• Գոռ Լալայան
  • Պաշտպանության նոր նախարար Վիգեն Սարգսյանն ասել է․ «Բանակը ստեղծում է ամենամեծ և ամենակարևոր արժեքը` խաղաղությունը»։ Կարծես թե այսպես է ձևակերպել: Գիտեմ, որ Վիգենը կարդացած մարդ է, վստահ եմ: Մի անգամ «Չէին սպասումը» հյուր էր գնացել, երկար ժամանակ իր գրադարանի մոտ գրքերից էր պատմում-խոսում: Ի՞նչ նկատի ունեմ. արտահայտած միտքը, գոնե ինձ համար, շատ կարևոր է, արժեքավոր, ու եթե անգամ մի տեղից կարդացել է, այ դա այս դեպքում անկարևոր է, ու ամենակարևորը, որ հրապարակային հնչեցնելով՝ հայտարարում է փաստացի, որ ինքն այդ գաղափարի կրողն է: Ուզում եմ հավատալ, որովհետև և՛ նախադրյալներ կան, և՛ իմաստն է լուրջ, առավել ևս այսօրվա ոչ խաղաղ ժամանակների միջազգային ֆորմատի տեսանկյունից նաև: Էսքանը..  Հ.Գ. Ամենաիմաստուն գաղափարներից ավելի կարևոր են թեկուզ ոչ այնքան իմաստուն թվացող, բայց արդյունավետության տեսակետից անքննելի քայլերը: Ինչպես իմ համեստ անձը, այնպես էլ լիքը հայ ժողովուրդ, կարծում եմ, կսպասի Վիգեն Սարգսյանի արդյունավետ քայլերին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mard.astco/posts/688587821296102 ...

    Կարդալ ավելին
  • Շատ վտանգավոր մտքեր են գալիս, ցավոք.. Կարծում եմ հասունները կհիշեն. մեր Արցախի համար ազատագրական սուրբ պայքարի սկզբում, երբ Հայկական բանակը սաղմնավորման փուլում էր նաև, ու էլի երկար ժամանակ, մեր զինյալ ազատամարտիկներին օտարները չէին վարանում իրենց լրահոսերում ներկայացնել հայ էստրեմիստներ: Ու, երբ միայն այլևս րոքացրել էինք ազերիներին, իրենց ֆալշ պետությունը, նոր սկսեց այդ տերմինը հետզհետե դուրս մնալ դրանց լրահոսերից ու մնացին միայն ազերիները, այդ ցեղախումբը: Բայց դե այդ ստոր ցեղախմբի դեպքում, նույնիսկ օրինաչափ է: Ավել բան ակնկալելն էր անտրամաբանական, եթե իհարկե ժամանակին բաքու հասած էինք լինում ու այդ ժամանակ ընդհանրապես բարձր խոսել չէին կարող: Ազատարար հային չէր սազում այդ պիտակը ու չպիտի սազի: Ու երբ հիմա, այդ տղերքի տեսակը դե յուրե ծայրահեղականություն են անում ու ահաբեկություն իրականացնում իրեց կյանքի գնով ժամանակին շահած իրենց պետության սրտում, պիտի որ այս գործոնը հաշվի առած լինեին: Պիտի հաշվարկած լինեին ոչ միայն, թե հայ հասարակությունն ինչպես է ընդունելու իրենց գործոնն ու գործողությունը, այլև այդ չարաբաստիկ դրսերի վերաբերմունքները, բնորոշումներն ու հակազդեցություններն ինչպիսի ռիսկեր են պարունակում իրենց մեջ: Երկու՝ թե ներսի, թե դրսի առումով զինյալ տղերքի հաշվարկները սխալ են դուրս գալիս: Ընդհանրապես էնպիսի տպավորություն է, որ չեն էլ հաշվարկել ոչինչ. տաք սրտով ու, կներեք արտահայտությանս, քաք սրտի մխիթարանք, աչքներն արուն առած շարժվել են վրեժ լուծելու հանուն... չգիտեն, չեն հաշվարկել: Չէ, իրենց անձնականները գիտեն ու ունեն, բայց երբ արդեն՝ ժողովրդի անունից?... այս էստեղ ընկել են անորոշութան ու անելանելիության մեջ, իրենք իրենց ձեռքն են պատանդ ընկել, որովհետև ժողովուրդը շոկի ենթարկվեց, ցնցվեց, բայց... դժվարացավ ընկալել, հասկանալ, ինչու? հենց հիմա, ինչու հենց այս եղանակով, ու... ի վերջո, որ ինչ լինի?... Որ պետությունը սթրես տանի? ընկճվի, թուլանա սրտին զարկածից? ու... թշնամին գա մեզ ուտի?  Իհարկե պետությունը թուլանալու իրավունքը ու հնարավորությունը չունի, իսկ թշնամին էլ... պարզ է ինչ պիտի ուտի: Մնում է՝ ամենաբարդը: Խնդիրը պիտի հանգուցալուծվի, ու հանգուցալուծվելու է: Բայց՝ ամենաբարդը. գտնել ԱՌԱՆՑ ԶՈՀԻ հանգուցալուծելու եղանակը: Ամենաբարդն է, իրոք: Հուսով եմ, բայց և խնդրում պարտադրում եմ, որպես երկրի շարքային քաղաքացի: Մտածեք ու շուտ գտեք ԱՆԶՈՀ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՄԱՆ ճանապարհը: Այս վակումային ժամանակահատվածը մեր օգտին չէ. այն բարոյալքում է մեր հասարակությունը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mard.astco/posts/645100938978124 ...

    Կարդալ ավելին
  • Որ այդքան ՄԱՐԴԱՍԵՐ էին Պավլուշենք, /Աստված իրեն ու որդուն թող շուտ ապաքինում տա/, որ ոստիկան պատանդների բաց թողեցին, բա հիմա իրենց օգնության հասած բժիշկներին գերի վերցնելը որ բարոյականությամբ է բացատրվում?: Լավ, կուրությունը, կամ ավելի ճիշտ՝ ՀԱՆՑԱՎՈՐ ԿՈՒՐՈՒԹՅՈՒՆԸ ինչքան կարելի է հանդուրժել?: Լավ, այ որոշ իբր ՄՏԱՀՈԳՆԵՐ, որ էդպիսի ողբ եք բարձրացրել, հարգելիներս, ինչու ուղիղ չեք նայում ու շիտակ վերլուծում հենց երեկվա կատարվածը? Իմ ու էլի շատ մարդկանց սիրտը հաստատ պակաս չվառվեց ձեզնից, ու պակաս չի մղկտում: Որովհետև, փափագս էր Աստծուն, Էլ արյուն չլինի: Բայց... եղավ, որովհետև զգացմունքայնությունը երբ մի կողմ ես դնում, փաստ է չէ, որ մի մեծ խումբ զինված մարդիկ շարունակում են ահաբեկել ու սպառնալ: Ու թվում է թե ելք չկա? Ելքը կար իսկզբանե, ցանկացած այլ երկրում, նման դեպքում, ահաբեկություն անող ոչ մեկին ուժայինները չեն խնայում: Հիմա ամենակարևորը, հարգելի ԿՈՒՅՐԵՐ: Ինչ եք կարծում, եթե հատուկ ծառայություններն ուզեին Պավլուշենք ոտիքից չխփել ու ուղղակի ոչնչացնել, չէին կարող? Էդքան կույր եք, որ չեք հասկանում, որ ոչնչացման, հայը հային սպանելու, չեզոքացնելու խնդիր իրենց առաջ չի դրվել: Արդյոք ահաբեկչի, քո համերկրացի ահաբեկչի նկատմամբ, /առավել ևս, որ հայր ու որդի, եղբայր ու ընկերոջ գործոններ կան/, նկատմամբ սա չէր հենց իսկական մարդասիրությունը: Իսկ հիմա բժիշկների? Հա? Վարուժան Ավետիսյան, որ ինչ? Կարող ես դու կամ քո կողմնակիցները սա բացատրել այ տեռորիստ: Բա էդ բժիշկների ընտանիները հիմա պատկերացնում ես ինչ վիճակում են? Չէ, սա բարոյական չէ, տղերք, դա առավել քան անբարոյական է: Հերթով, կարծես թե լրացնում եք դասական ահաբեկչի պասլուժնոյ սպիսըկը, անցել եք էժան պրովակացիայի հետն էլ:  Ու նորից եմ կրկնում, լայն բացեք ձեր աչքերը ատելությունից ու ոխակալությունից կուրացածներ հատկապես: Եթե ուժայիններն ուզեյին, երեկ մենք ոչ թե վիրավորներ, այլ դիակներ կունենայինք: Այսքանը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mard.astco/posts/644519259036292 ...

    Կարդալ ավելին
  • Ես ապշած եմ նախագահ Սարգսյանի սկզբունքայնությամբ: Մարդը ասել է` Խոսքի Ազատություն, մարդը բացարձակ, աննախադեպ խոսքի ազատություն է ապահովել:  Խնդրում եմ արձանագրել սույն փաստը:  Ես դժվարանում եմ ասել` լավ է, թե վատ է, բայց մենք ունենք այսօր աշխարհին խորթ, բացառիկ իրավիճակ: Նախ այս մամուլի ազատությունը, բացարձակապես չգրաքննվող ազատությունը և, մյուս կողմից, զինյալ, չեմ խորշում փաստով արձանագրված արդեն, կրկնել` ահաբեկություն արած զինյալների ոչ դասական քայլերը. ազատված պատանդներ և իրենց պահանջներից հետ չկանգնել:  Հիմա, կարծես, աշխարհն է մանդրաշ, ու նույնիսկ նախանձով է նայում Հայաստանում տեղի ունեցողին: Ով կմտածեր, թե փոքրիկ ու թույլ դիրքերով Հայաստանը կարող է բաց երկնքի տակ նման ազատականության դաս տալ աշխարհին: Մենակ թե, ժողովրդի ասած, Աստված շատ չհամարի նման բացառիկ առաջ քայլը ու արյուն չլինի ինչպես պարպերաբար ահազանգում են որոշ վայ քաղաքական վելուծաբաններ: Ու թող հետևի հաջորդ, բոլորի համար ոչ կանխատեսելի ու թեկուզ անհաշվարկելի քայլը, բայց կարևորը` խնդրում և պահանջում եմ` ԱՆԱՐՅՈՒՆ քայլը, դեպի վերջնական հանգուցալուծում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mard.astco/posts/642758245879060 ...

    Կարդալ ավելին
  • Քաղաքակիրթ աշխարհը ահաբեկիչների հետ բանակցությունների չի գնում: Հայաստանը՝ ի դեմս իր համապատասխան կառույցների, բանակցում է: Քաղաքակիրթ չենք մենք փաստորեն? կարծում եմ՝ հակառակը, գուցե ավելի քաղաքակիրթ ենք ու մյուսներից ավելի ազգային:  Հազար ու մի, ամենածայրահեղ ու իրարամերժ, ամենաճշմարտանման ու ամենաաբսուրդային կարծիքները, տեսակետները, որ լցվել ու լցվում են մեր այս անհանգիստ ու պայթյունավտանդ օրերին լրահոսերում՝ ֆիլտրել, մի կողմ դնելով, մի հստակ ճշմարտություն է կարմիր տողով մնում տակը: Ակնհայտ է, պարզից էլ բարզ է, արդեն 5-6-րդ օրվա գործողություններով կամ չգործողություններով՝ ապացուցվում է. ՀՀ իշխանությունը ձեռնպահ է մնում արյունահեղությունից: Դա արդեն մեծ + է, ու ԳՆԱՀԱՏԵԼ է պետք պարտադիր: Դա պետք է դառնա ԵԼԱԿԵՏ. և իրեն ու խմբակիցներին ժողովրդի ոտքերի առաջ մատաղ անելու պատրաստակամ Պավլուշի, և Էրեբունու գնդի շուրջն ամեն օր հավաքվող մտահոգ ժողավրդի, և նույն ուժայինների համար, որոնք այլևս բացառել են, կարծում եմ, զոհերի գնով տեռոր չեզոքացնելու վտանգավոր մտքից: Իհարկե սա ելակիտ չի կարող ու չի լինելու գիշերվա մթի վրա ժողովվող որոշ խավարասեր այլ մարդկանց համար, ովքեր որերորդ օրն է, իրենց փայ ապացուցում են, որ հեց արյուն են ուզում. ոստիկանի արյուն, Պավլիկենց արյուն, էլի արյուն, և այլն, և այլն.. Ֆիլտրվում ենք, թացը չորից զատվում է, բայց անկախ մեր կամքից. այնքնան ինքներս մեզ զլացանք ֆիլտրել, որ հիմա ճակատագիրն է դա անում մեր փոխարեն. Դառը իրականությունն ինքն է մեզ բացատրում որն է թացը, որը՝ չորը, ու որն է Հային ձեռնտու ՎԱՂՎԱ ՕՐԸ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mard.astco/posts/642051209283097 ...

    Կարդալ ավելին
  • Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարը- մենք սկսել ենք սովորական ընդունել դա: Աշխարհը շարունակում է ղումար խաղալ Արցախի հարցի վրա- մենք սկսել ենք սովորական տանել դա: Մեր մշակույթը նվազել, բարակել թել է մանում-մենք արդեն ընդունում ենք, որ դե հիմա էդպես է, անխուսափելի է: Երկրի տնտեսությունը գլորվում է անդունդը-մենք թևաթափ տրամադրվում ենք սովորել ավելի սոված ապրելուն:  Մեր երկրի անկախությունը օր-օրի դառնում է վիրտուալ- մենք գնում ենք սահմանադրական փոփոխություններով ավելի լիբերար ժողովրդավարություն ունենալու: հ.գ. Կարող է, այնուամենայնիվ, զադնի դնենք ու գոյապահպանման բնազդի հետևից գնանք? Կարող է, այնուամենայնիվ, փրկությունը մեզ հրամցվող ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ հակառակ գնալն է? Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mard.astco/posts/616261731862045 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն