Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Հենրիխ Մարգարյան
  • 1. Ամբողջ կյանքում մի լավ դաս եմ ստացել և հետևում են նրան: Ահա այդ դասը՝ հարկավոր է փորձել, փորձել ու կրկին փորձել՝ երբեք մի հանձնվեք: 2. Եթե աշխատակիցներն էլ ոչինչ չեն նախաձեռնում, նշանակում է ընկերությունում կա մի խնդիր, որին նրանք անընդհատ հանդիպում են և լուծում չունի այդ խնդիրը: 3. Ո՞րն է հաջողակ բիզնեսի գաղտնիքը՝ իհարկե ուշադրություն դարձրեք մանրուքներին: 4. Եթե առաջացած խնդիրներն ավելի լավ եք լուծում, քան սպասում էին հաճախորդները, ապա իմացեք, որ նրանք հավատարիմ են լինելու Ձեզ մինչև կյանքի վերջ: 5. Իմ աշխատանքն է աշխատանքի ընդունել ճիշտ մարդկանց և նրանց հնարավորություն տալ, որ խնդիրներ լուծեն: 6. Հարգեք բոլոր աշխատակիցներին, երբեք տարբերություն չդնեք: 7. Եթե քեզ չի ուրախացնում քո աշխատանքը, ապա մտածիր այլընտրանքի մասին: 8. Դեռ ոչ բոլոր հեծանիվներն են հորինվել, աշխարհում դեռ բավականին շատ հորինելու բան կա, այնպես որ ձեռքերդ ծալած մի նստիր: 9. Եթե ցանկանում եք հաջողություն ունենալ բիզնեսում, ապա Ձեզ հարկավոր են մարդիկ, որոնց կվստահեք: 10. Օդապարիկով ճամփորդելիս շատ յուրահատուկ տեսարան բացվեց մեր առաջ Արարատ լեռան դիմաց: Այս լեռան վրա է իջել Տապանը և այս լեռն անցնելուց հետո ականջակալներով լսեցինք հայ աշխատակցի հետևյալ արտահայտությունը՝ “Բարի գալուստ Հայաստան, ընդունեք մեր շնորհավորանքը”: Այդ ձայնի մեջ այնքան ջերմություն կար, երանի բոլոր ազգերն այդքան բարեհամբույր ու հյուրասեր լինեին: 11. Երբեք “Ոչ” բառ չընդունեք որպես վերջնական պատասխան: Պահանջեք բացատրություն: 12. Եթե դու քեզ ձեռնոց ես նետում, ապա աճում ես: Նպատակին հասնելն այդքան էլ հեշտ գործ չէ, բայց դա պատճառ չէ, որ ոչինչ չանեք: Միշտ կրկնեք՝ “Պետք է այնքան փորձեմ, մինչև ստացվի”: 13. Հիշեցնեմ, որ Ձեր թերությունները մարդկանց չեն հետաքրքրում, ուստի դրանց վրա մի կենտրոնացեք: 14. Կյանքը մեկ անգամ է տրվում բոլորիս և նրանից պետք է առավելագույնը քաղել: 15. Մարդկանց մեծամասնությունը գոհ է իր կյանքից: Բայց եթե կյանքից ավելին եք ուզում, ապա դարձեք ձեռնարկատեր: Սովորեք այդ արվեստին, թե ինչպես կարելի է բարիք ստեղծել: Ստեղծել սեփական բիզնես նշանակում է անել սխալներ և սովորել դրանց վրա: 16. Երբ ընկերությունում աշխատակիցները դառնում են 100-ից ավելի, ապա նրանց պետք է առանձնանցնել և դարձնել երկու ընկերություն, իսկ երբ նրանք նորից ունենան 100 աշխատակիցներ, կրկին բաժանել երկու մասի: Նման պարագայում հեշտ է մարդկանց հետ աշխատելն ու կառավարելը: 17. Virgin ընկերությունում ես անում եմ ամեն ինչ, որ աշխատակիցները մտածեն՝ այն, ինչ անում են, իրենց համար են անում, աշխատում են իրենց սեփական ընկերության համար: 18. Երբեք, կրկնում եմ, երբեք աշխատանքից մի հեռացրեք նրանց, ովքեր մինչև վերջին ուժերը ներդնելով աշխատել են, բայց արդյունքում սխալ են թույլ տվել: 19. Մեր 5 մլն հաճախորդների 95%-ը խորհուրդ են տալիս իրենց ընկերներին օգտվել մեր ծառայություններից, իսկ դուք ասում եք գովազդ: 20. Մեկ լավ PR-ն ավելի արդյունավետ է, քան բոլոր թերթերում տպված գովազդային տեքստերը: 21. Ամերիկյան Jetblue ավիաընկերությունն իր հիմնադրման համար ծախսեց 120 մլն դոլար, իսկ մենք ծախսեցինք 10 մլն դոլար: Ու մեզ մոտ ստացվեց: Այն ժամանակ, երբ Ansett-ն ուներ 16 հազ. աշխատակից, տեղափոխում էր 10 մլն ուղևոր, իսկ մենք 4 հազ. աշխատակիցներով 15 մլն: Ինչպե՞ս չհպարտանամ մեր ցուցանիշներով: 22. Մեր աշխատանքային հայտարարություններից՝ “Եթե աշխատանքային օրվա վերջում Դուք ժպտում եք, ուրեմն հրավիրում ենք Ձեզ աշխատանքի”: 23. Փորձեք լինել ոչ թե ճանաչված բրենդ, այլ հարգված: 24. Մի խոստացեք այն, ինչ չեք կարողանալու անեք: 25. Virgin Atlantic-ի գոյության առաջին տարիներին ես անձամբ բոլոր աշխատակիցներին նամակ էի գրում, թե ինչ նոր փոփոխություններ ենք կատարել բիզնեսում: 26. Պահեք օրագիր և գրեք Ձեր բոլոր քայլերը: 27. Ես մտածում եմ, որ եթե ունես բիզնես, ապա անընդհատ պետք է հետևես քո ապրանքների որակին: 28. Աշխատանքը բարդացնում են միայն ոչ պրոֆեսիոնալ մարդիկ: 29. IBM-ը մեզ ասեց, որ իմ առաջարկած ծրագիրը կարող է ստեղծել 7 մլն դոլարով: Ես այդքան գումար չունեի և իմ աշխատակիցներից մեկին՝ Ջեյնին, հանձնարարեցի ստեղծել այդ ծրագիրը: Նրանք մի քանի ամսում կարողացան ստեղծել Virgin Direct համակարգը ընդամենը 17.000 դոլարով: Հավատացեք Ձեր աշխատակիցներին: 30. Եթե բիզնեսում ինչ-որ մեկի հետ վիճաբանել եք, ապա մեկ տարի հետո զանգահարեք և հրավիրեք ընթրիքի: Բարեկամացեք մրցակիցների հետ: 31. Եթե կաթ ես սիրում, ապա մի նստիր փողոցի անկյունում ու սպասիր կովին: Ինքդ գնա, գտիր, կթիր ու վերցրու կաթը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/Henrikbest/posts/1697882793805861 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

  • /uploads/photos/5dhHlV60RumlZ9acxvBV.jpg

    Ադրբեջանում իշխանությունը դատապարտում է խոսքի ազատության և ազատ արտահայտվելու ջատագովներին՝ հետապնդումների ու բռնությունների ենթարկելով նրանց, իսկ ահա հանրության մեջ դատի են տալիս իրար հրավեր ընդունելու և միջոցառմանը չներկայանալու համար: Վատ օրինակն էլ է վարակիչ լինում: Այսպես՝ առցանց լրատվամիջոցներից մեկում կարդում եմ, որ Ադրբեջանի մի բնակիչ դատի է տվել իր հարսանիքին չմասնակցած 15 հոգու, որոնց չներկայանալու պատճառով ինքը հավելյալ գումար է ծախսել՝ հոգալով նրանց համար նախատեսված ռեստորանային ծախսերը: Ամենացնցողը, սակայն, հայց ներկայացնող կողմի մեկնաբանությունն էր, որ ինքը այդ 15 հոգու միջոցառումներին պարտաճանաչ ներկա է գտնվել, անգամ պարտքերի տակ է ընկել, որպեսզի հրավերը լիարժեք իրացնի: Նմանատիպ դեպքերը օրինաչափ են Ադրբեջանում: Այդպիսի մի դեպք էլ եղել է տարիներ առաջ, երբ ամուսնացողի հայրն է 80 հոգու դատի տվել նույն մեղադրանքով: Այս մարդակույտը ապրում է կենդանական բնազդին հավատարիմ և պոպուլյացիան չհաղթահարած կոմպլեքսի մշտական դրսևորմամբ: Իրենք էլ են համոզվում, որ իրենք անմշակույթ, անտրադիցիա, գառնարածների կաստա են, որոնք առավել շատ նման են իրենց կողմից խնամվող բառաչող կենդանիներին: Վատը այստեղ ոչ թե նման տեսակի գոյությունն է, այլ այն, որ իրենց հինավուրց և բարձրաշխարհիկ ազգ են հորջորջում տարբեր միջազգային ամբիոններում: Մենք շատ ուրախ ենք, որ Ադրբեջանում կենսաձևը պրիմիտիվության այս աստիճանին է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1606680046039096

    Կարդալ ավելին

Քաղաքականություն

  • /uploads/photos/fpYnd27OTQo7V78FHkXc.jpg

    Հրաշալի լուրեր են գալիս Սոֆիայից։ Մարտի 26-ին Բուլղարիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում տեղի թուրքերի կողմից ձևավորված և Անկարայի կողմից պաշտպանվող և հովանավորվող DOST կուսակցությունը Լյուտվի Մեսթանի գլխավորությամբ չի կարողացել հաղթահարել անցողիկ 4%-ոց արգելքը. հավաքելով ընդամենը 2,8%՝ պարտություն է կրում և չի հայտնվում խորհրդարանում։ Այս մասին վկայում են exit poll-ի տվյալները, ըստ որի՝ 4%-ոց արգելքը հաղթահարել են «ГЕРБ» կուսակցությունը, որն ստացել է 32,8%, Բուլղարիայի Սոցիալիստական կուսակցությունը՝ 28,4%, իր հակաթուրքականությամբ հայտնի «Միացյալ հայրենասերները»՝ 8,8%, «Ազատությունների և իրավունքների համար շարժումը»՝ 7,8 % և «Воля»-ն՝ 4,6%։ Նեոօսմանականության և պանթուրքիստական քաղաքականության ջատագով, Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանը մեկ տարի էլ նախապատրաստվում էր Բուլղարիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Հենց Էրդողանի հովանավորությամբ էլ անցյալ տարվա ապրիլին ձևավորվեց DOST կուսակցությունը, որի նպատակն էր ստանալ Բուլղարիայում բնակվող թուրքերի և այլ մահմեդականների ձայները։ Իսկ դա կազմում է բնակչության 10%-ը։ Գործը հասել էր նրան, որ թուրք նախարարները և պաշտոնյաները բացեիբաց զբաղված էին DOST-ի գովազդով և ոչ միայն բուլղարաբնակ թուրքերին էին կոչ անում ձայնը տալ Անկարայի հովանավորյալ կուսակցությանը, այլև Թուրքիայում բնակվող 60 հազար բուլղարացիներին էին համոզում քվեարկել DOST-ի օգտին։ Պաշտոնական Սոֆիան կտրուկ պատասխանեց Թուրքիայի էմիսարների՝ երկրի ներքին գործերին միջամտելուն և Անկարայից հետ կանչեց Բուլղարիայի դեսպանին։ Սակայն Էրդողանի նմանը շարունակում էր իր հակաբուլղարական քաղաքականությունը՝ փորձելով Բուլղարիայի նոր խորհրդարանում տեսնել իր սեփական կուսակցությանը, որին նա դիտում էր որպես հինգերորդ շարասյուն հարևան երկրում, որն անհրաժեշտության դեպքում Անկարայից ստացած հրահանգները ի կատար կածեր, նույնիսկ եթե դրանք վնասեին Բուլղարիայի պետականությանը։ Էրդողանը չի էլ թաքցնում, որ նա Բուլղարիան դիտում է որպես ապագա թուրքական կայսրության բաղկացուցիչ մաս։ Սակայն ամեն ինչ բարվոք ավարտվեց։ Էրդողանի ապօրինի ծնունդ DOST-ը չանցավ Բուլղարիայի խորհրդարան։ Սա Էրդողանի հերթական պարտությունն էր եվրոպացիներից և եվրոպացիների հերթական հաղթանակը բարբարոս և աներես թուրքերի նկատմամբ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1306882659395680

    Կարդալ ավելին