• Արծրուն Եղիազարյան
  • Հետաքրքիր է, եթե չունենայինք նախկինում եղած փորձը, ապա արդյոք շատ բաներ կարվեի՞ն այնպես, ինչպես արվում են: Օրինակ, եթե աղջիկներին անընդհատ չասվեր, որ «Վերջին զանգի» օրը աղջիկները լաց են լինում, նրանք լաց կլինեի՞ն, կամ, եթե տղաներն անընդհատ չլսեին, որ այդ օրը կարելի է ծնողներին համոզել և վերցնել մեքենան, երբ չունես վարորդական իրավունք և լուսամուտներից դուրս եկած երթևեկել, արդյոք կարվե՞ր նման բան: Կամ ծնողները ե՞րբ կհասկանան, որ նման քայլով վտանգում են ոչ միայն իրենց զավակների, այլև մյուս քաղաքացիների կյանքը (կա 2 զոհ): Սա կարելի է կանխել որոշակի սանկցիաների կիրառմամբ՝ օրինակ, 10 տարով զրկել անչափահաս վարորդին վարորդական իրավունք ստանալու իրավունքից: 12-ամյա կրթությունը մեզ մոտ իրեն ընդհանրապես չի արդարացնում, իսկ դրան զուգահեռ ինչ-որ բան փոխվեց նաև աշակերտ -դպրոց -դասարան հարաբերություններում: Դպրոցական կրթության տարիների ավելացման հետ զուգահեռ շատ քիչ առարկաներ ավելացան ծրագրում, մինչդեռ բավական արդյունավետ կլիներ դպրոցական ծրագրում ավելացնել այնպիսի առարկաներ, ինչպիսիք են փիլիսոփայությունը, հոգեբանությունը, անձնական ֆինանսների կառավարումը: Արդյունքում կունենայինք երիտասարդներ, ովքեր մտածում են, ամեն մանրուքից չեն ընկճվում և կարողանում են վերլուծել իրենց հետ կատարվող իրադարձությունները, գիտեն՝ ինչպես տնօրինել իրենց ունեցած ֆինանսական միջոցները և հետագայում չկանգնել խորը ֆինանսական խնդիրների առջև, չզարմանալ, թե ինչպես է ստացվում, որ իրենց հետ նույն եկամուտն ունեցող ընկերը վերջին հաշվով ավելի լավ է ապրում, քան ինքը, և այլն: Եվ երեկ կյանք մտան հազարավոր երիտասարդներ, ովքեր տարված են միջազգայնագետ և հանրային կառավարիչ դառնալու հովերով, մինչդեռ շուկան լիքն է դրանցով (և, ընդհակառակը, կարիք կա ծրագրավորողների), պետք է լինեն մարդիկ, ովքեր կուղղորդեն նրանց, երբ նրանք հասնեն իրենց ուզածին և հասկանան, որ դա ոչ թե այն էր, ինչ իրենց պետք էր, այլ այն, ինչ թելադրվել էր հասարակության կողմից: Գտեք այն, ինչ իսկապես սիրում եք ու պատրաստ եք անել անվճար և դարձրեք դա եկամտի աղբյուր: Ավելի շատ մտածեք ստեղծելու, քան սպառելու մասին, և ամեն բան լավ կլինի: Բարին ընդ ձեզ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artsrun.yan/posts/1167919616591911 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն