• Հայկ Դեմոյան
  • 50 տարի առաջ՝ 1967 թ. նոյեմբերի 29-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքում հանդիսավոր արարողությամբ պաշտոնապես բացվեց Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրը: Հուշահամալիրն իրավամբ համարվում է գլխավորն ու ամենատպավորիչը հարյուրավոր այլ համանման հուշարձանների շարքում: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, որքան էլ որ տարօրինակ է, բազմազան քաղաքական կուսակցություններով, եկեղեցիներով ու տարատեսակ այլ շահերով բաժան-բաժան եղած հայ ազգին միավորող միակ խորհրդանշանն է այսօր:  Տասնմեկ տարվա ընթացքում հարյուրավոր անգամ քայլել եմ դեպի հավերժական կրակը, գլուխ խոնարհել, ծաղիկ դրել, բարձրաստիճան բազմաթիվ հյուրեր ուղեկցել ու … ապրել Ծիծեռնակաբերդով: Ապրել Ծիծեռնակաբերդով նշանակում է խոսել Նրանցից յուրաքանչյուրի հետ, հնչեցնել Նրանց անունները, նայել Նրանցից յուրաքանչյուրի աչքերին ու… փորձել մեղանչել այսօրվա իրականության համար: Վերջինն ամենածանրն ու անհաղթահարելին է եղել ինձ համար… Իսկ առաքելությունը շարունակվելու է, քանզի Ծիծեռնակաբերդով ապրելը չի սահմանափակվում որևէ ժամկետով կամ այլոց որոշումներով… Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.demoyan/posts/1132877993516202 ...

    Կարդալ ավելին
  • Այս գրառումը նրանց համար է, ովքեր չեն հասկանում, որ. Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի կենտրոնը և Մեսրոպ Մաշտոցի անունը կրող պողոտան չի կարող սկսվել ոգելից խմիչքի օտարալեզու և, ոչ ավել, ոչ պակաս, տասը գովազդային վահանակներով:  Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին ինչպես ենք բացատրելու, որ Մատենադարանը, այլ ոչ թե ռուսական օղին է առնչվում մեր ազգային ինքնության ու անցյալի ժառանգության հետ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1053576614779674&set=a.110722745731737.14853.100003820364768&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Կրկին անդրադառնալով Հայաստանի կառավարության օգոստոսի 11-ի որոշմանը, «Դասական երաժշտության աջակցություն» հասարակական կազմակերպությանը պետական բյուջեի պահուստային ֆոնդից 100 մլն 760 հազար դրամ գումար նվիրաբերելու մասին՝ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով», առաջարկում եմ այդ գումարը տրամադրել ոչ թե ՀՀ մշակույթի նախարարությանը, այլ ՀՀ պաշտպանության նախարարությանը, անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ մարտական ծառայության ժամանակ Հայրենիքի համար զոհված և հաշմանդամ դարձած մեր զինվորների ընտանիքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար: Դասական ու մյուս ոճի երաժշտությունները կարող են սպասել, իսկ Հայրենիքի համար կյանք ու առողջություն տված մեր տղաներին պետք է հիշենք ոչ միայն տարեդարձերի ու տոների ժամանակ, այլ կլոր տարի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.demoyan/posts/826067847530553 ...

    Կարդալ ավելին
  • Հաճելի զգացումներով այսօր տեղեկացա, որ մոսկովյան նշանավոր «Բիբլիո-գլոբուս» գրախանությում իմ «Հայոց ցեղասպանության լուսաբանումը արտասահմանյան մամուլի առաջին էջերին» գիրքը հայտնվել է առավել վաճառվող գրքերի ցանկում: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=793633537440651&set=a.110722745731737.14853.100003820364768&type=3&theater ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/RkBjpEusmKj77wgxmjD0.jpg

    Ինձ ճանաչողները գիտեն, որ մաքսիմալ անկողմնակալ եմ ու էմոցիաներով չեմ առաջնորդվում։ Ու էս պոստը անում եմ, որովհետև մենակ ուղիղ եթերները նայելով, առանց ստեղ լինելու, չի կարելի հասկանալ՝ ինչ է կատարվում։ Գրում եմ, որովհետև պարտքս եմ համարում՝ չեմ ուզում լուրջ խնդիրներ ունենանք։ Ուրեմն էսպես. 1. 1996 թվականից սկսած մասնակցել եմ գրեթե բոլոր քիչ թե շատ լուրջ հանրահավաքներին։ Էսքան մարդ երբեք չեմ տեսել, անգամ 2008 թվականի փետրվարի 26-ին։ Մարդկանց հաշվելու մասնագետ չեմ, բայց համեմատելով մի քանի օր առաջ դռոնով արված նկարը, կարծում եմ 100 հազարից պակաս մարդ չի լինի։ 2. Մարդկանց թիվը գնալով աճում է. գալիս են մենակ, խմբերով, ընտանիքներով, կոլեկտիվներով։ 3. Հիմնական մասը երիտասարդներ են։ Կանայք ու աղջիկները իրենց թվով չեն զիջում տղամարդկանց։ 4. Ի տարբերություն այլ հավաքների, որտեղ ակտիվ մասը 20-30% է, մնացածը՝ թամաշա անողներ, էստեղ 70-80%-ը ակտիվ մասնակիցներ են։ 5. Կան ամենատարբեր շերտերի մարդիկ. բանվորներ, գյուղացիներ, արհեստավորներից մինչև արվեստի, գիտության մարդիկ, գործարարներ և այլն։ 6. Մարդիկ տրամադրված են խաղաղ ցույցի։ Շատերը երեխեքի հետ են։ Բնականաբար, կան նաև ոչ բավարար իրավագիտակցության մակարդակ ունեցող մարդիկ, որոնք քիչ են, բայց կարող են անկանխատեսելի քայլեր անել։ 7. Խոսակցություններից հասկացա, որ մարդկանց ամենաշատ զայրացրել է Մարտի 1-ի հիշատակումը։ Շատերը դա ընկալել են որպես կոնկրետ սպառնալիք։ 8. Էս մարդիկ առանց ընդգծված լիդերի են։ ՓԱՍՏ. Հայաստանում իրավիճակ է փոխվել։ Ներկա Ազգային ժողովը չի արտացոլում ուժերի ու տրամադրությունների նոր բալանսը։ ԿՈՉ, ՀՈՐԴՈՐ կամ ԽՈՐՀՈՒՐԴ՝ ոնց կուզեք, ընդունեք Հարգելի քաղաքական ու հասարակական գործիչներ՝ իշխանական, ընդդիմադիր կամ չեզոք։ Էս մարդկանց նկատմամբ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՈՒԺ ԿԻՐԱՌԵԼ, որովհետև վախենում եմ պատկերացնել, թե ինչ կլինի, Էս մարդկանց ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՐՀԱՄԱՐՀԵԼ, Էս մարդկանց բերման ենթարկելով ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎԻ, ՉԻ ԿԱՐԵԼԻ էս իրականության հետ հաշվի չնստել։ Պրովոկացիաներ անել չի կարելի։ Ֆեյսբուքյան ստատուսներով կամ մեկնաբանություններով չի կարելի կրքերը թեժացնել։ Մտածեք, մի նորմալ, իրական կոմպրոմիս առաջարկեք։ Էս վիճակից կամ ազգովի պարտված ենք դուրս գալու, կամ շահած։ Հ.Գ.- Որպեսզի կարողանայի գրածս պոստել, իջել եմ Կենտրոնական բանկի մոտ, որտեղ մարդիկ քիչ են, որ ինտերնետը միանա։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.tunyan/posts/1119413641532918

    Կարդալ ավելին

Քաղաքականություն