• Մովսես Դեմիրճյան
  • Աչքովս ընկավ մի գրառում «Օգնենք կարիքավոր ընտանիքներին» խմբում, որում մայրը սնունդ և հագուստ էր խնդրում իր փոքրիկ երեխաների համար: Որքան ցավալի է կարդալ նման խնդրանքներ, այնքան էլ ցավալի է տեսնել, թե ինչպես են մարդիկ արձագանքում դրանք՝ գրառման տակ թողնելով այսպիսի մեկնաբանություն. «Աստված ձեզ օգնի», «Աստված պահի ձեր բալիկներին» և այս շարքից այլ «մաղթանքներ»: Լսե՛ք, դուք իրո՞ք մտածում եք, որ ծնողը նման բաներ կարդալու համար է խնդրանքով դիմում բոլորիս: Դուք իրո՞ք մտածում եք, որ օգնեցիք ձեր ուժերի ներածին չափով, երեխաներին ինչ-որ բաներ մաղթելով: Ինչ մեղք եք, եթե բարեմաղթանքը միակ բանն է, որ դուք կարող եք անել: Համոզված եղեք, որ ձեր մաղթանքները երեխաներին չե՛ն օգնում, չե՛ն կշտացնում ու ցրտին չե՛ն տաքացնում: Հերի՛ք է զբաղվեք ինքնախաբեությամբ, իբր անտարբեր չմնացիք ուրիշի պրոբլեմի նկատմամբ: Լավ էլ մնացիք, եթե մաղթանքով սահմանափակվեցիք: Տխուր է այս ամենը և անհեռանկար: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/photo.php?fbid=839671112828769&set=a.150020378460516.28371.100003576633868&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Փորձ N3 Լուրեր են պտտվում, որ Կրթության և գիտության նախարարի պաշտոնը կարող է տան դաշնակներին: Նորի՞ց դաշնակներին, էլի՞ դաշնակներին... Եթե չեմ սխալվում, այդ նախարարությունն արդեն երկու կամ երեք անգամ ունեցել է դաշնակցական ղեկավար, և ի՞նչ, ինչ-որ դրական փոփոխություն գրանցվե՞լ է Հայաստանում կրթության և գիտության ոլորտում՝ ո՛չ: Կարևոր խնդիրներից՝ աշխատավարձ, կարդերի ընտրություն, դասագրքերի բովանդակություն, առարկաների համապատասխանություն երեխաների ինտելեկտուալ և հուզական տարիքին, կրթության և աշխատաշուկայի փոխկապվածության և այլն, գոնե մեկը լուծվե՞ց՝ կրկին ո՛չ: Հիմա երկրի ու հասարակության համար կարևորագույն այդ պաշտոնը տալու են արդեն երկու կամ երեք անգամ այդ ոլորտում երկրի ու հասարակության համար ոչ մի լավ բան չարած կուսակցության հերթական անդամին, որ ի՞նչ: Որ ի՞նչ անի, եթե մի քանի անգամ հնարավորություն ունեցել է անելու, բայց չի արել: Չի կարողացել կամ չի ցանկացել՝ դա մեր խնդիրը չի:  Եթե ոչինչ չպետք է անի, կամ, ինչպես նախկինում, ավելի է փչացնելու կրթության և գիտության համակարգը, ավելի լավ է չնշանակվի, թողեք այդ համակարգերը իներցիայով իրենց մահով մեռնում են, մի նշանակեք մեկին, ով արագացնելու է այդ պրոցեսը: Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/permalink.php?story_fbid=839186822877198&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • 1945 թվականին ֆաշիստական Գերմանիան, որ այդ ժամանակ իրենից ներկայացնում էր տոտալիտար երկիր միակուսակցական համակարգով և իշխող նացիոնալ-սոցիալիստական գաղափարախոսությամբ, երթարկվեց կապիտուլյացիայի, իսկ խորհրդային երկրների եղբայրական ժողովուրդները տոնեցին հաղթանակ: 50 տարի անց արդեն նախկին խորհրդային երկրների ժողովուրդները ամեն ինչ անում են, որպեսզի արտագաղթեն Եվրոպա, այդ թվում և հենց Գերմանիա: Շատերը գնում են ապրելու, զարգանալու և ինքնադրսևորվելու, էլ ավելի շատերը՝ բուժվելու, կամ աշխարհ տեսնելու: Հ.Գ. Ոմանց համար իրենց հաղթանակը ոչինչ է, մյուսների համար իրենց պարտությունը նոր թափով զարգանալու առիթ: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/permalink.php?story_fbid=839178576211356&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Մի պարզ պատճառով. եվրոպական երկրները հիմնականում ազգային չեն ո՛չ իրենց առջև կանգնած խնդիրների, ո՛չ բնակչության էթնիկ կազմի, ո՛չ մշակութային ժառանգության առումներով: Մենք՝ ուղիղ հակառակը, ազգային ենք բոլոր այդ իմաստներով: Իսկ ազգայինը, նախևառաջ, մշակութային է: Չկա մշակույթ՝ չի լինի ազգ, քանի որ ազգը գենետիկ երևույթ չէ, այլ՝ մշակութային: Ինչպես մարդ լինելու համար մարդ ծնվելը քիչ է, այնպես էլ հայ լինելու համար հայ ծնողներ ունենալը քիչ է: Ո՛չ լեզուն, ո՛չ անցյալը, ո՛չ բարոյական պատկերացումները մենք չենք ստանում գեներով, դրանք մեզ են հասնում մշակույթի միջոցով, ինչի արդյունքում էլ մենք մեզ հայ ենք համարում: Եվրոպական երկրները ստիպված և նպատակային գնացել են մշակույթի հարցում ապազգայնացման, քանի որ նպատակ ունեին ողջ Եվրոպայում ստեղծել ապրելու միասնական, ընդհանուր միջավայր, որտեղ բացառված կլինեն պատերազմները: Այդ ճանապարհին ազգային (ինչպես նաև կրոնական, սեռային, ռասայական) պատկանելիությունը դիտվեց որպես երկրորդային մարդու համար, իսկ առաջնային դարձան սոցիալական երևույթները՝ քաղաքականություն, տնտեսություն և այլն: Մենք չունենք հարևանների հետ մշակութային ընդհանրություն ստեղծելու խնդիր, որում մեր և իրենց ազգայինը պետք կլիներ դնել մի կողմ, մենք չունենք նաև եվրոպացիների հետ մշակութային ընդհանրություն ստեղծելու անհրաժեշտություն, որովհետև հարևան չենք իրար: Մենք ունենք ազգայինի գոյության և զարգացման երկու հիմքերը՝ մշակույթը և պետությունը, պահպանելու և զարգացնելու: Պետությունն այլ կերպ է զարգացվում, ազգային մշակույթը՝ այլ կերպ: Եթե մեր պետությունը կարող է գնալ և գնում է եվրոպական պետության մոդելով, ապա մշակույթը չպետք է գնա այդ ճանապարհով, այն պետք է գնա ազգային մշակույթի տարածման, վերարժևորման, վերաիմաստավորման և դրանով հանդերձ՝ արդիականացման ճանապարհով: Այն պարզ պատճառով, որ հայաստանյան իրականությունը՝ հարաբերությունները, խնդիրները, բարոյական պատկերացումները, դեռ ազգային են: Մենք դեռ չունենք այն կայացած պետությունը, որ այդ ամենն իդեալական կազմակերպի, և հանրային հարաբերությունների միակ կարգավորիչը մնում է մշակույթը, որը մեր պարագայում ազգային մշակույթն է: Մշակույթի նախարարությունը, ի դեպ, շատ բան ճիշտ անում է՝ մշակութային քաղաքականության հենց եվրոպական հայեցակարգի շրջանակներում (Թանգարանների գիշեր, ցուցադրություններ և այլ նախաձեռնություններ): Բայց այդ ամենը մեր ազգային մշակույթի զարգացմանն ինչքանո՞վ է նպաստում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=838214112974469&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Շատերը կրթությունը կապում են աշխատանքի, անհատական զարգացման, կամ պարզապես հետաքրքրությունը բավարարելու հետ, և այդ ամենն, իհարկե, իր տեղն ունի կրթական պրոցեսում: Բայց ավելի կարևոր մի քանի շեշտադրումներ կան. կրթությունը, նախևառաջ, ճանաչողություն է: Կրթվելով մենք ճանաչում ենք մեզ շրջապատող իրականությունը: Ճանաչում ենք, որպեսզի հասկանանք: Իսկ հասկանում ենք, որպեսզի հարկ եղած դեպքում իմանանք ինչ անենք: Մի օրինակ բերեմ, ամեն ինչ պարզ կլինի. 1945 թվականի հաղթանակը հնարավոր եղավ առաջին հերթին այն պատճառով, որ խորհրդային բանակը ՍՈՎՈՐԵՑ ԿՌՎԵԼ: Մեծ Հայրենականի առաջին տարիների կրած պարտությունները պայմանավորված էին զինվորների և հրամանատաների մոտ կրթության և փորձի պակասով, և հենց այս առաջին 3 տարիների ընթացքում նրանք ՍՈՎՈՐԵՑԻՆ, թե ինչ է պետք անել՝ հաղթելու համար:  Մենք պետք է շատ սովորենք և լավ սովորենք, որպեսզի նման և խաղաղ իրավիճակներում ոչ թե փորձով սովորենք և սովորելու ընթացքում շատ բան կորցնենք, այլ՝ պատրաստ լինենք գալիք մարտահրավերներին: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/permalink.php?story_fbid=838163199646227&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Քչերը գիտեն, որ փիլիսոփայական մտածողությունը, տարածված կարծիքին հակառակ, սիրում է կոնկրետություն, ոչ թե վերացական մտածողություն: Փիլիսոփայի համար շատ կարևոր է երևույթներին ճիշտ բնորոշում տալ, իրերն իրենց անուններով կոչել, շեշտել երևույթների միջև նույնիսկ փոքր տարբերությունները, քանի որ սատանան, ինչպես գիտեք, թաքնված է հենց մանրուքներում: Այդ պատճառով էլ փիլիսոայական մտածելակերպ կամ աշխարհայացք ունեցող մարդու համար բացարձակապես տարբեր բաներ են սերը, սիրելու ցանկությունը և սիրել կարողանալը, կամ, օրինակ, ազգի անցյալը և ազգի պատմությունը, հայրենիքն ու պետությունը: Անկախությունից ի վեր մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ, ցավոք, տեղ է գտել վտանգավոր և արատավոր մի երևույթ՝ օտարումը: Մենք գնալով ավելի ու ավելի ենք օտարվել հայ ազգային մշակույթից (որը, չգիտեմ ինչու, նույնացվել է ավանդույթների հետ և դարձվել անցյալի բաժին), հայրենասիրությունից (որն ընկալվում է ոչ թե որպես ամենօրյա պրակտիկա, այլ ինչ-որ հեռավոր տեսություն), կրթությունից (երբ սովորում են բաներ, որ չեն հասկանում կամ իրենց պետք չէ, որպեսզի ստանան գնահատականներ և դիպլոմ, որոնք առհասարակ աշխարհում ոչ մեկին պետք չեն), աշխատանքից (երբ անում են բաներ, որոնք իրենց սրտով չեն, որպեսզի ստանան աշխատավարձ, որն իրենց սրտով չէ), և այլն: Օտարման հաղթարահումը ենթադրում է հանրային կյանքի ֆունդամենտալ վերարժևորում, վերաիմաստավորում, ընդհանուր նպատակների և իմաստների ձևակերպում և այլն, մի բան, որ մենք հաստատ չենք անի: Ոչ թե որովհետև չենք կարող, այլ որովհետև դրան ընդունակ մարդիկ և պետության ու հանրության ներկան և ապագան որոշող մարդիկ տարբեր մարդիկ են: Բոլոր այդ օտարումների մեջ այսօր թերևս ամենավտանգավորը մեր օտարումն է մեր պետությունից: Մենք օտար ենք ոչ թե պետությանն առհասարակ, քանի որ այլ երկրներում հեշտ հարմարվում ենք պետական կարգին, այլ օտար ենք հենց մեր պետությանը: Եվ, համապատասխանաբար, շատ դեպքերում մենք էլ օտար մարդիկ ենք հենց մեր պետության հանար: Դրանում մեղավոր են և՛ նրանք, ովքեր պետությունը ծառայեցրել են իրենց անձնական կամ այլ երկրների շահերին, և՛ նրանք, ովքեր դա տեսել-հասկացել են, բայց դեմը չեն առել, և՛ նրանք, ովքեր ստեղծված իրավիճակից պարզապես օգտվում են՝ վախկոտ գողի պես թալանելով, քանի ոչ ոք չի տեսել, և քանի էլի թալանողներ կան: Պաշտոնյաներից, երաժիշտ, գողական, առևտրական, ինչպես նաև որոշակի զբաղմունք չունեցող պատգամավորներից, հոգևորականներից շատերը թող իրենց հարց տան. ե՞րբ են վերջին անգամ մի բան արել՝ ասելով՝ սա էլ պետության (Հայաստանում բոլորի ավելի լավ ապագայի) համար եմ անում: Շատերը ոչ թե վերջին անգամ, այլ առաջին անգամ էլ նման բան չեն արել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=837652689697278&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Նրանց համար, ովքեր դեռ ապրում են տնակներում և մինչև հիմա երազում խոստացված բնակարանի մասին: Նրանց համար, ովքեր սարսափով են լսում զրոյից ցածր ջերմաստիճանի մասին լուրը, որովհետև տունը տաքացնելու հնարավորություն չունեն: Նրանց համար, ովքեր մինչ հիմա սոված քնող երեխաներին լուսավոր ապագայի մասին խոսքերով են կերակրում: Եվ նրանց համար, ովքեր բանակում ծառայող զավակ ունեն և դրա հետ մեկտեղ ո՛չ քուն ունեն, ո՛չ հանգիստ, և կես մարդ են դառնում, մինչև զինվորը վերադառնում է: Եվ նրանք բոլորն արդեն ոչ թե պայքարում են ապրելու համար, այլ ուզում են պայքարելու իմաստը գտնեն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=837022193093661&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Բայց կարելի է գուշակել, թե ինչու են Երևանում հետևողականորեն վերացվում հին և պատմական նշանակություն ունեցող շինությունները: Երևի նրա համար, որ մի քանի տարի հետո քաղաքում, բացի Հաղթանակի զբոսայգու դիմաց կառավարության անդամների շքեղ պալատներից, ուրիշ տեսարժան ոչ մի վայր չմնա, և տուրիստներին ցույց տան միայն այդ դղյակները, պատմեն դրանց ստեղծման հանցավոր պատմությունը, զարմացնեն ներդրած գումարների չափով և անպատիժ մնացած անձանց քանակով: Այդ տների տերերը երևի իրենց շատ շոյված կզգան, երբ իրենց պալատները մի քանի տարի հետո հայտնվեն Երևանի տուրիստական ուղեցույցների առաջին էջերում:  Եվ նշանակություն չունի, փաստորեն, որ արդեն քանդված կառույցները մի քանի տասնամյակ հետո կարող էին դառնալ մայրաքաղաքի ամենահին շենքերը, արոնք կունենային պատմամշակութային և տուրիստական մեծ նշանակություն: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/permalink.php?story_fbid=834459426683271&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Մեծ հավանականությամբ Հայաստանում պառլամենտարիզմի պայմաններում քաղաքական կյանքը կսահմանափակվի խորհրդարանի պատերով, իսկ արտախորհրդարանական ուժերը, որոնք տեղ չեն զբաղեցնի հաջորդ ԱԺ-ում, կդառնան մարգինալ և կվերածվեն աղանդի պես մի բանի: Եթե ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն կրկին հիասթափեցնեն իրենց ընդդիմադիր լինելուն հանկարծ հավատացող մարդկանց և կոալիցիա կազմեն ՀՀԿ-ի հետ, ապա դա առաջին հերթին կուրախացնի ՀՀԿ-ականներին, ովքեր Արևմուտքին կասեն, որ Հայաստանում կա ժողովրդավարություն, ազատ ընտրություններ, կոալիցիա և կայացող պառլամենտական համակարգ: Խորհրդարան չմտած քաղաքական ուժերը կրկին կփորձեն միավորվել, բայց նույնիսկ հաջողելու դեպքում պայքարի ուղղությունն արդեն փոխված կլինի: Անիմաստ կլինի պահանջել իշխանափոխություն կամ նախագահի հրաժարական, քանի որ կառավարման հիմնական ծանրաբեռնվածությունը կրելու է ԱԺ-ն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=833836870078860&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Թերմոդինամիկայի երկրորդ օրենքն ասում է, որ փակ համակարգերում էնտրոպիայի (քաոսի) չափը միայն աճում է, կամ ասում են նաև այսպես. փակ համակարգի քաոսը ձգտում է մաքսիմումի: Այն պարզ պատճառով, որ համակարգը, լինելով փակ, չի կարողանում ազատվել այդ քաոսից, ինչի շնորհիվ հնարավոր է գալ կարգավորվածության: Քանի որ հասարակական հարաբերությունները մեծապես հիմնված են ֆիզիկական (բնական) օրենքների վրա, շուտով պետք է որ ականատես լինենք հարևան երկրում քաոսի չափի աճին: Թերմոդինամիկայի երկրորդ օրենքն արդեն առնվազն մի երկիր քանդել է՝ ԽՍՀՄ-ը, հիմա հերթը մեր հարևանինն է: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/permalink.php?story_fbid=832936660168881&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն