• Մովսես Դեմիրճյան
  • Մենք ոչ հասարակություն ենք, ոչ ազգ, ոչ նույնիսկ էթնոս: Մենք ժողովուրդ ենք, տարբեր տեղերից տարբեր ժամանակներում տարբեր պատճառներով Հայաստան եկած մարդիկ և նրանց ժառանգները: Ազգայինը մշակութային-քաղաքական մեծ նախագիծ է, որի իրականացումը տարիներ է տևում: Եթե նույնիսկ նախկինում մենք անցել ենք այդ ճանապարհը և ունեցել ենք որպես ազգ ապրելու փորձը, ապա չենք կարողացել փոխանցել այն սերունդներին ոչ կրթության, ոչ դաստիարակության միջոցով: Ազգերն ամեն ինչ անում են նախօրոք: Ժողովուրդները միշտ կանգնում են փաստի առաջ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=948895278573018&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Նախ, այսպես ասած ռևերանս արեց Սեֆիլյանի և մյուսների կողմ, հետո ամբողջ ուժով անցավ իր "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը քշելուն: Ամեն ինչ, ըստ էության, քաղաքականության տեսակետից ճիշտ է արվում: Լավ է նա անում, որ այդպես է անում, թե վատ, այլ հարց է: Մյուս հանգամանքն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հանգիստ կարող է շարունակել հրապարակային հավաքները նույնիսկ այս իրավիճակի հանգուցալուծումից հետո էլ: Այլ կերպ ասած, լավ հասկանալով, որ ստեղծված իրավիճակը լուծվելու է կուլիսների հետևում ընթացող բանակցությունների կամ ֆիզիկական ուժի կիրառման միջոցներով, որոնց վրա նա ազդել չի կարող, Ն.Փաշինյանն այս հոսանքի մեջ մտցնում է մի պրոցես, որն ինքը վերահսկում է և կարող է օգտագործել ինչպես իր, այնպես էլ այլոց նպատակների համար: Ինչ վերաբերում է հավաքված մարդկանց, ապա այս ամենը նրանց համար հիմնականում կարծես թե ընդունելի է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=948307775298435&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Եթե Հայաստանում տարածվի առօրեական մտածողությամբ և սպառողական հոգեբանությամբ ապրող մարդկանց շրջանում «մարդու իրավունքների» և «բռնության» այսքան միակողմանի ընկալումը, ապա վաղը ուսանողներն ասելու են, որ դասախոսները, հանձնարարություն տալով, բռնանում են իրենց «ոչինչ չանելու ազատ կամքի» վրա, իսկ երբ քննությանը խոսեն, ինչպես ուզում են, և դասախոսն ասի, որ սխալ են ասում, դա կդառնա «խոսքի ազատության» սահմանափակում: Խնդիրն այն է, որ մեր մտքերն են ստեղծում այն իրականությունը, որում մենք ապրում ենք, և մեր ռացիոնալ մտքերը ստեղծում են ռացիոնալ իրականություն, իսկ խեղաթյուրված, ոչ ադեկվատ մտքերը՝ համապատասխան իրականություն: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=947534005375812&id=100003576633868&from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1469105849762239 ...

    Կարդալ ավելին
  • Վերջերս ուսանողներից մեկի հետ ծավալված զրույցից մի հատված նրա համաձայնությամբ տեղադրում եմ այստեղ: Ուսանող - «Եթե նախագահը փոխվի, ասենք Ադրբեջանն իր քաղաքականությունը փոխելու՞ է»: Ես - «Ավելի շուտ ոչ, քան այո»: Ուսանող - «Այդ դեպքում նախագահի հրաժարականի պահանջը ի՞նչ կապ ունի ղարաբաղյան հակամարտության հետ: Ուրիշ նախագահ էլ լինի՝ դրանք էլի հողեր են ուզելու»: Ես - «Համամիտ եմ, կապ չունի, բայց մարդիկ կարծում են, որ մյուս նախագահն ավելի կոշտ և սկզբունքային դիրքորոշում կունենա»: Ուսանող - «Եվ արդյունքում մենք կունենանք պատերազմ, ոչ թե բանակցություններ, չէ՞»: Ես - «Դե, վերջին քսան տարում երկուսն էլ զուգահեռ ունենք, փաստորեն: Այս պահին պարզապես որոշվել է հարցին ինչ-որ վերջնականին նման լուծում տալ: Չգիտեմ, ինչու է հենց հիմա որոշվել, բայց Ադրբեջանն սրում է իրավիճակը, որ Արցախի անվտանգության արժեքը գնալով բարձրանա, և մենք ինքներս մեզ համոզենք, որ Արցախի անվտանգությունը և խաղաղությունը այդ երկրի իրավաքաղաքական կարգավիճակից ավելի բարձր են, ավելի մեծ արժեք ունեն մեզ համար: Եվ դա էլ դրվի բանակցությունների սեղանին»:  Ուսանող - «Ուրեմն մեզ ոչ թե ուրիշ նախագահ է պետք, այլ ուրիշ Հայաստան՝ ավելի ուժեղ ու կայուն: Մեզ այնպիսի Հայաստան է պետք, որն ուժեղ լինի՝ անկախ նախագահից, ոչ թե՝ նախագահ, որն ուժեղ կամ թույլ լինի՝ կախված Հայաստանից»: Այ այսպիսի ձևակերպումներ են կարողանում տալ փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողները Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=946943892101490&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Երևույթի /գործողության/ ընկալումը փոխվում է կախված նրանից, թե ով է դա անում: Այս օրերին տարբեր հարթակներքւմ շատերը վիճեցին այն հարցի շուրջ, ճիշտ են անում արդյոք "Սասնա Ծռերի" տղերքը, թե սխալ:  Բայց խնդիրն այն է, որ այստեղ երկու հարց կա, ոչ թե մեկ: Առաջին հարցն այն է, թե ինչ է արվում առհասարակ, երկրորդ հարցն այն է, թե ով է անում: Օբյեկտիվ պատկեր ունենալու համար այս հարցերին պետք է պատասխանել իրարից անկախ: Սուբյեկտիվ տեսակետում առաջին հարցի պատասխանը կախված է երկրորդից. այն, թե ինչ է արվում / գործողությունը և գնահատականը / կախված է նրանից, թե ով է անում: Ըստ դրա էլ մի դեպքում կստացվի, որ ազատագրական պայքար է և լավ են անում, մյուս դեպքում որ ահաբեկչություն է և լավ չեն անում: Այնպես որ իրար վրա հայհոյանքներ նետելուց առաջ / որքան էլ դա ավելի քաղաքակիրթ է, քան ֆիզիկական բռնությունը / պետք է փորձել հասկանալ, էե դիմացինը խոսում է երևույթի՞ մասին անկախ նրանից, թե ով է դա անում, թե՞ երկուսը միասին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=946744745454738&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Ի դեպ, քանի դեռ քաղաքական ուժերն իրենց հույսը դրել են ժողովրդի վրա, որ ժողովուրդը պետք է սենց անի, նենց անի, բոլոր այդ հույսերը չեն արդարանալու, քանի որ ժողովուրդը (ի դեպ, նախ պետք է հասկանալ, թե ով է մտնում այդ «ժողովուրդ» ասածի մեջ) չի ապրում «բոլորին լավ լինի» սկզբունքով, նա ապրում է «ինձ ու իմ մերձավորներին լավ լինի» սկզգբունքով: Այն պահից, երբ ժողովուրդը սկսում է ապրել «բոլորիս լավ լինի» սկզբունքով, դա վերածվում է ազգի, հետո՝ նաև քաղաքացիների: Ու՜ր էր մեզ տենց բախտ, որ մենք այս սկզբունքով ապրեինք: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=946223845506828&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Մոսկվան ջանք ու եռանդ չի խնայում ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար, սակայն դա անում է տարօրինակ շտապողականությամբ:  Հիմա էլ Ջոն Քերրին է ժամանել հանդիպելու Լավրովին և քննարկելու տարածաշրջանի կոնֆլիկտները: Դա կարող է նշանակել, որ Մոսկվան ունի ղարաբաղյան կարգավորման տարբերակ և պայմանավորվածությունների շրջանակ, որի մասին հարկ է համարում տեղեկացնել ԱՄՆ-ին:  Մնաց մեզ, շարքային մահկանացուներիս էլ, տեղեկացնեն: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=943250672470812&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Ասում են, թե Ռուսաստանը մեր ռեգիոնում աշխարհաքաղաքական շահեր ունի: Հարցնում ես, թե որոնք են այդ շահերը, ասում է՝ տարածաշրջանը կարևոր աշխարհագրական դիրք է զբաղեցնում: Ասում ես՝ հա՛, հասկացանք, բայց Ռուսաստանի շահերը, որ ասում եք, կոնկրետ որո՞նք են: Ասում է՝ դե, կապված տնտեսության հետ, պարզ չի՞: Չէ, ախպեր, պարզ չի, ու ոչ միայն մեզ պարզ չի, այլ քեզ էլ պարզ չի, որովհետև միամտություն կլիներ մտածել, որ Ռուսաստանն այստեղ տնտեսական շահեր չունի, բայց նաև հիմարություն կլիներ մտածել, թե Ռուսաստանը խառնվել է Ղարաբաղի թեմային՝ իր աշխարհաքաղաքական /պարզվում է՝ միայն տնտեսական/ հարցերը լուծելու համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=943691349093411&id=100003576633868¬if_t=close_friend_activity¬ ...

    Կարդալ ավելին
  • Այո՛, ուսուցիչը պետք է նորմալ աշխատավարձ ստանա, որ կարողանա իր գործը լավ անի: Այո՛, դատավորն էլ պետք է նորմալ աշխատավարձ ստանա, որ կարողանա իր գործը լավ անի: Ոստիկանն ու բժիշկն էլ պետք է նորմալ աշխատավարձ ստանան, որ լավ աշխատեն: Պարզապես ուսուցիչ, ոստիկան, դատավոր ու բժիշկ պետք է աշխատեն այնպիսի մարդիկ, որոնց արժեհամակարգում առհասարակ «լավ աշխատել» երևույթ կա: Իսկ եթե զանգվածների արժեհամակարգում իրենց գործը լավ անելու ձգտում, ցանկություն և մտավոր հնարավորություն չկա, ինչքան ուզում ես աշխատավարձ բարձրացրու՝ լավ աշխատանքի տեսքով արդյունք չի լինելու: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=943145675814645&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Եթե և՛ իշխանության, և՛ հասարակության գլխավոր խնդիրն այսօր Հայաստանում պետություն կայացնելն է, ապա իշխանություններն այս հարցում բավականին ինքնուրույն են գործում՝ ոչ միայն չխրախուսելով, այլև որոշ հարցերում անտեսելով հանրության մասնակցությունը և ձայնը: Մինչդեռ ո՞վ է ասել, որ պետության կայացման համար անհրաժեշտ գիտելիքներ, փորձ և կամք ունեն միայն իշխանության ներկայացուցիչները: Լայն հանրության մեջ էլ բազմաթիվ են մարդիկ, ովքեր կարող են իրենց ավանդը բերել պետության կայացման հարցում: Այնպես որ իշխանությունները պետք խրախուսեն հանրության մեջ մասնագիտական խմբերի և շահագրգիռ օղակների մասնակցությունը համապետական նշանակության որոշումների ընդունման գործում: Մինչդեռ այսօր տպավորություն է, որ պետության համար հանրությունը գոյություն ունի ընդամենը երկու բանի համար՝ հարկ /տուրք, տուգանք/ վճարելու և քվեարկելու: Հավատացե՛ք, որ հանրությունը շատ ավելի մեծ պոտենցիալ ունի: Վերջիվերջո, այդ հանրությունն է, որ արցախյան պատերազմում հաղթեց և ապրիլյան պատերազմում անակնկալի բերեց թե՛ Հայաստանի ու Արցախի, թե՛ թշնամու իշխանություններին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=942307585898454&id=100003576633868¬if_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն