպես տասերորդից մի կերպ կարողանում է վառել ծխամորճը: _Եվ այսպես հարգելի ղեկավարներ,_սկսեց Ստալինը,_հարցեր կա՞ն: Ոչ ոք չպատասխանեց, և Ստալինը շարունակեց. _Եթե չկան, ապա ազատ եք: Ղեկավարները գնացին, "վախից" աշխատանքի ընդունեցին ուժեղ քիմիկների և որոշ ժամանակ հետո սովետական լուցկիներն ամենաորակյալներից մեկն էին նաև աշխարհում: Լավ մասնագետն է ստեղծում որակյալ ապրանք։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/VahagnDilbaryan/posts/1624925134226334 ...

    Կարդալ ավելին
  • Ռուալ Ամունդսենը երազում էր նվաճել հյուսիսային բևեռը, սակայն Ռոբերտ Պիրին նրանից առաջ է անցնում։ Այս դեպքն իմանալուց հետո, Ամունդսենը որոշում է ինչ էլ լինի գրավել հարավային բևեռը, քանի որ հյուսիսի դեպքում ինքն առաջինը չէր։ Ռուալի նպատակն էր իհարկե փառքը, այնուհետև այն, որ իր երկիրը՝ Նորվեգիան, կլիներ առաջինը, ով կհասներ հարավային բևեռին։ Միևնույն ժամանակ անգլիացները՝ Ռոբերտ Սքոտի գլխավորությամբ նույնպես արշավախումբ են ուղարկում։ Սքոտը մեկ անգամ գնացել էր հարավային բևեռ և ընդամենը 850 կմ էր մնացել հասնելու բևեռ, հետ էր դարձել։ Այս անգամ արդեն վճռել էր մինչև վերջ գնալ։ Անգլիացիներն ունեին ձիեր, մոտորասահնակներ, սակայն չէին տիրապետում դահուկով քայլին, չգիտեին, թե ինչպես պետք է կառավարել շներին, չգիտեին, թե ինչքան պարեն կարելի է իրենց հետ վերցնել, ինչպես վրաններ խփել և այլն։ Այսինքն նախապատրաստական աշխատանքներ չկային, ինչը ճակատագրական դեր խաղաց նրանց համար։ Իսկ Ամունդսենը հավաքել էր ամենաուժեղ շներին, իր թիմակիցները լավ դահուկորդներ էին, կարողանում էին վրան խփել ու լաավ պատրաստված էին ձմեռային պայմաններին։ 1911 թվականի հունվարի 14-ին նորվեգական արշավախումբը ճամբար է խփում Անտարկտիդայում 1285 կմ հեռու հարավային բևեռից։ Իսկ Սքոտը՝ հունվարի 4-ին է արդեն խփած լինում՝ 1381 կմ հեռավորթյան վրա։ Այս նորությունը թռավ ամբողջ աշխարհով մեկ, քանի որ երկուսն էլ միաժամանակ սկսեցին իրենց ճամապարհը։ Ամունդսենը կլիմային հարմարվելուց հետո սկսեց հոկտեմբերի 19-ին, իսկ Սքոտը նոյեմբերի 1-ին, քանի որ ձիերը սատկում էին ու չէին դիմանում կլիմային։ Նա հասկացավ, որ շների վրա պիտի հենվեր, այլ ոչ թե ձիերի։ Սքոտի մոտորասահնակներն էլ շարքից դուրս գալիս և նա հույսը դնում է մկաններին։ Ամունդսենը նույնպես շներ է կորցնում և կրկին հույսը դնում է մկաններին, բայց հիշեցնեմ, որ նորվեգացիները լավ էին դահուկ վարում։ Բացի այդ, Ամունդսենը պահեստավորման պաշարներն իրար մոտ էր պահում, այսինքն օրինակ 20 կմ գնում էին ու մի վրան խփում, մեջն էլ սնունդ, այնինչ Սքոտը երկար հեռավորության վրա էր սնունդը պահեստավորում, ինչի արդյունքում էլ նրանց մոտ սնունդն ավելի շուտ է վերջանում, քան կարող էին հասնել վրաններին։ 1911 թվականի դեկտեմբերի 14-ին Ամունդսենը հասնում է հարավային բևեռ, վրան ու դրոշ է խփում, նամակ է գրում Սքոտին ու հեռանում։ Երբ 1912 թվականի հունվարի 17-ին Սքոտը հասնում է հարավային բևեռ, տեսնում է վրանն ու հասկանում, որ արդեն պարտվել է մրցույթին։ Հետդարձի ճանապարին արդեն Սքոտն ու իր թիմակիցները մահանում են՝ փրկիչ պահեստից ետ մնալով 20 կմ։ Ինչևէ, բոլորս էլ ունենք նույն փողը, թիմը, գրասենյակը, ապրանքը, կամ էլ ծառայությունը։ Իսկ այ թե ինչպես կբաշխենք այդ ամենն ու ինչպես կկառավարենք այդ ռեսուրսները՝ կախված է մեզնից։ Այնպես որ ճիշտ պետք է պատրաստվել ու կառավարել այն։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/VahagnDilbaryan/posts/1601285463256968 ...

    Կարդալ ավելին
  • Ֆեյսբուքում մարդկանց վարքագծից մի քանի փաստ սեփական փորձից Միջին ամերիկացին նյութ է կարդում, դուր է գալիս գրում է - հալալ է Միջին ռուսը նյութ է կարդում, դուր է գալիս միանգամից կիսվում է Միջին հայը նյութ է կարդում, դուր է գալիս, բայց չի կիսվում, որ ընկերները չիմանան, միայն ինքն իմանա, չի կոմենթում, որ գործի տեղը չիմանան, թե ֆբ-ում է, չի էլ լայքում, քանի որ արա դե լավ է․․․ ----------------------------------------------------------------------------------------------- Միջին ամերիկացին նյութ է կարդում, դուրը չի գալիս, միանգամից խմբի տիրոջն է գրում, թե սրան հանեք խմբից, մեր հետաքրքրությունների հետ չի համընկնում, վատ նյութեր է տարածում ու միանգամից հանում են խմբից։ Միջին ռուսը նյութ է կարդում, դուրը չի գալիս միանգամից ռեփորթ է ուղարկում, կամ էլ սպամ։ Միջին հայը նյութ է կարդում, դուրը չի գալիս, տակը կոմենթ է գրում - Mtom es inc er vor gcel eq - "եթե տենց անկապ բան էր, չկարդայիր", հետո ոչ դիսլայք է տալիս էջին, ոչ ռեփորթ, ոչ մի բան ու իր պատին անընդհատ նույն ՀԻՄԱՐ ինֆորմացիան է գալիս, դե ֆբ-ն էլ ֆիլտրում է, ինչին շատ ես կլիկ անում, լայքում նման թեմաներ է բերում ))) Ի դեպ, սա բոլորին չի վերաբերվում, դրա համար գրել եմ միջին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/VahagnDilbaryan/posts/1572002796185235 ...

    Կարդալ ավելին
  • Ինչու՞ շատ մարդկանց համար որոշում կայացնելն ամենաբարդ խնդրներից մեկն է։ Մեր կյանքն ամբողջությամբ կազմված է մեր որոշումներից, ինչ ենք ուտում, ինչ ենք հագնում, ինչ ենք ասում, ուր ենք գնում և այլն, լրիվ որոշում ենք մենք։ Սակայն կան որոշումներ, որոնք ազդում են մեր կյանքի որակի վրա, այ սրա մասին էլ ցանկանում եմ կիսվել։ Ենթադրենք մենք ունենում ենք մի իրավիճակ, երբ մտածում ենք ինչ-որ մի քայլ անեմ, թե՞ ոչ։ Եթե չես անում, մնում ես անորոշության մեջ, ինչպես մեծամասամբ մեզ հանդիպած մարդիկ, որ մի քանի տարի առաջ լիքը հնարավորություն են ունեցել ու չեն արել, ասենք ամենապարզը՝ ռուբլին տարել ու գցել են բանկ, փողը փոխվել է։ Իրականում ինչ է տեղի ունենում մարդու հետ, երբ նա կանգնում է մի որոշման առաջ։ Մտքով սկզբում գնում է ետ, հիշում իր նախորդ չեպեները, ձախողումները, մյուսների՝ հիմնականում անհաջողակ Սամո հոպարի պատմածները, կողքի դեպքերը, հարևանի ու ծանոթների ձախողումները ու վերադառնում ներկա։ Դրանից հետո գնում է ապագա ու մտածում, որ եթե այսպես անեմ, ապա սենց կլինի, եթե այնպես անեմ, մեկ այլ ձև՝ հարկային, բանկ, վարկ, պարտք, աշխատող, ավտո, պահեստ, տեսականի աաաաաա․․․․ ու հիմնականում մռայլ պատկեր։ Այդ մռայլ պատկերն իրականում չի եղել, բայց մարդը դրանք պատկերացնելով ետ է կանգնում իր երազանքից, նպատակից, մտքից։ Օրինակ՝ 2010 թվականին իմ ընկերության ղեկավարն ինձ հրավիրեց իր մոտ ու ասաց, որ ինձ ուղարկում է Հոլանդիա սովորելու գյուղատնտեսական գործ, մարկետինգն իմ բանը չէ։ Ու ասաց, որ "Սայուզի" տարածքում նման մասնագետ միայն դու ես լինելու, որոշիր։ Ես էլ սկսեցի մտածել, որ գյուղերում եմ լինելու, ցեխ, կեղտ, ամեն օր մի տեղ, պատասխանատվություն, այդքան անասունների մեջ, հոտ, չլոց, ջերմոց, կարկուտ, բերք, երաշտ ու միանգամից ասացի ոչ։ Սակայն որ հիմա հետ եմ նայում, այս ասածներս չկան, բայց այդ պահին սրանք իմ սխալ որոշման հիմնքն էին։ Նույնն էլ գործի մեջ է, մի բան չի եղել, բայց մարդիկ առանց անելու ասում են չէ, կմերժեն, առաջարկը չեն կարդա, չեն հանդիպի, չի ծախվի և այլն, մինչ դրանք սովորաբար մեր երևակայության արդյունքն են լինում։ Ահա սա է պատճառը, որ հազարից մեկն է հասնում զգալի արդյունքի, քանի որ որոշել էր ու արել, անկախ իր երևակայությունից։ Էհ, երանի մի 7 տարի առաջ այսպես մտածեի Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/VahagnDilbaryan/posts/1556409841077864 ...

    Կարդալ ավելին
  • 50 մլն օգտատերի շեմը հատել են Ինքնաթիռ - 68 տարում Ավտոմեքենաներ - 62 տարում Հեռախոս - 50 տարում Էլեկտրականություն - 42 տարում Կրեդիտ քարտ - 28 տարում Հեռուստացույց - 22 տարում Բանկոմատը -18 տարում Համակարգիչ - 14 տարում Բջջային - 12 տարում Ինտերնետ - 7 տարում Paypal - 5 տարում iPod - 4 տարում Youtube - 4 տարում Facebook - 3 տարում Twitter - 2 տարում Տեխնոլոգիայի դարն է ու տեսեք ուղղությունը ոնց է օն-լայնին գնացել, արագություն է մի այլ կարգի, հասցնել է պետք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/VahagnDilbaryan/posts/1527358603982988 ...

    Կարդալ ավելին
  • 3 թվի էֆեկտը։ Մարդիկ սիրում են ցանկ։ Իսկ այդ ցանկերում քանի՞ կետ ներառել։ Իհարկե փորձը ցույց է տալիս, որ 3։ Ֆիլմի պրոդյուսերները, գրքի հեղինակները, դերասանները, ելույթները, բոլորն էլ հիմնականում 3 մասից են բաղկացած լինում։ Հրացանակիրները երեքն էին, խոզուկները նույնպես, ամերիկացի լեգենդար մարզիչ Վինս Լոմբարդին ասում էր, որ ցանկացած մարզիկի համար կա 3 կարևոր բան՝ ընտանիքը, կրոնն ու Green Bay Packers-ը։ ԱՄՆ-ի անկախության դեկլարացիայում նշված է, որ ամերիկացիներն ունեն 3 իրավունք՝ կյանքի, ազատության ու երջանիկ լինելու։ Ֆրանսիայինն էլ է Liberte, fraternite, egalite, էլ չասեմ եռագույն դրոշների մասին։ 3-ի կանոնը լավ է աշխատում նաև պրեզենտացիաների ժամանակ, որը հիանալի կերպով օգտագործում էր Սթիվ Ջոբսը։ Նա ցանկացած ելույթ բաժանում էր 3 մասի, քանի որ ըստ նրա՝ մարդիկ 3 նորույթից ավելին չէին կարող լսել, կամ կարդալ։ Ջոբսն իր ցանկացած ելույթ բաժանում էր երեք մասի, խոսք, կողքից թիմակցի ելույթ ու վիդեո դեմոնստրացիա, երեք ապրանքի՝ iPod, iPhone, iPad և երեք ցուցադրության։ Այնուհետև ցանկացած ապրանքը ներկայացնելիս դահլիճում բաժանում էր, որ մարդիկ էլ փորձեին։ Մենք չենք կարող 3, կամ առավելագույնը 4 նորույթ միանգամից ընկալել։ Ամերիկյան ծովային ստորաբաժանումները մեծ հետազոտություն են անց կացրել և եկել են այն եզրակացության, որ երեք գծից բաղկացած ղեկավարումն է ամենաճիշտն ու հեշտը՝ Գումարտակն ունենում է երեք վաշտ, վաշտերը երեք դասակ, դասակները՝ երեք ջոկ։ Սա գալիս է հրամանի հեշտ ու հարմար կատարողականությունից։ Եթե 3-ի կանոնը բանակում աշխատում է, ապա պրեզենտացիաներում հաստատ կաշխատի։ 2008 թվականին DuPont ընկերությունը ճգնաժամի մեջ էր, նա միակը չէր, ողջ աշխարհն էր այդ վիճակում։ Ընկերության СЕО Չադ Հոլլիդեյը հավաքում է ողջ ընկերության թոփ մենեջերներին ու սահմանում հակաճգնաժամային պլան, որը պետք է իրականացվեր 10 օրում։ Այդ ժամանակ DuPont-ում աշխատում էր 60,000 աշխատակից։ Նրանցից յուրաքանչյուրի հետ հանդիպում են մենեջերները և ներկայացնում հակաճգնաժամային ծրագիրը։ Դրանից հետո յուրաքանչյուրին հանձնարարում են ասել երեք բան, որի միջոցով հնարավոր է ընկերությունում ինչ-որ մի բան խնայել, կամ ծախսերը կրճատել։ Սա անիմաստ չէր ընտրված, քանի որ ցանկացածի համար հեշտ էր 3 իդեա ընտրել։ Մի խոսքով, հաճելի երեկո բոլորիս, արժե կիրառել այս կանոնը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/VahagnDilbaryan/posts/1517904381595077 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/DgVDL2KCp45t6uG4Anem.jpg

    Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրն ավարտվում է հայ-ռուսական հարաբերություններում լարվածությամբ: Թեև այդ լարվածությունն առավել ակնառու դարձավ վերջին մի քանի շաբաթների ընթացքում` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` ներհայաստանյան զարգացումների մասին բավականին կոշտ հայտարարությունից հետո, սակայն ոչ պաշտոնական մակարդակում այն զգացվում էր Փաշինյանի վարչապետության առաջին օրերից`չնայած սկզբնական շրջանում հնչող պաշտոնական հայտարարությունների դրական բնույթին:  Ռուսական կողմի գործողությունները Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամանակ և դրանից հետո վկայում են, որ Սոչիում վարչապետին, ով խորհրդարանում ղեկավարում էր ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթաց նախաձեռնած «Ելք» դաշինքը, չի հաջողվել Մոսկվային համոզել, որ իր այդ դիրքորոշումները վերանայված են, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունում հետքայլ չի լինելու: Ռուսական կողմի ընկալումներով՝ իրենք մտահոգությունների համար լուրջ հիմքեր ունի: Դրանցից է, օրինակ, կարևորագույն պաշտոններում Փաշինյանի կողմից հակառուսական հայացքներով աչքի ընկած ակտիվիստներին նշանակելը, որոնցից «ամենատպավորիչներից» էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանի նշանակումը: Ըստ մամուլում հայտնված չճշտված տեղեկությունների` Մոսկվայի մոտ այնքան մեծ է անվստահությունը վերջինիս անձի նկատմամբ, որ արգելել է ՀԱՊԿ և ԱՊՀ երկրների միջև փոխանակվող գաղտնի տեղեկատվությունը տրամադրել ՀՀ ԱԱԽ քարտուղարին:  Բավականին հետաքրքիր է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի շուրջ ստեղծված իրավիճակը: ԱՊՀ միջկառավարական խորհրդի նիստին վերջինիս մասնակցությունից հետո ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին գործընկերների պահանջով ստիպված եղավ մասնակցել վարչապետը, չնայած որ դա իր պաշտոնի համար ցածր ձևաչափ էր: Արարատ Միրզոյանը նույնիսկ չկար Փաշինյանի գլխավորած պատվիրակությունում, ինչը լուրջ հարցեր է առաջացնում:  ՀՀ նոր իշխանությունների մյուս գործողությունը, որը Մոսկվայի մոտ մեծացրել է անվստահությունը, առանց նախնական քննարկումների համանախագահ երկրների կամ համանախագահ երկրներից ոչ բոլորի հետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում նոր տարրեր մտցնելու ՀՀ իշխանությունների փորձն է, ինչին ականատես եղանք մայիսի 9-ին Ստեփանակերտում և հունիսի 1-ին Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ վարչապետ Փաշինյանի ելույթներում: Ռուսական կողմը հայաստանյան իշխանությունների այս «բացթողմանը» շտապեց ոչ պաշտոնական արձագանք տալ: Ռուս հանրային, քաղաքական գործիչների, փորձագետների այցը 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լելե Թեփե նաև ազդանշան էր, որ Ղարաբաղյան հակամարտության համատեքստում չհամաձայնեցված, անկախ գործողություններ, որոնք կարող են վնասել գործընթացին կամ ունենալ բացասական ֆոնային ազդեցություն վերջինիս վրա, կարող են անել նաև ռուսները: Ռուսական կողմի անվստահության մյուս պատճառը ՆԱՏՕ գագաթնաժողովին, այնուհետև զորավարժություններին Հայաստանի մասնակցությունն է: Իհարկե, սա առաջին անգամը չէր, երբ Հայաստանը մասնակցություն էր ունենում ՆԱՏՕ միջոցառումներին, սակայն հայ-ռուսական հարաբերություններում անվստահության առկայության պայմաններում այս գագաթնաժողովին մասնակցությունն առանց ռուսական կողմի հետ սլաքները ճշտելու Մոսկվայում դրական չընկալվեց: Հետաքրքիր է, որ ինչ-որ «զուգադիպությամբ» դրան հետևեցին Փանիկի դեպքերը, երբ ռուսական ռազմաբազան «առանց նախազգուշացման» զորավարժություններ սկսեց` վախեցնելով գյուղի բնակիչներին: Սա, ակնհայտորեն, որոշակի մեսիջներ էր պարունակում` ուղղված ՀՀ իշխանություններին: Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական զարգացումների, մասնավորապես նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ աղմկահարույց դատական գործերին ռուսական կողմի կոշտ արձագանքին, ապա նշենք, որ Մոսկվայում դրանք ինչ-որ տեղ դիտվում են նաև որպես ՌԴ դեմ ուղղված քայլեր: Ընդ որում, Խաչատուրովի դեպքում ոչ թե վերջինիս անձն է պայմանավորում ռեակցիան, այլ զբաղեցրած պաշտոնը. Խաչատուրովն, այսպես կոչված, «Պուտինի ՆԱՏՕ»-ի գլխավոր քարտուղարն է, և առանց ռուսական կողմին տեղեկացնելու, այդ պաշտոնից նրա հեռացման հարցը նախապես կարգավորելու Խաչատուրովի նկատմամբ դատական գործընթաց սկսելը Ռուսաստանում դիտում են որպես «ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ զարգացնող Հայաստանի» կողմից թիրախավորված հարված ՀԱՊԿ հեղինակությանը: Պատահական չէ, որ այս դեպքերից հետո ռուսական լրատվամիջոցները սկսեցին գրել` Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի մատակարարումների դադարեցման մասին, որն, իհարկե, պաշտոնապես հերքվեց, սակայն պարզ է, որ Ռուսաստանն այլևս չի բացառում Հայաստանի հետ հարաբերություններում նման գործիքակազմի կիրառման հնարավորությունը: Իսկ ռուսական կողմի ավելի «շոշափելի նախազգուշացումն» այս օրերին տեսնում ենք Լարսում, երբ արագ փչացող սննդամթերքով բեռնված հայկական բեռնատարները ստիպված են լինում օրերով հերթ կանգնել ռուսական անցակետն անցնելու համար: Խնդիրը կարելի կլիներ մեծ հոսքերով բացատրել, միայն թե հայ վարորդները միանգամայն այլ տպավորություն ունեն, բացի այդ՝ ՌԴ-ում ՀՀ հյուպատոսի միջամտությունը խնդրին ևս խոսում է, որ Լարսի մի քանի կիլոմետրանոց հերթերը բնավ տեխնիկական խնդիրներով չեն պայմանավորված:  Նշենք, որ Ռուսաստանից ոչ պաշտոնական աղբյուրներով զգուշացնում են նաև գազի գների բարձացման մասին, քննարկվում է աշխատանքային օրենսգրքում համախատասխան փոփոխությունների նախագիծը, որը կարող է ազդել այդ թվում նաև Ռուսաստանում աշխատող տասնյակ հազարավոր հայերի վրա, և սրանք ռուսական կողմի տնտեսական ազդեցության միակ լծակները չեն:  Այս համատեքստում բավականին հետաքրքիր է Հարավկովկասյան երկաթուղու շուրջ ստեղծված իրավիճակը. օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԵԿ-ը դիմակավորված անձանց ուղեկցությամբ մտել է Հարավկովկասյան երկաթուղի և, ինչպես նշում է երկաթուղու ղեկավարությունը, Հայաստանի օրենսդրության խախտումներով խուզարկություն է իրականացրել, առգրավել է փաստաթղթեր, ինչը չէր կարող չվրդովեցնել ռուսական իշխանություններին, քանի որ երկաթուղու կառավարումը հանձնված է Ռուսաստանին։ Հուսանք՝ խնդիրը հարթվել է օգոստոսի 15-ին Հարավկովկասյան երկաթուղու տնօրեն Սերգեյ Վալկոյի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ. բոլորս հասկանում ենք, թե ինչ նշանակություն ունի երկաթուղին Հայաստանի համար: Նման պայմաններում մենք խնդիր ունենք Վրաստանի կամ Ուկրաինայի սցենարը չկրկնելու համար ձեռնարկել գործողություններ, որոնց ռիսկերը նախապես լավ հաշվարկված և չեզոքացված կլինեն: Կարիք ունենք արտաքին քաղաքական հարցերում լինելու ավելի ընկալելի, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև մյուս երկրների հետ հարաբերություններում: Կարծես թե այս հարյուր օրվա ընթացքում որևէ գիծ դեռևս անդառնալիորեն անցած չէ: Այս մասին է խոսում, օրինակ, առաջին հայացքից ոչ էական թվացող վերաբերմունքը, որը ռուսական կողմը ցուցաբերեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողության և դրան նախորդած համերգի ժամանակ. եթե վարչապետ Փաշինյանը Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ նստած էր երրորդ շարքում՝ Հյուսիսային Կորեայի ԱԺ նախագահի կողքին, ապա Արմեն Սարգսյանը` առաջին շարքում՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողքին, ինչպես ենթադրում է դիվանագիտական արարողակարգը ռազմավարական գործընկերների պարագայում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/klara.abgarian.9/posts/148642326039090

    Կարդալ ավելին