• Մովսես Դեմիրճյան
  • Ինչքան կարդում ես հայերի (ժողովրդի, ոչ թե պետության) պատմությունը, այնքան ավելի շատ ես համոզվում մի առանձնահատկության առկայության մեջ. անտերություն: Առնվազն երկու հազար տարի անտերության պայմաններում ապրող ժողովուրդ, որն այդ ողջ ընթացքում, բնակաբանար, տեր է փնտրել: Եվ գտել է, մեկի տեղը՝ երկու տեր: Մեկն Աստվածն էր, կամ Հիսուսը, կամ Վահագնը, չգիտեմ, դա ճաշակի հարց է: Մյուսը՝ ավելի անձնավորված և տարբեր երկրների, շրջանների ղեկավարներ, տիրակալներ: Դա էլ, երևի, օրինաչափությունը՝ տեր փնտրողը տիրակալ է գտնում: Տիրակալի համար էլ դու քիչ-քիչ փոխվում ես, պաշտպանյալից վերածցում ես ստրուկի: Ստրուկն էլ, ախր, ամենաշատը անվտանգություն է ուզում, քանի որ պաշտպանվելու, ձայն հանելու, զենք կրելու իրավունքներից զրկված է: Եվ այդպես տեր փնտրելը դարձել է ապրելակերպ, ռազմավարություն, գերնպատակ: Եվ փնտրում են՝ թաղային հեղինակությունների մակարդակում, պաշտոնյաների մակարդակում, այլ երկրների մեջ: Եվ գտնում են, քանզի գտնում է փնտրողը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=891441150985098&id=100003576633868&from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1461230354231127 ...

    Կարդալ ավելին
  • Բանակցային գործընթացում, որն ուղղված է ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը, հայկական կողմի գլխավոր փաստարկը միջազգային իրավունքում ամրագրված ինքնորոշման սկզբունքն է: Դրան ի պատասխան ադրբեջանական կողմը անընդհատ վկայակոչելու է տարածքային ամբողջականության սկզբունքը, և որքան էլ մենք հղում անենք 25 տարվա վաղեմության իրադարձություններին՝ կապված ԽՍՀՄ փլուզման և դրա կամզից պետությունների և ինքնավարությունների դուրս գալու հավասար պայմաններին, միևնույն է, այդ ամենը դառնում է խաղաքարտ հակամարտության կարգավորմամբ զբաղվող երկրների ներկայացուցիչների ձեռքում: Կարծում եմ, որ մենք ավելի հզոր փաստարկ ունենք, քանի զուտ ինքնորոշման իրավունքը: Այդ փաստարկը վերաբերում է անվտանգությանը:  Ցանկացած պետության ձևավորման գլխավոր և հիմնավոր նպատակը բնակչության անվտանգության ապահովումն է արտաքին վտանգներից: Մեր պարագայում Ադրբեջանը բազմիցս ապացուցել է, որ իր կազմում հայերի կյանքը վտանգված է, և վերջին տարիներին այդ վտանգը բացարձակապես չի նվազել, այլ հակառակը: Հետևաբար, Արցախի բնակչության համար անվտանգ ապրելու միակ տարբերակը անկախ պետություն ունենալն է:  Եթե այսօր Ադրբեջանը գնդակոծում է Արցախի տարածքը՝ դա ներկայացնելով որպես իր տարածքների ազատագրման փորձ, ապա անկախ պետության տարածքը գնդակոծելը նույն կեղծ փաստարկով այլևս մեկնաբանել չի ստացվի, ինչպես նաև չի ստացվի որևէ փաստարկով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=890229864439560&id=100003576633868&ref=notif¬if_t=close_frie ...

    Կարդալ ավելին
  • Ընտրություններ կազմակերպել էլ որ սովորենք, միևնույն է, ընտրություններ մեկնաբանել չենք սովորում:  Իսկ հանրության համար իրական է ոչ թե այն, ինչ տեղի է ունենում, այլ այն, ինչ ներկայացվում է: Այն, ինչ ներկայացվում է և այնպես, ինչպես ներկայացվում է: "Ինչի մասին հնարավոր չէ խոսել, դրա մասին պետք է լռել" Լ.Վ. Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=889209114541635&id=100003576633868¬if_t=close_friend_activit ...

    Կարդալ ավելին
  • Որպեսզի մահը իմաստ ստանա, որքան էլ արտասովոր է դա հնչում, քանի որ թվում է, թե մահով ամեն ինչ վերջանում է, բայց, ամեն դեպքում, որպեսզի կարողանանք իմաստ և նպատակ հաղորդել մահվանը, այն պետք է իր հետ փոփոխություններ բերի: Եվ փոփոխություններ ոչ թե բոլորիս կյանքում, այլ հենց նրանց համար, ովքեր հենց այդ մահով կյանքից հեռանալու վտանգի առաջ են: Այդպես էր, օրինակ, էֆտանացիայի դեպքում, երբ անբուժելի հիվանդ մարդիկ, պարբերաբար դիմելով էֆտանազիայի, այն լեգիտիմ և լեգալ դարձրեցին որոշ երկրներում ապրող մյուս անբուժելի հիվանդ մարդկանց համար: Նույնն է նաև զինծառայողների պարագայում: Նրանց մահը չպետք է անհետևանք մնա: Անհետևանք մնալու դեպքում այն կիմաստազրկվի և կարժեզրկվի: Մեր հերոս տղաների մահը պետք է լրջագույն փոփոխությունների հիմք դառնա հայկական երկու պետություններում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=888504977945382&id=100003576633868¬if_t=close_friend_activi ...

    Կարդալ ավելին
  • Էն որ ասում ենք՝ չեն ամաչու՞մ՝ պետությունը թալանում են, տներ ու հյուրանոցներ են կառուցում, հարկերը յուրացնում են, այս կամ այն նախարարությանը տրված գումարները աննպատակ են ծախսում, կամ փող են լվանում՝ շուկայական արժեքից մի քանի անգամ ավելի բարձր գնով պետական գնումներ անելով... ամեն ինչ ճիշտ է: Իսկ պատճառը՝ տարբեր մարդկանց մոտ պետության տարբեր ընկալումն է: Մեկի համար պետությունը հարստանալու միջոց է, և նա չի ընկալում պետությունը որպես, առաջին հերթին, բնակչության ֆիզիկական անվտանգությունն ապահովող երևույթ, որն իրավունք ունի բանակ պահելու և արտաքին ու ներքին թշնամիների դեմ պայքարելու:  Նա չի ընկալում պետությունը նաև որպես մշակութային անվտանգություն ապահովող կառույց, որի շրջանակներում քո լեզուն, ավանդույթները, արվեստը, կրթությունը, կրոնը կարող են ազատ զարգանալ:  Որովհետև այդպիսի մարդկանց համար կրթությունը, մշակույթը, արվեստը և հոգևոր արժեքները վերացական ինչ-որ բաներ են, որովհետև փողով չեն չափվում: Հիմա, մենք պետք է տարածենք Հայաստանում և Արցախում պետության որպես ֆիզիկական և մշակութային անվտանգություն ապոհովող ինստիտուտի ընկալումը: Մեզ համար զարգացած պետություն ունենալն առաջին հերթին դրա համար է կարևոր, հաշվի առնելով մեր հարևանների հետ մշակութային ոչ թե նմանությունները, այլ տարբերությունները և հակասությունները: Մենք բոլոր ռեսուրսները պետք է ծառայեցնենք ֆիզիկական անվտանգության՝ բանակի, և մշակութային անվտանգության՝ լեզվի, կրթության, գիտության, արվեստի և գրականության զարգացմանը:  Մեր ապագան Հայաստանում չի կարող վտանգված լինել, և մեր ապագան անվտանգություն ապահովող կայացած պետությունն է, ոչ թե Եվրամիությունն իր սեփական խորքային պրոբլեմներով, կամ անհասկանալի ԵՏՄ-մ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=887798338016046&id=100003576633868¬if_t=close_friend_activit ...

    Կարդալ ավելին
  • Հիմա շատ են խոսում ազգային վերածննդի, զարթոնքի մասին, և, իրոք, վերջին օրերին, հայ ազգը շատ համախմբված է գործում և մտածում: Բայց մի կարևոր հանգամանք կա: Ազգն իր անելիքն արել է 90ականներին, երբ ազգային միասնության և պայքարի շնորհիվ ծնունդ տվել երկու պետություններին: Հիմա հերթը ոչ թե հայ մարդունն է, այլ Հայաստանի հանրապետության և Արցախի հանրապետության քաղաքացիները: Եվ, իհարկե, երկու երկրների իշխանություններին, որոնք, եթե այս պատմական պահը բաց թողնեն, թող այլևս ոչ մի հույն հայերի հետ չկապեն: Գաղտնիքով ասեմ, թե ինչու է քաղաքացիական գիտակցությունն ու վարքն այս պահին շատ կարևոր պետության ամրապնդման համար. որովհետև հասարակությունն ու պետությունն են նույնը, ոչ թե ազգն ու պետությունը: Ազգը նույնանում է մշակույթի հետ, հասարակությունը՝ պետության: Մենք հարուստ և նախանձելի մշակույթ ունենք, մեզ հիմա պետություն է պետք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=887137174748829&id=100003576633868&pnref=story ...

    Կարդալ ավելին
  • Վ.Օսկանյանի այս «պատասխանները» բազմաթիվ հարցեր են առաջացնում: Մի քանիսը գրեմ: Նախ, ինչու՞ է Վ.Օսկանյանն իրեն պարտավորված համարում պատասխանել Ռ.Քոչարյանի իշխանության հատվածում Լ.Տեր-Պետրոսյանի կողմից արձանագրվող մի շարք բացթողումներին և թերացումներին: Վ.Օսկանյանը Ռ.Քոչարյանի ի՞նչ է, և արդյո՞ք Ռ.Քոչարյանն այս պարագայում լիազորել է Վ.Օսկանյանին իր փոխարեն պարզաբանումներ, հերքումներ կամ բացատրություններ տալու համար: ... (բազմակետ) Երկրորդ, Վ.Օսկանյանն արդեն մի քանի անգամ խոսում է այն մասին, որ Ռ.Քոչարյանի իշխանության տարիներին Հայաստանը գրանցել է տնտեսական կտրուկ աճ (ըստ նրա՝ երկնիշ): Ուրեմն, պարոն Վ.Օսկանյանը, միտումնավոր կամ չիմանալով, շփոթում է տնտեսական աճը տնտեսական զարգացման հետ: Ռ.Քոչարյանի տարիներին Հայաստանը սկսեց ստանալ այն ժամանակների համար շատ մեծ ֆինանսական ներհոսք, ինչը, սակայն, համարժեք կերպով չարտահայտվեց երկրի տնտեսական զարգացման մեջ: Տնտեսական աճն ու տնտեսական զարգացումը տարբեր կերպ են չափում. տնտեսական աճը՝ փաստացի երկիր մտած և երկրում եղած ֆինանսական միջոցներով, տնտեսական զարգացումը՝ բնակչության բարեկեցության մակարդակով և այլն: Այնպես որ, պարոն Վ.Օսկանյան, մի մոլորեցրեք մարդկանց, թե տնտեսական աճը նշանակում է բարեկեցություն: Երրորդ, Վ.Օսկանյանն ասում է, որ «որովհետև մենք ունենք Ղարաբաղի խնդիր, մենք առավել ևս և հնարավորինս շուտ պետք է սխալների ու բացթողումների համար իշխանություններից հաշիվ պահանջենք:» Կներե՜ք, բայց այդ նույն խնդիրները մենք ունեինք նախորդ նախագահի և Ձեր օրոք, երբ Դուք արտգործնախարար էիք, և ի՞նչ... Դուք Ձեր սխալների և բացթողումների համար ինչ-որ պատասխանատվություն կրե՞լ եք: Եթե այդքան հասկացող եք, ինքնուրույն, առանց սպասելու պետության նախաձեռնության, ասեք, թե ինչ սխալներ եք արել և ինչ պատասխանատվություն է հասնում դրանց համար: Չե՛ք ասել, չե՛ք էլ ասելու, այնպես որ պահանջատիրությունը նախ ինքներդ ձեզնից սկսեք: Եվ չորրորդ (իրականում ոչ վերջին) դիտարկումը. Վ.Օսկանյանն ասում է, որ «Որովհետև մեր գլխին կախված է պատերազմի վտանգը, մենք առավել ևս և հնարավորինս շուտ պետք է գնանք քաղաքական արմատական բարեփոխումների, ամրապնդենք ժողովրդավարությունը և ստեղծենք ամուր պետություն»: Նորի՜ց կներե՜ք, բայց պատերազմի վտանգը կախված է մեզ վրա արդեն 25 տարի, նաև Ձեր՝ նախարար եղած հատվածում, բայց ո՛չ Դուք, ո՛չ այն իշխանությունը, որի մաս կազմում էիք Դուք, ոչինչ չարեց երկրում քաղաքական արմատական բարեփոխումների, ժողովրդավարության և պետության ամրապնդման համար: Մարտի մեկը՝ որպես դրա անհերքելի ապացույց: Պարո՛ն Վ.Օսկանյան, Դուք փորձում եք սևը առանձնացնել սևից և ստացվածը ներկայացնել որպես սպիտակ կամ գոնե մոխրագույն, և ուզում եք, որ մարդիկ Ձեզ լու՞րջ ընդունեն կամ վստահե՞ն: Լավ էլի... Կից նյութն`այստեղ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=886603084802238&id=100003576633868&__mref=message_bu ...

    Կարդալ ավելին
  • Երբ Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնում ռուսական կողմին հրադադար հաստատելու համար, անդուր հարցեր են առաջանում. կարո՞ղ է Ռուսաստանը ոչ թե Հայաստանի անվնտանգությունն է ապահովում Թուրքիայից, այլ Ադրբեջանի անվտանգությունը Հայաստանից: Հակառակ դեպքում շնորհակալություն հայտնելու իմաստը ո՞րն էր: Մի բան էլ. վաղուց հայտնի է, որ Ռուսաստանն իր շուրջ փորձում է ստեղծել անվտանգության գոտի, հիմնականում ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից հնարավոր սպառնալիքները չեզոքացնելու համար, մասնավորապես, որ ՌԴ-ին սահմանակցող երկրներում չտեղակայվեն ԱՄՆ-ի ռազմական բազաներ և ՆԱՏՕ-ի զորքերը: Հիմա երկրորդ անդուր հարցը. մի գուցե ոչ թե Ռուսաստանն է նպաստում Հայաստանի անվտանգությանը, այլ հենց Հայաստանն է Ռուսաստանի համար հանդիսանում անվտանգության գոտի: Ճիշտ է, մենք ընդհանուր սահման չունենք, բայց տեխնոլոգիաների իշխանության մեր դարում սահմանն ավելի շուտ հոգեբանական և սիմվոլիկ նշանակություն ունի: Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/permalink.php?story_fbid=885323741596839&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Պատերազմը ռոմանտիկա չունի: Պատերազմում բարոյական հաղթանակ էլ չեն տանում, որովհետև թշնամու նկատմամբ հաղթանակի միայն մի տարբերակ կա. դու ողջ ես, իսկ քո մահը ցանկացողը՝ մեռած: Բարոյական հաղթանակ տանում են ոչ թե թշնամու, այլ մրցակցի հանդեպ՝ սպորտում, քաղաքականության մեջ, բանավեճում, բայց ոչ երբեք՝ պատերազմում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=882991251830088&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Քարվաճառի դեպքը մի քանի բանի մասին է խոսում: Առաջինն այն է, որ Ադրբեջանի նախագահի խոսքը կոպեկ չարժե, ինչը սակայն մեզ համար նորություն չէ: Բայց հնարավոր է նաև, որ ալիևի ասածը օրենք չէ նաև ադրբեջանական բանակի ինչ-որ ղեկավարների համար, ովքեր մի գուցե անձնական նախաձեռնությամբ և օգտվելով ալիևի վրա կուտակվող մութ ամպերից և թուլացող հեղինակությունից, ուզում են օր առաջ մի բան սարքեն դրա գլխին:  Հնարավոր է նաև, որ զոհերի մասին տեղեկություն թաքցնող Ադրբեջանը ստիպված նման դեպքեր է հրահրում, որ նախորդ օրերի զոհերին ներկայացնի որպես հրադադարի խախտման արդյունք: Բացառված չէ նաև, որ այստեղ Թուրքիայի մատն է խառը: Ինչպես վկայում է վերջերս համացանցում հայտնված ալիևի և էրդողանի գրկախառնության տեսագրությունը, որում ակնհակտ երևում է ալիևի քսմսվելը և էրդողանի դժգոհ դեմքը, վերջինս կուզենար ալիևի փոխարեն մեկ ուրիշին տեսնել Ադրբեջանի նախագահի պաշտոնում:  Իսկ եթե հաշվի առնենք նաև այն, որ Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը սերտ կապեր ունի Թուրքիայի հետ, ապա բացառված չէ, որ էրդողանն օգտագործի իր ազդեցությունը ալիևի դիրքերը թուլացնելու համար, եթե թուլացող ալիևը էրդողանի համար գնալով ոչ թե մնա գործընկեր, այլ դառնա պարզապես բեռ: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=882534751875738&id=100003576633868&from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1459962734206693 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին