Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Մկրտիչ Խաչատրյան
  • Ի՞նչ չի կարող անել «Եհովայի վկան». աղանդավորների արգելքները Ռուսաստանում դատարանը «Եհովայի վկաների» աշխատանքը ճանաչել է էքստրեմիստական ու արգելել նրանց գործունեությունը։ Կազմակերպության ողջ ունեցվածքը բռնագանձելու են հօգուտ պետության։ Եհովայի վկաներին բլոկ են արել ՌԴ Արդարադատության նախարարության պահանջով։ ՌԴ ԱՆ-ը վկաների տպագիր նյութերում գտել է այլ կրոնների նկատմամբ գերակայության ու իրենց անդամների նկատմամբ բռնության արդարացման գաղափարներ։ Քանի որ այս աղանդը Հայաստանում էլ քիչ տարածում չունի, բնական ա, որ իմ ու, համոզված եմ, շատերի մոտ միտք ա առաջանում, թե արդյոք հնարավոր ու պետք ա արգելել նրանց գործունեությունը Հայաստանում։ Ուզեցի իմանալ, թե հատկապես ինչն վատ բան են անում սույն աղանդավորները ու մի համապարփակ նյութի հանդիպեցի ռուսական ֆորումներից մեկում, այն մասին, թե ինչեր են արգելում անել վկաներին։ Թվարկված արգելքների մեջ կան և ՆՈՐՄԱԼ կետեր, և կետեր, որոնք աբսուրդային են՝ իմ տեսանկյունից։ Իսկ թե ոնց կգնահատեն այլ մարդիկ տարբեր կետերը, դա իրենց սուբյեկտիվ կարծիքն է, ինչպես և իմ վերաբերմունքն է իմ սուբյեկտիվ կարծիքը Ահա այն՝ ►Հագուստն ու արտաքին տեսքը. ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝ - Հագնել կարճ կիսաշրջազգեստներ - Հագնել բաց, սեքսուալ զգեստներ - Հագնել շատ նորաձև կամ վառ հագուստներ - Աճեցնել մորուք, բեղ ու երկար մազեր տղամարդկանց ►Փող, կարիերա ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝ - Կարիերա անել - Ցանկություն ունենալ շատ փող աշխատելու - Բարձրագույն կրթություն ստանալ անձնական նպատակներով՝ կարիերա, փող և այլն - Զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով, արվեստով ու գիտությամբ ►Զվարճանք ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝ - Նշել տոները՝ ծննդյան օր, Նոր տարի, մարտի 8, փետրվարի 23 (ենթադրում եմ, որ Հայաստանում նաև հունվարի 28) - Լսել ռեփ, ծանր մետալ և այլն - Ծխել - Հարբել - Թմրանյութ ընդունել - Դիսկոներ գնալ - Շատ ժամանակ տրամադրել հանգստին ու զվարճանքին ►Սեքս ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝ - Արգելվում է օրալ, անալ ու սեքսի մյուս «ոչ ավանդական» ձևերը - Ընդհանրապես արգելվում է սեքսով զբաղվել ամուսնությունից դուրս ու մինչև այն - Համբուրվել, եթե մտադիր չես ամուսնանալ համբույրի սուբյեկտի հետ - Նայել պոռնոֆիլմեր, էրոտիկա, ստրիպտիզ - Նույնիսկ մտածել սեքսի մասին արգելվում է, եթե ամուսնացած չես կամ չես պլանավորում մոտակա ժամանակում ամուսնանալ։ - Մենակ մնալ հակառակ սեռի ներկայացուցչի հետ - Ֆլիրտ անել ►Նախկին վկաներ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝ - Արգելվում է շփվել, նույնիսկ բարևել նախկին վկաներին - Կարդալ նախկին վկաների գրականություն ►Այն աշխարհ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝ - Հետաքրքրվել աստղագուշակությամբ, էզոտերիկայով, միստիկայով - Զբաղվել գուշակությամբ, կախարդանքով - Կարդալ գրականություն նման թեմաներով - Դիտել հեռուստահաղորդումներ նման թեմաներով ►Ընտանիք ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝ - Չի թույլատրվում, որ կինը հրամայի ամուսնուն - Չի կարելի դավաճանել ►Ագրեսիա ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝ - Չի կարելի ագրեսիայի դիմել՝ բռունցքներով, հայհոյելով կամ ուղղակի բղավելով - Չի կարելի նայել մարտաֆիլմեր - Զբաղվել մարտարվեստով, ըմբշամարտով - Աշխատել ոստիկանությունում կամ այլուր, որտեղ պահանջվում է զենք կրել ու ֆիզիկական ուժ կիրառել - Ծառայել բանակում ►Արյուն ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝ - Արգելվում է արյան փոխներարկումը, նույնիսկ եթե կա կյանքին սպառնացող վտանգ - Անել այնպիսի պատվաստումներ, որոնց բաղադրության մեջ արյան էլեմենտներ կան ►Այլ կրոններ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝ - Այցելել այլ դավանանքների կրոնական հանդիպումներին - Մտերիմ կամ հաճախակի շփումներ ունենալ այլ դավանանքի մարդու հետ ►Ազնվությունը ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝ - Չի կարելի չվճարել հարկերը (սա ողջունելի ա, իհարկե, եթե խոսքը պետական հարկերի մասին ա, ոչ թե ներքին ռեկետի)))) - Չի կարելի օգտագործել չլիցենզավորված համակարգչային ծրագրեր (թվում ա, թե աբսուրդ կետ ա, բայց սրա տակ այլ բան կա թաքնված, ըստ իս։ Արգելելով պիռատսկի ծրագրերը՝ մեծ մասին զրկում են ինտերնետից ու տեխնոլոգիաներից, քանի որ մեծ մասը չեն կարողանա թանկարժեք ու լիցենզիոն ծրագրեր ձեռք բերել, հենց մեկը Windows) - Գողանալ, նույնիսկ եթե ուտել ես ուզում - Ստել, նույնիսկ մանրուքներում, ու նույնիսկ, եթե կյանքի ու մահվան հարց է ►Կյանքը ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝ - Չի կարելի սպանել - Աբորտ անել - Հակաբեղմնավորիչներ օգտագործել - Ռիսկի տակ դնել սեփական կյանքն առանց ծանրկշիռ պատճառ ունենալու՝ օրինակ բանջի թռիչքներ - bungy jump Քաղաքականություն ►ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝ - Մասնակցել ընտրություններին - Զբաղվել քաղաքականությամբ կամ քաղաքական պաշտոն զբաղեցնել - Մասնակցել միտինգների, գործադուլների ու այլ քաղաքական ակցիաների - Արգելվում է աջակցել այս կամ այն կուսակցությանը, նույնիսկ խոհանոցում զրուցելիս - Արգելվում է խախտել պետական օրենքները, եթե դրանք չեն հակասում կրոնական պահանջներին *Սա ամենակարևորն ա իմ կարծիքով, որին պիտի ուշադրություն դարձվի, եթե Հայաստանի նույնանուն աղանդավորներն էլ էս սկզբունքով են գործում։ Այսինքն՝ իրենք, իրենց մարազմատիկ սկզբունքները վեր են դասում օրենքից։ - Արգելվում է երգել հիմն ու ընդունել դրոշը ►Հասարակությունը ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝ - Օգտագործել ինտերնետը ՈՉ վկաների հետ շփման համար - Մտերիմ ընկերություն անել ոչ վկաների հետ Ոնց տեսնում ենք, աբսուրդային կետերը լիքն են, որ ուղղակի լվում են մարդկանց ուղեղն ու դարձնում հլու-հնազանդ ռոբոտ։ Բոլոր նրանց, ովքեր ասում են, թե ինչ տարբերություն մեր եկեղեցու ու վկաների մեջ, նույն բանն են էլի։ Էս կետերից հետո, հուսով եմ, համոզվեցիք, որ նույն բանը չեն։ Իհարկե, կան արգելքներ, որ համընկնում են ու նույնիսկ կան արգելքներ, որ համընկում են օրենքի պահանջին, բայց, մեծ հաշվով, էս աղանդից լավ բան սպասել չի կարելի։ Ուղեղի նման լվացում անցած մարդը չի կարա հասարակության նորմալ անդամ ու քաղաքացի լինել։ ...

    Կարդալ ավելին
  • Երևան, Աբովյան փողոց, պուրակ... Արձանի դեմ դիմաց Իհարկե, քաղաքապետարանն էլ ա մեղավոր, որ դեռ չեն մաքրել, բայց էս դեպքում խոզը հաստատ քաղաքապետարանը չէ։   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Mkrtich0/posts/1942992225929166 ...

    Կարդալ ավելին
  • Վերջապես Եկեղեցու պատմության, երգի ու պարի, շախմատի ու այլ թիթիզություններից բացի դպրոցներում մի այլ պիտանի առարկա են ներդնում էս տարվա սեպտեմբերից։ ************** Հայաստանի հանրակրթական համակարգում նոր փոփոխություններ են նախատեսվում, որպեսզի Հայաստանի կրթական համակարգը բավարարի ժամանակակից տեխնոլոգիական հասարակության պահանաջները: Այսպես՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում այսուհետև ներդրվելու է ձեռնարկատիրական կրթություն՝ 4 տարի տևողությամբ։ Տարրական դպրոցի 2-4 դասարաններում երեխաները այդ առարկան կուսանեն, որպես ինտեգրվող բաղադրիչ «Տեխնոլոգիա» կամ այլ առարկայի մեջ, հիմնական դպրոցի 5-7 դասարանի աշակերտներն էլ` որպես ինտեգրվող բաղադրիչ «Տեխնոլոգիա» կամ այլ առարկայի մեջ, ավագ դպրոցի 10-րդ դասարանում` որպես տեսական և 11-րդ դասարանում` որպես գործնական բաղադրիչներ։ **************** Մնումա մի քիչ էլ էտ հոգևոր-հումանիտար աշխարհից դուրս գալ դեպի ճշգրիտ գիտություններ: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/Mkrtich0/posts/1941468689414853 ...

    Կարդալ ավելին
  • Մի քաղաքում տեղական ԶԼՄ-ներում լուր են տարածում, թե իբր շաքարավազի գինը բարձրանալու է, քանի որ կառավարությունը պատրաստվում է հավելյալ հարկեր սահմանել արտադրողների համար։ Քաղաքի բնակչությունը բաժանվում է 2 մասի Առաջին խումբը նրանք էին, ովքեր հավատացին ու շտապեցին շաքարավազ գնելու, քանի դեռ չի թանկացել։ Երկրորդ խումբը որոշեց, որ հարկերի մասին տեղեկությունները իրական հիմքեր չունեն 2-րդ խմբի ներկայացուցիչները հասկացան, որ արտադրողները կեղծ լուրեր են տարածել իրենց ապրանքի պահանջարկը մեծացնելու համար։ Այնուամենայնիվ, 2-րդ խումբը նույնպես վազեց դեպի խանութները, ինչպես վարվել էին առաջին խմբի մարդիկ, ու սկսեց գնել շաքարավազ։ Բնականաբար, երբ ողջ քաղաքը սկսեց շաքրավազ գնել, գները բարձրացան առանց որևէ հարկ մտցնելու։ Ինչը տեղիք տվեց առաջին խմբի մարդկանց համոզվել իրենց «ճշտության», «իմաստության» ու «խելամտության» մեջ։ Առաջին խմբի հետ ամեն ինչ պարզ է. դյուրահավատ մարդիկ, ովքեր հեշտությամբ կուլ տվեցին խայծը: Բայց ինչու՞ 2-րդ խմբի մարդկանց պահվածքը, ովքեր ավելի լայնախոհ էին, ի վերջո ոչնչով չտարբերվեց առաջիններից։ Հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է վերլուծել, թե ինչպես մտածեցին այդ խելացի մարդիկ։ Ըստ նրանց՝ կգտնվեն հիմարներ, ովքեր կհավատան այդ լուրին ու կվազեն շաքար գնելու։ Դրա հետևանքով գինը կբարձրանա, բոլոր հիմարները կհասցնեն գնել ցածր գնով, իսկ իրենք, այդ խելացի մարդիկ՝ ոչ։ Մանիպուլիացիայի այս դասական մեթոդը ցույց է տալիս, որ հեշտությամբ կարելի է կառավարել ամբոխին առանց ուժ կիրառելու։ Մարդը համոզված է, որ գործում է սեփական կամքով, բայց իր գործողությունները կանխորոշված են մեկ ուրիշի կամքով Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1934067683488287&set=a.1394934680734926 ...

    Կարդալ ավելին
  • Երկակի ստանդարտների մասին ու թե ինչպես կարող է մամուլը փչացնել մարդու կյանքը   Երեկ, երբ Պետերբուրգում պայթեցրին մետրոն, էս լուսանկարի տղուն արագ տեսախցիկներից ֆիքսած կադրերով հանեցին ու ներկայացրին որպես ենթադրյալ ահաբեկիչ։ Պատճառները ակնհայատ ա դե՝ արտաքին տեսքն ու հանդերձանքը բոլոր նախադրյալներն ունեին։ Էս մարդը տեսնում ա ինտերներում, որ իրան տեռորիստի տեղ են դրել, ինքնակամ գնում ա ոստիկանություն ու ասում, որ ինքը կապ չունի։ Ու ինքը ճիշտ էր։ Ահաբեկիչը լրիվ ուրիշ մարդ էր՝ 23 տարեկան կիրգիզ։ Ու էսօր էս մարդն ուզեցել ա Մոսկվայից ինքնաթիռով թռչի Օրենբուրգ, ուղևորները բունտ են արել, պնդելով, որ չեն թռչի իրա հետ մի ինքնաթիռով։ Արդյունքում չեն թողել թռչի ինքը։... Այ սրա համար են ասում մամուլին, որ թարգեն մարդկանց լուսանկարներ հրապարակել՝ հանցագործներ, ինքնասպանության փորձ անողներ և այլն... ինչ-որ մի պահի էտ կարող ա ճակատագրական դառնա մարդու համար։ Ի վերջո, հարգեք մարդկանց՝ անձնական կյանք ունենալու իրավունքը ու մի խախտեք անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1932707336957655&set=a.1394934680734926 ...

    Կարդալ ավելին
  • Ընտրությունների արդյունքները իմ համար Ցնցող էր, որ ՕԵԿ-ը չանցավ Հրաշալի էր, որ Սեյրան Սարոյանն անցավ Շատ լավ էր, որ Չարենացավանում Այվազյան Վարդանը չանցավ  Գերազանց էր, որ Առաքել Մովսիսյանը չանցավ Ապշեցի, որ Գրիգորյան Արայիկը ամենառեյտինգային պատգամավորն ա Զարմանալի էր, որ Սարգսյան Ռոբերտը կրեց Պողոսյան Միհրանին Մեկ էլ կուզեի՝ ՀԱԿ-ը անցներ, որ եթե ոչ Լևոն Տեր Պետրոսյանը, գոնե Արամ Մանուկյանը լիներ խորհրդարանում)) Խնդալու էր, որ ՕՐՕ-ն 32.000 հավաքեց Հլը որ էսքանը։ՃՃ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/Mkrtich0/posts/1932003960361326 ...

    Կարդալ ավելին
  • Հայտնի սփյուռքահայերը սովորում են դիտորդական առաքելության կարևոր սկզբունքները։ Առանց անունների էլ ճանաչեցիք, թե ովքեր են։ Ֆանտաստիկայի ժանրից ա մտածել, թե եթե աշխարհահռչակ մարդիկ ներգրավվեն, ուրեմն՝ ամեն ինչ արդար կլինի։ Նախ, եթե իրանք դիտորդ են լինելու, ուրեմն՝ հետևելու են տեղամասում, մաքսիմում 3 տեղամասում, խախտումներ չլինեն, ինչը բոլորովին անիմաստ ա։  Էս ընտրություններում բացառված ա լինելու տեղամասերում ընտրախախտումներ անելը՝ առանց հայտնի դեմքերի էլ, ու էս մասին հայտարարարում են անգամ հայտնի ընդդիմադիր մարդիկ։ Նախ՝ հենց ընտրության պրոցեսն ա նենց, որ խախտում անելու ռիսկն ու հավանականությունը նվազել են, հետո՝ տեղամասերը հսկվելու են կամերաներով, իսկ կամերայով հսկելը ավելի արդյունավետ ա, քան նույնիսկ, եթե Շառլ Ազնավուրը գար որպես դիտորդ։ՃՃՃ Հիմա, եթե իրենք ուզում են նպաստել, որ ընտրությունները արդար լինեն, պիտի տուր սկսեն Հայաստանով մեկ՝ մարդկանց համոզելու, հասկացնելու, որ կաշառք չի կարելի վերցնել, որ 50 դրամանոց գրիչի վրա կամեռա լինելու սպառնալիքները ապուշություն են, որ ոչ մեկ չի կարա իմանա՝ իրանք ում են ընտրում, եթե իրանք մի փոքր զոռ տան իրենց ուղեղներին։ Իսկ էսքանն անելու համար մի քիչ ուշ են եկել Հայաստան. 2-3 օրում հաստատ չեն կարա մեծամասնությանը համոզեն, որ կաշառք վերցնելը քըխ ա։ՃՃ Էտ դիտորդությունը մեր լրագրողները իրենցից էլ լավ կանեն։ Այլ հարց ա, որ իրանց նպատակը ընտրություններից հետո արդեն ստեղ լինելն ա։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1929748603920195&set=a.1394934680734926 ...

    Կարդալ ավելին
  • Կարդացեք ու մի քնեք, վախից)) Մի անգամ, երբ մութ գիշեր էր, երբ հոգիս իր ցավն հիշել էր, Եվ թերթում էի նիշերը մոռացված մի գիտության․ Մինչ ննջում էր իմ մրմուռը, մեկն անդո՜րր բախեց իմ դուռը— Եվ այնպես, ասես, զեփյուռը մե՜ղմ թակում էր դուռն իմ տան։ «Հյուր է,— լոկ անցավ մտքովս,— որ բախում է դուռն իմ տան։ Հյուր է լոկ, այսքան մի բան»։ Ցուրտ ձմռան այդ հուշն ահեղ է․ մի պայծառ վառվող կանթեղ է— Երբ ամեն մեռնող անթեղը ուրուներ էր ծածանում։ Լույս էին տենչում մտքերս — զո՜ւր էի թերթում գրքերս, Ախ, չէի՜ն պատմի երգերս Լինորի կորուստն անհուն— Ախ, չէի՜ն մեղմի վերքերս — Լինորի կորուստն անհուն— Աստ՝ հավիտյա՜ն անանուն։ Մետաքսի տխուր խշշյունը, շղարշի շաղոտ շրշյունը— Ո՜հ, խայտո՛ւմ․․․ խայթո՜ւմ էր սիրտս սոսկումով մի խոլական․ Սիրտս դեռ ուժգին զարկում էր, մինչ լեզուս դեռ առարկում էր․ «Մի ճամփորդ է, որ թակում է ու բախում է դուռն իմ տան— Ուշացած մի այցելու է, որ թակում է դուռն իմ տան— Ընդամենն այսքան մի բան»։ Եվ հոգիս ցրեց իր ահը․ չկորցրեց իզուր էլ պահը— «Տյար, կամ թե Տիկին,— կանչում եմ,— սպասեք դեռ մեկ վայրկյան․ Խիստ բռնել էր աչքիս քունը, մինչ թակում էիք իմ դուռը— Եվ այնպես, ասես, զեփյուռը մե՜ղմ թակում էր դուռն իմ տան․ Ինձ թվո՛ւմ էր, թե թակոց է․․․»,— բացեցի ես դուռն իմ տան— Մո՜ւթ գիշեր, այդքան մի բան։ Արդ մթնում կանգնած հսկում եմ — ու այնպե՜ս դողում, սոսկում եմ, Մինչ իմ սիրտը սողոսկում են երազներն անիրական։ Սակայն շուրջս լուռումունջ էր, լռությունը անշշո՛ւնջ էր, Սոսկ՝ «Լինո՜ր»— լսվեց մրմունջը՝ իմ շշունջը մեղմաձայն․ Եվ՝ «Լինո՜ր»— շրշաց շշունջը՝ իմ մրմունջը մեղմաձայն — Ընդամենն այդքան բան։ Ետ դարձա ես իմ սենյակը — ու վառվե՜ց հոգուս կրակը, Զի շուտով լսվեց նույն զարկը — նույն թակոցը մեղմաձայն։ «Դե իհա՜րկե` պատուհանն է, կամ այնտեղ ինչ֊որ մի բան է․․․ Կպարզեմ այս առեղծվածը, կտեսնեմ, թե ինչ է այն․․․ Թող հանդարտ լինի իմ սիրտը, որ պարզեմ, թե ինչ է այն— Հողմն է սոսկ, այդքան մի բան»։ Բացեցի ես պատուհանը, որ տեսնեմ, թե ինչն է բանը— Եվ,— ասես թե անցյալից էր,— մի Ագռավ խուժեց անձայն․ Մոռացած պատշաճ ողջույնը՝ նա կարծես մտավ իր բույնը— Եվ այս տիրակալ թռչունը գտավ քիվը իմ դռան, Ուր Պալլասի կիսարձանն էր՝ լուռումունջ թառեց վրան— Լուռ թառեց, այդքան մի բան։ Այդուհետ այս սեւ Ագռավը մոռացրեց մի պահ իմ ցավը․ Դեմքն, ասես, գիշեր ու դավ էր, տեսքն՝ այնպե՜ս հանդիսավոր։ «Կարճ է շատ քո սեւ կատարը, բայց խիզախ էր քո ներս գալը․ Դու,— ասի,— այն սեւ Ագռավն ես՝ ափերից այն ահավոր․․․ Ի՞նչ է, ի՞նչ է քո անունը ափերում այն ահավոր»։ Ագռավն ասաց — Nevermore։ Մի՜թե այս մեկ բառը քիչ է․ թե հրաշք չէ սա՝ էլ ի՞նչ է, Բայց եւ՝ համարյա ոչինչ է, երբ ասված է մոտավոր։ Զի կյանքում գիտեն ամենքը՝ չի ծնվել բնավ այն մեկը, Որն ասի, թե սեւ Ագռավը Օրհնությունն է թեւավոր, Որ սեւուկ ու թուխ Ագռավը օրհնությունն է թեւավոր, Դեռ անունն էլ — Nevermore։ Կիսանդրին դարձրած իր թառը՝ նա խոսեց միակ այս բառը․ Մի՞թե մի հատիկ այդ բառն էր ողջ դարձվածն իր նենգավոր։ Լռություն տիրեց մեր շուրջը, ու լսվեց սոսկ իմ մրմունջը․ «Կորցրել է իր երամը, մնացել է մենավոր․․․ Կթռչի՜, երբ գա լուսայգը — հանց հույսերն իմ մենավոր․․․»— Ագռավն ասաց — Nevermore։ Ու այսպես այս սեւ թռչունը դեռ անհոգ կրկնում էր նույնը, Եվ անվերջ կապկում էր սույնը՝ սոսկ մեկ բառն իր գիտության․․․ «Ես գիտեմ, թե այդ բառն ումն է․․․ իր տիրո՛ջ տված ուսումն է, Որ որպես իր օրհնությունը` նա մի բառ թողեց միայն— Երբ գտավ անդարձ իր քունը՝ նա մի բառ թողեց միայն, Nevermore — այդքան մի բան»։ Այս Ագռավն, ասես, ցրում էր տխրությունս, մոռացնո՛ւմ էր, Ինձ թվաց, թե ցավն անցնում է — եւ հուշերն իմ ահավոր․․․ Ես գլուխս լուռ հակում եմ, մոտ նստած՝ դեռ գուշակում եմ, Թե չորուկ ու չար թռչունը՝ այս չարիքը չարավոր— Ի՞նչ է, ո՞վ է այս թռչունը, այս սեւ չարքը չարավոր, Որ կանչում է — Nevermore։ Դեռ այսպես նստած խորհում եմ ու անխոս դեռ մտորում եմ, Մինչ նրա աչքերն այրում են, ա՛խ, իմ սիրտը վիրավոր․ Լուռ նստած դեռ գուշակում եմ, ու գլուխս լուռ հակում եմ, Իսկ թավշի վրա ճրագը դեռ շողում է լուսավոր, Բայց թավիշն այդ, ուր շողում է դեռ ճրագը լուսավոր, Չի տեսնի նա — Nevermore։ Օդն հետո խեղդուկ ու հոծ էր, իմ սենյակը խնկանոց էր․ Քերովբեի ոտնաձայնն էր գորգին զնգում քաղցրալից․ «Ա՜հ, Աստվա՛ծ է ուղարկել քեզ, հրեշտակն է առաքել քեզ Եվ հղել է նա դարմանը եւ հուշերն իմ Լինորից, Որ ըմպեմ, ըմպեմ դարմանը, ազատվե՜մ իմ Լինորից․․․»— Nevermore — լսվեց նորից։ «Մարգարե՞ ես, չարությո՞ւնն ես, սատանա՞ ես թե թռչուն ես, Քեզ բերողը Փորձապե՞տն է, թե՞ Փորձանքը ահավոր` Դեպ երկիրն այս, որ լքված է, բայց անվախ, դյութիչ ու բա՜ց է— Ուր Սարսափն է տնակյացը — դու ասա՛ ինձ հիմնավոր՝ Գաղաադի բալասանը գտնելո՞ւ եմ ես մի օր․․․»— Ագռավն ասաց — Nevermore։ «Մարգարե՜ ես, չարությո՜ւնն ես, սատանա՜ ես թե թռչո՜ւն ես՝ Թող վկա լինի երկինքը եւ մեր Հայրը երկնավոր— Երբ փակվի վշտի այս բեմը, երբ հոգիս տեսնի Եդեմը՝ Սուրբ կույսին պիտի գտնի՞ նա՝ Լինորին իր լուսավոր— Լինորին պիտի գրկի՞ նա՝ սուրբ կույսին իր լուսավոր․․․»— Ագռավն ասաց — Nevermore։ «Ինչ որ է՛ քո պիղծ անունը՝ ա՛յս լինի մեր բաժանումը, Ե՛տ դարձիր դեպ քո անհունը, քո ափերը հեռավոր։ Չթողնե՛ս քո սեւ փետուրը, չե՛ս եղել երբեք իմ հյուրը․ Մի՛ խախտիր իմ մենությունը, թո՛ղ իմ տունը մենավոր— Քո կտուցն հանի՛ր սրտիցս — թո՛ղ իմ դուռը մենավոր․․․»— Ագռավն ասաց — Nevermore։ Եվ Ագռավն այդ լուռ բազմած է, դեռ նստած է, դե՜ռ նստած է, Ուր գունատ, դալուկ Պալլասն է՝ նա բազմա՜ծ է փառավոր․ Իսկ հայացքն այնպե՜ս անկյանք է, հրեշավո՜ր կերպարանք է— Եվ նետում է դեռ ճրագը տեսիլներն իր նորանոր— Եվ բանտած հոգիս այդպես էլ տեսիլներից ահավոր Չի՜ ազատվի — Nevermore! հեղինակ՝ Էդգար Ալլան Պո թարգմանիչ՝ Սամվել Մկրտչյան Նյութի աղբյուր` https://www.facebook.com/Mkrtich0/posts/1803377729890617?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1468698677209364 ...

    Կարդալ ավելին
  • Վարդավառ դիրքերում Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=1798026870425703&set=a.1394934680734926.1073741828.100006552221310&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Անտեղի, ամբախ-զամբախ, առիթ լինի չոքեն սիգնալին ու չպոկվեն։ Զեբրայով անցնով աղջիկներին սիգնալ, դեմի ավտոյին, որը ուրիշ կողմ գնալու ձև չունի, սիգնալ, աջ ու ձախ սիգնալ։ Ռուսաստանը, որ տենց իր ա կուլտուրայով չի փայլում, հետևիցդ էնքան ժամանակ են դանդաղ քշում, մինչև նկատես գնաս էն կողմ։ Ստեղ նենց սիգնալ կտան, մինչև Մեղրի վախից վազելով կանցնես: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/Mkrtich0/posts/1791259641102426?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1466018935642220 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն