• Մովսես Դեմիրճյան
  • Մենք ո՛չ հասարակություն ենք, ո՛չ ազգ, ո՛չ նույնիսկ էթնոս: Մենք ժողովուրդ ենք, տարբեր տեղերից տարբեր ժամանակներում տարբեր պատճառներով Հայաստան եկած մարդիկ և նրանց ժառանգները: Ազգայինը մշակութային-քաղաքական մեծ նախագիծ է, որի իրականացումը տարիներ է տևում: Եթե նույնիսկ նախկինում մենք անցել ենք այդ ճանապարհը և ունեցել ենք որպես ազգ ապրելու փորձը, ապա չենք կարողացել փոխանցել այն սերունդներին ո՛չ կրթության, ո՛չ դաստիարակության միջոցով: Ազգերն ամեն ինչ անում են նախօրոք: Ժողովուրդները միշտ կանգնում են փաստի առաջ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1283730218422854&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Վերջին օրերին շատ են խոսում կրթության մասին: Նաև շատ ասվեց, որ «բուհերում չեն սովորում»: Մինչդեռ պետք է մի ճշտում անել. ոչ թե «բուհերում չեն սովորում», այլ «բուհերում էլ չեն սովորում»: Մեր ուսանողները լավ չեն սովորում ոչ թե որովհետև բուհերը լավը չեն (դա ամենափոքր պատճառն է, քանի որ կրթական գործընթացը չի սահմանափակվում բուհով, կան գրադարաններ, համացանց և այլն), այլ որովհետև մինչև բուհ ընդունվելն էլ նորմալ չեն սովորում: Ուսանողները լավ չեն սովորում, որովհետև սովորելու սովորություն ձեռք չեն բերում մինչև բուհ հասնելը: Ուսանողները լավ չեն սովորում նաև այն պատճառով, որ այն միջավայրը, որում նրանք ապրում են՝ Հայաստանի սոցիալ-մշակութային պայմանները, բացարձակապես չի ենթադրում գիտելիքի ձեռքբերում գիրք կարդալու միջոցով: Մեր կյանքի մշակույթն է ասում, որ երեխաներին ինչ անհրաժեշտ է՝ փոխանցվում է ընտանիքում, մնացածը՝ պարտադիր չէ: Իհարկե, դա վերաբերում է ճնշող մեծամասնությանը, որը չի սովորում, չի զարգանում, չի զբաղվում ինքնաճանաչողությամբ և աշխարհի իմացությամբ: Նրանց կողքը կան սովորող և ստեղծագործող հրաշք ուսանողներ, քանակապես շատ քիչ, բայց այս փոքր երկրին այնդքանն էլ է հերիք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1280792638716612&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Կրթության վերաբերյալ մեզանում տարածված մի շարք մոլորություններից մեկն այն է, որ մենք կարծում ենք, թե կրթվելը և գիրք կարդալը ՈՐՈՇԱԿԻ ՏԱՐԻՔԻ գործ են: Մինչդեռ կրթվելը ենթադրում է ոչ այնքան տարիք, որքան հետաքրքրություն աշխարհում տեղի ունեցող ֆիզիկական, սոցիալական, հոգեբանական և այլ երևույթներով և դրանց գիտական, փիլիսոփայական, ստեղծագործական, կրոնական և այլ մեկնաբանություններով: Տարբեր մարդկանց մոտ կրթության, ինքնակրթության և գիրք կարդալու ցանկության հիմքում ընկած այդ հետաքրքրությունն առաջանում է կյանքի տարբեր ժամանակահատվածներում, որոնք, մինչդեռ, ոչ այնքան ԺԱՄԱՆԱԿԱ-հատված են, որքան ՀՈւԶԱԿԱՆ և ԻՆՏԵԼԵԿՏՈւԱԼ ՀԱՍՈւՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆՆԵՐ: Դրա հետ կապված՝ միշտ պետք է հիշել այն հիանալի օրինակը, որ դպրոցում երեխաները չեն կարդում կամ չուզենալով են կարդում պատմավեպեր, բայց հաճույքով կարդում են սիրավեպեր, բանաստեղծություններ և իրենց ՀՈւԶԱԿԱՆ և ԻՆՏԵԼԵԿՏՈւԱԼ ՀԱՍՈւՆԱՑՄԱՆ տվյալ շրջանին համապատասխանող այլ գրքեր: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1268883936574149&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Հետաքրքիր ազգ ենք. ուրիշի լծի տակ, այլ մշակույթի պայմաններում սրվում է մեր ազգային ինքնագիտակցությունը, մեծանում է սեփական մշակույթի նկատմամբ ուշադրությունը, դաստիարակությունը և կրթությունը դառնում են ավելի մրցունակ, ստեղծագործական ներուժն ավելի բուռն կերպով է արտահայտվում և արդյունքում մենք ունենում ենք տարբեր ոլորտներում նշանակալի առաջընթաց ունեցողներ, ովքեր իրենց հետևից են տանում համայնքը: Իսկ սեփական երկրում, մեր իշխանության պայմաններում բոլոր այդ կենսունակ ուժերը կարծես սպառվում են կամ չեզոքանում, և մենք տասնամյակներով մնում ենք նույն կոտրած տաշտակի առաջ: Եթե սա պատմական օրինաչափություն է, ուրեմն՝ մեր գիտակցության, մտածողության և կենսագործունեության անբաժան մաս է, ինչից շտապ պետք է ազատվել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1243518549110688&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Տեղեկատվական հասարակությունը, որը մեր անխուսափելի ապագան է և ազգային-մշակութային ապագան, որը մենք ուզում ենք ունենալ, ան-հա-մա-տե-ղե-լի-են: Որքան շատ է ինֆորմացիան, այնքան ավելի բազմաբնույթ մեկնաբանություններ և արժևորումներ են ստանում պատմությունը և ազգային արժեքները: Դրա արդյունքում ամեն ազգային դադարում է ընկալվել միևնույն կերպ, և մարդիկ ժամանակի ընթացքում կորցնում են իրենց մեկ ազգի մեջ միավորող երևույթների՝ պատմության, արժեքների, ավանդույթների, բարոյականության, միասնական ընկալումը: Այնպես որ, տեղեկատվական հասարակության պայմաններում ազգային-բարոյական հիմքի վրա կառուցվող ցանկացած նախագիծ կարող է իրականություն դառնալ միայն մեկ՝ վարչահրամայական ձևով, որովհետև նույն երկրում ապրող նույն ազգությանը պատկանող մարդիկ վաղուց արդեն տարբեր կերպ են մտածում, և դա անխուսափելի է: Այդ իսկ պատճառով պետության անունից արվող նախաձեռնությունները պետք է ունենան ոչ թե ազգային-բարոյական, այլ սոցիալական հիմքեր: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1080497508746127 ...

    Կարդալ ավելին
  • Բարձրագույն ուսումնական հաստատություններում տիրող վակխանալիան որոշակիորեն շտկելու համար մի պարզ մեխանիզմ կա. պետք է արգելել բուհ ընդունվելու ժամանակ նշել մեկից ավելի մասնագիտություն: Դա կստիպի դիմորդների ծնողներին մտածել, թե ինչ մասնագիտություն է ուզում ստանալ իրենց գանձը, և դիմել հենց այդ մասնագիտությամբ սովորելու համար: Իհարկե, դա կհակասի մարդու՝ ընտրության իրավունքին, եթե այդպիսին, իհարկե, կա կրթության ոլորտում, բայց դա արդեն ճաշակի հարց է։ Մենք ուզում ենք, որ ընտրության իրավունքն ապահովվի՞, թե՞ երկիրը սկսկի մի քիչ մարդավարի ապրել: Ի դեպ, ասվածը ճիշտ է մի շարք այլ ոլորտների համար նույնպես: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1078794242249787&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Առաջին դասարանցին դպրոցից գալիս է տուն, ծնողները հարցնում են, թե ինչ է սովորել: Ասում է՝ գրել: - Դե, ի՞նչ ես գրել, ասա՛, - ոգևորվում են ծնողները: - Չէ, չեմ կարող, դեռ կարդալ չենք սովորել: Հիմա մեր դպրոցներն են՝ գրել, կարդալ սովորեցնում են, բայց մտածել այն մասին, թե ինչ է գրել և ինչ է կարդացել, չեն սովորեցնում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1033052383490640&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Մարդիկ ի՜նչ հետաքրքիր են, միաժամանակ ուզում են ազատություններ և պայքարում Հելոուինը նշելու դեմ: Բայց չէ՞ որ Հելոուին նշելը Հայաստանում վկայում է ընդամենը երիտասարդների մոտ ներքին ազատության առկայության մասին:  Հիմա հարցը հետևյալն է. «ազատություն» ասելով հասկանանք պետության կամ հասարակության կողմից «թույլտվությու՞ն» միայն, թե՞ նաև մարդու ներքին ազատություն, օրինակ՝ ընտրության ազատության տեսքով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1028382097291002&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • «Թերթը տպագիր օրգան է, որը չի տեսնում հեծանիվից ընկնելու և քաղաքակրթության անկման միջև տարբերությունը»: «Մարդկանց ամենաշատը հետաքրքրում է այն, ինչ իրենց հետ ընդհանրապես կապ չունի»: «Կյանքը սեփական անձի փնտրտուք չէ: Կյանքը սեփական անձի ստեղծում է»: «Հիմա, երբ մենք սովորել ենք թռչունների նման ճախրել, ձկների նման լողալ, մեզ մի բան է մնացել. սովորել մարդու նման ապրել»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1021863844609494&id=100003576633868 ...

    Կարդալ ավելին
  • Կրթությունը մեր երկրում չի դիտարկվում որպես հանրային գերակա շահ, և շատ իզուր: Բացի պետությանը անհրաժեշտ մի քանի մասնագիտություններից և հմտություններից՝ մնացածները թողնված են հանրության ընտրության և ճաշակի հույսին: Դպրոցը, որը հանրային պարտադիր կրթության գլխավոր և միակ օջախն է, ըստ էության՝ ոչինչ չի տալիս աշակերտներից շատերին, ինչն ակնհայտ երևում է, երբ նրանք դառնում են ուսանող: Մեր երկրի կրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները արդեն ոչ թե տարօրինակ են, այլ ծիծաղ են առաջացնում: Եթե մենք բուհերում պետք է լրացնենք դպրոցի բացերը, լեզու սովորեցնենք, մտածել սովորեցնենք, սովորել սովորեցնենք, ապա ավելի ճիշտ չէ՞ր լինի՝ ոչ թե դպրոցը երկարացնել 2 տարով, այլ բուհերը: Եթե դպրոցն իր գործը չի անում, ինչու՞ է երկարացվում այդ գործը չանելը, գրողը տանի, թող երեխաներն ավելի շուտ՝ 14 տարեկանից գան համալսարան, միգուցե բուհերն այդ դեպքում կհասցնեն ինչ-որ բան անել երեխաների՝ դեռ ամբողջությամբ չաղավաղված մտածողության և արժեհամակարգի հետ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1014928028636409&id=100003576633868¬if_t=close_friend_acti ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն