• Սարգիս Գրիգորյան
  • Սիրիայի Աֆրին-թուրքական սահման առանձին հատվածներում քրդական YPG-ին առավել ուժեղ դիմադրություն է ցույց տալիս, քան այլ հատվածներում։ Ստորև ներկայացված տեսանյութում թուրքական զինուժն ու դրան հարող սիրիական ընդդիմադիր ուժերը չեն կարողանում անցնել անգամ Թուրքիայի կողմից Սիրիայի սահմանի երկանքով կառուցված պատը, որը առանձին հատվածներում թուրքերի կողմից բացվել էր Աֆրին ներխուժելու համար։  ...

    Կարդալ ավելին
  • Սիրիայի Համմա նահանգում ընդդիմադիր ուժերը շարժական հրթիռային համակարգով խոցել են սիրիական օդուժի L-39 ինքնաթիռ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.grigoryan.50/posts/1652596521468796 ...

    Կարդալ ավելին
  • Ըստ տարածվող տեղեկությունների՝ Սիրիայի Համմայում ռուսական օդային հարվածի հետևանքով սպանվել է հայտնի չեչեն հրամանատար Սալահ ադ-Դին ալ-Շիշանին Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1644609068934208&set=a.142750889120041.26858.100001553917377 ...

    Կարդալ ավելին
  • Հետո ասում են՝ «Իսլամական պետությանը» որտեղից ժամանակակից զենք։ 2014 թ. ամռանը Իրաքի կանոնավոր բանակը նահանջելով ԻՊ-ին է թողել 2300 համեռներ (Humvee), 40 տանկ (Abrams M1A1 Main Battle Tank), 52 հրանոթ (M198 howitzer mobile gun system), 74000 գնդացիր և այլն... Ընդ որում՝ զինամթերք է եղել, որը 2 ամիս առաջ էր դուրս եկել գործարանից... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.grigoryan.50/posts/1641515705910211 ...

    Կարդալ ավելին
  • Իսլամական պետությունը սուրբծննդյան օրերին սպառնում է Փարիզին, Լոնդոնին, Դելիին, Ամստերդամին, Նյու Յորքին...   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.grigoryan.50/posts/1631862570208858 ...

    Կարդալ ավելին
  • Հետաքրքիր տեղեկություններ են հասնում Վրաստանից. Ըստ այդմ՝ մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 21-ին, Վրաստանի մայրաքաղաքում իրականացված հակաահաբեկչական գործողությունների ժամանակ այնտեղ էր եղել նաև Ահմադ Չատաևը (վերջինս հայտնի չեչեն հրամանատար էր, ով եղել էր Իսլամական պետության զինյալներից մեկը, կազմակերպել Թուրքիայի Ստամբուլ քաղաքի օդանավակայանի ահաբեկչությունը): Դեռևս այդ ժամանակ լուրեր էին պտտվում, որ Չատաևը եղել էր այն բնակարանում, որտեղ թաքնվել էին իսլամականները, երբ նրանց նկատմամբ սկսվեց հատուկ գործողություններ: Այդ ժամանակ ստացվող տեղեկությունների համաձայն՝ իսլամականները ինքնաձիգ ու նռնակներ են կիրառել իրավապահների նկատմամբ՝ ցուցաբերելով դիմադրություն: Ինչ վերաբերում է այսօր տարածվող տեղեկություններին, ապա այստեղ հետաքրքիր է, որ ռազմական գործողության ընթացքում Չատաևի հրահանգով պայթեցվել է ռումբ, որի հետևանքով իսլամականները սպանվել են (այդ թվում Չատաևը). պայթեցնողն էլ վերջում գնդակահարվել է իրավապահների կողմից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.grigoryan.50/posts/1627938177267964 ...

    Կարդալ ավելին
  • Ըստ Իրաքից ստացվող տեղեկությունների՝ ամերիկյան զինուժը (մոտ 50 համերներով) մտավ Քիրքուք: Սա համընկնում է ամերիկյան ոչ միայն քաղաքական, այլ տնտեսական շահերի հետ: Էներգակիրներով հարուստ Քիրքուքի մասին ավելորդ է խոսելը: Բայց որ այս պահին ԱՄՆ-ն ունի ազդեցություն իրաքյան կենտրոնական իշխանությունների ու քրդական հատվածի վրա Իրաքում, կարողանում է սեփական զինուժը կենտրոնացնել այն հատվածներում, որոնք Վաշինգտոնի համար կարևորություն են ներկայացնում ու դա անել լրացուցիչ ռեսուրս չվատնելով, ավելին՝ առանց սեփական զինվորի կորստի, ակնհայտ է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.grigoryan.50/posts/1625566610838454 ...

    Կարդալ ավելին
  • Եմենում գործող Իսլամական պետության ճյուղավորումը ահաբեկչական հարձակման նոր մարտավարություն է կիրառում: Տարբեր հանցանքների մեջ մեղադրվող եմենցիները օրը ցերեկով գնդակահարվում են ԻՊ-ի զինյալների կողմից, որը ուղիղ հեռարձակվում է համացանցում: Ահաբեկչական հարձակումներ իրականացնողների վրա ամրացված են տեսախցիկներ:   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.grigoryan.50/posts/1624054577656324 ...

    Կարդալ ավելին
  • Այս պահին Սիրիայի Դեր Զոր նահանգում ընթացող ռազմական գործողությունների մասին - Նախկինում սիրիա-իրաքյան սահմանային հատվածում գտնվող Ալբու Քամալի ամբողջական ազատագրման մասին սիրիական բանակի հայտարարությունները սուտ էին: Այս պահին մարտերը քաղաքում են ընթանում: - Երեկ ԻՊ-ը խոցել էր սիրիական ռազմական ինքնաթիռ: Օդաչուն մահացել էր: - Այս պահին բախումներ են գնում ալ-Մայադինից հարավ գտնվող Սուբայխան բնակավայրի մոտ (ԻՊ-ի հաջողություններ կան): - Հիզբալլահը հիմնական կռվող ուժն է այս հատվածում և զգալի թվով կորուստներ ունի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.grigoryan.50/posts/1619707508091031 ...

    Կարդալ ավելին
  • Եթե Վրաստանից ստացվող տեղեկությունների իսկությունը հաստատվի առ այն, որ երեկ մայրաքաղաքում իրականացված հատուկ գործողությունների հետևանքով սպանվածների մեջ է եղել նաև հայտնի իսլամական Ահմեդ Չատաևը, սա նշանակում է, որ Վրաստանի սահմանապահ մարմինները (ընդհանրապես իրավապահ համակարգը) կամ թերացել են կամ, ինչպես 2012 թ. Լոպոտայի դեպքերի հետ կապված, մի մութ պատմություն կա այս ամենում, որին մասնակից են հենց վրացական իշխանությունները: Ահմեդ Չատաևը Սիրիան և Իրաքն անցած, Իսլամական պետությանը հարող հայտնի իսլամականներից մեկն է, ում վերագրվում է նաև Թուրքիայի Ստամբուլ քաղաքում իրականացված ահաբեկչական պայթյունների կազմակերպումը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.grigoryan.50/posts/1619448691450246 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն