• Դավիթ Մուրադյան
  • 1999թ., ապրիլ-մայիս Մեր դասարանի վերջին զանգի սցենարի համար ահագին բանավեճեր, վիճաբանություններ եղան: Ի՞նչ անենք, անցած տարիներից մի սցենար վերցնենք, քոփի-փեսթ (էն ժամանակ դեռ չկար քոփի-փեսթ, ուղղակի ասում էինք` թխել) անե՞նք, թե մի քիչ փող ծախսենք` մի լավ բան ստանանք: Լավ բանն էլ ո՞րն էր: Իմ ազգականներից Լևոնը Շարմ հոլդինգում էր աշխատում, առաջարկեց, որ մեզ օգնի Հայկո-Մկո-Հայկո տրիոն: Մի քանի գաղափար քննարկեցինք, ինքն էլ տեղոում` էքսպրոմտ մի թեթև սցենարային էսքիզ արեց: Հիանալի բան էր ստացվելու: Դասարանիս առաջարկեցի, գինը որ իմացան` 50 դոլար (էն ժամանակ դա թիվ էր), սկզբում համաձայնեցին, որովհետև բացատրեցի, որ ոչ քեֆն է մնալու հիշողությունների մեջ, ոչ քեֆի մենյուն, ոչ էլ դասղեկին նվիրած նվերը, այլ` բեմադրությունը, որը տեսագրվելու է ու պահվելու հաջորդ սերունդների համար: Սակայն ինչ-որ մեկը, չգիտեմ` ով, բզբզաց, մի քանի օր հետո արդեն վարդերի բուրմունքով նարնջագույն հեղափոխություն էին կազմակերպում իմ դեմ: Էհ, թևաթափ եղած զանգահարեցի Լևոնին, ներողություն խնդրեցի, բացատրեցի իրավիճակը, որպես ինձ արյունակից բարեկամ հասկացավ: Բայց ճշմարտացիորեն ասաց, որ հետո շատ ենք փոշմանելու, որ չենք վերջացրել սկսածը: Ասաց` տղաներն արդեն ահագին բան մտածել էին: Ինչևէ, մի երեկո տուն գնալիս երթուղայինում հանդիպեցի վաղամեռիկ Հայկոյին, ոչ Մարության, ներկայացա, ասացի, որ Լևոնի բարեկամն եմ, հիշեց, ասեց` հա, ճիշտ ա, մենք արդեն մի քանի ուղղություն մտածել էինք, էն էլ զարմացանք, որ էդպես ստացվեց... Իրենից էլ ներողություն խնդրեցի: Հաջոդ առավոտն իմացա, որ նրան նույն գիշերը սպանել էին ... Հայկո-Մկո-Հայկո տրիոյի սցենարի տապալումից հետո բերեցին ինչ-որ դպրոցի ինչ-որ թվականի ինչ-որ սցենար, մի քիչ փոխեցին ու հագցրին մեզ... Ես խաղում էի կաշառակեր դասախոսի դեր, որը սովորող ուսանողին էդպես էլ չնշանակեց, փող տվողին առանց հարցնելու դրական գնահատական դրեց, իսկ մի սիրունիկ աղջկա էնքան նայեց-նայեց, որ վերջը աթոռից գյաբրլամիշ էղավ: Մեզ հետ աշխատող ռեժիսորը մայրիկիս`Վարյա Սուքիասյանին,  որը մեզ հայոց լեզու-գրականություն էր դասավանդում ասել էր` Ձեր տղան մի շատ հայտնի դերասանի է նման, նրա նման էլ խաղում է: Էդպես էլ չիմացա` ում եմ նման: Անցան օրեր, ավարտական երեկոյի ընթացքում, երբ արդեն շատերն էին գինովցած, մեր դասարանի ֆինանսական հարցերը տնօրինող դասընկերներիցս իմացա, որ Հայկո-Մկո-Հայկո տրիոյի սցենարի հաշվին խնայած գումարով դասղեկի նվերի հարգն էին ավելի բարձրացրել ... Զանավես... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.muradyan/posts/10208659435217376?notif_t=close_friend_activity¬if_id=1464329621725 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

  • /uploads/photos/qvmytUK0xT5aCPMMixu6.jpg

    Այսօր վերջնականապես համոզվեցի, որ պետք է օրենսդրական փոփոխություն լինի, ու ցանկացած աշխատանքի անցնելու համար պարտադիր պայման լինի IQ թեստը ու նվազագույն 80-90 գնահատականը։ Աշխատանքային հարցով մտել եմ մի դեղատուն։ Ներկայանում եմ, ասում եմ՝ ինչ հարցով եմ եկել և ասում եմ, որ հավանաբար այդ հարցով պետք է զրուցեմ տնօրենի հետ, ճշտում եմ՝ ինչպես կարող եմ դա անել։ Վաճառողուհին ինձ մոտավորապես «Բայց ավելի լավա ամառ, քան ձմեռ» կամ «Ես այս տարի ծիրան չեմ կերել» կարգի պատասխան է տալիս։ Բացատրում եմ, որ ես վաճառքի մենեջեր չեմ ու պատվեր չենք գրելու։ Մի տասը րոպե իմ ասածը ավելի մանրամասն բացատրելուց հետո զանգում է տնօրենին ու նրան ասում է իմ ասածի հետ իմաստով կապ չունեցող ինչ-որ բան։ Նույն գործողությունն անում է 3 անգամ։ Ամեն անգամ ասում է, որ ավելի լավ կլինի 4-5-ի կողմերը գամ, հնարավոր է՝ տնօրենն այնտեղ լինի կամ էլ մոտ օրերս մտնեմ, էլի հնարավոր է՝ այնտեղ լինի։ Տնօրենի համարը ինձ տալ չէր կարելի, նույնիսկ չէր կարելի այդ վաճառողուհու հեռախոսով հարց տալ տնօրենին։ Մոտ 40 րոպեում այդ «ինտելեկտուալ» աշխատողի միջոցով մոտ 20 րոպե հեռախոսով խոսացող խիստ զբաղված նրա տնօրենից չկարողացա ճշտել՝ նրանք համագործակցում են մեր ընկերության հետ, թե ոչ։ Իսկ մեր ընկերության բրենդները հնարավոր չէ չճանաչել, քանի որ դրանք ամենահայտնիներն են աշխարհում։ Դրա համար էլ 15-20 քմ-ոց դեղատունը կիսադատարկ էր, ու հասկացա, թե ինձնից առաջ մտած հաճախորդը ինչու էր բարկացած դուրս գալիս իմ մտնելու պահին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davitgevorkyan/posts/1320947864670053

    Կարդալ ավելին

Քաղաքականություն

  • /uploads/photos/RmHr3HLMoSfQuSO8U6cE.jpg

    Հայաստանի ունիկալությունը կայանում է նրանում,որ ի տարբերություն Հետսովետական մնացած երկրների,այս երկիրը միակն է,որտեղ հանրության պատկերացումները պետական գրեթե բոլոր ոլորտների վերաբերյալ հասցված են մինիմումի։ Ասել կուզեմ՝ տեսլական չկա։ Ու սա տեղի չի ունեցել մի օրում,ավելի շուտ ձևավորվել է 25 տարվա քաղաքական իրողությունների հիման վրա։ Անցյալ տարի ապրլյան պատերազմի,հուլիսյան դեպքերի,դրան նախորդող՝ 2013-ի հայտնի մեկ գիշերվա ու 2015 «Ծառուկյան օպերացիայի» ժամանակ, «ինչու չի խոսում Սերժ Սարգսյանը» նախադասությունը եղել է լրատվականների,սոցիալական ցանցերի ու մամուլի առաջին էջերում։ Միջազգային պրակտիկայում,երկրում տեղի ունեցող ցանկացած ցնցումից հետո նախագահը անմիջապես դիմում է կոչով հանրությանը ու այդ խոսքը կարող է էական դեր խաղալ տրամադրություններ զսպման համար։ Որովհետև մարդիկ խոսքի սպասում են ու դրանից է շատ ժամանակ կախված նրանց հետագա վարքագիծը։ Ֆրանսուալ Օլանդի վարկանիշը ինչքան էլ ցածր լիներ,Էմմանունել Մակրոնի հաղթանակի ամենամեծ գրավականներից մեկն էլ արդեն նախկին նախա+գահի աջակացությունը ստանալ էր,որովհետև այստեղ գործ ունենք ինստիտուտի,ոչ թե անձի հետ։ Դառնանք Հայաստանին։ Հիմա պատկերացրեք 2013 թվականին Սերժ Սարգսյանը հայտրարարում է հանրաքվե՝ եԱՏՄ թե Եվրոմիություն։ Եվ Հայաստանի բնակչության 65 տոկոսը (եթե սխալ եմ ուղղեք) համաձայնվում է ոչ միայն դառնալ ԵԱՏՄ անդամ,այլև Ռուսաստանի երկրամաս։ Եթե կասկածում եք սույն դիագնոզին,կարող եք շրջել Հայաստանի մարզերում,քաղաքներում,ինչպես նաև մոնիտորինգ անել թե գերտերություններից և որ բևեռն է առավել ուժեղ հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ՝ ժողովրդական լեզվով ասած՝ վիզ դրել։ Ապրիլյան դեպքերի ժամանակ,երբ ափալ-թափալ ամբողջ հայությունը լցվեց Ստեփանակերտի հրապարակներ, սահմանում թուրքերին թողած՝ հայ -հայ իրար էին մոռթում,մինչդեռ գոյություն ունի պետության անվտանգությունը կազմակերպող մեկ մարմին՝ բանակ,որը և լավ վատ կատարաում էր իր վրա դրված պատրականությունը։ եվ այլն։ Ու այս ֆոնին առանց այն էլ տարին 200 բառ խոսող Սերժ Սարգսյանը ենթադրենք կանգնում է ու ասում՝ «սիրելի ժողովուրդ՝անշուշտ ձեր ընտրությունն էր միանալ Ռուասաստանին,որով որ դուք վերջ դրեցիք յաբախտի ձեռք բերած անկախությունը։ Սիրելի կամավորներ,անշուշտ,ստիպված եմ ձեզ գնդակահարել,որովհետև եթե հրաման չեմ տվել գնալ սահման,դուք այդ քանի գլուխ ունեք,գնանք առաջնագիծ ու մայմունություն անեք։ Սիրելի Պավլիկ, 2008 թվականին,երբ ընտրատեղամասում ինձ համար դոշ էիր տալիս ու մարդ ծեծում,անշուշտ այդ ժամանակ ես պետք է քեզ մեկուսացնեի ասպարեզից,որ այսօր վաղը դու հանձը չառնես առանց այն էլ երկու ոտքից հիվանդ պետությանը անդամահատելու «ծանրագույն» գործընթացը»։ Դեհ չի խոսում մարդը,լուռ վերցնում է դրանք իր վրա,խոսի ինչ անի,՞ Լինչի դատաստանի ենթարկեն՞։ Եվ հիմա,երբ Հայաստանում դեսպանների աննախադեպ ակտվիություն է նկատվում,ԱՄՆ դեսպանը սկսել է խոսել միլիարդների ներդրումների,այն էլ որտեղ՝ էներգետիկ ոլորտում, Եվրոմիության դեսպանը սկսել է խոսել Հայաստանի անկախությանը սպառնացող իրական պատվիրատուին փնտրել,Սարգսյանը նորից լռում է։ Լռում է,ոչ թե նրա համար որ ասելիք չկա,այլ նրա համար,որ ցավոք սրտի մեր երկրում այդպես է չձևավորվեց խոսելուց առաջ գոնե մեկ րոպե մտածելու ավանդույթը։ Փոխարենը մեծանում է Հայաստանի վրա կատարվող խաղադրույքը։ Ռազմավարական դաշնակցի աշխարհաքաղաքական հոգեվարքը 2018-ին մտնելու է ամփոփիչ փուլ,որից երևի թե կսկսվի անկախ Ռուսաստանի ամենամեծ դեպերսիան (ընտրությունները ֆիկտիվ բնույթ են կրում,ավելի շատ համակարգի ճգնաժամ)։ Դեռ պարզ չէ ԱՄՆ-ի մետեցումը տարածաշրջանում կատարվող իրադարձություններին, սակայն միլիարդավոր գումարների մասին են խոսում, Սվիտալսկին չեղած տեղից յոթ միլիոն է քերում Հայաստանի համար ու անկախ Վահրամ Բաղդասարյանի բլթոցներից հայտարարում, որ ամեն դեպքում քաղաքական համագործակցություն է ստորագրվելու... Անշուշտ լուրջ կորուստ է Աշոտյանը,ով այսպիսի հարցերում կարողանում էր գոնե չնեղացնել դեսպաններին,սակայն ամպլուայի փոփոխությանը այլընտրանք չկար,իսկ կադրային սովը ստիպում է մնալ բաղդասարյանների հույսին։ Սա իհարկե նոր ֆորս մաժոռի հավանակությունը ոչ միայն չի քչացնում,միգուցե ինչ-որ տեղ բարձրացնում է,բայց ցավոք սրտի այլ տրաբերակ էլ կարծես չի մնում։ Հ.Գ. Ժամանակին Վանո Սիրադեղյանը, արդեն հետախուզման մեջ գտնվելու տարիներին ՀԺ-ի լրագրողի հարցին,թե ինչու այնուամենայնիվ հենց իր հանդեպ հետապնդումներ սկսվեցին,պատասխանել էր՝ «է, հա բա ում հանդեպ սկսվեր»։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/262547627485637

    Կարդալ ավելին