• Սիրանուշ Մելիքյան
  • ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԵՂԲԱՅՐ, ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՎԱՐԴԵՐԸ ՀԱՍԱՆ ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒ ԽՐԱՄԱՏ...  Հայրենիքը միայն բառեր չեն, այլ կոնկրետ հայ զավակների կյանքով գնված իրականություն: Դուք պահում եք ոչ միայն մեր Հանրապետության, այլև մեր մշակույթի, քաղաքակրթության, հպարտության ու հավատքի սահմանը: Հողը դողում է ձեր ոտքերի տակ: Ամեն մեկդ մի լեռ եք: Հայ գենի իսկական կրողները թշնամու դիտակետից 200մ հեռավորության վրա կանգնած մեր տղաներն են, Աստված հային ոգի, սիրտ ու ուժ տալիս ոչինչ չի խնայել:  Հայոց բանակն իմ տարիքին է՝ երիտասարդ, եռանդուն, ավյունով: Մենք բանակի տվեցինք, ինչ ունեինք... Ամենաթանկը` կյանքը... Հայոց բանակը կանգնած է անսասան իր բիբլիական հողի վրա: Հայաստանի Հանրապետությունը տոնում է ԶՈՒ 25-րդ տարեդարձը՝ ազատագրված Արցախով, հաղթանակած բազկով։ Թող չկտրվի հաղթանակներիդ՝ դարերից եկող ոսկե շղթան և հավերժական լինի երթդ։  ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ           Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/siranush.melikyan/posts/1328108950587195 ...

    Կարդալ ավելին
  • Մեզ ասում են,թե հեռու եք ապրում հարմարավետ մեքենաներով և ողորկ ճանապարհներով երբեմն Տավուշ այցելող մարդկանցից ոմանք:Հավանաբար նկատի ունեն քաղաքամայր Երևանից Տավշո Բերդաքաղաք երկարող ոլորապտույտ Ճանապարհի երկարությունը՝186կմ: Բայց մենք ամեն Աստծո օր քայլում ենք այդ ճանապարհին ճիշտ հավասար խրամատով՝անմատչելի պահելով Հայրենիքի հյուսիս-արևելյան դարպասը:Եվ մեր լեռների պես հպարտ հայացքի մեջ կարդացվում է՝ ՄԵՆՔ ՀԵՌՈՒ ՉԵՆՔ ԱՊՐՈՒՄ,ՄԵՆՔ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՍԱՀՄԱՆՈՒՄ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=731376940260402&set=a.122927924438643.17653.100001643095770 ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն