• Սեյ Յայլախանյան
  • 1. Հարգել դիմացինիդ` անկախ նրա մարդ տեսակից 2. Խնայել ունեցածդ 3. Պատասխան տալ ամեն ասածդ բառի ու արտահայտության համար 4. Գնահատել ունեցածդ 5. Կարոտել 6. Դիմանալ նեղ օրերին 7. Նույն շշից 100 հոգով ջուր խմել 8. Օգնել ու հոգ տանել ընկերոջդ  9. Վախենալ սխալներից ու չվախենալ սխալ մարդկանցից 10. Համբերել 11. Հիշել, որ քեզ սպասում են 12. Մաքուր պահել ինքդ քեզ` իդեալականին մոտ 13. Կարել սեփական շորերդ ու կոշիկներդ 14. Ճանաչել զզինվորաց և զաֆիցեռաց, իմանալ զմարդս հանճարոյ 15. Լինել մարդ, նոր զինվոր 16. Չմոռանալ սեփական ԵՍ_դ, ու հիշել հանրային ՄԵՆՔ_ը 17. Բոլորով ուրախանալ մեկով, ու պատասխան բոլորով տալ մեկի փոխարեն 18. Սիրել սեփական հայրենիքդ, ու հպարտանալ զինվորի համազգեստ կրելով 19. Ստեղծել քոնը, տարածել, ու ունենալ փոքր ընտանիք 20. Չփախնել պռոբլեմներից և ոչ մի դեպքում 21. Հավատալ, երբ մենակ ես 22. Մտածել ապագայիդ մասին 23. Վերլուծել ամեն քայլդ, օրդ, արարքդ 24. Ճիշտը սխալ դարձնել, սխալը` ճիշտ 25. Չհեռանալ Աստծուց, ու ամեն օր շնորհակալ լինել, որ կաս 26. Մեռնել, եթե հարկն է փրկել  27. Չքնել, երբ քնած են հարազատներդ, ընկերներդ ու սիրելիդ 28. Զենք բռնել, երբ շատերը բռնում են գաղթի ճամփան 29. Չգնալ, երբ մնում եք բոլորովդ 30. Չապրել փլեխավարի, ու ամեն օր 1 նոր բան սովորել 31. Կարդալ ինչ պատահի` գրքից մինչև նորություններ 32. Չխաբել ` անգամ սպաներին 33. Տղավարի դիմանալ, երբ ոչինչ չի ստացվում 34. Անընդհատ փորձոլ լինել առաջնորդ, ու առաջնորդել բոլորին անխտիր 35. Լվացք անել  36. Չհաշվել օրերը 37. Չմտածել վաղվա օրվա մասին, այլ պատրաստ լինել վաղվա օրվան 38. Հաճախ նայել հայելու մեջ  39. Գնահատել կյանքիդ ամեն պահը 40. Չմոռանալ հարազատ մարդկանց,ու կապ պահպանել բոլորի հետ 41. Միշտ պատրաստ լինել մարտի,անգամ զուգարան գնալուց 42. Աղոթել, երբ մնում ես ինքդ քո մտքերի հետ մեն-մենակ  43. Հաճախ խոսել ինքդ քեզ հետ 44. Լինել ներողամիտ, ու աչք փակել շատ հարցերի վրա 45. Մարզվել, մարզվել ու մարզվել 46. Ծառայել, բայց ոչ ծառա դառնալ 47. Չլինել ուրագի պես` միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ 48. Այլ լինել սղոցի պես` մերթ դեպի քեզ, մերթ դեպի մեզ  49. Վատի մեջ էլ լավը փնտրել 50. Նորից ու նորից, չմոռանալ 11_րդ կետի մասին ) Առաջն Աստված . Շ_ն Յայլախանյան Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=624711634344547&id=100004171475056&from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1461348399727402 ...

    Կարդալ ավելին
  • Ասում էր ... " Տղա ջան էս ազգին, ոչ էլ մեզ ազգային մեռած հերոսներ պետք չեն, որովհետև էս ազգը էտ հերոսի արժեքը հասկանում է միայն երբ հարցը հասնում է լինել-չլինելուն. հերոսը կյաբքը տվեց, զոհվեց, անցավ հողի տակ, մոռացվեց, բայց կյանքը շարունակվեց ու մնաց շատ անարժաններին. քո ազգը ոտքից-գլուխ հերոս է, բայց ոտքից-գլուխ անտարբերության մեջ թաղված, բայց լավ թե վատ` սա էլ մեզ բաժին ընկածն է.  Ամեն անգամ, երբ ձեռքդ զենք կառնես, հիշիր, որ տանը քեզ սպասող կա, պետք չէ "էշ_նահատակի"_ի պես կուրծքդ դեմ տաս հրանոթի փողին, նոր դուրս եկած հասկի պես խելագարի նման դուրս գաս խրամատից, որ նույն արագությամբ էլ հնձեն քեզ.  Կռվիր խելքով, դուխով ու քաջին վայել, քանզի քեզ տանը սպասող ունես. Եթե չվերադառնաս, ուրեմն դու պարտքդ չես տվել հայրենիքիդ, քանզի ես մի բան եմ հասկացել, որ իրականում հայրենիքի պարտքը փակում ես այն ժամանակ, երբ նոր փոքրիկ Սեյրան ես տալիս հայրենիքիդ, ու ոչ թե մեկը, այլ մի քանիսը ... Տղես. . .  Ու մի բան ևս. ԱՇԽԱՐՀՈՒՄ ԲՈԼՈՐ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ 2 ԵՂԱՆԱԿՈՎ` ԽԵԼՔՈՎ ԿԱՄ ԶԵՆՔՈՎ. ՄԵՆՔ` ՀԱՅԵՐՍ, ԱՆԳԱՄ ԵԹԵ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ԶԵՆՔ ՉՈՒՆԵՆՔ ՀԱՎԱՍԱՐ ԿՌԻՎ ՏԱԼՈՒ, ՎՍՏԱՀ ԵՂԻՐ, ՈՐ ԽԵԼՔԻՑ ՄԵՆՔ ՇԱՏ ՈՒՆԵՆՔ, ՉԱՓԻՑ ԷԼ ՇԱՏ. ՕԳՏԱԳՈՐԾԵՔ. ՄԵՐ ԱՄԵՆԱՄԵԾ ԶԵՆՔԸ, ՈՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՀՆԱՆՈՒՄ ... " Շ_ն Յայլախանյան Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/permalink.php?story_fbid=619817824833928&id=100004171475056 ...

    Կարդալ ավելին
  • Բանակը չէ, որ տղուն տղամարդ է դարձնում ... Ու լյուբոյ ծառայող տղուն էլ հարցնեք, նույն պատասխանը կստանաք. Եթե մարդը քաղաքացիական կյանքում տուկ է եղել, տուկ էլ կմնա բանակում : Բանակը տղուն ցույց է տալիս,որ միշտ չէ, որ ընտանիքիդ կողքդ է, ընկերներդ մեջքիդ կանգնած, սիրածդ աղջկա ձեռքը ձեռքիդ , սեղանի հացը միշտ մեր քմահաճույքով, տեղերդ էլ փափուկ, շորերդ էլ մաքուր. Էս ամենը տեսնելով դու քո մեջ համակերպվում ես, որ կյանքում վատ օրեր նույնպես լինում են, բայց դե "ձախորդ օրերը ձմռան նման գուկան ու կերթան". Իսկ տղամարդ դառնում են ներսից, տեսածի մասին ունեցած գաղափարական եզրակացությունները բարոյական հիմք ընդունել_չընդունելիս, գնահատելով լավն ու օգնելով վատին, դուրս գալով ամենաանհնարին իրավիճակներից մաքսիմալ քիչ կորուստներով ... Տղամարդը տղամարդ է օդում, ջրում, ցամաքում ու բանակում . Իրերն իրենց անունով վերնագրեք, ու չայ խմեք, ցուրտ է  Շ_ն Յայլախանյան Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/permalink.php?story_fbid=615265291955848&id=100004171475056 ...

    Կարդալ ավելին
  • Բանակի հզորությունը ընտանիքի մեջ է, էն ընտանիքի, որը կյանքում իր զավակին չի ասել. "Ես քեզ կազատեմ բանակից" ,"Էս երկրին ի՞նչ ծառայես", "ՌԴ քաղաքացի կդարձնեմ, չես ծառայի տղես", "Բա քեզ պե՞տք է, ու՞մ ծառայես"... Հ.Գ Խնդրում եմ, մի՛ կոտրեք Ձեր տղեքի, թոռների ու բալեքի դուխը։ Դուք թև ու թիկունք դառեք, մի՛ սովորեցրեք առնետի պես թաքնվել ։ Դուք ամենալավ օրինակն եք Ձեր էրեխեքի։ Խնդրում եմ ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=581457642003280&id=100004171475056 ...

    Կարդալ ավելին
  • × Կան երգեր, որոնց բառերը հասկանալ հարկավոր չէ, քանզի այն լսվում է` հենց այնպես ... × Կան ֆիլմեր, որոնք կարելի է նայել 100 անգամ, և չհոգնել` հենց այնպես ... × Կան մարդիկ, ում մենք պատրաստ ենք ներել բազում ներումներից հետո` հենց այնպես ... × Կան բառեր, որոնք ասելուց հետո մենք հիշում ենք ինչ_որ մարդու, ինչ_որ դեպք, ինչ_որ պահ` հենց այնպես ... × Կան փողոցներ, որոնք թեկուզ և անցնի մի քանի տասնյակ տարիներ, մենք այնտեղով քայլելուց մի՛շտ կհիշենք ինչ_որ իրադարձություն` հենց այնպես ... × Կան երևույթներ, որ անգամ աշխարհի հանրագիտարանների բոլոր բառերը փորփրես, չես գտնի բնորոշող բառը` հենց այնպես ... __________ Էս կյանքում կան երևույթներ, որոնք հասկանալ պետք չէ, որոնց մեջ փոխկապակցվածություն գտնելը իմաստ չունի, որտեղ միգուցե իմաստն ընդհանրապես բացակայում է, ուղղակի ... հենց այնպես  Նյութի աղբյուր`https://www.facebook.com/permalink.php?story_fbid=579086692240375&id=100004171475056 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/DgVDL2KCp45t6uG4Anem.jpg

    Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրն ավարտվում է հայ-ռուսական հարաբերություններում լարվածությամբ: Թեև այդ լարվածությունն առավել ակնառու դարձավ վերջին մի քանի շաբաթների ընթացքում` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` ներհայաստանյան զարգացումների մասին բավականին կոշտ հայտարարությունից հետո, սակայն ոչ պաշտոնական մակարդակում այն զգացվում էր Փաշինյանի վարչապետության առաջին օրերից`չնայած սկզբնական շրջանում հնչող պաշտոնական հայտարարությունների դրական բնույթին:  Ռուսական կողմի գործողությունները Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամանակ և դրանից հետո վկայում են, որ Սոչիում վարչապետին, ով խորհրդարանում ղեկավարում էր ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթաց նախաձեռնած «Ելք» դաշինքը, չի հաջողվել Մոսկվային համոզել, որ իր այդ դիրքորոշումները վերանայված են, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունում հետքայլ չի լինելու: Ռուսական կողմի ընկալումներով՝ իրենք մտահոգությունների համար լուրջ հիմքեր ունի: Դրանցից է, օրինակ, կարևորագույն պաշտոններում Փաշինյանի կողմից հակառուսական հայացքներով աչքի ընկած ակտիվիստներին նշանակելը, որոնցից «ամենատպավորիչներից» էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանի նշանակումը: Ըստ մամուլում հայտնված չճշտված տեղեկությունների` Մոսկվայի մոտ այնքան մեծ է անվստահությունը վերջինիս անձի նկատմամբ, որ արգելել է ՀԱՊԿ և ԱՊՀ երկրների միջև փոխանակվող գաղտնի տեղեկատվությունը տրամադրել ՀՀ ԱԱԽ քարտուղարին:  Բավականին հետաքրքիր է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի շուրջ ստեղծված իրավիճակը: ԱՊՀ միջկառավարական խորհրդի նիստին վերջինիս մասնակցությունից հետո ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին գործընկերների պահանջով ստիպված եղավ մասնակցել վարչապետը, չնայած որ դա իր պաշտոնի համար ցածր ձևաչափ էր: Արարատ Միրզոյանը նույնիսկ չկար Փաշինյանի գլխավորած պատվիրակությունում, ինչը լուրջ հարցեր է առաջացնում:  ՀՀ նոր իշխանությունների մյուս գործողությունը, որը Մոսկվայի մոտ մեծացրել է անվստահությունը, առանց նախնական քննարկումների համանախագահ երկրների կամ համանախագահ երկրներից ոչ բոլորի հետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում նոր տարրեր մտցնելու ՀՀ իշխանությունների փորձն է, ինչին ականատես եղանք մայիսի 9-ին Ստեփանակերտում և հունիսի 1-ին Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ վարչապետ Փաշինյանի ելույթներում: Ռուսական կողմը հայաստանյան իշխանությունների այս «բացթողմանը» շտապեց ոչ պաշտոնական արձագանք տալ: Ռուս հանրային, քաղաքական գործիչների, փորձագետների այցը 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լելե Թեփե նաև ազդանշան էր, որ Ղարաբաղյան հակամարտության համատեքստում չհամաձայնեցված, անկախ գործողություններ, որոնք կարող են վնասել գործընթացին կամ ունենալ բացասական ֆոնային ազդեցություն վերջինիս վրա, կարող են անել նաև ռուսները: Ռուսական կողմի անվստահության մյուս պատճառը ՆԱՏՕ գագաթնաժողովին, այնուհետև զորավարժություններին Հայաստանի մասնակցությունն է: Իհարկե, սա առաջին անգամը չէր, երբ Հայաստանը մասնակցություն էր ունենում ՆԱՏՕ միջոցառումներին, սակայն հայ-ռուսական հարաբերություններում անվստահության առկայության պայմաններում այս գագաթնաժողովին մասնակցությունն առանց ռուսական կողմի հետ սլաքները ճշտելու Մոսկվայում դրական չընկալվեց: Հետաքրքիր է, որ ինչ-որ «զուգադիպությամբ» դրան հետևեցին Փանիկի դեպքերը, երբ ռուսական ռազմաբազան «առանց նախազգուշացման» զորավարժություններ սկսեց` վախեցնելով գյուղի բնակիչներին: Սա, ակնհայտորեն, որոշակի մեսիջներ էր պարունակում` ուղղված ՀՀ իշխանություններին: Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական զարգացումների, մասնավորապես նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ աղմկահարույց դատական գործերին ռուսական կողմի կոշտ արձագանքին, ապա նշենք, որ Մոսկվայում դրանք ինչ-որ տեղ դիտվում են նաև որպես ՌԴ դեմ ուղղված քայլեր: Ընդ որում, Խաչատուրովի դեպքում ոչ թե վերջինիս անձն է պայմանավորում ռեակցիան, այլ զբաղեցրած պաշտոնը. Խաչատուրովն, այսպես կոչված, «Պուտինի ՆԱՏՕ»-ի գլխավոր քարտուղարն է, և առանց ռուսական կողմին տեղեկացնելու, այդ պաշտոնից նրա հեռացման հարցը նախապես կարգավորելու Խաչատուրովի նկատմամբ դատական գործընթաց սկսելը Ռուսաստանում դիտում են որպես «ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ զարգացնող Հայաստանի» կողմից թիրախավորված հարված ՀԱՊԿ հեղինակությանը: Պատահական չէ, որ այս դեպքերից հետո ռուսական լրատվամիջոցները սկսեցին գրել` Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի մատակարարումների դադարեցման մասին, որն, իհարկե, պաշտոնապես հերքվեց, սակայն պարզ է, որ Ռուսաստանն այլևս չի բացառում Հայաստանի հետ հարաբերություններում նման գործիքակազմի կիրառման հնարավորությունը: Իսկ ռուսական կողմի ավելի «շոշափելի նախազգուշացումն» այս օրերին տեսնում ենք Լարսում, երբ արագ փչացող սննդամթերքով բեռնված հայկական բեռնատարները ստիպված են լինում օրերով հերթ կանգնել ռուսական անցակետն անցնելու համար: Խնդիրը կարելի կլիներ մեծ հոսքերով բացատրել, միայն թե հայ վարորդները միանգամայն այլ տպավորություն ունեն, բացի այդ՝ ՌԴ-ում ՀՀ հյուպատոսի միջամտությունը խնդրին ևս խոսում է, որ Լարսի մի քանի կիլոմետրանոց հերթերը բնավ տեխնիկական խնդիրներով չեն պայմանավորված:  Նշենք, որ Ռուսաստանից ոչ պաշտոնական աղբյուրներով զգուշացնում են նաև գազի գների բարձացման մասին, քննարկվում է աշխատանքային օրենսգրքում համախատասխան փոփոխությունների նախագիծը, որը կարող է ազդել այդ թվում նաև Ռուսաստանում աշխատող տասնյակ հազարավոր հայերի վրա, և սրանք ռուսական կողմի տնտեսական ազդեցության միակ լծակները չեն:  Այս համատեքստում բավականին հետաքրքիր է Հարավկովկասյան երկաթուղու շուրջ ստեղծված իրավիճակը. օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԵԿ-ը դիմակավորված անձանց ուղեկցությամբ մտել է Հարավկովկասյան երկաթուղի և, ինչպես նշում է երկաթուղու ղեկավարությունը, Հայաստանի օրենսդրության խախտումներով խուզարկություն է իրականացրել, առգրավել է փաստաթղթեր, ինչը չէր կարող չվրդովեցնել ռուսական իշխանություններին, քանի որ երկաթուղու կառավարումը հանձնված է Ռուսաստանին։ Հուսանք՝ խնդիրը հարթվել է օգոստոսի 15-ին Հարավկովկասյան երկաթուղու տնօրեն Սերգեյ Վալկոյի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ. բոլորս հասկանում ենք, թե ինչ նշանակություն ունի երկաթուղին Հայաստանի համար: Նման պայմաններում մենք խնդիր ունենք Վրաստանի կամ Ուկրաինայի սցենարը չկրկնելու համար ձեռնարկել գործողություններ, որոնց ռիսկերը նախապես լավ հաշվարկված և չեզոքացված կլինեն: Կարիք ունենք արտաքին քաղաքական հարցերում լինելու ավելի ընկալելի, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև մյուս երկրների հետ հարաբերություններում: Կարծես թե այս հարյուր օրվա ընթացքում որևէ գիծ դեռևս անդառնալիորեն անցած չէ: Այս մասին է խոսում, օրինակ, առաջին հայացքից ոչ էական թվացող վերաբերմունքը, որը ռուսական կողմը ցուցաբերեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողության և դրան նախորդած համերգի ժամանակ. եթե վարչապետ Փաշինյանը Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ նստած էր երրորդ շարքում՝ Հյուսիսային Կորեայի ԱԺ նախագահի կողքին, ապա Արմեն Սարգսյանը` առաջին շարքում՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողքին, ինչպես ենթադրում է դիվանագիտական արարողակարգը ռազմավարական գործընկերների պարագայում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/klara.abgarian.9/posts/148642326039090

    Կարդալ ավելին