• Անահիտ Ամաթունի
  • Այսօր ավարտվում է ընտրական օրենսգրքով նախատեսված քաղաքական ուժերի առաջադրումների փուլը: Արդեն հստակ է, թե որ ուժերն ինչ կարգավիճակով կգնան ընտրությունների: Այս թոհուբոհի մեջ ամենակարևորը հետևյալն է՝ ո՞րն է լինելու քաղաքացու ընտրությունը, որտե՞ղ և ո՞ւմ հետ կտեսնի քաղաքացին տարիներով կուտակված խնդիրների լուծումները: Ես վատատես չեմ, բայց կարծում եմ՝ քաղաքացին կփնտրի ու չի գտնի, միգուցե նույնիսկ չփնտրի էլ, որովհետև դեռ նախորդ ընտրություններից հիասթափության բազմաթիվ առիթներ է ունեցել: Ցավոք, սա է իրականությունը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1854040891533947&id=100007841625032 ...

    Կարդալ ավելին
  • Արդեն 5-րդ օրն է, ինչ ընտրական օրենսգիրըք քաղաքական ուժերին հնարավորություն է ստեղծել առաջադրվելու ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին, սակայն կուսկացությունների արձագանքը զրոյական է: Դեռ որևէ քաղաքական ուժ, դաշինք ընտրություններին մասնակցության հայտ չի ներկայացրել: Եթե ՀՀԿ-ի դեպքում դա լայնափոր ցուցակ է, որ պետք է մի հազար անգամ չափեն, որ մեջից ինչ որ նախարար կամ դեպուտատ դուրս չընկնի, ապա փոքր ուժեր դեպքում դա մի գազել ժողովուրդ հաշվել-շարել է: Չնայած ինչ առաջադրման մասին է խոսքը, երբ 10-15 օրվա ընթացքում քաղաքական ուժերը միանում, դաշինք են կազմում, ջերմ բարևում ու լուսանկարվում, իսկ հետո լուռ կամ աբիժնիկավարի հեռանում միմյանցից: Մտածում եմ՝ լավ չէ՞ր լինի, եթե ընդհանրապես ոչ մեկ էլ չառաջադրվեր, ընտրությունն ինչ ենք անում, մեկ է՝ մեկը մյուսից բեթար, հանգիստ ճահճում ապրում ենք էլի: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1850846431853393&id=100007841625032 ...

    Կարդալ ավելին
  • «Ելք» դաշինքի համագումարն ընդհանուր առմամբ մեծ ռեզոնանս չառաջացրեց: Ճիշտ է, հետաքրքիր ելույթներ այնուամենայնիվ հնչեցին, սակայն ամենասպասվածը Նիկոլ Փաշինյանի ելույթն էր, ով, սակայն, հիասթափեցրեց: Նիկոլի ելույթի «կանյոկը» Հայաստանում բանան ներկրողներն են, այդ ոլորտում առկա մենաշնորհը և իր վճռականությունը 47 րոպեում վերացնելու այդ ոլորտի մենաշնորհը: Մենաշնորհի հարցը իսկապես խնդիր է երկրում ու դրան պետք է անդրադառնալ ամենայն լրջությամբ, սակայն երբ Նիկոլի ելույթի ամենաինտրիգային հատվածը բանանն է, դա արդեն զավեշտի է նմանվում: Ընդ որում՝ մենաշնորհի դեմ պայքարը միայն սահմանափակվեց բանանի մենաշնորհի դեմ պայքարի հայտարարությամբ: Իր այս հայտարարությամբ, Նիկոլը մի ձախողման պատմություն է հիշեցնում, վերջինս, 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամոյի)՝ շաքարավազի մագնատի հետ նույն ընտրատարածքում էր առաջադրվել, իսկ դա նրա շանսն էր 47 րոպեում իրավիճակ փոխել, սակայն ձայների բավականին մեծ տարբերությամբ պարտություն կրեց: Այն ինչ Նիկոլին չի հաջողվել անել 47 օրում, վստահորեն չի հաջողվի անել 47 րոպեում: Գնալով Նիկոլը վերածվում է թաղային մակարդակի գործչի: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1841771042760932&id=100007841625032 ...

    Կարդալ ավելին
  • Մինչ մամուլում շարունակում է քննարկման առարկա լինել Կարեն Կարապետյան-օլիգարխա փոխհարաբերությունները, վարչապետը անսպասելի անցել է հակահարձակման: Թիրախում՝ հանրությանը քաջ հայտնի Արտակ Սարգսյանն է, նույն ինքը ՍԱՍ-ի Արտակը: ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել ՍԱՍ սուպերմարկետների մի քանի խանութներում, ինչի արդյունքում երկու խանութ ժամանակավորապես փակվել է: Հիշեցնեմ, որ նախորդ շաբաթ Արտակ Սարգսյանը մեկ այլ առիթով էր հիշատակվել, մասնավորապես, տեղեկություններ էր տարածվել, որ նա իր աշխատակիցներին ստիպում է գրանցվել այն համայնքում, որտեղից նա պատրաստվում է առաջիկայում որպես պատգամավոր առաջադրվել: 10 օր առաջ, կառավարության 100 օրվա կապակցությամբ կայացած ամփոփիչ ասուլիսի ժամանակ վարչապետն ըստ էության ակնարկել էր, որ օլիգարխների հետ հարաբերություններում անկաշկանդ է, ձեռքերն ազատ. «օլիգարխների հետ ինձ շատ հանգիստ եմ զգում, ապահով: Ես չգիտեմ այդ բառի տակ ինչ եք դնում, ապահով»: Ո՞վ է լինելու հաջորդը և ո՞ւր է տանելու վարչապետի այս անկաշկանդվածությունը՝ կերևա ամիսներ անց: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1840585122879524&id=100007841625032 ...

    Կարդալ ավելին
  • Սեպտեմբերյան փոփոխությունները երկրում նոր սպասումներ առաջացրեցին: Իշխանությունը գնաց «քիմմաքրման», սակայն դեռ պարզ չէ, արդյո՞ք այն սպառողի պատկերացումների շրջանակներում է: Դիցուք, դուք ձեր կոստյումը տարել եք քիմմաքրման, արդյոք 100 տոկոսանոց ճշմարտություն է, որ այն պետք է սպասված արդյունքը տա. իհարկե ոչ: Նույն վիճակն է նաև այս հարցում: Լավ, այսպես հարցը դնենք. արդյո՞ք լիսկաների էպոխան ավարտվել է. ես որ չգիտեմ, միգուցե դա նրանից է, որ ես քաղաքականության հետ քիչ առնչություն ունեմ, բայց վերջին 25 տարվա մեջ շատ բան տեսանք, շատ բան գլխներիս եկավ: Մի խոսքով, հանրության պահանջը դեռ բավարարված չէ կամ եթե բավարարված է մի մասինը, ապա դա խիստ ժամանակավոր բնույթ է կրում: Փոփոխությունները, հատկապես կադրային առումով, դեռևս մեծ պահանջարկ են վայելում հասարակության սրտում, այնպես որ, դրանք պետք է շարունակել՝ խորհրդարանում և դատական համակարգում առավել հրատապ կարգով: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1805144326423604&id=100007841625032 ...

    Կարդալ ավելին
  • ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին զուգահեռ՝ մամուլում մեկնաբանություն հայտնվեց այն մասին, որ ի պատասխան հայ լրագրողի հարցին՝ Պեսկովը հերքել էր, որ Հայաստանում նոր վարչապետի նշանակումը համաձայնեցվել էր ՌԴ նախագահի հետ: Այստեղ շոկայինը նման հարց տված լրագրողի հոգեբանությունն է, առավել ևս՝ ստրկամիտ հոգեբանության ի ցույց դնումը ռուս չինովնիկի մոտ: Անկեղծ՝ ամաչեցի, որ իմ երկրի լրագրողը կարող է նման հարցադրում անել. շատերս կարող ենք կասկածել, շատերս կարող ենք մեղադրել իշխանություններին, մեր կարծիքով, շատ ժամանակ ՌԴ-ի շահերին աջակցելու համար, սակայն նման հարցադրումն ուղղելն անարժանապատիվ քայլ էր: Եվ վերջապես, արդյոք հարցադրում ուղղած լրագրողը կարծում էր, որ եթե նույնիսկ նման բան լիներ, ապա խոսնակ Պեսկովն օրինակ կասեր՝ այո, դա եղել է մեր հետ համաձայնեցված, և մենք կարծում ենք, որ նոր վարչապետը ի զորու է սպասարկել նաև ռուսական շահերը: Շատ ժամանակ հանրությունը հաստագլխության համար մեղադրում է իշխանություններին, սակայն նույն մեղադրողներից շատերը, այս դեպքում՝ ԶԼՄ-ները, դատարկագլխությամբ չեն տարբերվում տարբեր տրամաչափի չինովնիկներից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1791642637773773&id=100007841625032 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր ԱԺ արտահերթում նախատեսված էր միայն քվեարկությոններ: Քվեարկվող նախագծերի թվում էր նաև Հարկային օրեսնգիրքը: Քվեարկությունից առաջ Մաեստրոն չէր կարողանում բացել թղթերի տրցակը, «Արա սա խի՞ չի բացվում»,-ջղագրգիռ դիմեց Շարմազանովին: Պառլամենտում մի տեսակ խորհրդավոր ու առեղծվածային կերպով քվեարկության կոճակները չէին աշխատում, ասես նրանք էլ էին դեմ ՀՕ-ի ընդունմանը, նրանք ուղղակի «հրաժարվում» էին ենթարկվել պառլամենտականներին: Ինչևէ Հարկային օրենսգիրքն ընդունվեց, ստանալով 79 կողմ քվե և անցավ երրորդ ընթերցում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1783789788559058&id=100007841625032 ...

    Կարդալ ավելին
  • Մի քանի ամիս առաջ կառավարությունը հայտարարեց անարդյունավետ ծախսերի կրճատման մասին: Դրա շրջանակներում 1100 մեքենա կրճատվեց, նախարարությունները «ձգեցին գոտիները»: Բայց սրանով դեռ խնդիրը չի լուծվել: Բանն այն է, որ դեռ պարզ չի կամ գոնե չի հայտարարվել, իսկ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում մարզային իշխանիկների ախորժակները փակելու առումով: Գումարների մեծ մասը, հենց դրանց միջոցով է մսխվում: Նախ գնումների գործընթացում չգիտես թե ինչպես հաղթում են մարզպետների, քաղաքապետների կամ նրանց մերձավոր հարազատների ընկերությունները, որի պարագայում, բնականաբար արդյունավետ վերահսկողություն տեղական իշխանությունների կողմից պետք չէ ակնկալել: Պետք է վերահսկել պետական գնումների պրոցեսը հատկապես մարզերում՝ արգելել չինովնիկներին ու նրանց մերձավորներին՝ մասնակցելու պետական գնումներին: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1767075070230530&id=100007841625032 ...

    Կարդալ ավելին
  • Այն, ինչ վերջին օրերին տեղի է ունենում Ազատության հրապարակում, ոչ այլ ինչ է, քան Սասնա ծռերին վարկաբեկելու գործընթաց: Դեռ չէի ցանկանա ծավալվել ու կոնկրետ ուժեր նշել, մանավանդ, որ դեռևս խոր կասկածներ ունեմ, սակայն այս պահի համար պետք է արձանագրենք, որ Սասնա ծռերին ու առհասարակ Ժիրայր Սեֆիլյանին սատարող թիմի վարկաբեկման պրոցես է սկսել: Այս օրերին երևի քչերն են հետևում Ազատության հրապարակում տեղի ունեցող ցածրաճաշակ սերիալների սցենար հիշեցնող զարգացումներին, սակայն դրանք այն գորշ հետևանքներն էին, որոնք մնացին 15-օրյա դժոխային իրադարձություններից հետո: Ու ներկայումս տպավորություն է ստեղծվում, որ այս երկրում Սասնա ծռերին (ոչ թե իշխանափոխությանը), սատարում են մի քանի մտավորականներ, մի քանի դերասաններ, մի քանի տասնյակ երիտասարդներ, մի քանի ճչացող կանայք ու իրարից միկրոֆոն խլող անդաստիարակ մարդիկ: Ովքեր իրենց համարում են Սեֆիլյանի համախոհներ, օր առաջ պետք է «մաքրեն» Ազատության հրապարակը, հակառակ դեպքում, այն արդեն Տիգրան Կարապետիչի հուշ-երեկոների է վերածվում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1762951893976181&id=100007841625032 ...

    Կարդալ ավելին
  • Սասնա ծռեր խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավվման խմորը դեռ շատ ջուր կտանի: Ի՞նչ դրսևորումներ լինեն, ինչ ձևակերպումներ էլ անենք, պետք է մի բան գիտակցված լինի, մասնավորապես Սասնա ծռերի ասոցացումը ԱՍԱԼԱ-ին: Այն հատկապես շաղկապված է Ալեք Ենիգոմշյանի թելերով, ով զինյալների գործողությունների ժամանակ գտնվելով դրսում, փորձում էր գործողությունների քաղաքական մասը ուժեղացնել: Եթե Սասնա ծռերի ասոցացումը ԱՍԱԼԱ-ին հանրության շրջանում հիմնականում դրական մեսիջներ էր փոխանցում, ապա արտաքին խաղացողների դեպքում այն ավելի շատ տագնապ էր արտահայտում: Ինչքան էլ հայ ժողովուրդը մշտապես ոգևորվել ու համակրել է ԱՍԱԼԱ-ին, ամեն դեպքում միջազգային հանրության գնահատականը ԱՍԱԼԱ-ի գործողությունների վերաբերյալ քաջհայտնի է՝ այն որպես ահաբեկչական կառույց էր դիտվում: Այնպես էր, որ ԱՍԱԼԱ-ի գործոնի շեշտումը միջազային հանրության շրջանում ավելի է ուժեղացնում Սասնա ծռերի գործողության ահաբեկչական լինելու հանգամանքը. սա պետք է գիտակցեն այդ շարժման առաջ մղողները և իրենց ձևակերպումներում ու ասոցացումներում նրբանկատ գտնվեն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1760700997534604&id=100007841625032 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/P33sUKersBlLyvdeDT8n.jpg

    Ադրբեջանի պաշտպանության նախարարի և երկրի նախագահի հարաբերություններն արդեն մեկ տարի է, ինչ լարված են, ու պատճառն ապրիլյան մարտերի ժամանակ Հասանովի ինքնագլուխ որոշումներն էին: Կասկածներ կան, որ առաջին ձախողված դիվերսիան կատարվել է հենց Հասանովի հրամանով ու նրա գլխավորությամբ: Դրա արդյունքում զոհվեցին բազմաթիվ ադրբեջանցի զինվորներ և երկու ուղղաթիռ օդ բարձրանալուն պես խփվեցին հայկական զինված ուժերի կողմից: Այս ամենից հետո զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր փորձում փրկել իրավիճակը, այնուհետև գործողությանը խառնվում է նաև Իլհամ Ալիևը: Դեպքերից հետո ավելի են սրվում նախարարի ու շտաբի պետի հարաբերությունները, Ալիևն էլ իր հերթին սկսում է մտածել Հասանովի պաշտոնանկության մասին ու նրա տեղում տեսնում է զինված ուժերի շտաբի պետին: Հիմա երկու գեներալներն իրար միս են ուտում նախարարի աթոռի համար: Հասանովը նաև անհանգստացած է, որ պաշտոնանկությունից հետո կարժանանա լրտեսների ճակատագրին: Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է 400 ադրբեջանցի լրտեսից, որոնց մեջ կան և զինվորականներ և քաղաքացիական անձինք: Զինվորականների մեծ մասին տանից փախցրել ու տարել են անհայտ ուղղությամբ: Ընտանիքի անդամներին էլ հայտնել են, որ իրենց որդիները լրտես են եղել ու պատժվել են դրա համար՝ սպանվել են: Զինծառայողների մեծ մասը, ովքեր բացահայտվել են, լրտես Հասանովի շրջապատից են: Ճիշտ է պաշտոնապես Հասանովը չի հայտարարվի լրտես, բայց մեծ է հավանականությունը, որ աթոռը թողնելուց որոշակի ժամանակ հետո նրան նույնպես անհայտ ուղղությամբ կտանեն Մադաթ Գուլիևի ԱԱԾ զորքերը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1485472101501521

    Կարդալ ավելին

Քաղաքականություն