• Մովսես Դեմիրճյան
  • Հոլանդիայում գարեջուր արտադրող ամենանեծ ըներությունը հանրահայտ Հայնեկենն է: Նրա հիմնադրի թոռը Ֆրեդի Հայնեկենը, ղեկավարել է ընկերությունը երկար տարիներ, եղել է Հոլանդիայի ամենահարուստ մարդը և մահացել 2002-ին: Բայց առավել հայտնի է նրա առևանգման պատմությունը: 1983 թվականին Ֆրեդի Հայնեկենին առևանգում են ու երեք շաբաթ պահում անհայտ վայրում մինչև 13 միլիոն դոլար ստանալը, ինչից հետո ազատում են պատանդին: Դրանից հետո Ֆրեդին առանց խիստ անհրաժեշտության և մեծ պահակախմբի տնից դուրս չէր գալիս: Բայց ամենահետաքրքիրը դա չէ: Բանն այն է, որ գտնվելով առևանգողների մոտ, նա խմբի ղեկավարին հետաքրքիր բան էր ասել. "Դու կարող ես կամ շատ փող ունենալ կամ շատ ընկերներ, երկուսը միասին չի լինում":  Պահանջված գումարը ստանալուց հետո առևանգողները մի քանի շաբաթվա ընթացքում վիճեցին մեկը մյուսի հետ, մեկը հայտնվեց ոստիկանությունում և մատնեց բոլորին: Հայնեկենը ճիշտ էր: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=908440802618466&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Եվրատեսիլում հաճախ հաղթող են ճանաչվում այն երկրները, որոնք վերջին շրջանում ինչ-ինչ հարաբերություններ են սկսել Եվրամիության հետ, կամ փորձում էին սկսել, բայց ինչ-որ բան այնպես չի ստացվել, ինչպես պատկերացնում էին այդ երկրներում և ինչպես խոստանում էին Եվրամիությունում: Եվ Եվրատեսիլում հաղթանակն ընդամենը սփոփանքի դեր է կատարում, իբր Եվրամիության հետ հարաբերություններում քաղաքական և տնտեսական հարցերում մեծ հաջողություններ չունենք, բայց ամեն դեպքում մշակույթի մակարդակում մենք ձեզ ընդունում ենք: Եթե իրոք այնպես է, ինչպես ես եմ պատկերացնում, ուրեմն սրտանց ցանկանում եմ, որ Հայաստանը մոտակա տարիներին Եվրատեսիլում չհաղթի: Մեզ հաղթանակի փաթեթավորումով իրական պարտություններ պետք չեն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=907015762760970&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Այս մի քանի օրվա ընթացքում ֆեյսբուքում սկսեցին տարածվել գրառումներն այն մասին, թե ինչու՞ է Սերժ Սարգսյանը մայիսի 15-ին մեկնում Վիեննա՝ անցկացնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված մի շարք հանդիպումներ: Բոլորը հասկանում են, որ ամենայն հավանականությամբ կայանալու է հանդիպում նաև Ալիևի հետ: Այդ հանդիպման հնարավորության մասին վերջերս համանախագահները ակտիվորեն խոսում էին, ամենայն հավանականությամբ, նաև ակտիվորեն աշխատել են հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ: Ինչևէ, շատերն ասում են՝ գնում է ի՞նչ անի: Բայց, մյուս կողմից, չգնա ի՞նչ անի: Արտաքին հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր տիպի բանակցություններում մասնակցելը նախագահի անմիջական պարտականությունն է: Դրանից բացի, ի տարբերություն այն կարծիքի, թե Ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում ունի՛ և միա՛յն ռազմական լուծում ունի, պետք է փաստել, որ այդ լուծումը կլինի խիստ ժամանակավոր և կոնֆլիկտը կրկին գլուխ կբարձրացնի կողմերից մեկի հզորացման արդյունքում: Դա ձեռնտու է Ադրբեջանին, ինչպես նաև երկու երկրներին զենք վաճառող Ռուսաստանին, բայց ոչ՝ Հայաստանի և Արցախին, որոնք կարող են ոչ միայն պաշտպանել սահանները, այլև նոր տարածքներ վերցնել, սակայն որքանո՞վ դա կարող է համարվել խնդրի լուծում: Իհարկե, չի կարող: Մինչդեռ խնդրի հենց ոչ ռազմական, այլ դիվանագիտական և միջազգային իրավական նորմերի շրջանակներում վերջնական լուծումը կլինի անժամկետ և մեր սերունդները ավելի մեծ հավանականությամբ կազատվեն պատերազմ կոչվող չարիքի ամենօրյա սպառնալիքից: Բանակցել-չբանակցելու հարցը մի ասպեկտ էլ ունի. նախ, ՀՀ նախագահը հանդիպում է ոչ թե Ալիև քաղաքացու, այլ Ադրբեջանի նախագահի հետ, և երկրորդ՝ այդ հանդիպումները և բանակցությունները չեն կարող տեղի չունենալ զուտ այն պատճառով, որ վերջինս ոչինչ չի հասկանում կամ ձևացնում է, թե չի հասկանում, կամ չի հաշվում իր բանակի ո՛չ ֆիզիկական, ո՛չ նյութատեխնիկական կորուստները: Այնպես որ՝ բանակցելն այլընտրանք չունի: Մենք այնքան ռեսուրս չունենք և այնքան անհեռատես չենք, որ հրաժարվենք բանակցություններից և հաջորդ սերունդներին ժառանգենք այդ բեռը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=906396292822917&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Քաղաքացիական հասարակությունը, որի զարգացման ընթացքում մենք կարող ենք ունենալ նաև վերահսկվող իշխանություն և նորմալ պետություն, սկսվում է ոչ թե թափանցիկ ընտրություններից, կոռուպցիայի վերացումից կամ տնտեսական զարգացումից, այլ մի քանի ընտանիքների փոխհամաձայնությամբ շենքում էլեկտրական լամպ տեղադրելուց, շենքի բակը փոխպայմանավորվածության արդյունքում մաքուր պահելուց և այդպես, ընդլայնելով կոլեկտիվ պատասխանատվության շրջանակը, մինչև պետություն: Այդպես մի քանի անգամ անելուց հետո միայն մենք կհասկանանք, որ ունենք ընդհանուր շահեր, և դրանք չեն սկսվում պետական իշխանության վերևներում, այլ սկսվում են բարեկարգ և մաքուր շենքում, բակում, փողոցում, քաղաքում: Վերջից սկսելի չի կարելի, որովհետև միանգամից շատին ձգտողը քչին էլ չի հասնում: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=900807666715113&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման/չճանաչման հարցը հանրային ընկալումներում նույն կերպ չի արտացոլվում: Չճանաչման դեպքում հանրության դժգոհությունը, այդպիսի որոշման չհասկացվածությունը ավելի մեծ են լինելու, քան ճանաչման հետ կապված ոգևորությունը: Սա նշանակում է, որ ճանաչելու դեպքում պետք է հստակ բացատրվեն այդ քայլից բխող քաղաքական հետևանքները և պատասխանատվությունը, իսկ չճանաչման դեպքում պետք է պարզ կերպով ներկայացվեն չճանաչման պատճառները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=899860193476527&id=100003576633868¬if_t=close_friend_activit ...

    Կարդալ ավելին
  • Պատերազմի «փիլիսոփայությունից» Պատերազմը լուծու՞մ է արդյոք գլխավոր հարցը՝ կողմերի հաշտեցումը և խաղաղության հաստատումը:  Լուծում է, բայց այն և միայն այն դեպքում, երբ կողմերը պատերազմի արդյունքում այնքան են հյուծվում, ուժասպառ լինում, որ էլ պատերազմը շարունակելու ռեսուրս չեն ունենում: Այդ դեպքում պատերազմը կարող է դառնալ խնդրի լուծում, իհարկե, այդ լուծումն էլ ժամանակավոր է՝ մի քանի տասնամյակ հետո խնդիրը կրկին կարող է մտնել համակարտող երկրների օրակարգ, եթե դրանք արդեն կուտակած լինեն մարդկային և տեխնիկական ռեսուրսներ: Այլ դեպքերում, երբ կողմերից մեկն ավելի մեծ ռեսուրսների է տիրապետում և կարող է երկարատև /ամիսներ տևող/ ռազմական գործողությունների մեջ ներքաշվել, պատերազմը խնդրի լուծում չի հանդիսանում: Իսկ եթե պատերազմը չի լուծում գլխավոր խնդիրը, ինչու՞ չօգտագործել այն տեղային մանր-մունր և գլոբալ համագործակցության հետ կապված այլ հարցել լուծելու համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=899359163526630&id=100003576633868&ref=notif¬if_t=close_frien ...

    Կարդալ ավելին
  • Պատերազմը, ինչպես և մեր երկրի զարգացումը վիժեցնող այլ չարիքներ՝ կոռուպցիան, տգիտությունը, պետությունը տնավարի մեթոդներով կառավարելը, ծանոթ-բարեկամին լավություն անելով՝ պետության վնասելը, կեղծ արժեքները և արդարադատության բացակայությունը, ոչ մի տեղ էլ չէին կորել, չէին ընդհատվել այս 25 տարվա ընթացքում: Պարզապես մենք սովորել ենք այդ երևույթների հետ ապրել, հաշտվել ենք դրանց գոյության հետ, բթացել ենք, դարձել են անընկալունակ չարիքի հանդեպ:  Մենք այնքան ենք շեղվել իրականության ադեկվատ ընկալումից, որ նախկին վատ երևույթները որպես նորմա ենք ընկալում, նախկին նորմալ երևույթները՝ որպես դրական, իսկ դրականները՝ արդեն որպես հրաշք: Վատ սովորող ուսանողն արդեն նորմա է, լավ սովորողը՝ բացառություն, հակահասարակական հերթական օրենքը՝ նորմա, բարեկեցությանը նպաստող օրենքը՝ բացառություն, հարուստ պաշտոնյան՝ նորմա, կաշառք չվերցնող պաշտոնյան՝ ոչ թե նորմա, այլ բացառություն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=898765430252670&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի ապագան կառուցելու իրավունքը վերցրեք կուսակցություններից և տվեք այսօր սահման պահող տղերքին: Այն, մի գուցե, չի լինի ամենաբարեկեցիկ ապագան, բայց կլինի ամենաապահով, ամենաանտվանգ և ամենամարդկային ապագան, որտեղ չես անհանգստանա երեխաների և երկրի բարոյահոգեբանական վիճակի համար:   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=897109550418258&id=100003576633868&ref=notif¬if_t=close_frien ...

    Կարդալ ավելին
  • Այս նկարի վրայի երկրորդ նախադասության մեջ արտահայտված է մեր պետության կառավարման համակարգի ողջ թշվառ, խեղճ, անմարդկային և զզվելի բնույթը. ինչու՞ պետք է վարորդը հետևի, որ ոստիկանն իրեն նորմալ պահի ու օրենք չխաղտի: Ոստիկանի վերադասները չեն կարողանում կամ իրենց ձեռնտու չի դա անել, հիմա էլ վարորդների՞ն են կոչ են անում հետևել ոստիկանի աշխատանքին: Ամեն ոլորտում է այսպես. քաղաքացի, դու՛ պետք է հետևես, որ քաղաքապետարանը լրացուցիչ տույժեր չգրի, որ բանկերը լրացուցիչ տոկոսներ չգանձեն, որ դպրոցում ուսուցչուհին երեխայիդ չվիրավորի... Պետությունն արձակուրդ է գնացել կամ արտագաղթել է: Պարոնա՛յք պատասխանատուներ, տանը մարդ կա՞ վաշբե: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=896445017151378&set=a.150020378460516.28371.100003576633868& ...

    Կարդալ ավելին
  • Թուրքիայի մոտ լավ է ստացվում սպանելը, դրա համար էլ էրդողանը կոչ է անում պատերազմել: Ադրբեջանը մեծ (ան)«հաջողություններ» է գրանում համը հանելու գործում (շակալի նման), և ուրեմն պարբերաբար դիմել և դիմելու է այդ քայլին, քանի որ դա նրա մոտ ամենալավն է ստացվում: Ռուսաստանը պատմականորեն ջանք ու եռանդ չի խնայել պատերազմելու, եթե ապագայում երևացել է երկրին գոնե մի փոքր կտոր հող միացնելու հեռանկար: Դա ռուսների մոտ լավ է ստացվում: Այս անգամ նման հեռանկար չկար, ուստի՝ չեղավ նաև պայքար: Առանց այդ հեռանկարի Ռուսաստանը չի պայքարում: Մնում է հասկանալ, թե մեզ մոտ ինչն է լավ ստացվում: Դա կարևոր է, որովհետև հենց դա էլ մենք, ենթագիտակցորեն, հակված ենք անել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=892601280869085&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն