• Դավիթ Վանյան
  • Նրանք, ովքեր դուրս են հրավիրում արցախցիներին, երբեք կանգ չեն առնի։ Վաղն էլ կասեն, թե շամշադինցիներն էլ են 300 տարի առաջ Արցախից վերաբնակվել, Իջևանցիներն էլ։ Հետո կանցնեն Բաքվի հայերին, պարսկահայերին, մինչև սեփական հարսն ու որդին չվռնդեն սեփական տանից։ Մեզ մեզանից բաժանելու մի լկտի պրոցես է, որ սկսվել է։ "Հարգարժան դեմքեր" են ի հայտ գալիս, որ զսպված բավարարությամբ ծափահարում են այսպիսի կոչերին։ Ազատության հրապարակը ևս մեկ անգամ դարձավ դեմագոգների ու դե-ով սկսվող այլ անձանց ամբիոն։ Ճակատամարտի գիծն անցնում է նաև Երկրից գնացածների ու ապրողների միջով։ Գնացողին դավաճան ասելով՝ ետ չես բերի։ Բոլորն էլ մերն են։ Երկու օր առաջ շատ խիստ էի գրել, բայց նույն գիշերը վեր կացա՝ ջնջեցի, մտածելով, որ մարդն զգացական է, չի հասկանում ինչ է անում։ Մեր մեջ սահմաններ գծողներին արհամարհել է պետք, ու առանց բարևի թողնել, որովհետև մի երկիր ենք, մի ճակատագիր, անկախ բնակության վայրից։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vanyandavid/posts/898234760320816 ...

    Կարդալ ավելին
  • Դա փաստ է, որ Եղեռնի պատճառներից մեկն էլ մեր ռուսամետությունն էր։ Բայց մենք, փոխանակ ենթադրություններ անելու, ուղղակի հայամետ լինելու, դառնում ենք ռուսատյաց։ Երբ մենք թույլ ենք, վախկոտ, ծպտված մեր իսկ հոգու անկյուններում, ինքներս մեր ստվերից վախեցած, ապա՝ մեր ցավերի ու սխալների մեջ, մեղադրում ենք բոլորին, բացի մեզանից։ Իսկ եթե հպարտանայինք մեր լինելությամբ, լիաթոք լինեինք ու ներքուստ ուժեղ, սեփական թերությունները հաղթահարելով, հզոր, աշխարհացավ, աշխարհակազմիկ ազգ կդառնայինք նորեն։ Հանկարծ չփորձեք ծիծաղել։ Ասածս ճշմարտություն է։ Մեր Երկրի աշխարհաքաղաքական դիրքը որքան վատն է, այնքան էլ լի է բազմաբովանդակ հնարավորություններով։ Հայաստանը կարող է առաջավոր Ասիայի համար բանկային կապիտալի, ազատ ձեռներեցության, տուրիզմի, մաքրամաքուր բնության, մշակութային բազմազանության, քաղաքակրթությունների երկխոսության, փոքրամասնությունների պաշտպանության, չճանաչված երկրների հովանավորության և այլ բազմաթիվ հնարավորությունների Ամրոց - Երկիր դառնալ։ Եթե մեր աշխարհասփյուռ կազմակերպվածությունն էլ ի նպաստ երկրի ու հայ մարդու գործածվեր, ապա անհաղթահարելի էինք լինելու, անպարտելի։ Իսկ մենք, մեզ մի անկյուն քաշած, ինքնասիրահարվածի պես, զբաղված ենք մեզանով։ Հազարերորդ անգամ եմ ասում, մենք ենք մեր թշնամին, քանզի աշխարհներ գրավելու փոխարեն զբաղված ենք Երևանի գավառով։ Ի՞նչ է Հայաստանը, Չինաստանի մասշտաբներով մի քաղաքատիպ ավանի բնակչություն ունեցող երկիր, սակայն բնակեցված ինքնախարազանումով տառապող քաղաքատիպ ավանի բնակչությամբ։ Աշխարհը աշխարհից՝ մենք մեր ցավերից ենք խոսում։ Ոչ նախագահն է նախագահի նման, ոչ էլ նրա ընդդիմախոսն է լայնամասշտաբ։ Այսպես որ գնա, կդառնանք ՏՊՀ (Տուն պահողների Հանրապետություն)։ Այնինչ, դեռ ժողովուրդներ կան, թալիշների ու քրդերի պես մեր կողմ են նայում, սպասում գործողության, որբ մենք, մեր մտավորականության կարկառուն ներկայացուցիչների աջակցությամբ, մեր զորամասերն ենք գրավում։ Մեկս մեկի արժանի ենք։ Հիմա ամեն ինչ կվերջանա, փողը կվերցնենք, նորից սրանց կընտրենք, ու կափսոսանք, որ Սասնա ծռերը չհաջողեցին։ Այն, որ իրական Սասնա Ծռերը չեն հաջողել, Մհերի Ագռավաքարում պահվելուց է հայտնի։ Մենք, այսօր, նորից մտնում ենք Ագռավաքար։ Հալեպում անտանելի վիճակ է, այնտեղ արցախացավ մեր Հայությունն է ապրում։ Հայաստանում ո՞վ է հիշում այդ մասին։ Չէ, մոդայի, տրենդի մեջ չի հիմա Հալեպը, Դա Քեսաբ չի, շահարկես, առագաստներդ լցնես քամով։ Նա էլ, ով ղբաղվում է, ասում են դավաճան եք։ Կմեռնեք, կսիրենք, իսկ կենդանի վիճակում վտանգավոր եք, քանի որ կարիճի պես սեփական ճողովրդին չեք խայթում, օտար երկրներում եք գործում։ ———————————————————— Դեպի Արարատ Depi Ararat Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vanyandavid/posts/886409784836647 ...

    Կարդալ ավելին
  • Ներքին կոնսենսուս եթե ունեցանք, անպարտելի կլինենք։ Մեր տարածքների հարցն է օրակարգին։ Հազար տարի հող չէինք ազատագրել։ Սա շատ է կարևոր։ Ապրիլյան օրերին մենք ավելի զորեղ էինք, քան այսօր։ Եվ այսօր, երբ թվում է, որ ահա, ճշմարտությունը եկել է, ու Դուք տեսնում եք այն, ահա հերոսները, ահա նպատակը, ահա գործիչները, ահա մարդիկ՝ հրապարակներում, ահա և հրապարակների հին առաջնորդները։ Նույնիսկ, եթե հարյուր առ հարյուր վստահ եք, որ այդպես է, մի քննադատեք նրանց, ովքեր Ձեզ հետ չեն մի պահ, նրանց, առնվազն, լռելու հնարավորություն տվեք, նրանք դեռ կխոսեն, կասեն իրենց ասելիքը, նրանք իշխանության կամ նախագահի մարդը չեն, մի շտապեք, նրանց սիրտն էլ է ցավում, բայց նրանց լռությունն ավելի խոսուն է։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vanyandavid/posts/885650168245942 ...

    Կարդալ ավելին
  • Անկախ նրանից, թե՝ ո՞րն է մեր արտաքին քաղաքական ճշմարիտ ճանապարհը, արևմուտքի հե՞տ պիտի լինենք, թե՞ արևելքի, սա հասարակական ընդվզումների ու ապստամբությունների հարց չէ, ոչ էլ սակարկումի ու պայմանավորվածության, այլ պետական անաչառ մտածողության ու մարմինների, գիտական վերլուծության, համապատասխան գերատեսչությունների։ Եվ երբ Դուք քաղաքական լիդեր եք, իսկ այս հարցը դարձնում եք հեղափոխության քննարկելիք, ապա Ձեր առաջարկած հեղափոխությունը գունավոր է դառնում։ Արևմուտքն ու արևելքը արդեն տեսան, զննեցին, հասկացան, որ հայը միատարր չէ։ Հիմա քաղաքական սպոնսորները անցնելու են գործի։ Իսկ մեր մեջ, անպայման կհայտնվեն՝ մի կողմից գրանտակերը, մյուսից պուտինիստը, որոնք էլ նոր փողոցի կազմակերպիչները կլինեն։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=882242365253389&set=a.145942338883399.45652.100004029016253& ...

    Կարդալ ավելին
  • Սիրելի ժողովուրդ, չի կարելի մեծերի լեզվով հայհոյել սեփական ժողովրդին։ Նժդեհը արդեն հոգնած կլինի իրեն մեջբերողներից։ Ընդհանրապես՝ չի կարելի հայհոյել։ Այս տարածքը կոյուղի չէ, այստեղ կարելի է բարձրացնել իրար, հույս տալ, Ձեռք մեկնել, բարի խոսք ասել։ Քննադատությունը կարող է կիզիչ լինել, սակայն երբ վեր է ածվում զգացական լուտանքի, հայհոյողն է արժեզրկվում։ Այսօր ինձ հրավիրել էին Եզդիների մի միջոցառման, նվիրված երկու տարի առաջ կատարված եղերական դեպքերին, և ես այն հասկացա, որ այս մարդիկ մեկը մյուսի մասին միայն լավն են ասում։ Ես տեսա, որ մենք սովորելու բան ունենք, որ նրանց աչքերում չարություն չկար իրենց տեսակի նկատմամբ։ Սրանք ոչ նախագահ ունեն, ոչ բանակ, ոչ զինվոր։ Թույլ են, Հայաստանի մասին խոսում են համակրանքով, սակայն իրենց մասին՝ լոկ գերադրական։ Մի ժամանակ մենք էլ էինք այդպիսին։ Երկիր դարձանք, անկախություն վաստակեցինք, հողեր ազատագրեցինք, ու սկսեցինք իրար բաժանել ղարաբաղցու, հայաստանցու և սփյուռքում ապրողի, պուտինականի և ռուսատյացի։ Վերջերս մի կին ինձ անվանեց գոռոզ շամշադինցի։ Ես դեռ գոռոզ շամշադինցի չեմ տեսել։ Թերևս ես եմ ամենագոռոզը։ Եկեք չհայհոյենք իրար, խուսափենք բառերից, որոնք բացասական ֆոն են ստեղծում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vanyandavid/posts/883793528431606 ...

    Կարդալ ավելին
  • Մոսկվայում իսլամ ընդունող հայեր կան։ Սրանք ինձ համար անհայտ երևույթ են, և շատ վտանգավոր։ Արդեն մի քանի մարդուց եմ լսել այս ահազանգը։ Ասում են, անգամ Արցախցիներ կան։ Այս ադեպտները օտար խաղի մեջ պտուտակներ են, և մի օր օգտագործվելու են և վնասելու մեր հեղինակությունը։ Հայաստանի համապատասխան մարմինները պիտի զբաղվեն այս հարցով։ Քիչ չեն նաև իսլամական երիտասարդությանը նմանակողները։ Նրանց մորուքի ձևից արդեն հասկանում ես, որ սրա մեջ հայկական արդեն ոչինչ չկա։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vanyandavid/posts/839430379534588 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/DYEgLel8pFKFMB5escp2.jpg

    Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում սպասվող անկախության հանրաքվեն անհանգստացնում է նաև մեր արևելյան հարևաններին... Ալիևյան կայքերից մեկը հարցազրույց է վերցրել այդ հարցի վերաբերյալ ԱԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն,Միլլի Մեջլիսի փոխխոսնակ Գյոհար Բախշալիևայից...Բոլորը գիտեն,որ ադրբեջանա-թուրքական պատմագրությունը բացարձակ կապ չունի իրական պատմագրության հետ...Բայց տիկին Գյոհվարի պատմության իմացությունն այնքան անմիջական պրիմիտիվ է,որ չզարմացա,որ այս անձը ադրբեջանցի ակադեմիկոս է...Այո՛,սա է ազերի ակադեմիկոսի գիտելիքների պաշարը... Անդրադառնալով Իրաքյան Քրդստանում սպասվող հանրաքվեին,Գյոհվար խանումը նախ նշել է,որ Ադրբեջանը կտրուկ պայքարում է անջատողականության դեմ և չի ճանաչելու Քրդստանի անկախությունը..."Այդ հարցում մենք պետք է հետևենք Թուրքիայի դիրքորոշմանը...",-ասել է ազերի ակադեմիկոսուհին...Ու այստեղ ավարտվում է ազերի գիտնականի քիչ թե շատ մեղսունակ և տրամաբանական պատասխանները... Անդրադառնալով Քրդստանի անխախության ճանաչման հարցին Գյոհար Բախշալիևան ասում է."Քրդստանը կարող է չճանաչվել որպես անկախ երկիր,քանի որ նրա հարևանները կտրականապես դեմ են դրան... " Պարզվում է,ըստ Գյոհվարի,որևէ ազգի կողմից ձևավորված անկախ երկիրը ճանաչում է գտնում,եթե նրա հարևաններն են ճանաչում կամ նրան լավ են վերաբերվում...Համոզված եմ,որ տիկին Գյոհվարը շատ քիչ օրինկաներ կբերի,քանի որ շատ պետություններ իրենց անկախությունը հռչակելուց հետո մեծ խնդիրներ են ունեցել հարևանների հետ...Գյոհվար խանումի համար դա անհասկանալի է,քանի Ադրբեջան անունով պետությունը սկուտեղի վրա է ստացել այդ անկախությունը... Հետագայում տիկին գիտնական-երեսփոխանը հիշեցրել է,որ քրդերը նաև աչք են դրել Ադրբեջանի տարածքների վրա՝պատճառաբանելով,որ ժամանակին Ադրբեջանի տարածքում եղել է Կարմիր Քրդստան ինքնավարությունը...Ու այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը...Ըստ Գյոհվարի,այդ ինքնավարության ստեղծումը և գոյատևումը ոչ մի կապ չունի քրդերի հետ..."Այո,20-ական թթ-ներին այդտեղ մի քանի հազար քուրդ է ապրել և բոլշևինկերը որոշել են նրանց համար քրդալեզու դպրոցներ բացել...Այդ տարածքի բնակչության ընդամենը 17% է քրդերեն խոսել...Սխալ կարծիք կա,որ Քելբաջարի,Զանգելանի,Կուբաթլուի և Լարինի շրջանի բնակիչները եղել են քրդեր...Դա այդպես չէ...Այդտեղ բնակվել են թյուրքեր և ոչ ոք չի տիրապետել քրդերենին...Պարզապես ժամանակին,հայերին հաջողվել էր համոզել բոլորին և նույնիսկ մեզ,որ այդտեղ հնուց բնակվել են քրդեր...",-զայրացած հայտարարել է Գյոհար Բախշալիևան... Նախ,ազերի ակադեմիկոսն անկեղծանում է,որ իրենք պատմություն չունեն և չգիտեն...Նրանք փաստերով չեն խոսում...Նրանց մոտ հնարովի է ամեն ինչ և համոզելու վրա է հիմնաված...Երկրորդը,կրկին հայերին է փորձում մեղադրել մի բանի մեջ,որի արդյունքում հայերը ևս տուժել են,քանի որ այդ Կարմիր Քրդստանը ձևավորվել է Արցախի պատմական տարածքում... Հիշեցնեմ,որ Արցախի Հանրապետության արևմուտքը քրդերով է բնակեցվել 16-17 դդ-ում պարսից Սեֆյանների կողմից,որոնց գլխավոր նպատակն է եղել թուլացնել Արցախի հայկական մելիքությունները և փոխել տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը...Դա նրանց կիսով չափ հաջողվել է...Մահմեդական զանգվածը դաշույնի պես մխրճվել է Արցախի և Սյունիքի մեջտեղը...Կոմունիստների ջանքերով 1923-29 թթ-ին ձևավորվեց Կարմիր Քրդստան մարզը Ադրբեջանի կազմում,որտեղ,ըստ անկախ տվյալների,որից ազերի ակադեմիկոսը կարող է շատ վատ զգալ իրեն,բնակչության 73 % կազմում էին քրդերը,իսկ 26 % ՝ ադրբեջանցիները...1926 թ-ի դրությամբ Կարմիր Քրդստանի բնակչությունը կազմել է 51200 մարդ...Ինչ վերաբերվում է քրդերի եկվոր լինելու փաստին,ապա դրան մանրամասն անդրադարձել է հայտնի խոհրդային գիտնական Ե.Պչելինան,ով 1924-ին մեծ ուսումնասիրություններ է կատարել Կարմիր Քրդստանում... Զարմանալ կարելի է...Ինչու՞ պետք է պատնական Հայաստանի տարածքը հայերը քրդերին նվիրեին և ազերիներին համոզեին,որ այդտեղ պատմանակնորեն քրդեր են բնակվել... Խեղճ արևելագիտություն,որ աշխարհում կա Գյուհվարի նման ակադեմիկոսներ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1460018350748776

    Կարդալ ավելին