Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Գուրգեն Ասատրյան
  • Ապրիլյան պատերազմը հաղթարեցինք, իսկ հիմա գտնվում ենք շատ ավելի վճռական՝ դիվանագիտական ռազմաճակատում... Բայց ցավոք, ոմանց մոտ վերջին ժամանակահատվածում նկատվում է հոգեկան հիստերիայի սրման նախանշաներ: Այս մարդիկ թքած ունելաով Հայաստան երկրի վրա իրենց անձնական խնդիրներն են փորձում լուծել՝ ապրիլյան ռազմական գործողություները բնորոշելով իբրև պարտություն՝ հասարակությանը տալով պարտվածի ու ջարդվածի ազդանշաններ: Պետք չէ կուրանալ ու ՊԵՏԱԿԱՆ շահը, ՊԵՏԱԿԱՆ մտածողությունը կորցնել, անհաջողություններում մեղադրել ռուսներին ու արեմուտքին, իսկ սերժին ու նրա վարչակազմին ինադու՝ դավաճանել հայրենիքին ու ժողովրդին:  Սերժը, Պուտինը, Օբաման, դուք և ես մի օր գնալու ենք, բայց Հայաստանի Հանրապետությունը պետք է մնա, սակայն մեր հայրենիքի շահը՝ մենք տեղափում ենք անձնական հարթություն, և այս ամենազգայուն խնդրիը դիտարկում քուչի բեսետկի օրենքներով ու տրամաբանությամբ: Մի բան հստակ է, որ հայ ժողովուրդը իր 18-20 տարեկան առույծներով կանգնեց ու պահպանեց հայոց հողի անվտանգությունը, մարտիրոսվեց՝ խափանելով ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության պլաններն ու մարտավարությունը... Սա չհասկնալ, սա չգնահատե՞լ ու մանր-մունր անձնական էժանագին խաղերով վարակաեբեկել ու պարտվողականություն սերմանաել՝ մինիմում թշնամական վարքագիծ է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gurgen.asatryan/posts/1071955496230843?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1463518 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/XGNPHybjZr7dhjoMy7JS.jpg

    Ադրբեջանի բանակում խնդիրներ կան: Դա հասկանալու համար ինչ-որ հավաստի տեղեկություններ պետք չեն: Բավական է նայել փաստերին: Զորամասերից եկող տվյալների ամփոփման համաձայն՝ ոչ կանոնադրական հարաբերություններով պայմանավորված միջադեպերի քանակի ավելացման ֆոնին զորամասերից մեկում ծեծելով զինվոր են սպանում, արդյունքում այդ սպանվածը հռչակվում է հերոս, իսկ նրա ընտանիքը որպես պարգև ստանում է բնակարան: 9 օր առաջ Զաքիր Հասանովը կոլեգիալ նիստ է հրավիրում իր մոտ, որին մասնակցում են կորպուսների ու զորամասերի հրամանատարները, ովքեր խիստ հանձնարարական են ստանում հետևել բարոյահոգեբանական վիճակին: Ահա այսօր Զաքիրը նորից մեկնում է առաջնագիծ՝ ծանոթանալու անձնակազմի ծառայությանը: Նրան զեկուցում են, պատվում, հարգում են, ինքն էլ կանգնում, ոգևորիչ ճառ է ունենում զինվորների առաջ: Եթե տեղեկատվության միջից մաքրում ենք պաթետիզմը, ստացվում է, որ խնդիրը լուրջ է, իսկ Զաքիրը իր՝ կինեմատոգրաֆիայի նկատմամբ ունեցած թուլությամբ թերևս ապացուցել է, որ հարց լուծող չէ, այլ իր մոտ շատ լավ է ստացվում խնդիրը դիմափոշու միջոցով ծածկելը, ինչը Ադրբեջանում թե՛ հանրության և թե՛ իշխանության մոտ ընդունելի ու աշխատող տարբերակ է: Մենք էլ ենթադրում ենք, որ բանակի բարոյահոգեբանական վիճակն այնքան էլ չի հուզում ռազմական ղեկավարությանը, այլ դրա պատճառով արված ծախսերն են ավելի խնդրահարույց: Այլ կերպ ասած՝ ոչ թե անհանգիստ են, որ զինվոր կամ զինվորներ են մահանում թիկունքում, ոչ առաջնագծում, այլ անհանգիստ են, որ այդ մահացած զինվորին պետք է ինչ-որ կերպ տեղավորեն, որ դրա պատճառով մնացած այլ կեղտերը չբացահայտվեն, և ինչպես տեսնում ենք, դա բնակարան է արժենում, ինչը Բաքվի շուկայական պարզ հարաբերության տեսանկյունից թանկ է մի զինվորի համեմատ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1602630949777339

    Կարդալ ավելին