• Արմեն Ավետիսյան
  • Այսօր Ախալքալաքի Ազատության հրապարակում մի խումբ ջավախքցի ակտիվ երիտասարդների կողմից կազմակերպվեց բողոքի ակցիա. այն կապված էր օրեր առաջ Ախալքալաքի քաղաքային տոնավաճառում վաճառվող կոշիկների հետ, որոնց կոշկատակերին պատկերված էր հայկական թևավոր խաչ:  Երիտասարդները «Ո՛չ սրբապղծությանը» հայերեն, վրացերեն ու ռուսերեն կարգախոսներով դիմեցին պատկան մարմիններին՝ պահանջելով հետաքննել և պարզել, թե որ երկրից են ներմուծվել հիշյալ կոշիկները և այլեւս թույլ չտալ նմանատիպ երեւույթների կրկնությունը:   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.avetisyan.33/posts/1365492450192194 ...

    Կարդալ ավելին
  • Օրեր առաջ Վրաստանի վարչապետ Կիվիրիկաշվիլին հայտարարեց, որ Վրացական նավթագազային պետական ընկերությունը պատրաստվում է վաճառել Ռուսաստանից տրանզիտ ճանապարհով Հայաստան ներկրվող գազի խողովակաշարի 25% բաժնեմասը:  Ի դեպ, 2012 թվականին Սաակաշվիլու կառավարությունը ևս հայտարարել էր, որ ցանկանում է վաճառել գազամուղի 75% բաժնեմասը, և միայն Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում փոփոխվեց իշխանություն, և Վրաստանի նավթագազային պետական ընկերությունը ժամանակավորապես կասեցրեց այդ աճուրդը: Մտահոգիչն այն է, որ ինչպես 2012 թվականին, այս անգամ էլ այս հայտարարությանը անմիջապես արձագանքեց Ադրբեջանական պետական նավթագազային ընկերությունը՝ ցանկություն հայտնելով ձեռք բերել այդ գազատարի ոչ միայն 25%, այլ 100% բաժնետոմսերը:  Բայց արի ու տես, որ ինչպես հայտի անեկդոտում կասեր Վարդանիկը, ՀՀ կառավարությունը էս ամենը գիտե, բայց հեչ տանձին էլ չէ: Այս հարցով մտահոգ պատգամավորներից մեկի հարցադրմանը մեր կառավարության ղեկավարը անհոգ մանկան հանգստությամբ պատասխանում է՝ քանի դեռ վաճառքի է հանված միայն 25%-ը, մենք վտանգավոր ռիսկեր չենք տեսնում։ Իսկ եթե տոկոսը մեծանա, ռիսկը կմեծանա՞. այո՛, կմեծանա:  Ինչ ռիսկի մեծ ու փոքրի մասին կարող է խոսք գնալ, ենթադրենք՝ տոկոսը չի մեծանում, և Ադրբեջանական պետական նավթագազային ընկերությունը գնում է մեր գազային երակի միայն 25% բաժնեմասը, սա նշանակում է, որ մենք՝ Հայստանի քաղաքացիներիս, ի դեմս ՀՀ կառավարության, վճարելով տրանզիտ խողովակաշարի գումարը, ակամա այդ գումարի մեկ քառորդը վճարում ենք ադրբեջանական պետական բյուջե: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.avetisyan.33/posts/1247349455339828 ...

    Կարդալ ավելին
  • Վրաստանում ավարտվեց խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլը, և վերջնական ձևավորվեց ութերորդ գումարման խորհրդարանը։ Վրաստանի խորհրդարանի ութերորդ գումարման 2016-2020 թվականների աշխատանքներում ընդգրկված կլինեն թվով երեք հայ պատգամավորներ՝ երկուսը՝ Ջավախքից (Սամվել Մանուկյանը և Հենզել Մկոյանը), մեկը՝ Թիֆլիսից (Ռուսլան Պողոսյանը)։ Երեք պատգամավորներն էլ ներկայացնում են Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը։ 150 մանդատ ունեցող Վրաստանի ութերորդ գումարման խորհրդարանում ներկայցված կլինեն «Վրացական երազանք» կուսակցությունը 115 մանդատով, Միխեիլ Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը՝ 27 մանդատով և «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը՝ 6 մանդատով, մեծամասնական ընտրակարգով մեկական մանդատով ներկայացված կլինեն նաև «Արդյունաբերողների» կուսակցության ներկայացուցիչը և անկախ պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլին։ Այսպիսով՝ «Վրացական երազանք» կուսակցությունը ութերորդ գումարման խորհրդարանում, ունենալով 115 երեսփոխան, ձևավորեց սահմանադրական մեծամասնություն: Սա նշանակում է, որ նա կարող է միայնակ, առանց որևէ քաղաքական ուժի աջակցության ձևավորել կառավարություն, Վրաստանի սահմանադրության մեջ կատարել փոփոխություն, ընդունել և փոփոխել ցանկացած օրենք, ասել է թե՝ «Վրացական երազանք» կուսակցությունը ստանձնել է ողջ պատասխանատվությունը բոլոր այն գործընթացների, որոնք տեղի կունենան երկրում 2016 թվականի նոյեմբերից մինչև 2020 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Հետաքրքիր է, գոնե այս գումարման խորհրդարանի հայազգի պատգամավորները առաջիկա չորս տարիներին ձեռնամուխ կլինեն Վրաստանում ու մասնավորապես Ջավախքում ապրող հայերի՝ տարիներ շարունակ չլուծված խնդիրների լուծմանը, առաջ կքաշեն և կբարձրաձայնեն հայոց լեզվի խնդիրը, կձեռնարկեն Հայոց ցեղասպանության ճանաչումը Վրաստանի խորհրդարանի կողմից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.avetisyan.33/posts/1203158136425627 ...

    Կարդալ ավելին
  • Կարծում եմ Արցախի նախագահի խոսքը Le Journal du Parlement համացանցային ամսագրի լրագրողի կողմից կամ լավ չի ընկալվել կամ հայերենից-ֆրանսերեն թերի է թարգմանվել, քանզի անձամբ ճանաչելով Բակո Սահակյանին, խորապես համոզված եմ, որ նրա նման պետական մտածողություն ունեցող Հայ մարդը, չէր կարող <<ղարաբաղցի և հայ ժողովուրդներ>> անհեթհեթ արտահայտություն անել:  Ամբողջ հարցազրույցը կարդալուց հետո կարելի է համոզված պնդում անել, որ խոսքը գնացել է Ղարաբաղի և Հյաստանի ժողովրդի մասին: Ենթադրաբար հարցազրույցի խնդրհարույց հատվածը այսպես է եղել. «Ադրբեջանը պետք է կարողանա հրաժարվել Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդի հանդեպ իր ազգատյաց քաղաքականությունից, իր անհեռանկար արկածախնդրությունից և հանձն առնի հարգելու մյուս ժողովուրդների հիմնական ազատություններն ու իրավունքները»: Հ.Գ. Հայաստանցի-ղարաբաղցի ազգադավ արտահայտության հեղինակներին և անխնա տարածողներին խորհուրդ կտայի գոնե մեկ անգամ գնալ Արցախ և տեսնել, որ արցախցիները իրենց առօրյա դարդուցավերով ոչնչով չեն զիջում տավուշցիներին, շիրակցիներին կամ սյունիքցիներին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.avetisyan.33/posts/1122462497828525 ...

    Կարդալ ավելին
  • 2016 թ.-ի մայիսի 30-ին կայացած ռեկտորատի նիստում քննարկվեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի՝ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զոհված սպաների և ժամկետային զինծառայողների անչափահաս երեխաներին դրամական օգնություն տրամադրելու մասին առաջարկը: Արդյունքում` որոշվեց զոհված սպաների, պարտադիր և ժամկետային զինծառայողների անչափահաս երեխաներին յուրաքանչյուր ամիս տրամադել 40.000 դրամ՝ մինչև չափահաս դառնալը: Ընդհանուր առմամբ՝ հունիսի 1-ից 13 ընտանիքի 29 անչափահաս Մայր բուհի կողմից ֆինանսական աջակցություն կստանա: ԵՊՀ-ն այս սոցիալական ծրագրի շրջանակներում պատրաստակամություն է հայտնել նաև ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների՝ ներկայումս պետհամալսարանում ուսանող երեխաներին մինչև ուսումնառության ավարտը տրամադրել ուսման վարձավճարի փոխհատուցում: Զոհված զինծառայողների զավակները, ովքեր կմասնակցեն ԵՊՀ 2016-2017 ուստարվա ընդունելությանը և կհամալրեն համալսարանականների շարքերը, նույնպես կստանան զեղչեր: Ծրագիրը համակարգող և իրականացնող ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը նշեց, որ իրենց աշխատակիցներն արդեն իսկ սկսել են կապ հաստատել ապրիլի սկզբին տեղի ունեցած լայնամասշտաբ ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի անդամների հետ: «Մեր աշխատակիցները ծրագրում ներառված զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին հանգամանալից ներկայացնում են ծրագիրը, գումարը ստանալու համար պահանջվող փաստաթղթերը, հաշվեհամարներ ու այլ մանրամասներ»,- նշեց Արմեն Ավետիսյանը և հավելեց, որ հունիս ամսվա ընթացքում բոլոր նրանք, ովքեր կներկայացնեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, արդեն իսկ կստանան այս ամսվա համար նախատեսված գումարը: Հավելենք, որ սոցիալական ծրագիրը ներառում է ոչ միայն ՀՀ ԶՈՒ, այլև ԼՂՀ ՊԲ զոհված զինծառայողների անչափահաս երեխաներին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.avetisyan.33/posts/1058310204243755 ...

    Կարդալ ավելին
  • Մայիսի 14-15-ին ադրբեջանական Գաբալայում տեղի ունեցավ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի Պաշտպանության նախարարների հերթական հանդիպումը: Եռակողմ հանդիպումից հետո տեղի է ունեցել ճեպազրույց, որի ժաման Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին ասել է որ,-Վրաստանում, հայկական մեծ սփյուռք է բնակվում նույն այն իրավունքներով, ինչ մեզնից յուրաքանչյուրը: Մեկ նախադասության մեջ նախարար Խիդաշելին կրկնակի վիրավորում և անարգում է Վրաստանի հայ քաղաքացիրներին: Իրեն հարգող որ պետության նախարարը կրող է հայտարարել որ իր երկրի քաղաքացին սփյուռք է, սա ակնհայտ վիրավորանք է, այդ երբվանից Վրաստանում ընդհանրապես, իսկ Ջավախքում մասնաորապես, դարերով ապրող և արարող հայը իր իսկ պատմական հողի վրա դարձավ սփյուռք: Իսկ եթե այդպես է Վրաստանում ապրող հայերը այնքանով են սփյուռք Վրաստանում, որքանով, հենց իրենք վրացիները, մեգրելները, սվաները, աջարները...: Կամ ով է տեսել, որ իրեն հարգող երգրի նախարարը հայտարարի որ, իր քաղաքացիների մի մասը ապրում է նույն իրավունքներով, ինչ իրավունքներով որ ապրում է մնացած քաղաքացիները, աշխարհում կա ՄԱԿ-ի անդամ գոնե մի պետություն, որտեղ քաղաքացիները տարբեր իրավունքներ ունեն կախված ազգային պատակնելիությունից:  Հ. Գ. Կարծում եմ նախարար Խիդաշելին ներողություն պիտի խնդրի Վրաստանի հայ քաղաքացիներին, իր արտահայտությունների համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.avetisyan.33/posts/1047804345294341?notif_t=close_friend_activity¬if_id=146339547706 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն