• Մովսես Դեմիրճյան
  • 20-րդ դարում ազատության և անկախության կարգախոսների ներքո սկիզբ առած ապագաղութացման համաշխարհային գործընթացն արդեն ցույց տվեց իր անհեռանկարային բնույթը, և արդեն այսօր ակնհայտ են նեոգաղութատիրական նոր շրջանի ձևավորման իրական հիմքերը:  Եթե գաղութատիրության նախորդ շրջանում առաջնային դեր էին կատարում ռեսուրսները և տեխնոլոգիաները, և դրանց տիրապետողն իշխում էր այդ իմաստով ավելի հետամնաց երկրների վրա, ապա նոր գաղութատիրության շրջանում հիմնական ռեսուրսը դառնում է անվտանգությունը, և այն երկրները, որոնք ինքնուրույն չեն կարողանում ապահովել իրենց անվտանգությունը, կախման մեջ են հայտնվում անվտանգություն երաշխավորող տերություններից կամ կազմակերպություններից: Վերջիններս, բնականաբար, անվտանգություն ապահովելու դիմաց օգտագործում են երկրի տարածքը իրենց նպատակների համար, դա էլ քիչ է՝ վճար են պահանջում անվտանգություն ապահովելու համար: Քանի որ անկախությունն ու ազատությունը ենթադրում են ինքնուրույնություն, և դա այդպես է բոլոր մակարդակներում, սկսած անհատից, վերջացրած պետություն կառավարելով, իսկ շատ երկրներ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չեն կարողանում ինքնուրույն լուծել իրենց խնդիրները, ապա հենց այն չափով էլ ստանում են նոր գաղութի կարգավիճակ:  Այդ կարգավիճակը ոչ թե թղթի վրա գրված բան է, այլ հանրային կյանքում անմիջականորեն դրսևորվող երևույթ, երբ հանրությունը կորցնում իր խնդիրները իր մեթոդներով և իր նպատակներին համապատասխան լուծելու իրավունքը: Մենք պետք է լավ ճանաչենք այն իրականությունը, որում ապրում ենք, որպեսզի կարողանանք լուծել կրթության, առողջապահության, տնտեսության և այլ ոլորտներում մեր խնդիրներն այնպես, ինչպես մեզ է պետք: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/permalink.php?story_fbid=832435123552368&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Դպրոցներում դասերը մեկ շաբաթ ուշ սկսելու լուրը մեծ ուրախություն է պատճառել դպրոցականներից շատերին: Երբ երեխաները չեն ուզում գնալ դպրոց, դա նորմալ չի, քանի որ դպրոցը պետք է լիներ նրանց կյանքի այն լուսավոր հատվածը, որի ընթացքում իրենք կբացահայտեին աշխարհը, գրականությունը, արվեստը, բնության օրենքները, այլ կերպ ասած՝ կսկսեին զբաղվել ճանաչողությամբ և բացահայտեին իրենց կարողությունները, հակումներն ու տաղանդը: Բայց այսօր այդպես չէ: Հիմա հատկապես մեծահասակները կասեն, որ իրենք էլ ժամանակին չէին սիրում դպրոց գնալ, բայց դա նշանակում է, որ դպրոցը տասնամյակների ընթացքում չի փոխվել, չի արդիականացվել: Այդպիսի դպրոց հաճախող երեխաների մեծ մասը հետագայում բուհում մասնագիտական կրթություն ստանալու ոչ թե հիմքեր են ձեռք բերում, այլ՝ ինտելեկտուալ և հոգեբանական խոչընդոտներ: ...

    Կարդալ ավելին
  • Ամառ-ձմեռ վերև ենք նայում, թե երբ ձյուն կգա, երբ՝ անձրև կամ կարկուտ, գյուղացիներն էլ առհասարակ ուղղակի կախման մեջ են բնության քմահաճույքներից: Ամեն անգամ, երբ առատ ձյուն է գալիս, սպասում ենք արևը դուրս գա հալացնի: Տպավորություն է, թե համայնքային իշխանությունների մեծ մասը բացակա է: Անկախությունից ի վեր: Արդեն 25 տարի: Նույն բնության վրա հույս ենք դնում նաև այլ հարցերում: Երեխայի դպրոցի ընտրության հարցում առաջնորդվում ենք <որը մոտիկ է> սկզբունքով ու ասում՝ <սովորողն ամեն տեղ էլ կսովորի>: Այսինքն, եթե դպրոցը կարևոր չէ, բա էլ ինչի՞ եք երեխային տանում դպրոց, եթե սովորողն ամեն տեղ կսովորի, ուրեմն տանն էլ կսովորի, չէ՞: Կամ, որ ասում ենք, թե ինչ-որ կարևոր բաներ <պետք է մարդու մեջից լինեն>, էլի բնությունը նկատի ունենք, այսինքն՝ ծնվելուց հետո մարդ չի փոխվու՞մ: Շատերը սպորտով չեն զբաղվում, երեխաների ներկայությամբ ծխում են, ինչքան ուժ ունեն իրենց և իրենց շրջապատի կյանքը փչացնում-կարճացնում են, զուգահեռաբար ասելով, թե ինչքան հատկացված է՝ կապրենք: Էհ, էլ ինչի՞ ենք ասում, որ նորմալ պետություն չունենք: Ամեն ինչում հույսը բնության վրա դնող և բնությունը ամեն ինչի չափանիշ ընդունող մարդկանց պետությունն ինչի՞ է պետք: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/permalink.php?story_fbid=828078790654668&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Հայտնի է, որ Հայաստանում ապրող մարդկանց մի մասը որևէ կուսակցության անդամ չէ, ոչ մի բարեկամ չունի իշխանության մեջ, թաղային և այլ տիպի հեղինակություններին ոչ մի հարցով չի դիմում, այլ պարզապես այս երկրի քաղաքացի է: Ստեղծվել է իրավիճակ, երբ դուրս լինելով բոլոր նշված շրջանակներից, Հայաստանի քաղաքացին դուրս է մղվում նաև քաղաքացիաիրավական հարաբերություններից, քանի որ դրանք նորմալ աշխատում են առավելապես այն դեպքում, երբ մեկը զանգահարում է, մեկը միջնորդում է, մեկի անունը տալիս են, և այլն:  Սա բերում է նրան, որ, օրինակ, կուսակցական դառնալը դարձել է կյանքի ընթացքում բնականոն ձևով առաջացող քաղաքացիաիրավական բնույթի հարցերն ավելի հեշտ լուծելու, ավելի արդյունավետ լուծելու միջոց, ինչով արժեզրկվում է հենց կուսակցություն երևույթը: Պառլամենտական դարձող երկրի համար սա անթույլատրելի պրոցես է, որի դեմը պետք է առնել: Պետությունը բոլորի համար է, և բոլորի համար մեկն ու նույնն է, ոչ թե կուսակցականի համար՝ հարմար, անկուսակցականի համար՝ անհարմար: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/permalink.php?story_fbid=827621444033736&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Արևմտյան աշխարհը հետևողականորեն ներքաշում է Ռուսաստանին տնտեսական և ռազմական երկարաժամկետ պրոյեկտների մեջ: Դրանց տակից դուրս գալը մեծ ռեսուրսներ է պահանջում, ինչպես ֆինանսական, այնպես էլ ինտելեկտուալ: Եթե մի օր պարզվի, որ Իսլամական պետությունը ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից ստեղծվեց և ինչ-որ փուլում սկսեց օգտագործվել Ռուսաստանին ռազմական խիստ թանկարժեք գործողությունների մեջ ներքաշելու համար, իսկ զուգահեռաբար շատ պատահականորեն նավթի գներն ընկան և ռուբլին երկու անգամ արժեզրկվեց, ապա մեծ է վտանգը, որ Ռուսաստանն այն ամենի տակից դուրս չի գա, կամ դուրս կգա քամված և հյուծված, որովհետև և՛ ռազմական գործողությունները, և՛ տնտեսական պատժամիջոցները, և՛ ռուբլու արժեզրկումը լուրջ ֆինանսական ծախսեր են ենթադրում, որոնք Ռուսաստանն, իհարկե, ունի, բայց ծախսելով մի տեղ, չի կարողանալու ներդրում անել այլ ոլորտներում՝ կրթություն, գիտություն, մշակույթ, սոցիալական ոլորտ և այլն: Իսկ երկրի զարգացումը դրանցից շատ-շատ-շատ է կախված, քանի որ երկիրը առաջին հերթին մարդիկ են և կառավարման համակարգը, հետո նոր՝ զենքը և նավթը: Ռուսաստանը գնալով նմանվում է էն ուժեղ ցլին, որին ցույց են տվել թիրախը և նա խելակորույս ոչնչացնում է այն: Բայց ցուլը վերջում ոչինչ չի ստանում, առավելագույն դեպքում՝ արդեն ուժասպառ եղած, պահպանում է իր խղճուկ գոյությունը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=822637987865415&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Ամեն տարին էլ փորձությունների տարի է, բայց 2015-ը մեր հանրային գիտակցության համար փորձանքի տարի էր: Հանրային գիտակցությունը ցնցվեց Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունից և ողջ տարվա ընթացքում ուշքի չեկավ զինվորների կորուստների և անհիմն հույսերի, սպասումների պատճառով: Բայց վատը երկար և առավել ևս՝ միշտ չի լինում, և առջևում մեզ բոլորիս սպասում են լուսավոր օրեր: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=820850798044134&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Իշխող կուսակցություն, որը կրում է պետության և հանրության ողջ կյանքի պատասխանատվությունը: Ընդդիմադիր կուսակցություններ, որոնք հիմնականում մերժում են իշխանական կուսակցության հետ երկխոսությունը և սկզբունքային դիրքորոշում են որդեգրել առ այն, որ երկրում արմատական փոփոխություններ կարող են տեղի ունենալի միայն իշխանափոխության դեպքում և ճանապարհով: Արբանյակ-կուսակցություններ, որոնք մի քանի տարին մեկ մոտենում են իշխանական կուսակցությանը, օգտվում որոշակի արտոնություններից՝ դրա դիմաց մատուցելով ինչ-ինչ ծառայություններ: Իմ տպավորությամբ՝ արբանյակ-կուսակցությունները բարոյական տեսակետից ավելի վատ վիճակում են, քան իշխանական և ընդդիմադիր ուժերը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=820093524786528&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵՏՄ - չգործող կառույցներ, որոնց ստեղծման նախաձեռնողներից էր ՌԴ-ն: Արդարության համար պետք է ասել, որ դրանցից մեկը հակակշռվում է ոչ պակաս չգործող ՆԱՏՕ-ով: Հիշեցնեմ, որ ռուսական քաղաքական որևէ նախագիծ չի հասել իր նպատակին, եթե չի ուղեկցվել ռազմական գործողություններով: Այդ երկիրն ամենալավը պատերազմում է, իսկ այս աշխարհում բոլորը, այդ թվում նաև երկրները, ամենաշատը սիրում են այն, ինչ իրենց մոտ կավ է ստացվում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=818678884927992&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Իհլամ Քյոպակօղլին փորձում է սահմանին իրավիճակ սրելով հասնել իրեն համար ցանկալի արդյունքի առաջիկայում սպասվող հանդիպմանը: Սա փորձ է անում Հայաստանում ստեղծել անվստահության մթնոլորտ առ Հայոց բանակը, առ Հայաստանի իշխանությանը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, ով գլխավոր բանակցողն է: Չկա նման բան...Հայը խոհեմ է, Հայը գիտի երբ ու որտեղ որքան խոսա: Որքան էլ ես համաձայն չլինեմ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության հետ, միևնույն է ես ,որպես ՀՀ քաղաքացի , որպես բանակի մի մասնիկ, որպես ՀԱՅ ցանկացած բանակցային գործընթացի ժամանակ, որտեղ առաջնայինը ՀՀ-ի ազգային շահն է, տարածքային ամբողջականության հարցն է, վստահում եմ ՀՀ գլխավոր հրամանատարին ՝ Սերժ Սարգսյանին: Ինձ համար Հայրենիքը թանկ բան է և մտադիր չեմ դավադիր թշնամու գրած սցենարով խաղալ... Քաղաքական հայացքներս ինձ երբեք չեն կուրացնի... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=816528101809737&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Մենք ունենք հարուստ ու փառավոր անցյալ, տանելի ներկա և անորոշ ապագա: Այս երեքից մենք պետք է ավելի շատ աշխատենք հենց ապագան որոշակիացնելու և հենց դրական առումով որոշակիացնելու ուղղությամբ, մինչդեռ առավելագույնը, որ անում ենք, ավելի բարեկեցիկ ենք դարձնում մեր ներկան, մինչդեռ դա էլ հաջողվում է փոքրաթիվ մարդկանց: Ապագան փոխելու ամենաարդյունավետ միջոցը կրթությունն ու ինքնակրթությունն է, ո՛չ մեկն ունենք, ո՛չ մյուսն ենք անում: Եթե կրթական հաստատությունների հետ կապված խնդիրների մի մասն օբյեկտիվ է, ապա ինքնակրթության բացակայության մեջ ոչ ոք, բացի մեզնից, մեղավոր չէ: Առավել ևս այն դեպքում, երբ առհասարակ ռեսուրսներից մենք՝ հայերս, ունենք ոչ թե ծով, հարուստ բնություն, գազ ու նավթ, այլ՝ մի քիչ ինտելեկտ: Դա էլ տալիս ենք քամուն՝ ինտերնետին, զվարճանքներին, պարապությանը, բջջայիններին: Սա հարցի վատ կողմն է:   Բայց ամեն մեդալ երկու երես ունի, և այս երևույթն էլ լավ կողմ ունի: Դա այն է, որ մեզանից շատերն այլևս դադարում են վերը նշվածն ընկալել որպես բացասական միտում և դարձրել են տգիտությունը, անպատասխանատվությունը և մտքի պարապությունը կյանքի նորմա: Իսկ այդպիսիք դառնում են մեծամասնություն և հաղթում փոքրաթիվ և արդեն մարգինալ բանական մարդկանց: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=815307255265155&id=100003576633868&pnref=story ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն