Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Կարեն Գրիգորյան
  • Մեծարգո պրն. Կարապետյան, նախ սկսեմ նրանից, որ ես մեր երկրի անկախացման, ղարաբաղյան շարժման ակունքներում կանգնած քաղաքացի եմ: Չլինելով պատահական մարդ քաղաքական դաշտում՝ փայլուն գիտեմ մեր երկրի արատավոր երևույթները: Հետևելով Ձեր գործունեությանը որպես Երևանի քաղաքապետ՝ Ձեր նշանակումը վարչապետի պաշտոնում հույսեր է արթնացնում: Սակայն, ինչպես շատերի, այնպես էլ ինձ մոտ վստահություն չկա, որ ինչ-որ բան կստացվի: Թե ինչպիսի անդունդի առջև է մեր երկիրը՝ բոլորս գիտենք, դա այլևս չեն կարողանում ժխտել նույնիսկ բարձրագույն իշխանությունը, ԱԺ-ն, անգամ իշխող կուսակցությունը: Ես չէի ցանկանա, որ Ձեր ներկայացրած ծրագիրը դառնա գորբաչովյան «պերեստռոյկա»-ի նման գործընթաց, երբ հին, լճացած, հղփացած, կոռումպացված կադրերով փորձում էին փրկել միությունը տնտեսական քայքայումից և փլուզումից: Հաշվի առեք, որ Դուք պետք է պայքարեք ոչ միայն «մանր գողերի», այլև նրանց դեմ, ովքեր զբաղեցնում են բարձր պետական պաշտոններ և անկախության 25 տարիներին աշխատելով միայն պետական կառավարման համակարգում՝ դարձել են դոլարային միլիոնատերեր. նրանցից շատերը Ձեզ իսկ առաջադրաց կուսակցության «կարկառուն» ներկայացուցիչներ են: Պետք է պայքարել տնտեսությունը սեփական բիզնես դարձրած օլիգառխների դեմ, որոնցից շատերի հետ Դուք ունեք անձնական շփումներ. արդյոք ցանկանում և կարող եք շարժվել սինգապուրյան հայտնի վարչապետ Լի Կուան Յուի սկզբունքներով և սկսեք բարեփոխումները Ձեր շրջապատից: Վերոնշյալ խնդիրները զուգահեռվելով իշխանության հանդեպ անվստահության հետ՝ դարձել են արտագաղթի պատճառ, որի սկիզբը արդեն ավարտին է մոտենում՝ ձևավորելով արտագաղթի նոր ալիք: Ւսկ ու՞մ պետք է ղեկավարել մի երկրում, որտեղ էլ ոչ ոք չկա: Ինչպես աղջիկս ասաց. «Ես չեմ ուզում ունենալ ավելի քիչ վատ վարչապետ, քան նախորդը»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.grigoryan.5876/posts/592521280936560 ...

    Կարդալ ավելին
  • Ես չեմ հասկանում հայաստանյան քաղաքական ուժերին և գործիչներին, այդ թվում բարձրագույն իշխանությանը, որը ոչ միայն առաջարկում է, այլ նաև հաշտվել է այն մտքի հետ, որ ազատագրված տարածքները նվիրելով Ադրբեջանին կլուծվեն Արցախի անկախության ճանաչման և ՀՀ-ի անվտանգության հարցերը: Երբ ուսումնասիրում եմ ադրբեջանական տպագիր և էլեկտրոնային մամուլը չեմ գտնում մի ադրբեջանցի քաղաքական գործչի` անկախ որ ճամբարից է, որ առաջարկի հակառակը. ճանաչել Արցախի անկախությունը և հայերը դրա դիմաց հետ կտան “իրենց” “օկուպացված” շրջանները: 1996թ.-ից ի վեր ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ հաղթող կողմը անընդատ մտորում է, թե ի’նչ գնով ձեռք բերել խաղաղություն` մոռանալով, որ խաղաղության միակ գրավականը հակառակորդի նյութական և տնտեսական ռեսուրսների ոչնչացումը կամ հզոր տնտեսության և բանակի ստեղծումն է: Կարճ ասած պետք է ստեղծել մի այնպիսի իրավիճակ, որ ազերիների մտքով անգամ չանցնի բարձր ասել Արցախ բառը: Մեր քաղաքական էլիտան չի հասկանում կամ չի ուզում հասկանալ, որ ազերիները ոչ միայն Արցախը, այլև ամբողջ Հայաստանը համարում են իրենց պատմական տարածքներ ու ցանկացած գնով և միջոցներով փորձելու են հասնել Հայաստանի ոչնչացմանը: ՀՀ բարձրագույն իշխանություններին, ընդիմությանը և առհասարակ ժողովրդին մնում է միայն մեկ ճանապարհ` կարճ ժամանակում ստեղծել ժամանակակից մարտունակ բանակ, ոտքի կանգնեցնել մեծ պոտենցիալ ունեցող ՀՀ տնտեսությունը և վարել առողջ, առանց “Մեծ եղբայրների” արտաքին քաղաքականություն:  ԱԺ 4-րդ գումարման պատգմավոր Կարեն Գրիգորյան Նյութի աղբյուր` https://www.facebook.com/karen.grigoryan.5876 ...

    Կարդալ ավելին
  • Սկսեմ հոդվածս նրանից, թե ինչ է իրենից ներկայացնում Ազգային Ժողովը: Դա պետական իշխանության մարմին է, որը ոչ միայն զբաղված է “օրենքներ գրելով”, այլև ներկայացուցչական մարմին է, որը հայ ժողովրդի կամահայտնության արդյունք է. ավելի պարզ ասած` 131 պատգամավոր ներկայացնում են 3 մլն. ժողովրդի ձայնը: Հաշվի առնելով վերջին իրադարձությունները, ինձ համար պարզ չէ ՀՀ ԱԺ-ի դիրքորոշումը: ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը` հատկապես իշխող կուսակցության ներկայացուցիչները, պատեհ թե անպատեհ բարձրաձայնում են, որ իրենք վայելում են ժողովրդի սերն ու հարգանքը, այնինչ պատկերն այլ է: Ազգային Ժողովի անգործության վառ օրինակ է “Սասնա Ծռեր”-ի գործողությունները առանց որևէ քննարկման և մեկնաբանության թողնելը: Հետևանքներից է նաև վերջերս ՌԴ ԱԳՆ-ի` իրեն իրավունք վերապահելը մեկնաբանել և քննադատել Եվրամիության կողմից` ՀՀ-ին ուղղված հայտարարությունը: ՌԴ-ի արձագանքը` տողատակերով, կոչ էր անում բավականին վայրագ և ոչ խաղաղ քայլերի, մոռանալով, որ մենք իր դաշնային սուբյեկտներից չենք, այլ անկախ պետություն ենք և ինքներս կարող ենք գտնել դժվար իրավիճակի խաղաղ հանգուցալուծում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.grigoryan.5876/posts/558939517628070 ...

    Կարդալ ավելին
  • Զարմանալիորեն, վերջին տարիներին՝ պետական մակարդակով, Ռուսաստանը հակահայկական քայլեր է կատարում(Ադրբեջանին սպառազինելը, կարևոր համագործակից համարելը, Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելը և այլն), որոնք ստիպում են մտածել , որ Ռուսաստանը ամեն կերպ հակառուսական տրամադրություն է սերմանում հայերի մեջ , միաժամանակ ցույց տալով, թե հակառուսական կրքերը բորբոքվում են հենց Հայաստանի ներսում. սա ենթադրաբար արվում է Հայաստանին Ռուսաստանից հեռվացնելու և ուզածին պես օգտագործելու համար: Սրա արտահայտումն էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախառովայի <<զարմացած>> արտահայտությունը՝ կապված Մեծն Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման հետ: Հայաստանում գործող ՌԴ պետական և հասարակական հաստատությունները վաղուց գիտեին թե՛ Նժդեհի հրապարակի, և թե՛ այն մասին, որ Հայաստանում իշխող ՀՀԿ-ի գաղափարախոսության հիմքում ընկած են նժդեհյան գաղափարները: Հատկանշական է, որ ՀՀԿ-ն ՌԴ-ում իշխող «Единая Россия» (ղեկավար՝ ՌԴ վարչապետ Դ.Մեդվեդև) կուսակցության հետ սերտ համագործակցության մեջ է: Այս ամենի մասին լավ իմանալով` այսքան տարիների ընթացքում, Հայաստանի համար Նժդեհի գաղափարների կարևորությունը «չի խանգարել» Ռուսաստանին: Հարց. «Ինչու՞ հենց հիմա դա խնդիր հանդիսացավ»: Այս քայլերը արվում են միայն այն պատճառով, որ ՌԴ-ին դուր չեն գալիս Հայաստանի և Եվրոպայի մերձեցող հարաբերությունները և հերթական «ատամ ցույց տալը» ՀՕՊ համակարգի համաձայնագրին համագործակցելու առաջարկն է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.grigoryan.5876 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

  • /uploads/photos/5dhHlV60RumlZ9acxvBV.jpg

    Ադրբեջանում իշխանությունը դատապարտում է խոսքի ազատության և ազատ արտահայտվելու ջատագովներին՝ հետապնդումների ու բռնությունների ենթարկելով նրանց, իսկ ահա հանրության մեջ դատի են տալիս իրար հրավեր ընդունելու և միջոցառմանը չներկայանալու համար: Վատ օրինակն էլ է վարակիչ լինում: Այսպես՝ առցանց լրատվամիջոցներից մեկում կարդում եմ, որ Ադրբեջանի մի բնակիչ դատի է տվել իր հարսանիքին չմասնակցած 15 հոգու, որոնց չներկայանալու պատճառով ինքը հավելյալ գումար է ծախսել՝ հոգալով նրանց համար նախատեսված ռեստորանային ծախսերը: Ամենացնցողը, սակայն, հայց ներկայացնող կողմի մեկնաբանությունն էր, որ ինքը այդ 15 հոգու միջոցառումներին պարտաճանաչ ներկա է գտնվել, անգամ պարտքերի տակ է ընկել, որպեսզի հրավերը լիարժեք իրացնի: Նմանատիպ դեպքերը օրինաչափ են Ադրբեջանում: Այդպիսի մի դեպք էլ եղել է տարիներ առաջ, երբ ամուսնացողի հայրն է 80 հոգու դատի տվել նույն մեղադրանքով: Այս մարդակույտը ապրում է կենդանական բնազդին հավատարիմ և պոպուլյացիան չհաղթահարած կոմպլեքսի մշտական դրսևորմամբ: Իրենք էլ են համոզվում, որ իրենք անմշակույթ, անտրադիցիա, գառնարածների կաստա են, որոնք առավել շատ նման են իրենց կողմից խնամվող բառաչող կենդանիներին: Վատը այստեղ ոչ թե նման տեսակի գոյությունն է, այլ այն, որ իրենց հինավուրց և բարձրաշխարհիկ ազգ են հորջորջում տարբեր միջազգային ամբիոններում: Մենք շատ ուրախ ենք, որ Ադրբեջանում կենսաձևը պրիմիտիվության այս աստիճանին է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1606680046039096

    Կարդալ ավելին

Քաղաքականություն

  • /uploads/photos/fpYnd27OTQo7V78FHkXc.jpg

    Հրաշալի լուրեր են գալիս Սոֆիայից։ Մարտի 26-ին Բուլղարիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում տեղի թուրքերի կողմից ձևավորված և Անկարայի կողմից պաշտպանվող և հովանավորվող DOST կուսակցությունը Լյուտվի Մեսթանի գլխավորությամբ չի կարողացել հաղթահարել անցողիկ 4%-ոց արգելքը. հավաքելով ընդամենը 2,8%՝ պարտություն է կրում և չի հայտնվում խորհրդարանում։ Այս մասին վկայում են exit poll-ի տվյալները, ըստ որի՝ 4%-ոց արգելքը հաղթահարել են «ГЕРБ» կուսակցությունը, որն ստացել է 32,8%, Բուլղարիայի Սոցիալիստական կուսակցությունը՝ 28,4%, իր հակաթուրքականությամբ հայտնի «Միացյալ հայրենասերները»՝ 8,8%, «Ազատությունների և իրավունքների համար շարժումը»՝ 7,8 % և «Воля»-ն՝ 4,6%։ Նեոօսմանականության և պանթուրքիստական քաղաքականության ջատագով, Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանը մեկ տարի էլ նախապատրաստվում էր Բուլղարիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Հենց Էրդողանի հովանավորությամբ էլ անցյալ տարվա ապրիլին ձևավորվեց DOST կուսակցությունը, որի նպատակն էր ստանալ Բուլղարիայում բնակվող թուրքերի և այլ մահմեդականների ձայները։ Իսկ դա կազմում է բնակչության 10%-ը։ Գործը հասել էր նրան, որ թուրք նախարարները և պաշտոնյաները բացեիբաց զբաղված էին DOST-ի գովազդով և ոչ միայն բուլղարաբնակ թուրքերին էին կոչ անում ձայնը տալ Անկարայի հովանավորյալ կուսակցությանը, այլև Թուրքիայում բնակվող 60 հազար բուլղարացիներին էին համոզում քվեարկել DOST-ի օգտին։ Պաշտոնական Սոֆիան կտրուկ պատասխանեց Թուրքիայի էմիսարների՝ երկրի ներքին գործերին միջամտելուն և Անկարայից հետ կանչեց Բուլղարիայի դեսպանին։ Սակայն Էրդողանի նմանը շարունակում էր իր հակաբուլղարական քաղաքականությունը՝ փորձելով Բուլղարիայի նոր խորհրդարանում տեսնել իր սեփական կուսակցությանը, որին նա դիտում էր որպես հինգերորդ շարասյուն հարևան երկրում, որն անհրաժեշտության դեպքում Անկարայից ստացած հրահանգները ի կատար կածեր, նույնիսկ եթե դրանք վնասեին Բուլղարիայի պետականությանը։ Էրդողանը չի էլ թաքցնում, որ նա Բուլղարիան դիտում է որպես ապագա թուրքական կայսրության բաղկացուցիչ մաս։ Սակայն ամեն ինչ բարվոք ավարտվեց։ Էրդողանի ապօրինի ծնունդ DOST-ը չանցավ Բուլղարիայի խորհրդարան։ Սա Էրդողանի հերթական պարտությունն էր եվրոպացիներից և եվրոպացիների հերթական հաղթանակը բարբարոս և աներես թուրքերի նկատմամբ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1306882659395680

    Կարդալ ավելին