• Նարեկ Նավասարդյան
  • Վերջին ժամանակներս հաճախակի են դարձել դեպքերը, երբ որոշ ՃՈ մեքենաների կողմից տեսագրվում են թուլատրելի արագության գերազանցման խախտումներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Նմանօրինակ պատմության մեջ ընկել եմ նաև ինքս` մոտ 3 անգամ, նույն պետավտոտեսուչների կողմից, որն իհարկե մեծ հետաքրքրություն առաջացրեց ՃՈ մեքենաներում տեղադրված արագաչափերի աշխատանքի մեխանիզմի նկատմամբ: Իսկրա 1 արագաչափերի տեխնիկական նկարագրության ձեռնարկի 15-րդ էջում մանրամասն նկարագրվում է, թե ինչպես է հնարավոր կեղծել արագությունների գերազանցման փաստերը: Փաստորեն սարքի կարգավորումները փոխելով ստացիոնար ռեժիմ և շարժվելով ընթացող մեքենային հանդիպակաց ուղղությամբ, արագությունները գումարվում են: Մասնավորապես` եթե Դուք մայրուղիով շարժվում եք 90 կմ/ժ արագությամբ, իսկ ՃՈ մեքենան մտնելով շրջադարձի գոտի, շարժվում է Ձեզ հանդիպակաց ուղղությամբ 15 կմ/ժ արագությամբ, ապա սարքը Ձեր արագությունը ֆիքսելու է 105 կմ/ժ : Իհարկե սարքի վրա նկարելու ընթացքում ֆիքսվում է, որ սարքը ստացիոնար ռեժիմով է աշխատել(այլ ոչ թե դինամիկ), բայց վարորդների 99% տեղյակ չեն սարքի աշխատանքի մեխանիզմին: Այս եղանակով տեսագրված <<խախտումները>> իհարկե դատարան չեն հասնում, քանի որ փորձաքննության ժամանակ կեղծիքի բացահայտումը անխուսափելի է: Սակայն դա հիանալի մեթոդ է արագաչափի աշխատանքային մեխանիզմից բնականաբար անտեղյակ վարորդներից գումար պոկելու, կամ աշխատանքային օրական պլանը կատարելու համար:  Տղեք, մի արեք նման բան ու մի գցեք ամբողջ համակարգի անունը: Այդ համակարգում մենակ ձեր նմանները չեն, կան նաև շատ ու շատ բարեխիղճ ու օրինապահ մարդիկ: Ցավոք հանրության օբյեկտիվ կարծիքը համակարգի նկատմամբ ձևավորվում է ձեր նմանների արարքներից, իսկ բարեխիղճ աշխատողները մնում են ստվերում: Ճիշտ չի...   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1056428584434363&set=a.552366751507218.1073741830.10000201693 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին