Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Տիգրան Գրիգորյան
  • Ամեն անգամ պետականության ձեռքբերումների ու կայացվածության մասին խոսելիս, հիշեք, թե ինչպես էին կայացած պետության կայացած ոստիկանները կայացած հանցագործների հետ Բերձորում ազատամարտիկների ու շարժման ակտիվիստների ծեծում, իսկ կայացած պետության կայացած փոխվարչապետը ասում էր, որ ինքը ամեն ինչ կաներ, որպեսզի ծեծի կադրերը չհայտնվեին համացանցում: Հիշեք նաև, թե ինչպես էին կայացած պետության հրապարակում օրը ցերեկով պատգամավոր առևանգում ու ծեծում, իսկ երկու ամիս հետո կայացած պետության կայացած դատախազությունը գործը վերավորակավորում էր, որպեսզի կայացած խորհրդարանը կարողանա կայացած պատգամավոր ծեծողներին միաձայն որոշումով համաներման ենթարկել: Հիշեք նաև, թե ինչպես է կայացած երկրի կայացած նախագահը, ով վերոնշյալ ազատամարտիկներին 2 տարի առաջ ասել էր. «Այո, սա մեր զոնան է», ցանկանում սահմանադրությունը փոխել, որպեսզի անորոշ ժամանակով պահպանի իշանությունը ու էլ ավելի կայացնի պետականությունը: Այս ամենը հիշելուց հետո կարող եք հանգիստ խղճով ձեր պաթոսախառն ստատուսները գրել: Հ.Գ. Պետք չէ հիշեցնել, գիտեմ, որ CAR U NAXAND եմ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.grigoryan.562/posts/1152327098181145 ...

    Կարդալ ավելին
  • Պետրոս Ղազարյանը արդեն երկրորդ հաղորդումն է Նիկոլին համառորեն «դու»-ով է դիմում: Ու դա այն պարագայում, երբ Նիկոլը իրեն «դուք»-ով է պատասխանում: Երևի ինքնահաստատվելու փորձ է: Ենթադրում եմ, որ Նիկոլի լրագրող ժամանակներից իրար ճանաչում են, բայց ամեն դեպքում շատ տհաճ տպավորություն է թողնում նման պահվածքը: Հասարակ լրագրողական էթիկայի հարց է: Արևմտյան երկրներում այդպիսի վարքագծի համար լրագրողը երևի անմիջապես աշխատանքից կազատվեր:   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.grigoryan.562/posts/1151582361588952 ...

    Կարդալ ավելին
  • Ապրիլյան իրադարձություններից անմիջապես հետո արցախյան հասարակությունը կարծես թե շատ բան էր հասկացել ու փորձում էր վերաիմաստավորել իր կյանքը: Մարդիկ սկսել էին կարևոր հարցադրումներ կատարել, որոնք մինչ այդ չէին կատարում: Այնպիսի տպավորություն կար, որ Նույնիսկ քրոնիկ իշխանապաշտությամբ տառապող անձինք էին որոշել օգտագործել իրենց գանգուղեղների պարունակությունը: Մի շարք պաշտոնյաներ էլ էին բավականին ադեկվատ դարձել` ցուցաբերելով սկզբունքայնության ու պատասխանատվության որոշակի նշույլներ: Ադեկվատություն էր երևում նույնիսկ ամենաանադեկվատ գործիչների մոտ: Բայց հենց իրավիճակը առաջնագծում մի քիչ հանդարտվեց, ու հարաբերական անդորրի պատրանք ստեղծվեց, կրկին նույն ճահիճը վերադարձանք: Ապրիլյան իրադարձությունները մեզ համար փոխվելու իրական հնարավորություններ էին ստեղծել: Սակայն այդ հնարավորությունները օգտագործելու փոխարեն մենք քաղաքական, պետական ու գոյաբանական այնպիսի ճգնաժամի մեջ ընկանք, որից ես որևէ ելք դեռևս չեմ տեսնում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.grigoryan.562/posts/1094768137270375 ...

    Կարդալ ավելին
  • Վիեննայի հանդիպումը ավարտվեց ադրբեջանական կողմի պարտությամբ: Ալիևը, ով վերջին տարվա ընթացքում կտրականապես հրաժարվում էր նույնիսկ քննարկել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման գաղափարը, տեղի տվեց համանախագահ երկրների ճնշմանը: Ադրբեջանի համար լուրջ դիվանագիտական պարտություն կարելի է համարել նաև այն, որ այսօր վերահաստատվեց 1994 թվականին կնքված զինադադարի համաձայնագրի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Հիշեցնեմ, որ Բաքուն վերջին շաբաթների ընթացքում նոտաներ էր շրջանառության մեջ մտցնում տարբեր միջազգային կազմակերպություններում և փորձում էր չեղարկել մայիսի 12-ի զինադադարի համաձայնագիրը: Սրանով կարողացանք խուսափել նաև Խաչատուրովի և Սադըխովի միջև ձեռք բերված խայտառակ բանավոր պայմանավորվածության հնարավոր անկանխատեսելի հետևանքներից:  Սակայն չարժե շատ ոգևորվել: Լավրովը նշեց, որ Սարգսյանն ու Ալիևը հունիսին պայմանավորվելու են բանակցությունները վերսկսելու ժամկետների մասին: Ասաց նաև, որ իր (փուլային) պլանը հավանության է արժանացել մյուս համանախագահ երկրների կողմից:  Տարբեր աղբյուրներից գիտեմ, որ Հայաստանը բոլոր ուժային կենտրոնների կողմից լրջագույն ճնշման է ենթարկվում: Փորձում են հայկական կողմին ստիպել առաջին փուլում ազատագրված շրջաններից 5-ը զիջել Ադրբեջանին:  Հիմա պետք է այնպես անենք, որ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մասին համաձայնությունը չմնա թղթի վրա, իսկ հետո փորձենք կրկին սառեցնել բանակցային գործընթացը ու զինվենք: Այնքան զինվենք, որ Ադրբեջանի բոլոր պատրանքները հօդս ցնդեն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.grigoryan.562/posts/1073302536083602 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/oqnUbOopEolCuUDGFkNl.jpg

    Օրը բարենպաստ է նախընտրական քարոզարշավի փոխարեն միմյանց դեմ ռազմական արշավ սկսելու համար, ինֆորմացիան տեղ հասցնելու փոխարեն «այ ստեղս հասցնելու համար» և մամլո ասուլիս տալու փոխարեն «պաբլո» ասուլիս տալու համար։ Աստղերը հուշում են ՀՀԿ-ին՝ կրկին ու կրկին մոտենում է ահեղ դատաստանի ժամը։ Ռեյտինգային քվեարկության ժամանակ զգոն եղեք, որովհետև սպասվում են ռեյտինգային գնդակահարություններ։ Թաղային գուշակներին այս ամիս խորհուրդ է տրվում բախտ բաժանելու փոխարեն գումար բաժանել։ ԲՀԿ-ին աստղերը խորհուրդ են տալիս չգնալ լայն կոալիցիայի։ Ավելի լավ է տներով գնացեք, հանգստացեք։ Խորհուրդ է տրվում շաբաթ-կիրակիները անցկացնել տանը, ժողովրդի հետ, ժողովրդի համար։ ՀԱԿ - Աստղերը խորհուրդ են տալիս նախընտրական քարոզարշավի ժամանակ լինել զգոն, այլ ոչ թե խայտառակ։ Գյուղերում չխոսել փոխզիջումային տարբերակներից, քանի որ մարդիկ կարող են փոխզիջումը հասկանալ հողզիջում ու ղալմաղալ սարքել։ Շաբաթ-կիրակ խորհուրդ է տրվում կարդալ Լևոն Տեր-Պետրոսյանի «Խաչակիրները և Շմայսները» գիրքը։ ՀՅԴ - Աստղերը խորհուրդ են տալիս գլխանց կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ, նոր մասնակցել ընտրություններին։ Ընտրություններին թե՛ մասնակցելու, թե՛ չմասնակցելու դեպքում, միևնույն է, հինգ տոկոս եք հավաքելու։ ԵԼՔ - Աստղերը հորդորում են շարունակել ինտեգրացիոն գործընթացները։ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տրվում նորմալ ռուսերեն խոսել սովորել։ Նրա ռուսերենը ավելի վատ վիճակում է, քան Հայաստանի ՀՆԱ-ն։ ՀՎԿ - Աստղերը համարում են, որ ձեզ ինչ մաղթեն, մեկ է, հակառակն եք անելու, ուստի գիր ու ղուշի արդյունքում ձեզ խորհուրդ են տալիս այս անգամ հանդես գալ ընդդիմության ձևով։ Եվ վերջում հիշեք՝ աստղերը հուշում են, եզրակացնում են, բայց երդվում ենք «Ժառանգություն» կուսակցության բեկորներով, երբեք չեն պարտադրում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/222524548154612

    Կարդալ ավելին