• Մովսես Դեմիրճյան
  • Առաջին դասարանցին դպրոցից գալիս է տուն, ծնողները հարցնում են, թե ինչ է սովորել: Ասում է՝ գրել: - Դե, ի՞նչ ես գրել, ասա՛, - ոգևորվում են ծնողները: - Չէ, չեմ կարող, դեռ կարդալ չենք սովորել: Հիմա մեր դպրոցներն են՝ գրել, կարդալ սովորեցնում են, բայց մտածել այն մասին, թե ինչ է գրել և ինչ է կարդացել, չեն սովորեցնում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1033052383490640&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Մարդիկ ի՜նչ հետաքրքիր են, միաժամանակ ուզում են ազատություններ և պայքարում Հելոուինը նշելու դեմ: Բայց չէ՞ որ Հելոուին նշելը Հայաստանում վկայում է ընդամենը երիտասարդների մոտ ներքին ազատության առկայության մասին:  Հիմա հարցը հետևյալն է. «ազատություն» ասելով հասկանանք պետության կամ հասարակության կողմից «թույլտվությու՞ն» միայն, թե՞ նաև մարդու ներքին ազատություն, օրինակ՝ ընտրության ազատության տեսքով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1028382097291002&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • «Թերթը տպագիր օրգան է, որը չի տեսնում հեծանիվից ընկնելու և քաղաքակրթության անկման միջև տարբերությունը»: «Մարդկանց ամենաշատը հետաքրքրում է այն, ինչ իրենց հետ ընդհանրապես կապ չունի»: «Կյանքը սեփական անձի փնտրտուք չէ: Կյանքը սեփական անձի ստեղծում է»: «Հիմա, երբ մենք սովորել ենք թռչունների նման ճախրել, ձկների նման լողալ, մեզ մի բան է մնացել. սովորել մարդու նման ապրել»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1021863844609494&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Կրթությունը մեր երկրում չի դիտարկվում որպես հանրային գերակա շահ, և շատ իզուր: Բացի պետությանը անհրաժեշտ մի քանի մասնագիտություններից և հմտություններից՝ մնացածները թողնված են հանրության ընտրության և ճաշակի հույսին: Դպրոցը, որը հանրային պարտադիր կրթության գլխավոր և միակ օջախն է, ըստ էության՝ ոչինչ չի տալիս աշակերտներից շատերին, ինչն ակնհայտ երևում է, երբ նրանք դառնում են ուսանող: Մեր երկրի կրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները արդեն ոչ թե տարօրինակ են, այլ ծիծաղ են առաջացնում: Եթե մենք բուհերում պետք է լրացնենք դպրոցի բացերը, լեզու սովորեցնենք, մտածել սովորեցնենք, սովորել սովորեցնենք, ապա ավելի ճիշտ չէ՞ր լինի՝ ոչ թե դպրոցը երկարացնել 2 տարով, այլ բուհերը: Եթե դպրոցն իր գործը չի անում, ինչու՞ է երկարացվում այդ գործը չանելը, գրողը տանի, թող երեխաներն ավելի շուտ՝ 14 տարեկանից գան համալսարան, միգուցե բուհերն այդ դեպքում կհասցնեն ինչ-որ բան անել երեխաների՝ դեռ ամբողջությամբ չաղավաղված մտածողության և արժեհամակարգի հետ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1014928028636409&id=100003576633868¬if_t=close_friend_acti ...

    Կարդալ ավելին
  • Մենք բավականին տարօրինակ երկրում ենք ապրում, որտեղ քաղաքական գործիչները քաղաքականության հետ կապ չունեն, ուսանողները կապ չունեն կրթության հետ, ոստիկանները՝ օրենք պահպանելու, դատավորներն՝ արդարադատություն իրականացնելու, իսկ ապրանքների և ծառայությունների գները ոչ մի կապ չունեն մարդկանց եկամուտների հետ: Երկիրն այսքան ան-կապ կլինի՞: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1010655669063645&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Եթե ժամանակին ձանձրալի իրականությունից փախչում էինք դեպի Ֆեյսբուք, հիմա ժամանակն է ձանձրալի Ֆեյսբուքից հետ գնալ դեպի հետաքրքիր իրականություն: Փիլիսոփայական լեզվով ասած՝ Ֆեյսբուքն իրականության մասին տալիս է ոչ իրական պատկերացում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1005236376272241&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Առողջապահության նորանշանակ նախարար Լ. Ալթունյանը խոսել է բժշկական ՊԱՐՏԱԴԻՐ ապահովագրություն մտցնելու մասին: Նա համեմատել է մարդու բժշկական ապահովագրությունը ԱՊՊԱ-ի հետ և այդպես փորձել համոզիչ դարձնել իր խոսքը: Բայց այստեղ կա մի մեծ ԲԱՅՑ. ԱՊՊԱ-ի դեպքում ես ապահովագրում եմ ոչ թե իմ, այլ դիմացի վարորդի մեքենայի վնասի փոխհատուցումը, իսկ առողջության ապահովագրության դեպքում ես ապահովագրում եմ ԻՄ առողջությունը: Այնպես որ փաստարկը տրամաբանական չէ և կապ չունի հարցի հետ: Դա նույնն է, որ մեզ պարտադրեն մեր մեքենաները ԿԱՍԿՈ անենք: Սխալ է, չէ՞: Դեռ ավելին, մի հարց տամ. ի՞նչ իրավունք ունի պետությունն իմ փոխարեն որոշելու, թե ես ինչքան գումար ծախսեմ իմ առողջության վրա: ՀՀ- ում չպետք է լինի առողջության պարտադիր ապահովագրություն, դա սխալ բան է յուրաքանչյուր տեսակետից և միջազգային փորձը այստեղ մեջբերել չի կարելի, քանի որ բոլոր այն երկրներում, որոնցում գործում է այդ համակարգը, շարքային քաղաքացիների հաշվին հարստանում են ապահովագրական ընկերությունները և բուժհաստատությունները: Կից նյութն` այստեղ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=999641093498436&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ Սփյուռքի նախարարության գործունեության գերակա ուղղություններից մեկը տարիներ շարունակ եղել է հայրենադարձության խթանումը: Հիմա, ի՞նչ կարիք կար գերատեսչության գերակա ոլորտներից մեկը հանել դնել նախարարության անվան մեջ: Դա նույնն է, որ Մշակույթի նախարարության անունը փոխես դնես Մշակույթի և հուշարձանների պահպանման նախարարություն, կամ Առողջապահության նախարարության անունը դնես Առողջապահության և բժշկական սարքավորումների գնման նախարարություն: Ես հակառակ առաջարկ ունեմ. Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության անվան մեջ կրճատել երիտասարդների մասը, միևնույն է մեր երկրում երիտասարդության շրջանում քաղաքականություն չի իրականացվում, կամ այնպես է իրականացվում, որ ոչ ոք չի նկատում: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=998210343641511&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Մեր պետության արդյունավետ կառավարումը մի շարք հետաքրքիր մանրուքներից է կախված, ոչ թե պարզապես անձանցից: Վերջին օրերին մեծ է հանրության ոգևորությունը վարչապետ Կ.Կարապետյանի կադրային քաղաքականության առնչությամբ, և շատերին թվում է, թե կադրերի փոփոխությամբ բոլոր հարցերը լուծվելու են, և մենք պարզապես «ընկնելու ենք» բարեկեցության, արդարադատության և զարգացման գիրկը: Դա, իհարկե, հեռու է իրականությունից, չնայած որ դրական փոփոխություններ մենք, ամենայն հավանականությամբ, շուտով ունենալու ենք: Բայց, օրինակ, փոխվելու՞ է արդյոք երկրում որոշումների ընդունման «մեխանիկան», այսինքն՝ այսուհետ ուսումնասիրվելու՞ է արդյոք պետական այսինչ ծախսի նպատակահարմարությունը և արդյունավետությունը, թե՞ մարդիկ, ովքեր տնօրինում են ֆինանսական խոշոր հոսքեր, էլի շարունակելու են ծախսել պետական միջոցներն, ինչպես կամենան, ուռճացված գներով գնումներ անեն պետական կարիքների համար և այլն: Կարողանալու՞ է արդյոք նոր կառավարությունը հանրային շահը վեր դասել կորպորատիվ շահից. սա է հարցը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=997937900335422 ...

    Կարդալ ավելին
  • Մեր ուսանողների պրոբլեմներից մեկն այն է, որ բուհում դեռ բան չսովորած՝ մոռանում են դպրոցից ստացված գիտելիքները:  Մոռանում են, որովհետև չեն կիրառում: Չեն կիրառում, որովհետև իրենց կենսափորձում այդ գիտելիքները կիրառելու տեղ ու առիթ չկա, կամ իրենք չգիտեն՝ ինչպես և երբ կիրառեն: Բուհական գիտելիքներն էլ չկիրառեն, էլի են մոռանալու: Արդյունքում՝ 16 կամ 18 տարի սովորելուց հետո մենք ունենում ենք ոչինչ չիմացող սերունդ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=996184860510726&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն