• Արմեն Իսրաելյան
  • Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո Հասան Ռուհանին հեռուստատեսության միջոցով խոսել է քաղաքացիների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Ռուհանին ցուցարարների պահանջմունքները բավարարելու և մեծ խոստումներ տալու հարցում բավականին զգուշավոր է արտահայտվել, սակայն հաստատակամորեն ընդգծել է, որ հավատարիմ է իր ներկայացրած ծրագրային հիմնական դրույթներին (անվտանգություն, կայունություն և ազատություն):  Եթե ֆինանսատնտեսական, բյուջետային և սոցիալական ապահովության ոլորտում Ռուհանին վստահեցրել է, որ կառավարությունն ավելի լավ է աշխատելու, ապա ազատությունների՝ մասնավորապես սոցցանցերի գործունեության նկատմամբ վերահսկողությունն ամբողջությամբ վերացնելու հարցում Ռուհանին կարծես թե դեռ խնդիրներ ունի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.israyelyan.9/posts/1625095897574411 ...

    Կարդալ ավելին
  • Վերջին օրերին Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի (դրանք աստիճանաբար մարում են) կազմակերպման և ուղորդման վրա չափազանց մեծ ազդեցություն ունեցավ սոցիալական մեդիան, որը կարելի է ասել ստանձնեց բողոքի ցույցերի առաջնորդի դերը, քանի որ որպես այդպիսին բողոքի ցույցերը որևէ քաղաքական ուժի կողմից չէր առաջնորդվում: Իրանի հասարակության 50 տոկոսը կազմում են երիտասարդները, ըստ պաշտոնական տվյալների՝ նրանք 30 տարեկանից ցածր են, իսկ հասարակության միջին տարիքային ցուցանիշը 31-է: Բնակչության 80 տոկոսն օգտվում է բջջային հեռախոսներից, իսկ 50 տոկոսն ունի ինտերնետային հասանելիություն, հետևաբար երիտասարդության 80-95 տոկոսն օգտվում է ինտերնետից՝ համապատասխանաբար ակտիվ ներգրավված է հասարակական զարգացումներին: Հենց սոցիալան մեդիայի միջոցով էր, որ քաղաքացիներն արագ ինքնակազմակերպվում և գրեթե միաժամանակ բողոքի ցույցեր էին կազմակերպում մեծ ու փոքր քաղաքներում: Ինչ վերաբերում է ավանդական մեդիային՝ ապա այս հարցում իրանական ԶԼՄ-ները, չհաշված նախագահին մոտ գնտվող մի քանի օրաթերթերից ու կայքերից, թերացան երկրում տեղի ունեցող զարգացումներն օբյեկտիվ լուսաբանելու հարցում, և ստեղծված իրավիճակից լավագույնս օգտվեցին դրսից ղեկավարվող լրատվամիջոցները: Իրանի հասարակության մեջ ներկայում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, և ներկայիս հասարակությունն էականորեն տարբերվում է 10 տաս տարի առաջվա հասարակությունից: Հետևաբար հենց այդ փոփոխությունները հաշվի առնելով էլ, մեծ հաշվով իշխանությունները ձեռնպահ մնացին այն քայլերից, որոնք իրականացվեցին 2009թ.: Չնայած, եթե Ռուհանիի փոխարեն լիներ այլ ղեկավար, գուցե իրադարձություններն ավելի բացասական ընթացք ունենային: Ի վերջո Իրանում առկա տնտեսական խնդիրների մեղավորը ոչ թե Ռուհանին է, այլ Մահմուդ Ահմադինեժադը, բնական է, որ միջուկային համաձայնագիրը ստորագրած նախագահից հասարակության պահանջներն ավելի մեծ էին լինելու, բայց դա արդեն քննարկման այլ թեմա է, որը կապված է ոչ միայն ներքին խնդիրների ու Ռուհանիի հնարավորությունների ու ցանկության հետ, այլ այստեղ մեծ ազդեցություն ունեն նաև տարածաշրջանային զարգացումներն ու դրանց՝ Իրանի պարտադրված ներգրավվածությունը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.israyelyan.9/posts/1605451099538891 ...

    Կարդալ ավելին
  • Հասան Ռուհանին ասել է, որ իրանահայերն Իրանի հասարակության մեջ առանձնահատուկ տեղ ունեն և մեծ հարգանք են վայելում: Իրանի նախագահը Նոր տարվա և Սուրբծննդյան տոների առթիվ այցելել է իրանաիրաքյան պատերազմի ընթացքում զոհված Էդվին Շահմիրյանի և Ժորժ Քեշիշ Հարությունյանի ընտանիքներին: 1980-1988թթ. իրանաիրաքյան պատերազմին 17.000 իրանահայ է մասնակցել, որոնցից 260-ը նահատակվել են։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.israyelyan.9/posts/1596717460412255 ...

    Կարդալ ավելին
  • Անցած օրերին Արցախը բավականին հետաքրքիր մեկնաբանությամբ էր ներկայացված պարսկերեն հեղինակավոր օրաթերթերում, որոնցից մեկն անդրադարձել էր Արցախի տարածքում գտնվող շիայական պատմամշակութային հուշարձաններին և Արցախի կառավարության կողմից դրանց բարեկարգման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Իսկ երկրորդը վերաբերում է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի՝ պարսկերեն «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցին, որտեղ ԱԽ ԱԳ նախարարն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, Մինսկի խմբի գործունեությանը, ԼՂ հակամարտության հարցում Իրանի դիրքորոշմանը, ապրիլյան պատերազմին՝ այդ համատեքստում շեշտելով, որ Ադրբեջանը, սանձազերծելով պատերազմը, մեծ հարված է հասցրել բանակցային գործընթացին: Արցախի արտգործնախարարը, հարցազրույցը վարող Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Սալար Սեյֆեդդինիի՝ հակամարտության վերջնական կարգավորման դեպքում որոշ տարածքների հնարավոր վերադարձմանն առնչվող հարցին ի պատասխան նշել է.  «Արցախի սահմաններից դուրս մենք այլ տարածքներ չունենք, ինչ որ ունենք, դրանք ամբողջությամբ Արցախի մաս են կազմում, իհարկե, որոշ շրջաններ կան, որոնք ներկայումս գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, օրինակ՝ Շահումյանի շրջանը, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասը, այսինքն՝ Արցախի Հանրապետության տարածքի շուրջ 15 տոկոսը: Արցախի սահմանադրությամբ սահմանված լիազորությունները վերաբերում են ողջ երկրին, այսինքն՝ մայրաքաղաք Ստեփանակերտում կամ Արաքսի ափին գտնվող բնակավայրում նույն օրենքներն են գործում»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1576997525717582&set=a.166703606746988.44150.100002220482806 ...

    Կարդալ ավելին
  • Պարսկերեն հեղինակավոր օրաթերթերից մեկը Երևանի Կապույտ մզկիթի և Արցախի մզկիթների վերաբերյալ բավականին ուշագրավ նյութ է հրապարակել, որի հեղինակը նախ նշում է, որ Ադրբեջանն Արցախի մզկիթների հետ որևէ առնչություն չունի, այնուհետև հավելում, որ, հակառակ Բաքվի անհիմն պնդումներին, հայերը ոչ միայն Արցախի տարածքում պահպանել են շիայական մզկիթները, այլև Արցախի կառավարությունը զգալի միջոցներ է հատկացրել այդ մզկիթների վերանորոգման համար:  Հոդվածի մյուս ուշագրավ մասը վերնագիրն է, որը ձևակերպված է հետևյալ կերպ՝ «Կրոնական երկխոսություն․ իրանական մշակութային ժառանգությունը Հայաստանում»: Այսինքն՝ իրանցիները Հայաստանն ու Արցախը դիտում են որպես մեկ միասնական հայկական տարածք, որն Իրանի Իսլամական Հանրապետության հետ շուրջ 180 կմ երկարությամբ սահման ունի:  Հ. Գ. Իրանի հետ մեր հարաբերությունները խորացնելու և իսլամական աշխարհում Հայաստանի դիրքերն ամրապնդելուն ուղղված գործիքներից մեկն էլ կրոնական դիվանագիտությունն է, որից պետք է առավելագույնս օգտվենք և համապատասխան ատյաններում ճիշտ ձևակերպենք մեր պահանջները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1571824412901560&set=a.166703606746988.44150.100002220482806&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցչի հորդորին Բաքվի շահերը սպասարկող լրատվականները ուշագրավ ձևով են պատասխանել: Իրանի թյուրքախոս նահանգներում երկու տարի առաջ Ադրբեջանի Նարդարան ավանում ոստիկանների և մի խումբ հավատացյալների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվածների ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել, որի շրջանակներում Արևելյան Ատրպատականում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Մոհամմադ Ալի Ալ Հաշեմն Ադրբեջանի ղեկավարությանը կոչ է արել խնդիրներ չստեղծել այն հավատացյալների համար, որոնք պայքարում են իսլամի համար: Ավելին՝ Ալ Հաշեմը շեշտել է, որ իսլամի համար զոհվածները «շահիդ» են համարվում, նրանք նահատակված լինեն Իրաքում, Լիբանանում, Սիրիայում, Իրանում, թե Ադրբեջանում: Ի դեպ, Իրանի հոգևոր առաջնորդն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մի քանի անգամ հորդորել է չճնշել և բավարարել շիաների պահանջները:  Այդ համատեքստում բավականին ուշագրավ մեկնաբանությամբ է հանդես եկել Ադրբեջանի շահերը սպասարկող պարսկերեն լրատվականներից մեկը՝ Իրանում Նարդարանի «շահիդների» ոգեկոչումը ներկայացնելով որպես «Նարդարանի ահաբեկիչների» ոգեկոչում: Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/photo.php?fbid=1569133803170621&set=a.166703606746988.44150.100002220482806 ...

    Կարդալ ավելին
  • Իրանից ընթացիկ տարվա ութ ամսվա ընթացքում 250 մլն. խմ. իրանական գազ է արտահանվել Հայաստան, մինչև տարեվերջ ենթադրվում է, որ գազի արտահանման ծավալը կհասնի 360 մլն. խմ-ի: Մոտավորապես նույն քանակի գազ էլ արտահանվել նաև նախորդ տարի: Իրան-Հայաստան գազատարի կառուցման վերաբերյալ առաջին համաձայնագիրը ստորագրվել է 1992թ., 1995թ. լրացումներ են կատարվել: 2007թ. գազամուղի շահագործումից հետո «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ձևաչափով իրանական գազի լիարժեք արտահանումը սկսվել է իրականացվել 2009թ.:  2018թ. երրորդ էլեկտրահաղորդման գծի լիարժեք շահագործումից հետո նախատեսվում է երեք անգամ մեծացնել իրանական գազի ներկրման ծավալները: Իրանում գազի արտադրության և սպառման օրական ծավալը կազմում է 700 մլն. խմ.: Իրանի քաղաքային շրջանների բնակչության 97 տոկոսն է օգտվում կապույտ վառելիքից, որը կազմում է շուրջ 16 մլն. բաժանորդ, իսկ գյուղական վայրերում՝ 4 մլն. բաժանորդ, այսինքն՝ գյուղաբնակ բնակչության 67 տոկոսը:  Իրանը նախատեսում է մինչև 2025թ. գազի օրական արտադրության ծավալը հասցնել 1 մլրդ. 200 մլն. խմ.-ի: Բացի Հայաստանից՝ Իրանը գազ է արտահանում նաև Թուրքիա՝ օրական 30 մլն. խմ. ծավալով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.israyelyan.9/posts/1568889759861692 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանական ԶԼՄ-ները հերթական անգամ փորձում են խեղաթյուրել Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունները: Այս անգամ խոսքը վերաբերում է ԻԻՀ արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմիին ուղղված «APA» լրատվական գործակալության լրագրողի հարցին, որն առնչվել է ՀՀ ԱԳ նախարարի՝ Իսրայել կատարած այցին: Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը հետևյալ կերպ է արձագանքել հարցին. «Իրանն անկախությունից ի վեր Հայաստանի հետ լավ հարաբերություններ է ունեցել, ՀՀ-ն այն հարևաններից է, որի հետ մենք քիչ խնդիրներ ունենք: Հայաստանն իր քաղաքական հարաբերություններն է կառուցում, և մենք այդ երկրի ներքին գործերին միջամտելու նպատակ չունենք, սակայն, ճանաչելով Իսրայելին, վստահ ենք, որ այդ երկրի գործողություններն ուղղված չեն կայունության հաստատմանը, ուստի մեր հայ բարեկամներին հորդորում ենք ուշադիր հետևել տարածաշրջանում Իսրայելի իրականացրած գործողություններին, վստահ ենք, որ Հայաստանը տեղեկացված է այդ հարցում»: Իսկ ադրբեջանական աղբյուրը, թեև վերնագրում ներկայացրել է Իրանի ԱԳ նախարարության հաղորդագրությանը մոտ ձևակերպում, սակայն բուն նյութում այլ կերպ է ձևակերպել՝ ներկայացնելով հետևյալ տարբերակով. «....Հայերին խորհուրդ ենք տալիս ուշադիր հետևել իրենց գործողություններին կովկասյան տարածաշրջանում»: Հ.Գ. Նման վարքագիծը հավանաբար պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանում գիտակցում են, որ հենց Բաքուն է տարիներ շարունակ մասնակցում Իսրայելի մշակած հակաիրանական գործողություններին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.israyelyan.9/posts/1556210437796291 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանում Ալիևի՝ թեհրանյան այցին հավելյալ «հմայք» հաղորդելու նպատակով երեկվանից շրջանառության մեջ է դրվել ինչ-որ ադրբեջանցի հոդվածագրի նյութ, համաձայն որի՝ իբր Ադրբեջանն Իրանից ցանկություն ունի գնել բալիստիկ հրթիռ, Իրանն էլ կամուկացի մեջ է:  Տրամաբանությունը չեմ հասկանում, Իրանը Միացյալ Նահանգների հետ հրիթռային համակարգերի հարցում պետք է սրի իր հարաբերությունները, որ բալիստիկ հրթիռը տա Բաքվին: Իսկ գուցե Իսրայե՞լն է փորձում Ադրբեջանի միջոցով գնել իրանական բալիստիկ հրթիռները: Ինչ վերաբերում է Իրանի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությանը, ապա Իրանի պաշտպանական գերատեսչությունը իր բոլոր հարևանների հետ պարբերաբար պաշտպանական ոլորտին առնչվող խորհրդակցություններ է անցկացնում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.israyelyan.9/posts/1545096368907698 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր Թեհրանում տեղի կունենա Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: Հետաքրքիր զուգադիպությամբ Իլհամ Ալիևի այցի նախօրեին Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովում արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի մասնակցությամբ տեղի է ունեցել Ադրբեջանի հարցով քննարկում: Մասնավորապես՝ Ասթարայի ընտրատարածքի պատգամավոր Վալիոլլահ Դադաշին նախարար Զարիֆից հետաքրքրվել է, թե ինչու Իրանն Ադրբեջանի քայլերին համարժեք չի գործում, այն է՝ Իրանն Ադրբեջանի քաղաքացիների համար չեղարկել է վիզային ռեժիմը, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Հիշեցնենք, որ 2016թ. օգոստոսին Հասան Ռուհանիի՝ Բաքու կատարած այցի նախօրեին Ադրբեջանն իրանական կողմին հավաստիացրել էր, թե վիզային ռեժիմը կչեղարկի, որը, սակայն, տեղի չունեցավ, և Ալիևի՝ Թեհրան կատարելիք այցի նախօրեին իրանցի խորհրդարանականներն Ալիևից հստակ պատասխան են ակնկալում: Ի դեպ՝ իրանական աղբյուրները թեև չեն մանրամասնում, թե Զարիֆն ինչ պատասխան է տվել պատգամավորին, սակայն նշվում է, թե ԱԳ նախարարի պատասխանը չի բավարարել պատգամավորներին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.israyelyan.9/posts/1543714675712534 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/DgVDL2KCp45t6uG4Anem.jpg

    Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրն ավարտվում է հայ-ռուսական հարաբերություններում լարվածությամբ: Թեև այդ լարվածությունն առավել ակնառու դարձավ վերջին մի քանի շաբաթների ընթացքում` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` ներհայաստանյան զարգացումների մասին բավականին կոշտ հայտարարությունից հետո, սակայն ոչ պաշտոնական մակարդակում այն զգացվում էր Փաշինյանի վարչապետության առաջին օրերից`չնայած սկզբնական շրջանում հնչող պաշտոնական հայտարարությունների դրական բնույթին:  Ռուսական կողմի գործողությունները Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամանակ և դրանից հետո վկայում են, որ Սոչիում վարչապետին, ով խորհրդարանում ղեկավարում էր ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթաց նախաձեռնած «Ելք» դաշինքը, չի հաջողվել Մոսկվային համոզել, որ իր այդ դիրքորոշումները վերանայված են, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունում հետքայլ չի լինելու: Ռուսական կողմի ընկալումներով՝ իրենք մտահոգությունների համար լուրջ հիմքեր ունի: Դրանցից է, օրինակ, կարևորագույն պաշտոններում Փաշինյանի կողմից հակառուսական հայացքներով աչքի ընկած ակտիվիստներին նշանակելը, որոնցից «ամենատպավորիչներից» էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանի նշանակումը: Ըստ մամուլում հայտնված չճշտված տեղեկությունների` Մոսկվայի մոտ այնքան մեծ է անվստահությունը վերջինիս անձի նկատմամբ, որ արգելել է ՀԱՊԿ և ԱՊՀ երկրների միջև փոխանակվող գաղտնի տեղեկատվությունը տրամադրել ՀՀ ԱԱԽ քարտուղարին:  Բավականին հետաքրքիր է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի շուրջ ստեղծված իրավիճակը: ԱՊՀ միջկառավարական խորհրդի նիստին վերջինիս մասնակցությունից հետո ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին գործընկերների պահանջով ստիպված եղավ մասնակցել վարչապետը, չնայած որ դա իր պաշտոնի համար ցածր ձևաչափ էր: Արարատ Միրզոյանը նույնիսկ չկար Փաշինյանի գլխավորած պատվիրակությունում, ինչը լուրջ հարցեր է առաջացնում:  ՀՀ նոր իշխանությունների մյուս գործողությունը, որը Մոսկվայի մոտ մեծացրել է անվստահությունը, առանց նախնական քննարկումների համանախագահ երկրների կամ համանախագահ երկրներից ոչ բոլորի հետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում նոր տարրեր մտցնելու ՀՀ իշխանությունների փորձն է, ինչին ականատես եղանք մայիսի 9-ին Ստեփանակերտում և հունիսի 1-ին Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ վարչապետ Փաշինյանի ելույթներում: Ռուսական կողմը հայաստանյան իշխանությունների այս «բացթողմանը» շտապեց ոչ պաշտոնական արձագանք տալ: Ռուս հանրային, քաղաքական գործիչների, փորձագետների այցը 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լելե Թեփե նաև ազդանշան էր, որ Ղարաբաղյան հակամարտության համատեքստում չհամաձայնեցված, անկախ գործողություններ, որոնք կարող են վնասել գործընթացին կամ ունենալ բացասական ֆոնային ազդեցություն վերջինիս վրա, կարող են անել նաև ռուսները: Ռուսական կողմի անվստահության մյուս պատճառը ՆԱՏՕ գագաթնաժողովին, այնուհետև զորավարժություններին Հայաստանի մասնակցությունն է: Իհարկե, սա առաջին անգամը չէր, երբ Հայաստանը մասնակցություն էր ունենում ՆԱՏՕ միջոցառումներին, սակայն հայ-ռուսական հարաբերություններում անվստահության առկայության պայմաններում այս գագաթնաժողովին մասնակցությունն առանց ռուսական կողմի հետ սլաքները ճշտելու Մոսկվայում դրական չընկալվեց: Հետաքրքիր է, որ ինչ-որ «զուգադիպությամբ» դրան հետևեցին Փանիկի դեպքերը, երբ ռուսական ռազմաբազան «առանց նախազգուշացման» զորավարժություններ սկսեց` վախեցնելով գյուղի բնակիչներին: Սա, ակնհայտորեն, որոշակի մեսիջներ էր պարունակում` ուղղված ՀՀ իշխանություններին: Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական զարգացումների, մասնավորապես նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ աղմկահարույց դատական գործերին ռուսական կողմի կոշտ արձագանքին, ապա նշենք, որ Մոսկվայում դրանք ինչ-որ տեղ դիտվում են նաև որպես ՌԴ դեմ ուղղված քայլեր: Ընդ որում, Խաչատուրովի դեպքում ոչ թե վերջինիս անձն է պայմանավորում ռեակցիան, այլ զբաղեցրած պաշտոնը. Խաչատուրովն, այսպես կոչված, «Պուտինի ՆԱՏՕ»-ի գլխավոր քարտուղարն է, և առանց ռուսական կողմին տեղեկացնելու, այդ պաշտոնից նրա հեռացման հարցը նախապես կարգավորելու Խաչատուրովի նկատմամբ դատական գործընթաց սկսելը Ռուսաստանում դիտում են որպես «ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ զարգացնող Հայաստանի» կողմից թիրախավորված հարված ՀԱՊԿ հեղինակությանը: Պատահական չէ, որ այս դեպքերից հետո ռուսական լրատվամիջոցները սկսեցին գրել` Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի մատակարարումների դադարեցման մասին, որն, իհարկե, պաշտոնապես հերքվեց, սակայն պարզ է, որ Ռուսաստանն այլևս չի բացառում Հայաստանի հետ հարաբերություններում նման գործիքակազմի կիրառման հնարավորությունը: Իսկ ռուսական կողմի ավելի «շոշափելի նախազգուշացումն» այս օրերին տեսնում ենք Լարսում, երբ արագ փչացող սննդամթերքով բեռնված հայկական բեռնատարները ստիպված են լինում օրերով հերթ կանգնել ռուսական անցակետն անցնելու համար: Խնդիրը կարելի կլիներ մեծ հոսքերով բացատրել, միայն թե հայ վարորդները միանգամայն այլ տպավորություն ունեն, բացի այդ՝ ՌԴ-ում ՀՀ հյուպատոսի միջամտությունը խնդրին ևս խոսում է, որ Լարսի մի քանի կիլոմետրանոց հերթերը բնավ տեխնիկական խնդիրներով չեն պայմանավորված:  Նշենք, որ Ռուսաստանից ոչ պաշտոնական աղբյուրներով զգուշացնում են նաև գազի գների բարձացման մասին, քննարկվում է աշխատանքային օրենսգրքում համախատասխան փոփոխությունների նախագիծը, որը կարող է ազդել այդ թվում նաև Ռուսաստանում աշխատող տասնյակ հազարավոր հայերի վրա, և սրանք ռուսական կողմի տնտեսական ազդեցության միակ լծակները չեն:  Այս համատեքստում բավականին հետաքրքիր է Հարավկովկասյան երկաթուղու շուրջ ստեղծված իրավիճակը. օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԵԿ-ը դիմակավորված անձանց ուղեկցությամբ մտել է Հարավկովկասյան երկաթուղի և, ինչպես նշում է երկաթուղու ղեկավարությունը, Հայաստանի օրենսդրության խախտումներով խուզարկություն է իրականացրել, առգրավել է փաստաթղթեր, ինչը չէր կարող չվրդովեցնել ռուսական իշխանություններին, քանի որ երկաթուղու կառավարումը հանձնված է Ռուսաստանին։ Հուսանք՝ խնդիրը հարթվել է օգոստոսի 15-ին Հարավկովկասյան երկաթուղու տնօրեն Սերգեյ Վալկոյի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ. բոլորս հասկանում ենք, թե ինչ նշանակություն ունի երկաթուղին Հայաստանի համար: Նման պայմաններում մենք խնդիր ունենք Վրաստանի կամ Ուկրաինայի սցենարը չկրկնելու համար ձեռնարկել գործողություններ, որոնց ռիսկերը նախապես լավ հաշվարկված և չեզոքացված կլինեն: Կարիք ունենք արտաքին քաղաքական հարցերում լինելու ավելի ընկալելի, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև մյուս երկրների հետ հարաբերություններում: Կարծես թե այս հարյուր օրվա ընթացքում որևէ գիծ դեռևս անդառնալիորեն անցած չէ: Այս մասին է խոսում, օրինակ, առաջին հայացքից ոչ էական թվացող վերաբերմունքը, որը ռուսական կողմը ցուցաբերեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողության և դրան նախորդած համերգի ժամանակ. եթե վարչապետ Փաշինյանը Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ նստած էր երրորդ շարքում՝ Հյուսիսային Կորեայի ԱԺ նախագահի կողքին, ապա Արմեն Սարգսյանը` առաջին շարքում՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողքին, ինչպես ենթադրում է դիվանագիտական արարողակարգը ռազմավարական գործընկերների պարագայում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/klara.abgarian.9/posts/148642326039090

    Կարդալ ավելին