• Մովսես Դեմիրճյան
  • Հանրային քաոսի տարածման ձևերից մեկը հետևյալն է. սկզբում սերմանվում է որևէ բան փոխելու անկարողության զգացողությունը, հետո այն փոխվում է հույսով և հավատով, որ մի օր ամեն ինչ ինքն իրեն կփոխվի, իսկ վերջում այդ հավատը ամբողջացվում է գաղափարախոսության և քարոզչության միջոցով: Մենք այս պահին գտնվում ենք երրորդ փուլում: Եվ մեր հանրային կյանքում գլխավոր և կարևոր հարցերը դարձել են քարոզչության և գաղափարաբանության առարկա: Չգիտեմ, երրորդ փուլը վերջի՞նն է, թե էլի տեղ ունենք ընկնելու: Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/permalink.php?story_fbid=813892885406592&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Օպերայի հրապարակում հանրահավաքը մեկնարկեց Րաֆֆի Հովհաննիսյանի խոստովանությամբ առ այն, որ նրա պայքարը անհատական է, ոչ թե հանրային: Ր.Հովհաննիսյանը կոչ է անում մարդկանց գնալ Սյունիքի մարզ, որի մարզպետը, ինչպես ասում է Րաֆֆին, սպառնացել է իրեն: Սա նշանակում է, որ սա պայքար է տվյալ անհատի ինքնահաստատման համար, և ոչ ավելի: Ու՞ր է այստեղ քաղաքականություն, որտե՞ղ է հանրային շահը: Րաֆֆի Հովհաննիսյանը չի ուզում ընդունել, որ իր աստեղային ժամն անցած է, անցած է այն պահից, երբ նախագահի հետ հանդիպման ժամանակ առաջարկեց կամ համաձայնվեց խոսել առանց լրատվամիջոցների, այն պահից, երբ չներկայացնեց հանրությանը, թե ինչ են խոսել նախագահի հետ և ինչ են պայմանավորվել: Մարդիկ այլևս չեն վստահում նրան, իսկ նա դեռ փորձում է վերգտնել մարդկանց վստահությունը: Սա արդեն ձանձրալի է: Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/permalink.php?story_fbid=813781985417682&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Օպերայի հրապարակում արդեն քանի օր է անցկացվում են <Նոր Հայաստան> շարժման հանրահավաքները: Դրանք անարդյունավետ են և լինելու են այդպիսին այնքան ժամանակ, քանի դեռ հարթակից հնչող ելույթներում օգտագործվող բառերն ու մտքերը ծանոթ են բոլորին և չեն պարունակում որևէ նորություն հրապարակում հավաքված մարդկանց համար: Բոլոր ելույթ ունեցողները փաստում են բաներ, որոնք գիտեն բոլորը, որոնք մտածված և ապրված են սովորական մարդկանց կողմից մի քանի անգամ ու ավելի խոր, քան հարթակում գտնվողների կողմից: Դա հետաքրքիր չէ, գրավիչ չէ, հուզիչ չէ, համախմբող ուժ չունի: Խոսքը, բառը, միտքը նաև հեռանկար է և այս դեպքում է գրավում մարդկանց և համախմբում նրանք հանուն ընդհանուր ապագայի: Հակառակ դեպքում լսողը ոչ մի նոր բան չի լսում, բառերն ավելի կարևոր են դառնում խոսողի, ոչ թե լսողի համար, ինչը երևում է նաև Օպերայի հրապարակում, որտեղ ելույթ ունեցողները ասում են ամեն ինչ, բացի մի կարևոր բանից. ինչպե՞ս եք պատրաստվում անել այն ամենն, ինչ ասում եք: Եթե գիտեք ինչպես, գնացե՛ք և արե՛ք, ոչ ոք ձեր ձեռքը չի բռնել և ինչ-որ բան անելու համար շատ մարդկանց կարիքը չունեք: Իսկ եթե չգիտեք, թե ինչպես եք անելու, ապա ինչի՞ մասին եք խոսում: Բառը հեռանկար է: Եթե ոչ, ապա ցանկություն է, պահանջ, խոստում, խաբեություն կամ մեկ այլ բան, բայց ոչ՝ հեռանկար: Իսկ մարդկանց այսօր ամենից ավելի պետք է Հայաստանում ապրելու հեռանկար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=812885935507287&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Օպերայի հրապարակում տեղի ունեցող հանրահավաքը սկզբից մինչև վերջ հոգեթերապիա է և արարողություն, ցավոք սրտի: Նիցշեն ասում էր. «Ճշմարտությունը կարիք ունի ուժի: Ճշմարտությունն ինքնին ուժեղ չէ, անկախ այն ամենից, թե ինչ են այդ կապակցությամբ ասում պերճախոս մարդիկ: Ճշմարտությունը, ընդհակառակը, պետք է գրավիչ լինի ուժի համար կամ ինքը տրվի ուժին, հակառակ դեպքում չոչնչանա»: Հիմա, հանրահավաքին ելույթ ունեցողները համոզում են իրենք իրենց և մյուսներին, որ իրենց ճշմարտությունը կենսունակ է: Ցավոք, ճշմարտության կենսունակ լինելու միակ տարբերակը ուժի հետ համատեղ գործելն է, իսկ այդ ժամանակ ելույթ ունեցողները պարտվելու են իշխանությանը, որովհետև իշխանությունը միշտ ավելի ուժեղ է: Առանց ուժի օգնության, միայն խոսքի և գիտակցության մակարդակում գործող ճշմարտությունը դատապարտված է մարդկանց փակուղի տանելու: Ցավոք սրտի, հրապարակում ելույթ ունեցողները, գիտակցելով, թե ոչ, գնում են դեպի ուժային բախում: Իշխանությունները պետք է չտրվեն ուժի միջոցով հարցը լուծելու գայթակղությանը կամ մարտահրավերին, նույնիսկ եթե այդպիսի մարտահրավեր ուղղակիորեն հնչի հարթակից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=812135165582364&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Նախ, թերևս առաջին անգամ այդքան ակնհայտ և չքողարկված ձևով երևացին մարդիկ, ովքեր պատրաստ են մի քանի հազար դրամի կամ ինչ-որ մեկին ծառայելու համար ամեն ինչի գնան: Այս երևույթը միշտ է եղել, բայց առաջին անգամ է, որ մարդիկ դա անում են ոչ թե ամաչելով կամ լուռ, այլ դրա մասին բարձրաձայնելով և նույնիսկ հպարտանալով: Երկրորդ, ոչ ոք չհասկացավ, թե ինչու էին ՛՛այո՛՛-ի կողմնակիցները իրենց պահում այնպես, կարծես հասարակությունն իրենց թշանին է, եթե ուզում է ՛՛ոչ՛՛ ասել: Այնպես բացատրեիք, մեկնաբանեիք և ներկայացնեիք փոփոխությունները, որ մարդիկ համոզվեին ՛՛այո՛՛-ի անհրաժեշտության մեջ: Մինչդեռ թե՛ ՛՛այո՛՛-ի, թե՛ ՛՛ոչ՛՛-ի քարոզչությունը բավականին վատ էր կազմակերպված, ինչի արդյունքում մարդիկ այդպես էլ չլսեցին հիմնավոր փաստարկներ ո՛չ ՛՛այո՛՛-ի, ո՛չ էլ ՛՛ոչ՛՛-ի համար: Երրորդ, այս ամեն արդյունքում քվեարկությունը դարձավ քարոզչության հարց, իսկ այդ հարցում Հայաստանում ձևավորված տարբեր ինստիտուտներ կան՝ թաղային հեղինակություններ, ծանոթ-բարեկամներ, կուսակցական և վարչական հիերարխիա, կեղծ հայրենասիրական գաղափարներ և այլն: Այս ամենը կա և լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ շատ-շատերի աշխատանքը, եկամուտն ու բարեկեցությունը կախված է կոնկրետ մարդկանց վերաբերմունքից, ոչ թե պետությունից: Սա, թերևս, բոլորը գիտեն: Բայց մի հարց եմ ուզում տալ բոլոր նրանց, ովքեր ամեն ընտրություն առիթ են դարձնում մեկին ծառայելու, լավություն անելու, փող աշխատելու և մեկ այլ ՛՛հերոսության՛՛ համար. դուք հասկանու՞մ եք, որ տենց բաներ անելուց հետո զրկվում եք պետությունից և իշխանություններից դժգոհելու բարոյական բոլոր իրավունքներից, քանի որ դուք ինքներդ եք ստեղծում այն իրավիճակը, որից ինքներդ դժգոհում եք ընտրությունից ընտրություն ընկած տարիների ընթացքում: Դուք հասկանու՞մ եք, որ ձեր երեխայի ապագան եք աղավաղում, ապականում, այլանդակում: Չէ-հ, չե՛ք հասկանում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=812073358921878&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին