• Սևնար Աղաջանյան
  • Ինչքան էլ ասեմ, Ուզում եմ գնաս՝ Մնա… Մնա ու լույս բեր օրերին մթնած, Մնա ու ժպիտ նկարիր ձմռան արևին։ Ինչքան էլ գնամ՝ արի, Արի ու աստղերին մեր գիրկը բեր։ Ինչքան էլ որ խնդրեմ լռել, Պատմիր ինձ զգացմունքը Որ սեր ես կոչել։ Ինչքան էլ ասեմ, Որ անկարող եմ Սիրտս ջերմացնել Ու ինչքան էլ որ, վանեմ քո սերը, Ուղղակի կողքիս քայլիր լռությամբ. Երբեք մի գնա։ Մի գնա, Թե շատ կամենամ մենանալ նորից, Թե սառցե սիրտս  Մրսի նորից, ավելորդ անգամ, Արևը բե՜ր  Ու թող մայր մտնի գրկում իմ հավերժ, Միայն մի գնա, երբ ես քեզ վանեմ, Երբ գոռամ, Լքեմ ու գնամ ինքս։ Արի ու թեյ բեր իմ ցուրտ օրերին Միայն մի գնա ինչ էլ որ խնդրեմ… Սևնար Աղաջանյան Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/SevnarAghajanyan/posts/1118155224992901 ...

    Կարդալ ավելին
  • Ինչքան էլ ուժեղ լինես, Որ փշրում են, ո՞նց չքանդվես, Ինչքան էլ որ ամուր լինես, Հոգիդ ինչքան քարե ամրոց դարձնես, Երբ կոտրում են, ախր ինչպես՞ս փրկվես: Երբ ուժերիդ ամեն կաթիլից  Իրենց համար գետակներ են ստեղծում, Ու կեղտոտ մտքերով պղտորում են մաքրությունդ: Ինչքան էլ ուժեղ լինես, Ինչպե՞ս դիմանաս,  Երբ հազար կողմից կոտրել են փորձում, Երբ աշխարհը ականջները փակել է քո ցավի դեմ: Ինչքան էլ ուզում ես ուժեղ եղիր, Դու մենակության մեջ բռնվելու տեղ էլ չունես, Դու գիտես, որ քո ուժի դեմ, Մարդիկ հազար անգամ ավելի շատ ու ավելի մեծ Ցավոտ հարվածներ են պատրաստում, «-Ուժեղ եղիր, դու կարող ես»,- գոռում են նրանք  Ու ամենածանր քարով հարվածում խղճիդ: Ինչպես ուժեղ լինել, Երբ մարդիկ երկիրը քաշում ու  Գողանում են ոտքերիդ տակից, Բայց քեզ պարտադրում են, որ կանգուն մնաս, Որ չընկնես, չթուլանաս, «-Ա՜խր դու պարտավոր ես, Պիտի ուժեղ մնաս», Իսկ իրենք քամեն քո ուժը, Իրենք պիտի հպարտ մնան, Անտարբեր ու սառը մնան, Իսկ դու չէ... դու ուղղակի ուժեղ ես, Պիտի դիմանաս, չընկնես, չկոտրվես... Ու բոլորին պիտի լուռ հասկանաս. Ախր երբ ուժեղ ես, պիտի դիմանաս ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/SevnarAghajanyan/posts/1033342390140852 ...

    Կարդալ ավելին
  • Զարմանում եմ, որ տղաները աշխատանք չեն ունենում, մտնում ես հայտարարությունների կայք անհամար աշխատանքներ կան է, աաան-հաաա-մար, աղջիկներն էլ, բայց տղաների համար ավելի շատ կա, եթե լավ աշխատանք եք ուզում, մինչև գտնելը, ամեն դեպքում, պետք չի պարապ նստել )) նամանավանդ եթե դասերի չեք գնում, առավոտից տանն եք, ուղեղ ունեք, գիտելիք ունեք, արհեստների եք տիրապետում, լուրջ մարդն իրավունք չունի անաշխատունակ լինելու, բողոքելու թե գործ չկա: Գործ միշտ էլ կա, եթե մարդն ուզում ա աշխատի )))   Աղջիկներինս մի քիչ էն չի, նամանավանդ, եթե Երևանաբնակ չենք ) տանը կյանքներս ուտում են, իսկ տղաներինը չեմ կարծում )  Հ.Գ. Ֆեմինիստներ ներեք  Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/SevnarAghajanyan/posts/1020598738081884 ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ-ում տուրիզմը չի զարգացել ու չի էլ զարգանա, քանի դեռ տաքսու վարորդները մաքսիմալ քամում եմ տուրիստներին, անվանի հայերի թուն/թանգարաններում մեզ սպասարկում են մաքսիմալ փնթի ու չխնամված, ոչ աշխատանքին վայել հագուստով, խոսակցականով աշխատող մարդիկ, երբ փողոցները մաքուր չեն, երբ օրենք չի գործում, տուգանքները ու հարկերը մեկը մեկից անիմաստ ու ոչ ճիշտ հաշվարկված են սահմանված, երբ կազմակերպությունները, որոնց կառավարող օբյեկտները բացաապես հայերն են տիրում ա քաոս(ամեն դեպքում բացառություններ գուցե լինեն), ու ցավալի ա, երբ ծառայություն մատուցող օբյեկտները, որոնց տնօրենները, տերերը արտասահմանից են, կամ գոնե մի քանիսն են արտասահմանից, միայն դրանք են գործում պատշաճ, ինչպիսիք են մի քանի հյուրանոցներ, ժամանցային կենտրոններ և այլն: Չի զարգանա տուրզմը, քանի դեռ մաքսիմալ ուշադրություն չի դարձվում ամենափոքր էլեմենտրներին, մտածողությանը, վարվելակերպին: Եկեղեցիների քանակը չի որոշում տուրիզմ, էլ չեմ ասում տուրիզմի զարգացում )) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/SevnarAghajanyan/posts/1007862349355523 ...

    Կարդալ ավելին
  • Ամեն գիշեր, երբ աստղերը սկսկում են երկնքում մեկը մյուսի հանդեպ սեր ու լույս տարածել, ես միացնում եմ երևակայությունս ու քո ձեռքից բռնած բացում եմ փայտե տնակի դուռն ու քեզ հետ կտրվում աշխարհից:     Երբ դու վերացար իրականությունից, ինձ մնաց միայն երևակայել քո մասին, պատկերացնել, երազել: Ես արգելել եմ բոլոր տեսակ շնչավոր ու անշունչ էակներին ինձ հիշեցնել այն մասին, որ դու իրական աշխարհում էլ չկաս:     Գեղեցի՞կ է փայտե տնակս, ես դա ամեն երեկո պատկերացնում եմ: Պատերին քո նկարներն ավելի շատ են քան իմն ու քոնը, մեզ էդպես էլ բախտ չվիճակվեց միասին անմահանալ: Պատերը իսկը մեր երազածն է, դրանից դուրս եղած ոչ մի աղմուկ չի գալիս ներս, բացառությամբ քամու սուլոցից, գայլերի ոռնոցից գիշերային խավարում: Կոպիտ բառ է «ոռնոց», գուցե նրանք պարզապես սեր են երգում իրար ու հեռավորության պատճառով միշտ ամեն անգամ ավելի բարձր, գայլերն ու գայլուհիները ունեն երազանքներ, որքան էլ սիրում են արյունոտ կերակուր, ամեն դեպքում նաև գիտեն սիրել, դա վկայում է այն, որ նրանք ամեն գիշեր դունչները վեր պարզած գոռում են, ափսո՜ս ես նրանց չեմ հասկանում:     Եթե ես տաղանդ ունենայի գրելու, նկարելու, պատմելու, ես անշուշտ ամեն օր կպատմեի բոլորին, թե ինչպես են մարդիկ սիրում, կդառնայի պոետ, ում դարեր անց կասոցացնեին սիրո հետ, բայց ես ուղղակի մեկն եմ, ով սիրեց քեզ, մինչև իրականության ավարտն ու հատեց անիրականը հանուն քեզ: Ես հիշում եմ, թե ինչպես դու վերջին անգամ  նայեցիր աչքերիս ու ժպտացիր, ասես հասկանալով, որ կոպերդ այդուհետ հավերժի քողով ես միմյանց բախում, որոնք ինձ էլ չեն տեսնելու, ոչ այսօր, ոչ վաղը, ոչ երբեք, դու փակեցիր աչքերդ, որպեսզի տանես հետդ ինձ իրականություն, որն ավա՜ղ ավարտվել է, և ստիպեցիր ինձ անցնել անիրականը: Փակեցիր, որ չհիշես, թե ինչպես ես կարող եմ տխրել առանց քեզ, չէ՞ որ, դու անտանելի ատում էիր, երբ ես ուժեղ չէի ու թուլանում, երբ ես չէի զսպում այդ խեղճ ջրի կաթիլներին, որոնք թափվում էին աչքերիցս: Ախր նրանք այդպես էլ չսովորեցին թույալտվություն հարցնել, մինչ «բնից» դուրս գալը:   Հեղինակ Սևնար Աղաջանյան       Հրաշքը միայն աստեղ է, իմ գլխում, աշխարհից հեռու: Երբեմն մտածում եմ, թե ինչքան լավ է, որ մեր ուղեղը անհասանելի է մարդկանց աչքերից, ինչքան մտքեր հնարավոր կլիներ տեսնել, ինչ գեղեցիկ է մեր գանգատուփը թաքցրել այդ ամենը այլոց աչքերից: Ես կատեի բոլոր աչքերը, որոնք կկարդային իմ մտքերը, որտեղ դու դեռ կաս: Չի կարելի, արգելված է իմանալ քո գոյության մասին: Իսկ դու էլ չկա՜ս, բայց ոչ այստեղ, ոչ այս փայտե տնակում, որի մասին միասին երազել էինք: Դու կաս իմ հիշողությունների պատերին, բորբոսնած ու արդեն անարժեք դարձած այն բարդի ամեն հատիկ թերթիկի հիշողության մեջ ու այն օդի, որը անցել է կողքովս, որը գուցե արդեն շնչել ու արտաշնչել են: Պատկարացնու՞մ ես, օդը, որ դիպչել է քեզ, ինչ որ մեկից շնչվել ՝, նա գուցե հիմա երջանիկ է ինչ-որ այլ տնակում, գրկած իր սիրելին, չէ-որ օդը, որ դիպչել է քեզ ապրեցնող էր: Այ թե իմանայի՜...     Ես անչափելի կարոտում եմ քեզ, քո ձայնը, մտքերը, հայացքը, ամենը: Սառը լուսանկարներից այլևս անհնար է առնել կարոտը քո մատների, մազերի ու թող ճիշտ հասկանա ինձ այս աշխարհը, բայց նաև շուրթերի, այն շուրթերի, որոնք տալիս էին անունս, որոնք սեր բառն արտահայտում էին կատարյալ հնչեղությամբ, իսկ լուսանկարներում քո շուրթերն ինձ լռում են, խլացնող ու անտանելի լռությամբ: Մի օր, երբ ես վերջապես կհասկանամ, թե ինչ ասել է թե լինել նկարչուհի, լինել գրող, գուցե նորից շուրթերիդ ուժ տամ խոսելու, երանի մի օր, երբ մատիտները կախարդանքով օծվեն, ես նկարեմ շուրթեր, որոնք նորից կտան անունս ու կասեն, որ ես աշխարհում միակն եմ այն հազարավոր, միլիոնավորներից, որոնք անհամեմատելի կլինեն իմ առաջ՝ քեզ համար: Երանի մի օր երբ տառերը թղթերից կարդալ սովորեն փոքրիկ մանուկները, զգան, որ տառերս քո ձայնն ունեն, որոնք միայն դուրս էին գալիս քո շուրթերից: Քո գրած բոլոր տողերն  ու նամակները, երանի մի օր արթնանան այդ սառը թղթերից ու գրկեն ինձ՝ այստեղ, մեր փայտե տնակում:     Թեյերն այլևս առաջվա պես չեն բուրում, լուսնի մի կողմն էլ, որ իբրև երևում էր, կարծես էլ չկա, երկինքը մենակ է, աստղերը սառը, քամիները էլ ոչ մեկին չեն քշում այնպես, որ միանան, գրկեն իրար ու սիրահարվեն, դու պակասել ես բոլոր տեսակ քամիների մեջ ու չես սերոտում այս անշունչ ու  սառը աշխարհը: Դու հասկանու՞մ ես, որ աշխարհն առանց քեզ չի ապաքինվում, հիվանդ է, անբուժելի, մահացու:     Ինչ-որ տեղ հիմա, դու վայելում ես աառային հրաշալի այս օրը ու դեն ես նետու բոլոր տեսակ ջնջված տողերը, որոնք մի քիչ մնացել են ինձանից հետո և անշուշտ, դու քո աշխարհում, այդ մե՜ծ անծայրածիր աշխարհում, ուր այժմ ապրում ես, իմ մասին հիշելը ամենավատ ու ամենաձանձրալի զբաղմունքն է:     Աշխարհում շատ սերեր են եղել, որոնք գրվել են ավազների վրա ու քամու պատճառով ջնջվել, սառույցի վրա ու հալվել արևից, ես քեզ գրում եմ աշխարհի պատմության մեջ, որպես ամենազորեղ սիրո վառ ապացույց ու վկա, որից աշխարհում էլ չկա, էլ չի լինի:     Մեր փայտե տնակում ու ոչ ես կամ, ոչ դու, ոչ էլ հենց ինքը տնակը, ինձ մնում է միայն նստել մութ սենյակում ու հաշվել աստղերը, որոնք քեզ ծածկում են: Աշխարհում մի օր, մարդիկ կարթնանան ժպտալով, երազելով, սիրելով, ապրելով, այդժամ գուցե ես հասկանամ, որ դու ու սերը նորից հանդիպել եք իրար ինչ-որ զուգահեռ աշխարհում, որտեղ չկամ ես: Սիրիր, դա միակ շնորհն է, որից դու զուրկ ես, սակայն խաղում ես այնքա՜ն կատարյալ: Ապրիր, դա այն է, ինչ դու ունես, սակայն վատնում ես ջանասիրաբար...     Աշխարհումդ մի օր կհայտնվեմ, դու պիտի բացես աչքերդ ու չպիտի այլևս երբեք փակես այն պահին, երբ հեռանաս, չէ, դա միակ պատկերը կլինի, որը կտաեմ հետս մինչև աշխարհի վերջ: Եվ կժպտաս խնդրում եմ, աշխարհն առանց քո ժպիտի ապրելու ձևն ու ճարը չի գտնում, ես գտել եմ, ես եկել եմ քեզ հետ մինչև անիրականը, դու այստեղ հաճախ ես ժպտում, մեր փայտե տնակում, իմ ձեռքից բռնած ու գայլերի երգը լսելով: Ժպտա՜, աշխարհն առանց քո ժպիտի չի կարող... ...

    Կարդալ ավելին
  • Թե հասկանայիր, Թե գիտակցեիր, Որ ամրոց դարձած Փխրուն աղջիկը Թեթև քամուց էլ  Մի օր կընկնի։ Թե հասկանայիր, Թե գիտակցեիր, Որ նա հոգնել է, Ընկնել է ուզում, Որ ոտքերը պահել, Մի կերպ են փորձում, Թե իմանայիր, Թե գիտակցեիր, Ինչքա՜ն ծանր է Երկինքը թռչում։ Թե իմանայիր, Գիտակցեիր, թե՜, Մենակության մեջ, Քո մեծ ձեռքերի  Ամուր ուժերին, Ոնց են երազում , Փոքրիկ ափերս։ Թե իմանայիր, Գիտակցեիր թե՜, Կարիքը ինչպես է Կոկորդս սեղմում։ Թե իմանայիր, Գիտակցեիր, թե՜, Ո՜նց է քո ձայնին Տենչում կարոտս Վանդակված սրտում։ Ինչքան դժվար է Ապրել այն կյանքը, Որ գիշերներն է Ինձ հյուրընկալվում, Իմանայիր թե, Գո՜նե մտածեիր, Գուշակեիր մի՜ քիչ, Ոնց եմ սպասում, Իմանալով սակայն, «Մեկ է չես գալու» Իմանայիր երանի Հասկանայիր մի քիչ՝ Ուժեղ աղջիկը Ո՜նց է թուլանում։ Իմանայիր երանի, Հասկանայիր մի քիչ, Թե ո՜նց է գիշերը Ամեն բան փոխվում։ Սևնար Աղաջանյան Նյութի աղբյուր` https://www.facebook.com/SevnarAghajanyan/posts/967156863426072 ...

    Կարդալ ավելին
  • Ինչու՞ Երբ պիտի ժպտայինք միմյանց, Չարացած հաջողություն իրար շշնջացինք: Ինչու՞, Երբ աշխարհում նոր արև պիտի բացվեր, Դավաճանված մենք թողեցինք արև մեր: ԻՆչու՞, Երբ դեռ այդքա՜ն բառեր կային չասված Ժառանգեցիր մենակություն մի կատաղած: Ինչու՞, Երբ աչքերս դեռ չհագեցած քո հմայքից, Թողեցիր ինձ, դու հեռացար: Ինչու՞, Երբ տողերս, ծածկվում էին սիրո գույնով, Այդպես տխուր դարձրեցիր ու հեռացար: Ինչու՞, Երբ քեզ արշալույսներ, մայրամուտներ պիտի տայի, Գիշերներն էլ իմ գողացար: ԻՆչու՞, Երբ երազներում քեզ պիտի նորից սիրեի, Կարոտն առնելու եղանակ դարձան... Ինչու՞, Երբ քեզ հետ նոր ճանապարհներ պիտի գտնեի, Հին ճամփովդ դու հեռացար: Ինչու՞, Երբ էլ ոչինչ չպիտի մեզ տառապանք տար, Դու վերցրեցիր ժպիտները այտերն իմ այտերի Ու հեռացար: Ինչու՞, Երբ պիտի ժպիտ պատմեի իմ պատերին՝ սենյակի, Բարձիս վրա արցունքի չոր կաթիլներ դու թողեցիր, Ինչու՞, հոգի՜ս, Երբ աշխարհը պիտի շրջեի ձեռքդ բռնած, Դու շուռ եկար, ու աշխարհն էր քեզ հետ տարար, Ինչու՞, ասա՜, Երբ հեքիաթը, որ դեռ նոր էր գրվում թղթին Վառեցիր, տառերը քեզ, փոշիներն ինձ թողեցիր, Ինչու՞, հոգի՜ս,  Սիրելու արվեստի մեջ մե՜ծ խզբզանք թողեցիր: Ինչու՞, Երբ արևը հանուն մեզ էր ոդւրս գալիս, Ինձ քամիներ կտակեցիր, գնացի՜ր: Ինչու՞, հոգի՜ս, Երբ պիտի քեզ պաշտեի գուցե ավելի, Ատելության մի մե՜ծ դղյակ թողեցիր, Ինչու՞ հոգիս, ու՞ր գնացիր, Ինձ կես ճամփին ո՞նց թողեցիր: Լքեցի՜ր, Երբ միասին պիտի գրկեինք ողջ աստղերը երկնքի, Ինչու հոգի՜ս, թղթիս վրա մի մե՜ծ թանաք թափեցիր, Ինչու՞ հոգիս,  Երբ պատրաստ էի քեզ նվիրել ողջն իմ սրտի, Վերցի՜ր, թողիր դատարկ ու գնացի՜ր: Ինչու՞ հոգս, ես չգիտե՜մ, Թե ինչպես են սիրում այնպես,  Որ չի փլվում երազանքը գլխներիս: Ինչպե՞ս հոգիս, ես չգիտեմ, Թե ինչպես են ամուր բռնում փշերից, Ինչպե՞ս հոգիս, ես չգիտե՜մ, Տամ նորից շունչ հնությունից Բորբոս կապած այն վարդերին, Որ ինքն էլ իմ պես, Կարոտել է մեր գարունն ու մեր այգին, Ինչպե՞ս հոգիս, ես չգիտեմ,  Ոչ էլ գիտեմ ինչի համար, Ավարտվեց այս անավարտը, Ինչի՞ց եղավ, ես չգիտեմ, Որ սրտիկն այս, որ բաբախում էր այդպես արագ, Կանգ է առնում, երբ դու չկաս, Ինչու հոգիս այսպես եղավ, Ինչպե՞ս եղավ, չիմացա ես, Այդ ինչն այսպես կորե՜ց, գնա՜ց, Չիմացա ես... Սևնար Աղաջանյան Նյութի աղբյուր` https://www.facebook.com/SevnarAghajanyan/posts/956878881120537 ...

    Կարդալ ավելին
  • Մի օր կծերանաս։ Մի օր բոլորս էլ կծերանանք։ Մի օր չենք հասցնի ոչինչ… …Իսկ եթե մի օր ուշանա՞ս, Մտածե՞լ ես, որ ոչինչ հավերժ չէ, Մի օր ես չեմ լինի, իսկ մի օր դու։ Մեր սև մազերը մի օր ձյան պես կճերմակեն, Երկուսիս դեմքերին կնճիռներ կառաջանան, Մտածե՞լ ես, որ ո՛չ ես եմ հավերժ, ո՛չ դու։ Չասծդ բառերը միշտ կմնան չասված, Եթե չասես ճիշտ պահին, Չեկած ու չգրկածներդ կմնան հենց էդպես կիսատ, Չիրականացած հանդիպումները կմնան երևակայությանդ մեջ։ Մտածե՞լ ես, որ արյունը երակներիդ ներսում Մի օր կսկսի ավելի դանդաղ հոսել։ Մտածե՞լ ես, որ մի օր քո ու իմ երիտասարդությունը կավարտվի, Մեզ կմնա միայն գիրք կարդալը՝ լքված անկյունում։ Մտածե՞լ ես, որ թվացյալ հավերժությունը Հենց հիմա կարող է ավարտվել։ Մի օր, մեր ձեռքերին ծերունական դող կայցելի, Երկուսս էլ կափսոսանք, Որ հնարավորության պահին Չենք շոյել իրար ու չենք գրկել ամուր. Քանի ուժ ունեին մեր ձեռքերը։ Մտածե՞լ ես։ Դժվար թե։ Մի օր, երբ արդեն փոխելու ո՜չ մի ճար չես ունենա Կհարմարվես ունեցածովդ, Իսկ չունեցածի համար միայն կափսոսանք ու կփոշմանենք։ Մի օր, երբ ծերանաս՝ կուշանաս կայարաններից, Ծաղիկներ գնելու համար ոչ մեկին չես ունենա։ Մի օր կծերանաս։ Մի օր բոլորս էլ կծերանանք։ Մի օր չենք հասցնի ոչինչ… Սևնար Աղաջանյան Նյութի աղբյուր` https://www.facebook.com/SevnarAghajanyan/posts/926840657457693 ...

    Կարդալ ավելին
  • Իսկ բառերը դեռ կիսատ են, Կարոտները անգույն ու թաց, Նրա սերը շատ ուրիշ էր, Լուռ էր կարծես ամեն հնչյուն։ Նրա սերը այլ գույն ունի, Ոչ սպիտակ է և ոչ էլ սև, Սերը նրա թափանցիկ է  Ինչպես ինքը հոգուս խորքում։ Մեր երգերը դեռ կիսատ են, Նոտաները առանց հնչյուն, Իսկ սերրը դեռ անտեր են, Թողնվել են փողոցներում, Այդ սրտերը վաղու՜ց լուռ են, Էլ չեն երգում երազներում։ Իսկ բառերը դեռ կիսատ են, Նոտաները առանց հնչյուն, Վանդավել է սերը հոգում, Չի աղմկում և կարոտում։ Իսկ երգերս դեռ կիսատ են, Նամակներս առանց հասցե, Բառերս անտեր ու մենակ են Ու՞մ ես դու երգ նվիրում… Նյութի աղբյուր` https://www.facebook.com/SevnarAghajanyan/posts/893192120822547 ...

    Կարդալ ավելին
  • Քեզանից հետո Հազար սրտեր էլ ինքս եմ կոտրել, Հազար ժպիտի Լուռ անտեսել եմ՝ գուցե սառեցրել, Քեզանից հետո  Քանի՜ քանիսի երազանք սպանել, Հազար ճամփա ես իմ առաջ փակել. Հազարն էլ ես եմ նրանցից տարել. Իմ երազածը նրանք չեն եղել. Քո երազածն էլ՝ ես չեմ դեռ վաղուց... Քեզանից հետո Քանի՜ քանիսն են բառերդ կրկնել, Քանի ՜աչքերում եմ աչքերդ փնտրել, Քեզանից հետո քանի հայացք եմ թախիծով լցրել,  Քանի՜ անգամներ հայացքդ փնտրել... Քեզանից հետո  Ես շատ չեմ փոխվել, Կրկին կարող եմ անդադար սպասել, Քեզանից հետո հազար սրտեր էլ ինքս եմ կոտրել... Բայց դեռ կարող եմ անդադար սպասել.... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/SevnarAghajanyan/posts/892828057525620 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն