• Ալբերտ Հայրապետյան
  • 2005թ․-ին Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր, հայտնի տնտեսագետ Սթիվեն Լևիթը (Steven D. Levitt) և ամերիկյան «Նյու Յորք Թայմս» հեղինակավոր օրաթերթի լրագրող Ստեփան Դաբները (Stephen J. Dubner) համատեղ հրատարակեցին մի գիրք, որը ուսումնասիրում է բազմաթիվ սոցիալական երևույթների տնտեսագիտական կողմը։ Եզրակացությունները հիմնված են վիճակագրական տվյալների վրա, (ցանկացած ՝ գիտությանը մոտ կանգնած անձ, ով կարդացել է գիրքը, կհասկանա, թե որքան խրթին է եղել հեղինակների համար այդ ահռելի վիճակագրական տվյալները հայթայթելը) որոնք վերլուծվել են բարդ տնտեսավիճակագրական գործիքներով՝ հաղորդելով առաջին հայացքից գեղարվեստական գրքին, գիտական հետազոտության շունչ։ Գրքում արծարծված հարցերը ինքնատիպ են, կարող են որակվել որպես թեթևամտության արգասիք, սակայն դրանց գերակշիռ մասը նախկինում չի քննարկվել որևէ հեղինակի կողմից, ինչը շոշափելիորեն բարձրացնում է գրքի գիտական արժեքը։ «Ֆրիկոնոմիքս»-ը գիտական և առօրեախոսակցական ոճերի մի յուրահատուկ «համաձուլվածք» է։ Գրքում կարելի է հանդիպել ինչպես բարդ և նվազ գործածելի ակադեմիական բառեր, այնպես էլ ամերիկյան ժարգոն և փոխաբերություն։ 2009թ-ի դրությամբ ամբողջ աշխարհում վաճառվել է գրքի 4 մլն․ օրինակ։ Գիրքը բաղկացած է 6 գլուխներից, որոնք համառոտ կներկայացնեմ ստորև (5 և 6-րդ գլուխները ամփոփված են են 5-րդ կետում) 1․ Ի՞նչ ընդհանրություններ ունեն ուցուցիչները և սումո ըմբիշները։ Լակոնիկ պատասխան՝ երկուսն էլ խաբում են։ Եվ այդ խաբեությունը՝ տնտեսական մղումների ուղղակի արձագանքն է։ Հեղինակները՝ Չիկագոյի դպրոցների աշակերտների առաջադիմության ցուցանիշների հիման վրա, մշակել են մի ալգորիթմ, որը ցույց է տալիս, թե արդյոք ուսուցիչը կեղծել է աշակերտների ավարտական թեստի պատասխանները թե ոչ։ Արդյունքներից պարզ է դառնում, որ մի շարք ուսուցիչներ ռետինով ջնջել են աշակերտների նշած պատասխանները՝ նպաստելով գնահատականների արհեստականորեն բարձրացմանը։ Այդպիսով, ուսուցիչները ապահովել են պարգևավճարներ իրենց համար (ուսուցիչների պարգևավճարները հիմնականում որոշվել է աշակերտների առաջադիմության հիման վրա) և ֆեդերալ բյուջեից հատկացումներ՝ իրենց դպրացների համար՝ վերջիններս ապահովագրելով փակվելու վտանգից։ Նմանապես, Ճապոնիայում, մի շարք կոռումպացված սումո ըմբիշներ պարտվել են իրենց մրցակիցների համար գերկաևոր մարտերի ժամանակ, որոնք առանցքային կարևորություն չեն ունեցել իրենց համար։ 2․Ի՞նչ ընդհանրություն ունեն անշարժ գույքի գործակալները «Կու Կլուքս Կլան»-ի հետ։ «Կու Կլուքս Կլան»-ը հիմնադրվել է ԱՄՆ-ում, 19-րդ դարում, աջ ծայրահեղական, ռասիստական կազմակերպություն է: Կազմակերպության գաղափարախոսության «մեխը» սպիտակամորթների անառարկելի առավելությունն է սևամորթների նկատմամբ։ «Կլան»-ը պայքարում է տարբեր փոքրամասնությունների ներկայացուցիչների դեմ։ Իր ծաղկման շրջանում «կլան»-ին անդամակցում էին բազմաթիվ հարուստ անհատներ, քաղաքական գործիչներ, ուժային կառույցների աշխատողներ, ինչպես նաև միլիոնավոր շարքային ամերիկացիներ։ «Կլան»-ը լինչի դատաստանի էր ենթարկում սևամորթ ամերիկացիներին։ Ազատական գաղափարների ջատագով Սթենսոն Քենեդին անդամակցել է կլանին՝ նպատակ ունենալով ներսից կազմաքանդել այն։ Նա «կլան»-ի բոլոր գաղտնիքները հայտնեց հանրությանը՝ ԶԼՄ-ների միջոցով։ Երբևէ հզոր կլանից մնացին լոկ հիշողություններ։ Նույն կերպ տուժեցին անշարժ գույքի գործակալները, երբ ստեղծվեց համացանցը՝ նվազեցնելով ինֆորմացիոն ասիմետրիան, որը առկա է հաճախորդների և գործակալների միջև։ Ե՛վ «կլան»-ի անդամները, և՛ անշարժ գույքի գործակալները շեշտը դնում են մարդկանց վախի վրա։ «Կլան»-ի ավազակները սևամորթներին սպառնում լինչի դատաստանով (սակայն այդ մեթոդին դիմում էին խիստ հազվադեպ), մինչդեռ գործակալները ահաբեկում են, որ տունը չի վաճառվի՝ հորդորելով համաձայնվել «հիանալի» առաջարկին։ Այդպիսով վերջիններս ձգտում են հնարավոր նվազագույն ջանքերով ստանալ իրենց միջնորդավճարները (եթե 300․000$ արժողությամբ տունը վաճառվի 310․000$-ով, ապա 6% միջնորդավճար պահանջող գործակալը լրացուցիչ 10․000$ից ընդամենը 150$ կստանա (10.000-ի 6%-ը կազմում է 600$, որը գործակալը պետք է կիսի գնորդի գործակալի և իր գործակալության տնօրենի հետ), ինչ չի արդարացնում գործակալի լրացուցիչ ջանքերը)։ 3․ Ինչու՞ են թմրավաճառների մեծ մասը ապրում իրենց մայրերի հետ։ Լակոնիկ պատասխան՝ փող չունեն առանձին ապրելու համար։ Իրականում միայն մաֆիայի պարագլուխներն են հարուստ, իսկ շարքային անդամները դժվարությամբ են հոգում իրենց առօրյա ծախսերը։ Չիկագոյի թմրամաֆիաներից մեկը, օրինակ, ունի մոտ 120 պարագլուխ և տասնյակ հազարավոր «զինվորներ»։ Շարքային անդամներին մղում է պարագլուխ դառնալու մոլուցքը, որի համար վերջիններս ջանք ու եռանդ չեն խնայում և համաձայն են տարիներ շարունակ լինել շարքային «զինվոր»։ Ուշագրավ է, որ նարկոմաֆիայի կառավարման կառուցվածքը (բուրգը) գրեթե նույնն է, ինչ «Մաքդոնալդս»-ինը։ Մաֆիայի կառավարման բարձրագույն օղակը, որքան էլ, որ տարօրինակ է կոչվում է «տնօրենների խորհուրդ»։ 4․ Ու՞ր կորան հանցագործները Լակոնիկ պատասխան՝ վիժեցման (abortion) ենթարկվեցին։ 1990-ական թվականներին ԱՄՆ-ում խիստ բարձր էր հանցագործության մակարդակը։ «Փորձագետները» գուժում էին հանցագործությունների սրընթաց աճի միտում հետագա տարիներին։ Բայց, հանցագործությունների, և հատկապես սպանությունների թիվը շեշտակիորեն նվազեց։ «Փորձագետները» այդ երևույթը պայմանավորեցին տնտեսական զարգացմամբ, ոստիկանների թվաքանակի ավելացմամբ, նոր ոստիկանական մարտավարություններով, բնակչության «ծերացմամբ», զենքի վաճառքի վերահսկմամբ և օրենսդրական փոփոխություններով և մի շարք այլ, առաջին հայացքից տրամաբանական թվացող պատճառներով։ Նշված գործոններից մի քանիսը, անշուշտ ունեցել են որոշակի դերակատարում։ Բայց հիմնական պատճառը, ըստ հեղինակների տնտեսավիճակագրական վերլուծության, հղիության արհեստական ընդհատման օրինականացումն էր։ Հետազուտության արդյունքները վկայում են, որ հղիության ընդհատման են դիմում գլխավորապես անցանկալի հղիության դեպքում, երբ մայրը շատ երիտասարդ է, անկիրթ և/կամ աղքատ ընտանիքից։ Եթե այդ երեխաները ծնված լինեին, ապա, ամենայն հավանականությամբ, դառնալու էին հանցագործներ։ Հակառակ երևույթը նկատվեց Ռումինիայում, երբ կոմունիստ բռնապետ Չաուշեսկուն արգելեց հղիության արհեստական ընդհատումը։ Ծնելիությունը կրկնապատկվեց՝ նպաստելով հանցավորության մակարդակի կտրուկ բարձրացմանը։ 5․ Ո՞վ է լավ ծնողը։ Լակոնիկ պատասխան՝ ով ունի լավ գեներ, նյութապես ապահովված է և չունի սևեռուն մտքեր։ Լողավազանններում մահանում են անհամեմատ ավելի շատ երեխաներ, քան ատրճանակներից։ Ծնողները զգոն են, երբ տանը կա ատրճանակ, բայց բավարար ուշադրություն չեն դարձնում իրենց երեխաներին, երբ վերջիններս լողանում են լողավազանում։ Երեխայի առաջադիմության հետ չեն կոռելացվում այնպիսի փոփոխականներ, ինչպիսիք են երկու ծնողների միաժամանակ ողջ լինելը, լավ թաղամասում բնակվելը, մայրը, ով չի աշխատել նախքան երեխաների՝ մանկապարտեզ հաճախելը, նախադպրոցական հաստատություններ հաճախելը, պարբերաբար ապտակելը, հեռուստացույց դիտելը և թանգարաններ այցելելը։ Փոխարենը, լավ ծնողը պետք է իմանա, որ առաջադիմության հետ կոռելացվում են (դրականորեն կամ բացասաբար) հետեևյալ փոփոխականները` ծնողների կրթական մակարդակը և սոցիալական վիճակը, ծնվելու պահին երեխայի քաշը, երեխայի՝ որդեգրված լինելը (չլինելը), ծնողների անդամակցումը «ծնողների և ուսուցիչների միությանը» և վերջապես տանը առկա գրքերի քանակը։ Ծնողների սևեռուն գաղափարները, ինչպես օրինակ երեխային տրենդային անուն դնելը և երեխաներին «լավ դպրոցներ» ուղարկելը (դպրոցներ, որտեղ հաճախում են գլխավորապես սպիտակամորթ երեխաներ և որտեղ աշակերտների առաջադիմությունը ավանդաբար բարձր է) որևէ ազդեցություն չունեն երեխայի հետագա հաջողությունների վրա։ Հեղինակները նաև նշում են, որ սևամորթ աշակերտների միջինում ցածր ակադեմիական առաջադիմությունը ածանցվում է ընտանիքի սոցիալական վիճակից՝ կոտրելով մի շարք ռասիստական կարծրատիպեր։ Ամփոփելով, նշենք, որ գիրքը չունի մեկ միավորող թեմա։ Այնուամենայնիվ, գրքում արծարծվող հարցերը կապված են մեկ կամուրջով, որի անունն է «տնտեսական խթաններ»։ Բայց և այնպես, հեղինակների եզրակացությունները չեն կրում դոգմատիկ բնույթ, քանի որ վերաբերում են մեծամասնությանը, այլ ոչ թե բոլորին անխտիր։ Վերջում նշեմ միայն, որ գիրքը զերծ է հեղինակների կանխակալ մոտեցումներից և նպատակ չի հետապնդում քարեզելու որևէ գաղափարախոսություն։ Գրքի ամբողջական տարբերակը կարելի է կարդալ կամ ներբեռնել այստեղ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/albert.hayrapetyan1/posts/1031989243517653 ...

    Կարդալ ավելին
  • Մի բան էի մտածում գրեմ-չգրեմ,էն էլ որոշեցի գրեմ։ Խսոքս ՖԲ-ում ընկերության առաջարկ (friend request) ուղարկելու մասին է։ Ըստ իմ դիտարկումների ՖԲ-ում ընկերության առաջարկ հիմնականում ուղարկում են նրանք, ովքեր դիմացինից սպասելիքներ ունեն։ Օրինակ ուսանողը՝դասախոսին, ենթական՝ղեկավարին (գրական հայերենով՝շեֆին կամ որ ավելի գրական բոսին), տղան՝աղջկան, մարդկանց մեծ մասը՝ հայտնի մարդկանց (դե որ օրինակ գլուխ գովեն թե բա էսինչ քաղաքական գործչի կամ էսինչ <<թույն ծիտիկ>> <<դերասանուհու>> կամ <<երգչուհու>> հետ ՖԲ-ում ընկերներ ենք)։ Հակառակը պատահում է, բայց շատ հազվադեպ։ Բայց, որ աղջիկն է ընկերության առաջարկ անում (դե եթե չհաշվենք այն դեպքերը, երբ աղջիկը բարեկամ է, կամ ամուսնացած է ու նվիրված իր ընտանիքին, կամ ուղղակի ՖԲ-ն պետք է գործնական շփման համար (ինչպես e-mail-ը)։ Այ այդ դեպքում, նամանավանդ եթե խոսքը <<մինի յուբկա>> հագնող ու բարեմասնությունները ի ցույց դնող մեկի մասին է, սկսում ես մտածել <<արա տեսնա էդ որտեղա ուզում ինձ քցած ըլնի (առորեախոսակցական ոճի համար կներեք)>>։  Հ․Գ․ Իսկ թե ինչ է սովորաբար ինչ է լինում թիթիզ ու ինքնասիրահարված էգի (ռուսերեն համարժեքը чушка, որոնցից, ցավոք, մեր իրականության մեջ անչափ շատ են)՝ ընկերության առաջարկից հետո կգրեմ <<մեկնաբանություն>> հատվածում, եթե իհարկե պահանջարկ լինի։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/albert.hayrapetyan1/posts/1031467023569875 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

  • /uploads/photos/qvmytUK0xT5aCPMMixu6.jpg

    Այսօր վերջնականապես համոզվեցի, որ պետք է օրենսդրական փոփոխություն լինի, ու ցանկացած աշխատանքի անցնելու համար պարտադիր պայման լինի IQ թեստը ու նվազագույն 80-90 գնահատականը։ Աշխատանքային հարցով մտել եմ մի դեղատուն։ Ներկայանում եմ, ասում եմ՝ ինչ հարցով եմ եկել և ասում եմ, որ հավանաբար այդ հարցով պետք է զրուցեմ տնօրենի հետ, ճշտում եմ՝ ինչպես կարող եմ դա անել։ Վաճառողուհին ինձ մոտավորապես «Բայց ավելի լավա ամառ, քան ձմեռ» կամ «Ես այս տարի ծիրան չեմ կերել» կարգի պատասխան է տալիս։ Բացատրում եմ, որ ես վաճառքի մենեջեր չեմ ու պատվեր չենք գրելու։ Մի տասը րոպե իմ ասածը ավելի մանրամասն բացատրելուց հետո զանգում է տնօրենին ու նրան ասում է իմ ասածի հետ իմաստով կապ չունեցող ինչ-որ բան։ Նույն գործողությունն անում է 3 անգամ։ Ամեն անգամ ասում է, որ ավելի լավ կլինի 4-5-ի կողմերը գամ, հնարավոր է՝ տնօրենն այնտեղ լինի կամ էլ մոտ օրերս մտնեմ, էլի հնարավոր է՝ այնտեղ լինի։ Տնօրենի համարը ինձ տալ չէր կարելի, նույնիսկ չէր կարելի այդ վաճառողուհու հեռախոսով հարց տալ տնօրենին։ Մոտ 40 րոպեում այդ «ինտելեկտուալ» աշխատողի միջոցով մոտ 20 րոպե հեռախոսով խոսացող խիստ զբաղված նրա տնօրենից չկարողացա ճշտել՝ նրանք համագործակցում են մեր ընկերության հետ, թե ոչ։ Իսկ մեր ընկերության բրենդները հնարավոր չէ չճանաչել, քանի որ դրանք ամենահայտնիներն են աշխարհում։ Դրա համար էլ 15-20 քմ-ոց դեղատունը կիսադատարկ էր, ու հասկացա, թե ինձնից առաջ մտած հաճախորդը ինչու էր բարկացած դուրս գալիս իմ մտնելու պահին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davitgevorkyan/posts/1320947864670053

    Կարդալ ավելին

Քաղաքականություն

  • /uploads/photos/RmHr3HLMoSfQuSO8U6cE.jpg

    Հայաստանի ունիկալությունը կայանում է նրանում,որ ի տարբերություն Հետսովետական մնացած երկրների,այս երկիրը միակն է,որտեղ հանրության պատկերացումները պետական գրեթե բոլոր ոլորտների վերաբերյալ հասցված են մինիմումի։ Ասել կուզեմ՝ տեսլական չկա։ Ու սա տեղի չի ունեցել մի օրում,ավելի շուտ ձևավորվել է 25 տարվա քաղաքական իրողությունների հիման վրա։ Անցյալ տարի ապրլյան պատերազմի,հուլիսյան դեպքերի,դրան նախորդող՝ 2013-ի հայտնի մեկ գիշերվա ու 2015 «Ծառուկյան օպերացիայի» ժամանակ, «ինչու չի խոսում Սերժ Սարգսյանը» նախադասությունը եղել է լրատվականների,սոցիալական ցանցերի ու մամուլի առաջին էջերում։ Միջազգային պրակտիկայում,երկրում տեղի ունեցող ցանկացած ցնցումից հետո նախագահը անմիջապես դիմում է կոչով հանրությանը ու այդ խոսքը կարող է էական դեր խաղալ տրամադրություններ զսպման համար։ Որովհետև մարդիկ խոսքի սպասում են ու դրանից է շատ ժամանակ կախված նրանց հետագա վարքագիծը։ Ֆրանսուալ Օլանդի վարկանիշը ինչքան էլ ցածր լիներ,Էմմանունել Մակրոնի հաղթանակի ամենամեծ գրավականներից մեկն էլ արդեն նախկին նախա+գահի աջակացությունը ստանալ էր,որովհետև այստեղ գործ ունենք ինստիտուտի,ոչ թե անձի հետ։ Դառնանք Հայաստանին։ Հիմա պատկերացրեք 2013 թվականին Սերժ Սարգսյանը հայտրարարում է հանրաքվե՝ եԱՏՄ թե Եվրոմիություն։ Եվ Հայաստանի բնակչության 65 տոկոսը (եթե սխալ եմ ուղղեք) համաձայնվում է ոչ միայն դառնալ ԵԱՏՄ անդամ,այլև Ռուսաստանի երկրամաս։ Եթե կասկածում եք սույն դիագնոզին,կարող եք շրջել Հայաստանի մարզերում,քաղաքներում,ինչպես նաև մոնիտորինգ անել թե գերտերություններից և որ բևեռն է առավել ուժեղ հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ՝ ժողովրդական լեզվով ասած՝ վիզ դրել։ Ապրիլյան դեպքերի ժամանակ,երբ ափալ-թափալ ամբողջ հայությունը լցվեց Ստեփանակերտի հրապարակներ, սահմանում թուրքերին թողած՝ հայ -հայ իրար էին մոռթում,մինչդեռ գոյություն ունի պետության անվտանգությունը կազմակերպող մեկ մարմին՝ բանակ,որը և լավ վատ կատարաում էր իր վրա դրված պատրականությունը։ եվ այլն։ Ու այս ֆոնին առանց այն էլ տարին 200 բառ խոսող Սերժ Սարգսյանը ենթադրենք կանգնում է ու ասում՝ «սիրելի ժողովուրդ՝անշուշտ ձեր ընտրությունն էր միանալ Ռուասաստանին,որով որ դուք վերջ դրեցիք յաբախտի ձեռք բերած անկախությունը։ Սիրելի կամավորներ,անշուշտ,ստիպված եմ ձեզ գնդակահարել,որովհետև եթե հրաման չեմ տվել գնալ սահման,դուք այդ քանի գլուխ ունեք,գնանք առաջնագիծ ու մայմունություն անեք։ Սիրելի Պավլիկ, 2008 թվականին,երբ ընտրատեղամասում ինձ համար դոշ էիր տալիս ու մարդ ծեծում,անշուշտ այդ ժամանակ ես պետք է քեզ մեկուսացնեի ասպարեզից,որ այսօր վաղը դու հանձը չառնես առանց այն էլ երկու ոտքից հիվանդ պետությանը անդամահատելու «ծանրագույն» գործընթացը»։ Դեհ չի խոսում մարդը,լուռ վերցնում է դրանք իր վրա,խոսի ինչ անի,՞ Լինչի դատաստանի ենթարկեն՞։ Եվ հիմա,երբ Հայաստանում դեսպանների աննախադեպ ակտվիություն է նկատվում,ԱՄՆ դեսպանը սկսել է խոսել միլիարդների ներդրումների,այն էլ որտեղ՝ էներգետիկ ոլորտում, Եվրոմիության դեսպանը սկսել է խոսել Հայաստանի անկախությանը սպառնացող իրական պատվիրատուին փնտրել,Սարգսյանը նորից լռում է։ Լռում է,ոչ թե նրա համար որ ասելիք չկա,այլ նրա համար,որ ցավոք սրտի մեր երկրում այդպես է չձևավորվեց խոսելուց առաջ գոնե մեկ րոպե մտածելու ավանդույթը։ Փոխարենը մեծանում է Հայաստանի վրա կատարվող խաղադրույքը։ Ռազմավարական դաշնակցի աշխարհաքաղաքական հոգեվարքը 2018-ին մտնելու է ամփոփիչ փուլ,որից երևի թե կսկսվի անկախ Ռուսաստանի ամենամեծ դեպերսիան (ընտրությունները ֆիկտիվ բնույթ են կրում,ավելի շատ համակարգի ճգնաժամ)։ Դեռ պարզ չէ ԱՄՆ-ի մետեցումը տարածաշրջանում կատարվող իրադարձություններին, սակայն միլիարդավոր գումարների մասին են խոսում, Սվիտալսկին չեղած տեղից յոթ միլիոն է քերում Հայաստանի համար ու անկախ Վահրամ Բաղդասարյանի բլթոցներից հայտարարում, որ ամեն դեպքում քաղաքական համագործակցություն է ստորագրվելու... Անշուշտ լուրջ կորուստ է Աշոտյանը,ով այսպիսի հարցերում կարողանում էր գոնե չնեղացնել դեսպաններին,սակայն ամպլուայի փոփոխությանը այլընտրանք չկար,իսկ կադրային սովը ստիպում է մնալ բաղդասարյանների հույսին։ Սա իհարկե նոր ֆորս մաժոռի հավանակությունը ոչ միայն չի քչացնում,միգուցե ինչ-որ տեղ բարձրացնում է,բայց ցավոք սրտի այլ տրաբերակ էլ կարծես չի մնում։ Հ.Գ. Ժամանակին Վանո Սիրադեղյանը, արդեն հետախուզման մեջ գտնվելու տարիներին ՀԺ-ի լրագրողի հարցին,թե ինչու այնուամենայնիվ հենց իր հանդեպ հետապնդումներ սկսվեցին,պատասխանել էր՝ «է, հա բա ում հանդեպ սկսվեր»։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/262547627485637

    Կարդալ ավելին