• Մովսես Դեմիրճյան
  • Պարադոքսն այն է, որ տրամաբանական կարող է թվալ այն միտքը, որ հակամարտության բոլոր կողմերը հասան իրենց նպատակներին. Հայաստանն ու Արցախը պաշտպանեցին իրենց դիրքերը, հայտարարված իրավունքներն ու պարտականությունները, Ադրբեջանը, սովորության համաձայն, տեղը տեղին համը հանեց և միջազգային հանրության ուշադրությունը կրկին գրավեց իր վրա (հիմա որքան հնարավոր է թանկ կծախի միջազգային հանրությանը հրադադարի իր մասով պահպանումը), Թուրքիայի նախագահն էլ ապրիլի 24-ի նախօրեին ադրենալինի իր բաժինը ստացավ: Ու ի՞նչ... նորմա՞լ է սա: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=882357455226801&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Հարյուր անգամ տարբեր մարդիկ ասեցին, որ Հայաստանի զարգացման պատմականորեն արդարացված և աշխարհաքաղաքական պայմաններին համապատասխանող միակ ճանապարհը Իսրայելի ճանապարհն է, որ  Հայաստանի ճակատագիրը երկրորդ Իսրայել դառնալն է:  Հիշեցնեմ, որ ժամանակին Իսրայելը ինքնուրույն և սեփական ուժերով այնպիսի պատասխան տվեց չուզող հարևաններին, որ մինչև հիմա նրանք են նեղացած: Բայց մենք չէ՜, մենք 25 տարի է մարդու իրավունքներ ու ժողովրդավարություն ենք խաղում, իշխանություն-ընդդիմություն ընտրում, ազգովի զարգացման եվրոպական ճանապարհով գնում... Բայց փաստն այն է, որ ուր էլ գնանք, դեռ մեր թշնամիների քթի տակ ենք: Վաղուց, վաղուց էր պետք համախմբվել հանուն անվտանգության, ոչ թե որևէ կուսակցության շուրջ, այլ հանուն Հայրենիքում ապահով ապագայի և ընդդեմ թշնամիների, դա հայերի մոտ լավ է ստացվում:  Պատմությունը նման սխալներ չի ներում: Անցած 25 տարվա ընթացքում բազմիցս հուշեց, թե մենք որ ճանապարհով պետք է գնանք, ինչպես միասին գործի անցնենք և որն է մեր գործը: Բայց մենք ուշադիր չէինք, սթափ չէինք և անտարբեր: Հիմա վճարում ենք դրա համար, ցավոք, պատմությունը սխալների դիմաց ազգի լավագույններին է վերցնում, ժամանակին բոլշևիկներին միանալու սխալ քայլի դիմաց պատմությունը տարավ մեր գրողներին և առհասարակ ինտելեկտուալ էլիտային, իսկ հիմա տանում է մեր լավագույն զինվորներին:  Որպեսզի մնացողներն ընդօրինակելու կերպար ունենան: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=881368081992405&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Ալիևն իրավիճակի կարգավորմանն ուղղված քննարկումների և բանակցությունների ընթացքում լսելու է ոչ թե բանականության, այլ Էրդողանի ձայնը: Որովհետև Ալիևին թվում է, թե ինքը Թուրքիայի հետ միասին տարածաշրջանում հակառուսական բլոկի կարևոր անդամներից է: Այդ կուտը նրան տվել են, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ում: Էրդողանին շան պես հավատարիմ լինելու հետևանքները շուտով կտեսնենք, ամենայն հավանականությամբ միջազգային տարբեր հարթակներում Ալիևին Էրդողանի նմանությամբ անտեսելու ձևով, իսկ այս պահին պարզապես արձանագրենք, որ սա ոչխարի հավատարմություն է գայլին, որը հանդուրժում է անասունի ներկայությունը քանի դեռ կուշտ է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=880642592064954&id=100003576633868&ref=notif¬if_t=close_frie ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանի իշխանություններն այս 25 տարվա ընթացքում այդպես էլ չհասկացան, որ զենքով իրենց նպատակին չեն հասնելու, որ քաղաքակիրթ աշխարհը նախընտրում է բանակցել, քննարկել, պայմանավորվել, ոչ թե կրակել, և բանակցել՝ հենց կրակելու փոխարեն, չկրակելու համար: Քաղաքակիրթ աշխարհը և քաղաքակիրթ մարդիկ կրակում են փաստերով ու փաստարկներով միայն: Ափսոս, որ ադրբեջանցիներից շատերն իրենց երկրի իշխանության պես հեռու են քաղաքակրթությունից, իսկ ովքեր հեռու չեն՝ իշխանության վրա ազդելու լծակ չունեն: Էդ ադրբեջանցիներին պետք է հասկացնել, որ երբ իրենց երկրի նախագահը մեկնելիս իրավիճակը սրելու ներքին հրահանգ է տալիս, ապա դա անում է նաև այն բանի համար, որ իրավիճակի կայունացումը համընկնի Ադրբեջան իր վերադառնալու հետ, իսկ ադրբեջանցիներին ասեն, որ նախագահն եկավ և ամեն ինչ հանդարտվեց: Ադրբեջանի հասարակությունը ավելի շուտ փակ հասարակություն է, իսկ փակ համակարգերը քանդվում են ներսից՝ հենց իրենց և աշխարհի մասին ինֆորմացիայի մեծ հոսքի ազդեցությանը չդիմանալով: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=879670252162188&id=100003576633868&from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1459600356191112 ...

    Կարդալ ավելին
  • Աննորմալություն համար մեկ. Հայաստանում կուսակցությունները չունեն գաղափարակից հետևորդներ: Որովհետև ընդունելի գաղափարներ չունեն: Ունեն գաղափարներ, որոնք լավն են, բայց գաղափարի լավ լինելը դեռ հիմք չէ այն ընդունելու համար, քանի որ ամեն լավ գաղափար չէ, որ կիրառելի է: Իսկ եթե ունեն կիրառելի գաղափարներ, ապա դրանք չեն լուծում մեր հանրային խնդիրները և, ուրեմն, անընդունելի են: Աննորմալություն համար երկու.Մեր կուսակցությունները չունեն գաղափարակից հետևորդներ, բայց զարմանալիորեն ունեն ընտրողներ: Դա շատ, շատ աննորմալ է: Աննորմալություն համար երեք. Զարմանալու բան է, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրվում է այն կամ այն կուսակցության ներկայացուցիչը, սակայն հենց ՏԻՄ ընտրություններում կուսակցության գաղափարախոսությունն առհասարակ որևէ դեր ու նշանակություն չունի, քանի որ ՏԻՄ ընտրությունների ողջ գաղափարախոսությունն ուղղված է ոչ թե համապետական, այդ թվում և՝ արտաքին քաղաքական, այլ՝ տեղական-սոցիալական խնդիրների լուծմանը: Աննորմալություն համար չորս. Կուսակցության ղեկավարները մինչև հիմա մտածում են, թե հաջողության գրավականը շատ գաղափարակից անդամ ունանելն է: Դա այդպես է, բայց ոչ մեր պարագայում, քանի որ մեր ընտրողն առաջնորդվում է այլ՝ բոլորիս հայտնի, չափանիշներով: Հետևաբար, պետք չէ շատ հետևորդ ունենալ, պետք է շատ ընտրող ունենալ:  Դե, իսկ այս հարցը Հայաստանում հեշտ է լուծվում փողով, ծանոթով, աշխատանքի տեղավորելու կամ աշխատանքից չազատելու խոստումով և այլ ձևերով: Աննորմալություն համար հինգ. Կուսակցություններից և ոչ մեկը ադեկվատ պատկերացում չունի Հայաստանի ներքին իրականության և արտաքին հարաբերությունների մասին: Ավելի ճիշտ՝ հնարավոր է, որ ունեն, բայց համենայն դեպս ադեկվատ չեն խոսում: Իսկ մենք ստիպված ենք առաջնորդվել կուսակցությունների ներկայացուցիչների հրապարակային ելույթներով, որոնք չեն դիմանում տրամաբանության և առողջ ողջախոհության քննությանը: Աննորմալություն համար վեց. Որքանով մեծանում է կուսակցությունների թիվը, այնքան մեծանում է իրականությանը քաղաքական համակարգի ոչ ադեկվատության չափը: Այսինքն, յուրաքանչյուր նոր կուսակցությունը ոչ թե կարգավորում է դաշտը, այլ ընդհակառակը՝ այն ավելի քաոսային դարձնում: Բայց քաոսը մանևելու ավելի մեծ հնարավորություններ է տալիս, քան կարգավորված համակարգը: Դրա հետևանքով Հայաստանում ոչ թե քաղաքական գործիչներ են, այլ կուսակցության գործ անողներ: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=877958722333341&id=100003576633868&from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1459425283986674 ...

    Կարդալ ավելին
  • Մի քանի տարի առաջ դասավանդում էի բուհերից մեկի ռուսաց լեզվի ֆակուլտետում և զարմանքով հայտնաբերեցի, որ ուսանողների մեծ մասը ռուսերեն չգիտի: Այսինքն, դու կարդում ես դասախոսություն ռուսերենով, խոսում են նրանց հետ, հարցեր ես տալիս, առաջադրանքներ և այլն, և միայն մի քանի դաս հետո, սեմինարի կամ գրավոր ստուգման ժամանակ պարզվում է, որ լսարանում նստած հայազգի ուսանողների մեծ մասը ռուսերեն պարզապես չգիտի:  Այն հարցին, թե ինչու են այդ դեպքում եկել ռուսաց լեզվի ֆակուլտետ, որտեղ բոլոր առարկաները դասավանդվում են այդ լեզվով, տրվեց հրաշալի պատասխան. «որպեսզի ռուսերեն սովորենք»: Իմ այն փաստարկը, որ ռուսերեն պետք էր սովորել այստեղ գալուց առաջ, նրանց չհամոզեց: Մի խոսքով, երբ մտածում ես, թե ինչպես է ստացվել, որ երկրում շատերն իրենց տեղերում չեն, դիմում ես փիլիսոփայության և իմանում հետևյալը: «Փոխակերպվող հասարակություններին բնորոշ դրակատիկ միտումներից մեկն այն է, որ սոցիոմշակութային նոր իրողությունների մեջ հայտնված մարդկանց հավակնություններ ավելի արգա են աճում, քան դրանց բավարարման հնարավորությունները:  Նման դեպքերում կենցաղը աստիճանաբար դառնում է թատերայնացված այնպիսի սոցիում, ուր հնարավոր է խաղալ մտավոր, բարոյական ու տնտեսական հնարավորություններից էապես տարբերվող սոցիալական դեր ու դերակատարություն: Գործում է այսպես կոչված սոցիալական նմանակման օրենքը, ըստ որի մարդիկ մեխանիկորեն ընդօրինակում են իրենց հնարավորություններին ու էթնոմշակութային կեցությանը ոչ համարժեք չափորոշիչներ ու արժեքային կողմնորոշիչներ: Հանգամանք, որ լրջորեն խարխլում է հասարակության էթնոմշակութային համախմբվածության, նույնականության և ներքին կազմակերպվածության հիմունքները»: Ահա այսպիսի կարևոր բաներ գիտեն փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=875010779294802&id=100003576633868&pnref=story.unseen-se ...

    Կարդալ ավելին
  • Մի կարևոր նրբություն կա, որը չնկատելու արդյունքում սխալ վերաբերմունք ենք ունենում կրթության նկատմամբ Հիմա շատ է տարածված այն միտքը, որ դպրոցում և բուհում ստացվող գիտելիքը պետք է լինի կիրառելի, իսկ եթե այպիսին չէ՝ պետք չէ դրա վրա ժամանակ ծախսել: Սա իրականում ամերիկան պրագմատիզմի՝ օգտապաշտության, գաղափարախոսության շրջանակներում ձևավորված մոտեցում է, որը դեռ պետք է քննվի, մտածվի, նոր՝ ընդունվի կամ մերժվի: Ամերիկյան կրթական համակարգը վաղուց որդեգրել է այդ սկզբունքը և հիմա տարածում է այն այլ երկրների կրթական համակարգերում: Բայց պետք է հասկանալ, որ միայն այս պահին կիրառելի գիտելիք ունեցող մարդիկ մտածողից վերածվում են գործողի, ընդորում՝ հաճախ առանց մտածելու գործողի: Դրա օրինակներ արդեն կան. իրավաբաններին, օրինակ, չի մտահոգում այն հարցը, որ «իրավունքը» մի բան է, որից դու կարող ես օգտվել և կարող են չօգտվել, և երբ դեռ չծնված երեխային տալիս են սեփականություն ժառանգելու իրավունք, բացարձակապես չեն մտածում, որ պտուղը չի կարող հրաժարվել այդ իրավունքից, և դրանով աղավաղվում է «իրավունք» կոչվածի ողջ էությունը: Կամ երբ հասարակության ու պետության օգուտի տեսակետից բուհերում սովորելու ընթացքում տղաներին տանում են զինծառայության, և չես կարող նման որոշում կայացնող մարդկանց բացատրել, որ կրթությունը չպետք է ընդհատվի, որ կրթությունը հղիության նման է՝ պետք է լինի անընդհատ, որ վերջում արդյունք տա: Բայց չէ, արի ու տես, որ «ճիշտ է այն, ինչ պրակտիկ է» սկզբունքով ապրող ու մտածող երկրում հենց այդպես ապրելու և մտածելու արդյունքում լիքը բան սխալ է գնում: Իրականում չկա ոչ-պրակտիկ, ոչ-կիրառելի գիտելիք, ես դա ասում եմ որպես փիլիսոփայական գրականություն մի քիչ կարդացած մարդ: Եթե ես կարողանում եմ կիրառել փիլիսոփայական գիտելիքը, որը շատերի կողմից սխալմամբ ընկալվում է որպես վերացական, ապա մյուս բոլոր մասնագիտությունների տեր մարդիկ պետք է կիրառեն իրենց սովորածը ավելի հեշտ: Հ.Գ. Մեկ էլ պետք չէ խառնել չկիրառելի և չպահանջված գիտելիքը: Հայաստանում շատ քիչ մասնագիտություններ են պահանջված, դա չի նշանակում, որ մյուս բոլոր մասնագիտությունները կիրառելի չեն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=873272852801928&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Մենք ունենք մինչև 9 տարեկան հանճարներ, ունենք 15-16 տարեկան տաղանդավոր աշակերտներ և ունենք 17-ից բարձր ուսանողներ: Ընդորում, տարրական դասարաններում երեխաները բավականին լավ են սովորում, քանի որ դպրոցական առարկաները նորություն են, իրենք էլ ոգևորվում են գրել, կարդալ, թվերի հետ գործողություններ անելուց, մրցակցությունից, խրախուսանքներից: Առաջին պրոբլեմն ի հայտ է գալիս մոտավորապես 5-6-րդ դասարաններում, երբ աշակերտները սկսում եմ ծուլանալ, չսովորել:  Ինչու՞ հենց այդ ժամանակ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=871383139657566&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Օրեր առաջ մի հայտարարություն տեսա ֆեյսբուքում, որտեղ նշվում էր, որ բախտագուշակ այսինրը փոխում է ընդունելության ժամերը և այսուհետ ընդունելու է այսինչ օրերին և միայն այսինչ ժամերին:  Եվ գրառման տակը լիքը մարդիկ ուզում էին ճշտել, թե որտեղ է այդ նոր տեղը, ինչպես կարելի է հանդիպել մոգական գիտությունների այդ վարպետին և այլն:  Հիշում եմ, մի երիտասարդ աղջիկ գրել էր, որ ուզում է գա իր ապագա երեխայի սեռն իմանա: Մոտս հարց առաջացավ. նման ծառայությունները մեր օրերում իրո՞ք այդքան պահանջված են: Երևի կյանքից հետ եմ մնացել: Մի հազար տարով: Հ.Գ. Միևնույն է, քննությունների արդյունքները գուշակել ոչ մեկի մոտ չի ստացվի Смайлик «smile» ...

    Կարդալ ավելին
  • Տեխնիկայի զարգացումը, ի թիվս այլ երևույթների, մարդկությանը տվեց մի նոր իրականություն՝ վիրտուալ իրականությունը, որով տարվելը բերում է իրական, ֆիզիկական իրականությունից կտրվելու լրջագույն վտանգ: Բանն այն է, որ վիրտուալ իրականության գլխավոր հատկությունը սիմուլյացիան է, հայերեն ասում են՝ իրակեղծումը: Ինչպես համակարգչով ֆուտբոլ խաղալը ոչ մի կապ չունի իրականում ֆուտբոլ խաղալու հետ և ընդամենը ֆուտբոլ խաղալու սիմուլյացիա է, այնպես էլ վիրտուալ իրականության այլ դրսևորումները մեր բնական, ֆիզիկական, ինչպես նաև սոցիալական իրականության սիմուլյացիան են: Շփումը, որի վրա հիմնված են սոցիալական շատ կայքեր, իրական շփման սիմուլյացիա է, որովհետև դու չես կարողանում տեսնել զրուցակցիդ միմիկան, չես զգում նրա խոսքի ինտոնացիան, չես կարող հետևել շարժումներին և այլն: Սոց.կայքերի հեղինակները դա լավ հասկանում են և դրա համար ստեղծում են նոր սմայլիկներ, որոնք իբր մեր վիրտուալ շփումը պետք է հնարավորինս մոտեցնեն իրականին, ինչը, սակայն, երբեք հնարավոր չէ: Հիշու՞մ եք, ժամանակին դասարանում լավ ձեռագիր ունեցող տղան էր բոլորի փոխարեն սիրային նամակներ գրում աղջիկներին, կամ ով կարողանում էր բանաստեղծություններ գրեր, գրում էր ընկերների անունից աղջիկներին: Աղջիկներն էլ հիանում էին՝ չիմանալով, որ տողերի հեղինակն իրենց սիրահարված տղան չէ, այլ՝ մեկ ուրիշը: Վիրտուալ իրականությունն այդ երրորդ, ավելորդ մարդու նման է, ով միջնորդում է մեր զգացմունքները, մտքերը, ապրումներն ու հույզերը: Օրինակ, եթե օգնության անհրաժեշտության մասին ստատուսի տակ մարդիկ գրում են «Մենք ձեզ հետ ենք» կամ «Աստված պահապան», ապա պետք է իմանալ, որ դա իրական օգնության սիմուլյացիա է, և անհամեմատելի է և չի փոխարինում օգնության կարիք ունեցողին ֆիզիկապես տեսնելուն և օգնելուն: Նույնը՝ միտինգների ժամանակ, երբ հավաքին օնլայն հետևողների թիվը երբեմն մի քանի անգամ ավելի մեծ է, քան հրապարակում հավաքված մարդկանց թվաքանակը: Սա միտինգին ֆիզիկապես ներկա լինելու սիմուլյացիա է: Իհարկե, վիրտուալ իրականությունը նաև դրական բազմաթիվ էֆեկտներ ունի՝ ինֆորմացիան դարձել է հասանելի և արագ փոխանցելի, և այլն: Բայց պետք է հիշել, որ մեր կյանքը գնալով ավելի ու ավելի վիրտուալ է դառնում, իսկ դա անխուսափելիորեն ենթադրում է կյանքում սիմուլյացիաների ավելացում՝ ընկերության սիմուլյացիա, պայքարի սիմուլյացիա, զարգացման սիմուլյացիա, հայրենասիրության սիմուլյացիա... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=868865269909353&id=100003576633868&ref=notif¬if_t=close_fri ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն