• Մովսես Դեմիրճյան
  • Մտավորականները (եթե այդպիսի խավ կա, իհարկե), բացի իրենց մասնագիտական գործից, այլ պարտավորություններ ունեն հանրության (ժողովրդի, ազգի) առա՞ջ: Լու՞րջ :) Մտավորականը, լինի գրող, երգիչ, գիտնական, դերասան, դեսպան, մանկավարժ և այլն, հանրության առաջ ունի իր մասնագիտական աշխատանքը պատշաճ կատարելու պատրականություն: Մնացածը՝ տեղի ունեցող իրադարձությունների մասին կարծիք հայտնելը, իշխանություններին սիրել-չսիրելը, Հայաստանում կամ այլ երկրում ապրելը, նրա անձնական և ճաշակի հարցն է, որում հանրությունը նրան ոչինչ պարտադրել չի կարող: Եթե դուք ճիշտ եք համարում այսինքն քայլը, ապա դուք արեք, ոչ թե ուրիշից սպասեք: Եթե դուք ճիշտ եք համարում այսինչ տեսակետը, ապա դուք այն ունեցեք, արտահայտեք, քննարկեք, ոչ թե պահանջեք, որ ձեր տեսակետը կիսեն, մի բան էլ ավելի՝ արտահայտեն, ուրիշները: Եթե դուք սիրում և հարգում եք սեփական կարծիք ունենալու ձեր իրավունքը, ապա հարգեք նաև անձնական կարծիք ունենալու և այն արտահայտել-չարտահայտելու մեկ ուրիշի իրավունքը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=964648760331003&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Կարծիք ունենալը բնական է, ժամանակի ընթացքում այն փոխելը նորմալ: Կարծիքը հետո դառնում է համոզմունք, իսկ համոզմունքը կենսակերպ: Եթե ուշադիր նայենք, մեր ապրելակերպը հիմնված է ավանդույթի ուժ ստացած հիմքում կարծիք ունեցող համոզմունքների վրա: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=964014750394404&id=100003576633868¬if_t=close_friend_activit ...

    Կարդալ ավելին
  • Երևանը դարձել է Հայաստանի մշակութային, տնտեսական, կիթական և քաղաքական կենտրոնը: Մայրաքաղաքից դուրս մարդկանց ճնշող մեծամասնությունն ապրում է բացառապես առօրյայով, որում մշակույթն ու կրթությունը տեղ ունեն այնքանով-որքանով: Երիտասարդները աշխատանքից հետո, իսկ մեծ մասը նաև աշխատանքի ժամանակ անելու բան չունեն, ժամանցի հիմնական ձևերն են խմելը և ինտերնետը: Իսկ բոլոր մեղքերի կամ մարդու մտքի և հոգու կամ ոգու խեղաթյուրումների գլխավոր պատճառը պարապությունն է: Հայաստանցիների մեծ մասը ֆիզիկապես և բարոյապես չի զարգանում, իսկ մենք երկրի զարգացման այլընտրանքներ ենք քննարկում: Ճիշտը զանգվածային սպորտից սկսելն է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=963173477145198&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Երևանը դարձել է Հայաստանի մշակութային, տնտեսական, կիթական և քաղաքական կենտրոնը: Մայրաքաղաքից դուրս մարդկանց ճնշող մեծամասնությունն ապրում է բացառապես առօրյայով, որում մշակույթն ու կրթությունը տեղ ունեն այնքանով-որքանով: Երիտասարդները աշխատանքից հետո, իսկ մեծ մասը նաև աշխատանքի ժամանակ անելու բան չունեն, ժամանցի հիմնական ձևերն են խմելը և ինտերնետը: Իսկ բոլոր մեղքերի կամ մարդու մտքի և հոգու կամ ոգու խեղաթյուրումների գլխավոր պատճառը պարապությունն է: Հայաստանցիների մեծ մասը ֆիզիկապես և բարոյապես չի զարգանում, իսկ մենք երկրի զարգացման այլընտրանքներ ենք քննարկում: Ճիշտը զանգվածային սպորտից սկսելն է: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=963173477145198&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • "Սասնա Ծռեր" խմբի անդամների համախոհները և երկրում քաղաքական և կառավարման ոլորտներքւմ կտրուկ և արմատական փոփոխուոյունների կողմնակիցներն ամեն կերպ փորձում են քաղաքականացնել ստեղծված իրավիճակը, դրան համար բերել քաղաքական պատճառներ և լուծումներ: Մյուս կողմից ականատես ենք լինում գործընթացն ամեն կերպ ապաքաղաքականացնելու փորձերին: Եթե ստեղծված իրավիճակը զրկվի քաղաքական բովանդակությունից, կմնա միայն հարցերի իրավական կողմը: Քաղաքականացնե՞լ, թե՞ ոչ, և ի՞նչը քաղաքականացել. սրանք կարևոր հարցեր են հայաստանյան իրականության համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=962759233853289&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Ոստիկանական հանակարգի բարձրաստիճան պաշտոնյաներին աշխատանքից ազատելը փոխելու՞ է արդյոք այդ համակարգի գործելաոճը: Եթե փոխելու է, կնշանակի, որ այդ համակարգը խիստ անձնավորված է, գործում է ոչ թե օրենքին, այլ ղեկավարի քմահաճույքին համապատասխան և փաստացի չի տարբերվում կազմակերպված հանցավոր խմբից: Իսկ եթե չի փոխվելու, պաշտոնանկություններն աննպատակ են: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=960000760795803&id=100003576633868¬if_t=close_friend_act ...

    Կարդալ ավելին
  • Պետությունը երբեք չի արդարացնելու մեր սպասումները, քանի դեռ մենք անկախ պետություն ունենալը նույնացնում ենք կորցված Հայրենիքը վերագտնելու հետ: Քանի դեռ մեր գիտակցության մեջ Պետությունը և Հայրենիքը նույնանում են, մենք շարունանելու ենք առաջինից ակնկալել և պահանջել երկրորդին հատուկ երևույթներ, մասնավորապես, կյանքի կազմակերպման համայնքային ձևեր կամ ավանդական բարոյականության նորմերի խիստ պահպանում: Պետությունը առաջին հերթին սահմաններն են, անխուսափելի օրենքը և իրավունքները, իսկ Հայրենիքը, նախևառաջ, լեզուն է, մշակույթը, ավանդույթները և բարոյականությունը: Դժվար չէ նկատել, որ մենք երկրորդ խմբի երևույթների պահպանումը հաճախ վերագրում ենք պետությանը, քանի որ վերջինիս մեջ վերագտած Հայրենիք ենք տեսնում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=958605867601959&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Ես իմ բնավորության և մասնագիտության բերումով քիչ բաների վրա եմ զարմանում, ինչն իհարկե լավ չի, բայց Հայաստանում մի բան ինձ շարունանում է զարմանք պարգևել տարիներ շարունակ: Դա այն համառությունն է, որով հանրահավաքների ժամանակ հարթակ բարձրացող ու ելույթներ ունեցող մարդիկ ուզում են ինչ-որ բաներ բացատրել "ժողովրդին": Մեկը մարգարեի պես է խոսում, մյուսը լրիվ առաքյալի կերպարի մեջ է, երրորդը տասնամյակների վաղեմության սենսացիոն բացահայտումներ է անում: Ի՞նչ խնդիր եք լուծում այդ ելույթներով: Եթե մտածում եք, որ մարդիկ լիքը բան չեն հասկանում, իսկ ձեր ասելով գլխի են ընկնելու և գնան ձեր հետևից, ապա դրա համար անհրաժեշտ է ունենալ գործողությունների ծրագիր, հերթականություն, հստակ նպատակ և այլն: Հարթակից քաղաքագիտական վերլուծություններ կարդալով, վերջին լուրերը մեկնաբանելով կամ անձնական զգացմունքները կիսելով ոչինչ անել հնարավոր չէ: Ես զարմանում եմ, որ ելույթ ունեցող մարդիկ մտածում են, թե քաղաքական հարցերում ինտելեկտը և բարոյականությունը ավելի մեծ դեր ունեն, քան անձնական խարիզման և իռացիոնալ երևույթները: Ինձ, վերջիվեիջո, զարմացնում է, որ հարթակից ելույթ ունեցողներից շատերն իիենց հայացքները համարում են ազգափրկիչ և պետականամետ, իսկ "ժողովրդին" հանարում գործիք կամ միջոց դրանց իրականացման համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=957891107673435&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանում իշխանություն-հասարակություն հարաբերությունները նման են դասախոս - ուսանող հարաբերություններին. չհանդիպել չեն կարող, բայց պարբերական հանդիպումներից էլ առանձնապես արդյունք չկա  Եվ դա գիտեն երկու կողմերն էլ: Եվս մի նմանություն. ուսանողը բարձր գնահատական (հասարակությունը - լավ երկիր) է ուզում, իսկ դասախոսն ասում է, որ բարձր գնահատականը գրպանում դիված չէ, որ հանի տա, այլ համատեղ աշխատանքի արդյունք է: Բայց դասերի ընթացքում պարզվում է, որ դասախոսը միշտ չէ, որ գերազանցում է ուսանողին ինտելեկտուալ և բարոյական հարթություններում, երբեմն էլ ուսանողն է ամեն կերպ ապացուցում Դարվինի տեսությունը: Արդյունքը երևում է, երբ նայում ենք պատուհանից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=955404691255410&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Ուզու՞մ ենք նորմալ երկրում ապրել: Այո, բայց մեր հիմնականում դեռ խոր ավանդական միջնադարյան էություն ենք կրում, որը երկնային կատարյալ իշխանության նմանությամբ ուզում է ունենալ նաև կատարյալ երկրային իշխանություն: Եվ եթե երկնայինի դեպքում դու ոչինչ չպետք է անես, քանի որ այնտեղ վերևներում ամեն ինչ ճիշտ է, արդար և բարոյական, ապա մարդիկ ոչինչ չեն ուզում անել նաև երկրային իշխանությունը փոփոխելու համար: Նիցշեն ասում էր, որ քրիստոնեությունը ավելի համահունչ է գտնվել հասարակության ամենաստորին խավերի հոգեբանությանը, քանի որ քարոզում էր հույս, և իր մեջ կրում է ստրկության հոգեբանություն:  Չգիտեմ, միայն ստրու՞կն է, որ սպասում է տերը փոխվի, որ ինքը սկսի մի քիչ ավելի լավ ապրել, թե՞ այլ կատեգորիայի մարդիկ էլ, բայց այն, որ մենք ուզում ենք ամեն ինչ փոխվի, բայց մենք ոչինչ չանենք, փաստ է: Շտապում եմ տեղեկացնել, որ այդպես դեպի լավը ոչինչ չի փոխվի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=954593388003207&id=100003576633868&ref=notif¬if_t=close_fri ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն