• Նազենի Հովհաննիսյան
  • Զզվում եմ քաղաքականությունից, կոչերից, հավաքներից ու պաթոսիկներից (իմից էլ` էդ թվում),  ԲԱՅՑ.  1. Ցանկացած ուժ ստեղծում է հակաուժ: 2. Դե ախր խաղաղ քաղաքացուն չի կարելի բզբզալ: 3. Քաղաքացիական հարցադրումներին ՔԱՂԱՔԱԿԱՆ պատասխաններ չտալը քաղաքական անգործություն է։ 4. Մարդիկ կարող են ու պիտի այլակարծություն ունենան, որ «կողմից» ուզում է լինեն, դրանից չի կարելի վախենալ կամ չարանալ (բայց դե լուծումներն, անտեր մնա, պետք է տրվեն)։  5. Էս շարժումը խոշորացույցի պես ի տես է դնում շատերի կարծիքը, կարիքը, խնդիրը․ դա չի կարելի հաշվի չառնել։ 6. Մեռա ասելով՝ երկխոսության կարիք կա, ոչ թե մենախոսությունների։ (  7. Աստված տա, որ ամեն ինչ ԽԱՂԱՂ լուծում ստանա, ու ստանա, մարդիկ իրոք հոգնել են անորոշ ու անշարժ խնդիրներից։  8. Իմ էջը բաց է, և ով դեռ չի հասցրել ինքնահաստատվել, ազատ զգացեք։ 9. Ու մի խառնեք մարդու գործունեությունն ու էդ պահի ձեր «ճշմարտության» մասին տեսակետը,  ԲԱՑԱՐՁԱԿ ոչինչ չի լինում։  10. Խաղաղություն մեր կես կտոր երկրին, որը «սեյսմիկ» գոտուց ոչ մի կերպ դուրս չի գալիս, ցավոք. օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով։  Շարունակելի, բայց արդեն մտքում․․․ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/NazeniHov/posts/10214927574318656 ...

    Կարդալ ավելին
  • Այս օրերին Դուբայում գտնվող Նազենի Հովհաննիսյանը լողափից լուսանկար է հրապարակել։ «Հանգստանալու ժամանակն է». այսպես է մակագրել հաղորդավարուհին իր լուսանկարները. ...

    Կարդալ ավելին
  • The Voice of Armenia (Հայաստանի Ձայնը) )) 2017 Սեպտեմբեր   Կույր լսումների ամփոփիչ օրն է։ Կան շատ տաղանդավոր երիտասարդներ, կան «խաբկանքով» սնվողները, որոնք կարծում են, որ աշխարհն «անարդար» է նրանց հանդեպ), կան որ պարզապես հուզմունքից չկարողացան ճիշտ ներկայանալ... Կյանք է, բեմում ամեն վայրկյան նոր կյանք է ծնվում՝ նոր փորձություններով։ Ամեն դեպքում մի հուսահատվեք. իմացեք, որ մենք ոգևորվում ենք ձեր հաջողությամբ, հիանում տաղանդով, ցավում անհաջողության համար ու սպասում Փայլուն ու հավաք ելույթի)  Մեր մարզիչներին հաջողություն և սթափ ականջ, իսկ մեր ամբողջ աշխատանաքային կազմին ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ու հաճելի ընթացք)))  Armenia TV Panarmenian Media Group Photo by Syuzi ESEI Aghajanyan Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10213116107113108&set=a.1378528459050.54437.1107044074&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • 1. Կարծիք հայտնելը համարում ենք «դատել»։  Խոսքի անարխիայի պատճառով վերանում է ազատությունն առհասարակ։ Մարդիկ սկսել են վախենալ կարծիք հայտնելուց, գիտակ, կիրթ ու ադեկվատ մարդիկ։  2. Աջ ու ձախ գոռում են պարապությունից ու «լայքերից» գլխապտույտ ունեցողները)) (ոմանց համար 5 հոգու ուշադրությունն արդե՛ն աստղային հիվանդություն է առաջացնում իր անփառունակ կյանքում)  իսկական կյանքի պակաս կա, լուրջ։  3. Լիրբ լինելը սկսել է համարվել «համարձակություն», «ուժ» կամ «ազատություն» ունեցող, բայց իսկական ուժ ունեցողը չի գոռում դրա մասին աջ ու ձախ ու չի լրբանում, մանավանդ՝ կինը։  4. Իհարկե, նեգատիվի անհավանական խտացում կա Երկրում, պատճառը՝ սիրո պակասն ու սեփական կյանքի, զբաղվածության չլինելը, երևի արտագաղթն էլ մեծապես ՆԱԵՎ դրա պատճառով է (սոցիալական խնդիր չունեցողներն են արդեն մեծ հուսահատություն ապրում, գումարի հարց չէ)  5. Դադարել ենք տողատակը տեսնել ու հասկանալ ենթատեքստը։  6. Ֆուտբոլի հավաքականի նկատմամբ (և ոչ միայն) մեր ագրեսիայի մասին գրել էի դեռ 4-5 տարի առաջ. ինձ թաղեցին այդ օրը, փոխարենը ձեռք բերեցի հատուկենտ խելացի ընկերներ, որոնցից սովորում եմ մինչ օրս։  7. Ամեն անգրագետ ու անկարող իրավունք ունի այսօր քննադատելու կամ ուղղակի հայհոյելու ԿԱՐՈՂ ու Գործող մեկին միայն նրա համար, որ նա անկարող չէ։ Արդեն վատ է։ Օբյեկտիվ չի կարող լինել մողեսը թռչող բազեի նկատմամբ)  8. Սուտ բարձրագույնավարտների շքերթ է, փոխարենը ԱՐՀԵՍՏԸ խթանենք ու հպարտությամբ լինենք որակով արհեստավոր, քան անհասկանալի, ծակ պրոֆեսոր։  9. Մարդկանց բաժանում ենք 2 կատեգորիայի՝ գեշ ու սիրուն կամ լավ ու վատ (լղոզված, անհասկանալի չափորոշիչ)։ Օրենք չենք հարգում կամ պահում. ուրեմն՝ դիմացինը վատն է, որովհետև չօգնեց անօրինական գործընթացում... Տառակերության պատճառով բացառիկ արագությամբ հետընթաց ենք ապրում։  10. Քանի դեռ տարրական կենցաղային, քաղաքային կամ գյուղական, ճանապարհային կամ օդային պայմանների հարցերը չեն լուծվել, էս բոլոր հարցերը որդերի պես ուտելու են մեզ ներսից, քայքայումն էլ վարակիչ է։  Ամփոփում. իմ՝ միջին վիճակագրական քաղաքացու մտորումներ էին, որ օրվա մեջ հազար անգամ մտածում ենք։  Իհարկե, շարունակելի...))) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/NazeniHov/posts/10213028378999960 ...

    Կարդալ ավելին
  • Սեր է պետք ներարկել... կաթիլ- կաթիլ։ Աշխարհի արյունը Սերն է, կյանք տվողը, կյանքից զրկողն ու ստեղծողն էլ Սերն է։ Մեր քաղաքում էնքա՜ն կյանք կա, բայց մի տեսակ Սերն է պակասել, պատել ենք մեզ ու մեր ֆբ « պատերը» դժգոհությամբ, զզվանքով ու հուսահատություն ենք տարածում. անբուժելի վիրուս։ Սեր է պետք, ներսից ու դրսից, իսկական ու առանց մի շունչ իսկ կորցնելու, իսկ մենք.... ժամանակը խճողում ենք ատելությամբ։ Երևանը Միլանից կամ որևէ այլ քաղաքից պակաս չէ, ոչ էլ ավել, բայց սովորական մարդկային Սիրո, միմյանց նկատմամբ սիրո պակաս կա ու մեծամտության ավելցուկ։ Եսիմ՞...  Կամ կողմ ենք, կամ դեմ, ճիշտ ու սխալ «դուրս բերող», մեկը մյուսի շնչին նստած, իսկ չի՞ լինում ուղղակի ապրել, ամեն մեկն իր համար կամ իր կյանքով,...)) լուրջ!  ) բարձրաձայն մտածում եմ, գուցե և անհամաձայն լինեք։ Ինչպես ՄԻՇՏ))) ...

    Կարդալ ավելին
  • Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել իր հանգստից, որտեղ նա լողազգեստով է, որն էլ FBH.am-ը ներկայացնում է ձեր ուշադրությանը։ ...

    Կարդալ ավելին
  • Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որն էլ FBH.am-ը ներկայացնում է ձեր ուշադրությանը։ «Իսկական գիրքը քեզ հանգիստ չի տալիս, սոված մարդու պես ագահաբար «ուտում ես» այն՝ չզգալով չափն ու ժամանակը, մի դար իրար չտեսած սիրեկանների պես կպչում ու պոկ չեն գալիս կարդացողն ու Գիրքը, եթե ԳՏԵԼ ԵՍ քոնը։  Ամեն վայրկյանդ ափսոսում ես, որովհետև մի ակնթարթ անց արդեն անցյալ է ամենաքաղցր պահը, երբ միասին կարդում էիք։ Գիրքն էլ է կարդում։ Քեզ հետ հավասար կարդում է մտքերդ, հույզերդ, քեզ։ Դու էլ կարդում ես Գիրքն ու ճանաչում Քեզ, կարդում ինքդ քեզ։ Իսկական գիրքն անվերջ է։ Կարդալուց հետո հետհամային դրախտում ես դեռ երկար, կռվում ես հետը, վիճաբանում, անհամաձայնությամբ հերքում, որ հետո հաշտվես հետը ու ներս թողնես ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ։ Գիրքը, որն օտար մի ուղեղի արգասիք է, էնքան լավ գիտի քեզ, որ մտնում է սեփական ուղեղիդ մեջ ու առհավետ բնակվում այնտեղ։ Դեղ, դրագ, խթանիչ, խմիչք․․․ զրո են ու անզոր Գրքի դեմ, եթե գտել ես ՔՈՆԸ։  Ձայնամեկուսացման մի ամբողջական համարկարգ է. հոգեվերլուծություն է ու ամենամեծ գայթակղությունը։  Հ.Գ. Երևի չարի ու բարու պտուղը գիրքն էր… Ու արժեր դրա համար վտարվել ) »:   ...

    Կարդալ ավելին
  • Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկարներ է հրապարակել իր 35-ամյակի խնջույքից և գրել. «Մաշ, ես քեզ պաշտում եմ: Անչափ ուժեղ կին՝ և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստով:  Հ.Գ. Ծնունդիս ինչ-որ պահից սկսած՝ բոլորը բոլորին գրկում էին: Ջինս-փարթին արդարացված էր»: ...

    Կարդալ ավելին
  • Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել և կատարել հետևյալ գրառումը․ «Նկարի անունը՝ Հաճույք))) Ես ինքնամոռաց համբուրում եմ Վահանին, Վահանն իրեն կորցրած նվաղել է, քեռիս՝ Աշոտը, սպասում է թոռանը քաշքշելու իր հերթին)) The magic of the  #kiss)) #family #pleasure !!»։ ...

    Կարդալ ավելին
  • Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում սև ու սպիտակ նոր լուսանկար է հրապարակել՝ բոլորին մաղթելով բարի ու ջրառատ օր. «Ջուրը կյանք է... Երջանկության ջրվեժ եմ մաղթում...)»,- գրել է դերասանուհի-հաղորդավարուհին:   ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն