• Արտուր Խոջաբաղյան
  • Ախր ազգային խնդիր է դարձել, հիվանդութիւն։ Մուրացկանութիւնն ու չարչիութիւնը։ Սպասում ենք, թէ ով պիտի գա մեզ փրկի։ Կարծէս կորցրել ենք ինքնուրոյն ոտքի կանգնելու հաւատքը։  Սկսած գիւղացուց, որ ասում է գիւղում աշխատատեղ չկայ(ոնց որ ուզեն մի ֆերմեր գայ իրենց հողերն առնի ու իրենց աշխատացնի), վերջացրած չինովնիկից, որ սրանից-նրանից փող են ուզում, որ էս էն հարցերը լուծեն, բայց քանի որ չարչի են ու մուրացկան, հազիւ իրենց անկուշտ աչքերն են հովացնում։ Ոնց որ պիտի Պողոսը կամ Պետրոսը մեզնից շատ ուզի, որ մենք լաւ լինենք։ Ինչի՞ համար, սիրուն աչքերի՞, թէ՞ Քարդաշեանի քամակի։ Ընդհանուր առմամբ, կարծէս կորցրել ենք մեր տղամարդկութիւնը, թասիբը։ Մարդ պիտի ոտքը գետնով տա ու իր համառութեամբ, խոհեմութեամբ առաջ գնայ, ոչ թէ նայի սրա նրա ձեռքին։  Սկսած անհատից, վերջացրած պետութիւնով։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arturkhojabaghyan/posts/1047300771986299 ...

    Կարդալ ավելին
  • Մենք փոքր, թոյլ երկրի կոմպլեքս ունենք։ Իրականում սրա մէջ ճշմարտութեան եզրեր կան։ Էս կոմպլեքսն այնքան էլ սարսափելի չէ, քան այն, որ սա շատերին դրդում է թռնել պատասխանատւութիւնից, երկրից։ Մարդիկ էստեղ ապագա չեն տեսնում։ Սա նրան է նման, որ ծնողն իր հիվանդ երեխային տալիս է մանկատուն, որ ուրիշները զբաղուեն նրանով, որովհետեւ այդ երեխայի մէջ ապագա չի տեսնում։  Որտեղ էլ լինենք, պէտք է տէր կանգնենք մեր երկրին։  Խնդիրներից ծամածռուելն ու փախչելը, կամ ասենք անըդհատ բարկանալը երեխայի վրայ, որ դու խուլ ես ու անպիտան, մեղմ ասած բարոյական չէ։ Մենք նախ պիտի հաւատանք, որ մենք ուժեղ ազգ ենք, որ ունակ ենք լինել աշխարհի զարդը ու մեր յարգանքն ու կամքը թելադրենք։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arturkhojabaghyan/posts/1013507782032265 ...

    Կարդալ ավելին
  • Մեր եղբայրներն են առաջինը պաշտպանում մեր երեխաներին մեր թշնամուց։ Յետոյ մեր ուսուցիչները։ (Խօսքն իհարկէ լաւ ուսուցիչներին է վերաբերւում։) Նրանք էլ զինում են մեր երեխաներին գիտելիքներով, որ կարողանան ինքնապաշտպանուել արտաքին հազար ու մի կործանարար հոսանքներից եւ դառնան հանրութեանը պիտանի մարդիկ։ Մեր երեխաների ամենակայուն պաշտպանը Հայ ընտանիքն է։ Հայկական ընտանիքում են ծնւում, սնւում, մեծանում մեր երեխաները։ Պէտք է ամուր բռնենք այս արժէքներից, փայփայենք ու նորոգենք։  Մնացած խնդիրներն այս արժէքների թերըմբռման, թերացումների արդիւնքն է։ Հ.Գ. Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ: Կարլոս Սլիմ Էլու Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arturkhojabaghyan/posts/1010227982360245 ...

    Կարդալ ավելին
  • Քանի դեռ մեր ժողովուրդի մեծ մասը պաշտոնը (դա լինի մեծ թէ փոքր) ասոցացնում է կարողութեան հետ, (որտեղ կարողութիւնը լծակներ օգտագործելն է այս կամ այն հարկային, մաքսային, ճանապարհային եւ այլ օրէնքները շրջանցելու համար, հաւելեալ գումարներ աշխատելու համար), մեր դրական շարժը շատ դանդաղ է լինելու։ Նոյն այդ ժողովուրդն է գնում իրեն ծանօթ, բարէկամ, կամ թող լինի անծանօթ պաշտոնեայի մոտ եւ խնդրում օգնել, լուծել զանազան հարցեր տարատեսակ խնդիրներում, որոնք հիմնականում բնաւ կապ չունեն այդ պաշտոնեայի հետ։  Ու մենք մեր այդ վերաբեմունքով փչացնում ենք մեր պաշտոնաւորներին, եթէ իրենք արդէն իսկ փչացած չեն լինում։ Ես խնդիրը տեսնում եմ, բայց ուղիղ լուծման առաջարկ էլ չունեմ։ Կարծում եմ համբերատատ պէտք է աշխատենք, եւ սերնդէսերունդ բուժենք այս ախտը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arturkhojabaghyan/posts/1009890315727345 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն