• Խորեն Հարությունյան
  • Ամենասիրած մտածելու տեղերից, որ ամեն օր մոտ 15 րոպե ինձ կտրումա աշխարհից, իսկը այս ժամին: Իրա յուրահատուկ վարորդներով, ուղևորներով, որոնք իմ նման մենակ նստած մտորումների մեջ են, ապրում են այս փոքրիկ ուղևորությունը:  Վարորդը` սպորտային տաբատով ու շապիկով, կնճռոտած դեմքով ու թմբլիկ պապիկ, ով բնավ մտածում է 2 բանի մասին` երբ պիտի հասնի գծի վերջ ու կանգառներում հույսով լցվում, որ շատ ուղևորներ կնստեն: Անմիջապես դռան մոտ` սևազգեստ, թեթև շորերով մի կին, քնաթաթախ... Ամեն մի քանի րոպե աչքերը փակում, հետո ավտոբուսի տատանումներից վեր թռնում ու զգուշությամբ կողքերը նայում` հանկարծ չնկատեն նրա հոգնածության աստիճանը:  Նրանից երեք նստարան այս կողք` երիտասարդ ու գեղեցիկ մի աղջիկ, ով ականջակալները ականջին հետևում է դիմացի պատուհանից հեռացող շենքերին, ծառերին... Հաճախակի գլուխ իջացնում ու ձեռքերով աչքերը տրորում... Հիշողությունների մեջ ընկած, տարակուսված ու խեղճ դեմքով:  Հետևի դռան մոտ նստած մի հնդիկ, նա նույնպես կողքերն է նայում` չի թողնում աչքաթողի ոչ մի լույս, խանութ ու շենք... Ուսումնասիրողի ու համեմատականներ տանողի հայացքով, ծանր ու թեթև անող... Համեմատում է Հնդկաստանի և Երևանի փողոցները... Նրա կողքի նստարանին` մի պապիկ ով արդեն շուտվանից կտրված է իրականությունից ու անուշ քնած, նրան չեն խանգարում նույնիսկ Երևանյան փողոցների փոսերը, որոնց մեջ վարորդը հաճախակի չկարողանալով փախցնել մեքենան ընկնումէ... Նրա հետևում` երկու երիտասարդ, որոնք մինչև մազերի ծայրերը ընկղմված են բջջայինների մեջ ու ինչ որ բաներ են կարդում, գրում... Իրականությունից կտրված... Ամենավերջի աջ անկյունում մի կին, հոգնած ու տանջված դեմքով, մի քանի ծանրոցներով, գզգզված մազերով ու կեղտոտ ձեռքերով... Սառած նայում է ավտոբուսի առաստաղին, վառվող լույսերին... Իրականությունից կտրված... Հիշում է իր չիրագործած հնարավորությունները` միգուցե իրագործած հիմարությունները... Նրան շարքով մյուս ծայրին ես եմ նստած ու իրականությունից կտրված հետևում եմ իմ ամենօրվա ընկերներիս, ում չեմ ճանաչում... Նայում ու մտածում եմ ինչպես իրենք, փորձում եմ...անձայն շփվում, բարևում ու ցտեսություն եմ ասում... Խոսում, լսում իրենց գաղտնիքները, պատմությունները, դժգոհություններն ու ուրախությունները... Անձայն հասկանում ենք իրար... Մարդիկ ինչքան ընկերներ են կորցնում ավտոբուս չնստելով, իմ ամենասիրած 37 համարի ավտոբուսը... Իջնում եմ արդեն... -Կանգառում կկանգնեք... Ավտոբուսը արգելակեց... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyunyan.khoren/posts/1087100658030423 ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն