• Գաբրիել Ղազարյան
  • Շնորհավորում եմ բոլոր մանուկներին Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ, մաղթում եմ նրանց անհոգ մանկություն, երջանիկ ու ապահով ապագա, ինչպես նաև հնարավորություն ապրել լիարժեք ընտանիքում՝ շրջապատված ծնողական սիրով և հոգատարությամբ:  Շնորհավորում եմ նաև բոլոր ծնողներին: Թող, որ բոլորն ի զորու լինեն ապահովել իրենց զավակների երջանիկ և լուսավոր ապագան: Ուրախ և պայծառ օր եմ մաղթում բոլորին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1984220478531069&id=100008294093011 ...

    Կարդալ ավելին
  • Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, քոլեջների սաներ, ուսուցիչներ, դասախոսներ և մանկավարժներ, շնորհավորում եմ բոլորիդ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:  Հատկապես ցանկանում եմ շնորհավորել առաջին դասարացիներին ու առաջին կուրսեցիներին, ովքեր սկսում են իրենք կյանքի մի նոր շրջափուլը: Նրանք ուսումնառության տարիներին իրենց ուսուցիչների, մանկավարժների և դասախոսների շնորհիվ բազմաթիվ արժեքավոր գիտելիքներ են ձեռք բերելու: Ցանկանում եմ հատկապես շնորհավորել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության մարզադպրոցների ու քոլեջների սաներին, մարզիչ-մանկավարժներին: Վստահ եմ՝ այդ կրթարանների սաները հետագայում հաջողությամբ համալրելու են մեր տիտղոսակիր մարզիկների շարքերը: Թող նրանց համար ուսանելի և ոգևորիչ լինի մեր նորընծա օլիմպիական մրցանակիրների օրինակը: Կրկին շնորհավորում եմ և մաղթում բարի երթ նոր ուսումնական տարում: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1822618454691273&id=100008294093011 ...

    Կարդալ ավելին
  • Շնորհավորում եմ բոլորիս անկախ Հայաստանի Հանրապետության 2-րդ օլիմպիական ոսկին ունենալու համար:  Կեցցե՛ Արթուր Ալեքսանյանը, որ հնարավորություն տվեց մեզ զգալու օլիմպիական հաղթանակի բերկրանքը: Ցավոք, մեր մյուս դյուցազուն Միհրան Հարությունյանը կողմնակալ մրցավարության պատճառով զրկվեց օլիմպիական ոսկուց: Սակայն նա բոլորիս համար չեմպիոն է:  Շնորհավորում եմ նաև մեր մյուս մեդալակիրներին՝ Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին: Ցավոք, Անդրանիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով զրկվեց մեդալից: Ապրե՛ք տղաներ, դուք իրական հերոսներ եք: Սպասենք մեր ազատ ոճային ըմբիշների մրցելույթներին: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1814661898820262&id=100008294093011 ...

    Կարդալ ավելին
  • Այս տարի առաջին անգամ մեր երկրում նշվում է Ուսանողների և երիտասարդների օրը: Եվս մեկ առիթ շնորհավորելու մեր երիտասարդներին և ուսանողներին իրենց ձեռքբերումների և նվաճումների առիթով, ինչպես նաև մաղթելու նրանց լինել հաստատակամ, եռանդուն և ակտիվ իրենց բոլոր նախաձեռնություններում՝ ի շահ Հայաստանի Հանրապետության հզորացման և զարգացման:  Բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ հիացած եմ այսօրվա երիտասարդության հայրենասիրությամբ և նվիրվածությամբ: Այսպիսի սերունդ ունենալը մեր ազգի հարատևության գրավականն է: Կրկին շնորհավորում եմ նրանց՝ մաղթելով երազանքների իրականացում, հաջողություններ, երջանկություն և ամենայն բարիք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1767906323495820&id=100008294093011 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն