Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Մհեր Ղալեչյան
  • Այն, որ «X Factor»-ի ժյուրիի անդամների` հատկապես Գարիկի պահվածքը նման աղմուկ է հանել, որ «կայֆեր»են բռնում 17-ամյա տղայի վրա, որը առաջին անգամ գյուղից նման միջավայրում է հայտնվել, կցանկանայի հետեւյալն ասել:  Ուրեմն, 1946 թվականին Տոկիոյում, մի հատ ճապոնական կինոընկերություն մրցույթ է հայտարարում` նոր դերասանների ընդունելության համար: 4000 մարդ է մասնակցում այդ մրցույթին: Հարյուրից մեկին պետք է վերցնեն: Մի հատ ջահել` բանակից նոր զորացրված, 2-րդ համաշխարհային պատերազմին մասնակցած տղա է մտնում սենյակ, որտեղ մրցութային հանձնաժողովն է: Հիմա սրան հարցեր են տալիս, սա էլ պատասխանում է: Շատ բռի պահվածքով, չոր, կոշտ ու կոպիտ տոնով պատասխանելով, զգացվում է, որ բանակի թոզը դեռ վրան է: Զինվորին բնորոշ չոր, պարզ ու ուղղամիտ ոճով է խոսում:  Մի խոսքով, որեւէ տպավորություն չի թողնում հանձնաժողովի վրա, սրան ասում են` ազատ ես, թող գնա, կինոն քո համար չի: Ու երբ այս ջահելը շրջվում է եւ սկսում է քայլել դեպի դուռը, հանձնաժողովի նախագահին (կարծեմ, ազգանունը Յամամոտո էր) շատ է դուր գալիս նրա քայլվածքը: Դրա մեջ ինչ որ արժանապատվություն, գեղեցկություն, վեհություն է զգում: Այդ տղան աներեւույթ ինչ որ հպարտությամբ ու բնական արտիստիզմով է շրջվում և հեռանում: Հանձնաժողովի նախագահը նրան ետ է կանչում ու աշխատանքի ընդունում: Այդ երիտասարդի անունն էր Տոսիրո Միֆունե: Ընդամենը 4 տարի անց ինքը «Ռասյոմոնից» հետո կդառնա համաշխարհային կինոյի աստղերից մեկը:  Մեր ժյուրիի անդամները երբեւիցե չեն փորձում «X Factor»-ի մասնակիցների մեջ զգալ, փնտրել տաղանդը: Այդ մակարդակը չունեն: Իրենք ճիշտ հակառակն են անում. մարդու մեջ փորձում են սպանել ցանկացած դրական ձիրք, լուսավոր կետ: Որ դրա ֆոնին ցույց տան իրենց կարեւորությունը, որ ցույց տան, թե իբր իրենցից է կախված մարդուն տաղանդ դարձնել-չդարձնելու «միսիան»: Որ տաղանդը իրենք են, դրա համար են նստած ժյուրիի աթոռին: Դրա համար էլ այդքան խղճուկ տեսք ունեն: Ինչ հագուստ էլ կրեն, անընդհատ թվում է, թե ծաղրածուի հագուստի մեջ են: Ի դեպ, այս ամենը վերաբերվում է մեր մոտ անցկացվող նմանատիպ այլ մրցույթներին: Իսկ այդ ջահել տղան միգուցե 4 տարի անց մեզ համար բացահայտում լիներ: Բոլոր դեպքերում, իր կյանքն առջեւում է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mher.ghalechyan/posts/1112651732121812 ...

    Կարդալ ավելին
  • Քանի որ Գերմանիան էլ ընդունեց Ցեղասպանությունը, այս տարի թուրքական հանգստավայրերը ոչ միայն ռուս, այլ նաեւ գերմանացի տուրիստներից էլ կարող են զրկվել: Ամենաշատը այս երկու երկրի զբոսաշրջիկներն էին հանգստանում Թուրքիայում: Իսկ դա նվազագույնը տարեկան մի 8-10 մլրդ դոլարի կորուստ է նշանակում: Անթալյան այս տարի կարող է մեռյալ քաղաք դառնալ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mher.ghalechyan/posts/989233224463664?notif_t=close_friend_activity¬if_id=146486451750 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/oqnUbOopEolCuUDGFkNl.jpg

    Օրը բարենպաստ է նախընտրական քարոզարշավի փոխարեն միմյանց դեմ ռազմական արշավ սկսելու համար, ինֆորմացիան տեղ հասցնելու փոխարեն «այ ստեղս հասցնելու համար» և մամլո ասուլիս տալու փոխարեն «պաբլո» ասուլիս տալու համար։ Աստղերը հուշում են ՀՀԿ-ին՝ կրկին ու կրկին մոտենում է ահեղ դատաստանի ժամը։ Ռեյտինգային քվեարկության ժամանակ զգոն եղեք, որովհետև սպասվում են ռեյտինգային գնդակահարություններ։ Թաղային գուշակներին այս ամիս խորհուրդ է տրվում բախտ բաժանելու փոխարեն գումար բաժանել։ ԲՀԿ-ին աստղերը խորհուրդ են տալիս չգնալ լայն կոալիցիայի։ Ավելի լավ է տներով գնացեք, հանգստացեք։ Խորհուրդ է տրվում շաբաթ-կիրակիները անցկացնել տանը, ժողովրդի հետ, ժողովրդի համար։ ՀԱԿ - Աստղերը խորհուրդ են տալիս նախընտրական քարոզարշավի ժամանակ լինել զգոն, այլ ոչ թե խայտառակ։ Գյուղերում չխոսել փոխզիջումային տարբերակներից, քանի որ մարդիկ կարող են փոխզիջումը հասկանալ հողզիջում ու ղալմաղալ սարքել։ Շաբաթ-կիրակ խորհուրդ է տրվում կարդալ Լևոն Տեր-Պետրոսյանի «Խաչակիրները և Շմայսները» գիրքը։ ՀՅԴ - Աստղերը խորհուրդ են տալիս գլխանց կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ, նոր մասնակցել ընտրություններին։ Ընտրություններին թե՛ մասնակցելու, թե՛ չմասնակցելու դեպքում, միևնույն է, հինգ տոկոս եք հավաքելու։ ԵԼՔ - Աստղերը հորդորում են շարունակել ինտեգրացիոն գործընթացները։ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տրվում նորմալ ռուսերեն խոսել սովորել։ Նրա ռուսերենը ավելի վատ վիճակում է, քան Հայաստանի ՀՆԱ-ն։ ՀՎԿ - Աստղերը համարում են, որ ձեզ ինչ մաղթեն, մեկ է, հակառակն եք անելու, ուստի գիր ու ղուշի արդյունքում ձեզ խորհուրդ են տալիս այս անգամ հանդես գալ ընդդիմության ձևով։ Եվ վերջում հիշեք՝ աստղերը հուշում են, եզրակացնում են, բայց երդվում ենք «Ժառանգություն» կուսակցության բեկորներով, երբեք չեն պարտադրում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/222524548154612

    Կարդալ ավելին