• Վովա Հակոբյան
  • Էն օրը ռուսերենով նյութ կարդացի` 90-ականների մութ ու ցուրտ տարիների մասին, որտեղ երևանցի հեղինակը ռուսալեզու լսարանին նկարագրում էր երևանյան մութ ու ցուրտ տարիները: Իմ սերնդակիցները էդ թվերը լավով են հիշում` իրանց մանկությունը, որոշների` պատանեկությունն է անցե էդ տարիներին ու հոգսը շատ չի եղե` ինչպես մեծերինը: Բայց իրոք ահավոր անմարդկային, չդիմանալու պայմաններ են եղե: Նյութում նկարագրված էր երևանյան սառը բարձրահարկը, որտեղ լիֆտը չէր աշխատում, իսկ կոյուղին չսառելու համար պադյեզդներում հերթափոխով կրակ են վառել, իսկ լողանալը ռիտուալնի ինչ որ երևույթա եղե: Դե հիմա նույն իրավիճակը պատկերացրեք երկրի հյուսիսում` 10 աստիճանով ավելի ցուրտ եղանակ ու ժեշտից տնակ: Երբ ցրտերին տնակում կրկնակի ցուրտ է, շոգերին` կրկնակի շոգ: Եթե հսկա պատերով` թեկուզ բիտոնե, շենքի կոյուղին կարար սառեր ու հերթափոխով կարային կրակ վառեին, պատկերացրեք դոմիկում նույնիսկ խմելու ջուրն է ձմռանը սառում: Ու գիտեք ահավորը որն է? Որ Հայաստանում մութ ու ցուրտ տարիները մնացել են անցյալում, իսկ Լեննականում դա մասամբ ներկա է: Մի քանի հազար մարդ դեռ ապրումա էդ պայմաններում:  Դուք ձմեռը պեչկի տրուբա թափ տված կաք? Կամ փետ ջարդած: Ես կամ: Երևի ձմեռը նաև դրա համար եմ ատում: Իսկ քամոտ օրերին էդ ցրտին դուռը բդի բաց թողնցվիր, որդև ծուխը ներս կլցվիր` տուն: Էդ տարիների ձմեռներն էլ ինչոր ինադու` ահավոր էին: Գոնե էս տարի տաք ձմեռ էղնի` դոմիկում ապրողների կոյուղին չսառի, փետն էլ հերիքի: Էրևնի հերն էլ անիծած` 10.000 էլ թող ավել մուծենք:  29 տարի առաջ մեր տան մեջքը ջարդավ ու մինչև հմի ծուռ է, բայց զատո քիթը վեր է)) Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/vovhakobian.22/posts/932906063524091 ...

    Կարդալ ավելին
  • Հունիսի 24-ը ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստի՝ Լեո Մեսսիի ծննդյան օրն է։ Տաղանդը դարձավ 29 տարեկան։ Մեսսին նվաճել է հնարավոր բոլորրրր տիտղոսները, մրցանակները՝ թե՛ անհատական, թե՛ թիմային։ Բաաաազմաթիվ ռեկորդներ է սահմանել։ Բարսայի, Արգենտինայի հավաքականի, Լա լիգայի պատմության լավագույն ռմբարկուն է։ Մնացելա մի շատ կարևոր թիմային տիտղոս՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ 2018-ին էդ էլ նվաճես ու սաղ կընկնի իրա տեղը։ Մաղթում եմ!! Շնորհավոր ապիս ‪‎Feliz_Messi‬ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=651156868365680&set=a.124643177683721.26966.100004141173142&typ ...

    Կարդալ ավելին
  • «Մեկ ամիս անց կլրանա իմ` «Բարսելոնա» գտնվելուս 8 տարին,- գրել է նա:- 2008թ. առաջին անգամ ես եկա այստեղ ու երբ հանդերձարանում զբաղեցրեցի իմ տեղը, այդ ժամանակ էլ զգացի, թե որքան կարեւոր ձեռքբերում է դա իմ կարիերայում: Պեպ Գվարդիոլայի ղեկավարության ներքո առաջին պարապմունքից սկսած մինչեւ վերջին մարզումս ես բախտ եմ ունեցել վայելելու կրքոտ ֆուտբոլը: Իմ մտքում ես ունեմ, մի քանի տասնյակ, հարյուրավոր, հազարավոր հիշողություններ, որոնք կապված են «Կամպ Նոուի» հետ` սկսած մարզադաշտի աստիճաններից, մինչեւ աշխարհի խոշորագույն մարզադաշտը կամ Բարսելոնայի փողոցները: Գոլեր տոնելը, տիտղոսներ նվաճելու երջանկությունը… Ես, կարելի է ասել, վաստակավոր ֆուտբոլիստ եմ, որին կյանքը բախտ է վիճակել հագնելու աշխարհի ամենաանհավանական թիմի մարզաշապիկը: Ես կարող եմ նշել մարդկանց անուն առ անուն, որոնց հետ կարողացել եմ հաղթահարել կարիերայիս յուրաքանչյուր մարտահրավեր ու դժվարություն, բայց նախընտրում եմ նրանց բոլորին շնորհակալություն հայտնել հավաքական եղանակով, որովհետեւ «Բարսայի» հանդերձարանում տեղ չկա անհատականությունների համար. մենք բոլորս ենք հաղթում, մենք բոլորս ենք պարտվում կամ բոլորս աշխատում ենք միասին: Նախագահներ, մարզիչներ, մարզչական անձնակազմ, ակումբի աշխատակիցներ. անչափ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, քանի որ միշտ էլ պարգեւատրվել եմ ես Ձեր վստահության ու աջակցության համար: Այս նամակով ես չեմ ցանկանում հրաժեշտ տալ Ձեզ, քանի որ սա պարզապես կարիերայիս նոր մարտահրավեր է, նոր փուլ: Ուղղակի իմ գնալու ժամանակն է: Ես գնում եմ, բայց անպայման վերադառնալու եմ, որովհետեւ ես կապտանռնագույն եմ: Շնորհակալություն , որ ինձ այսքան սիրված դարձրիք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=642228232591877&set=a.124643177683721.26966.100004141173142 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն