• Արարատ Միրզոյան
  • Ընտրակաշառքներն այլևս չեն հանդուրժվելու։ Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքների առաջին շոշափելի արդյունքը․ մշակվել են փոփոխություններ ՀՀ Քրեական օրենսգրքում, Քրեական դատավարության օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։ Ընտրակաշառք տալը և վերցնելը կդառնա քրեորեն պատժելի արարք․ «Ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը» նախատեսվում է տուգանքից մինչեւ ազատազրկում։ Կից նյութն այստեղ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/1st.deputy.primeminister/posts/1998999056805215 ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բարեկամներ, Օրեր առաջ ՖԲ-ում լայն քննարկման առարկա դարձան իմ մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի՝ մի հարցազրույցում հնչեցրած մտքերը։ Հասկանալիորեն որևէ պաշտոնյայի խոսնակը խիստ սահմանափակ է հրապարակավ իր աշխատանքային ղեկավարի դիրքորոշումը չարտացոլող կարծիքներ հայտնելու մեջ։ Ուստիև ես ստորագրել եմ Կարպիսի՝ աշխատանքից ազատվելու դիմումը։ Միևնույն ժամանակ, սակայն, համոզված եմ, որ այլ՝ ընդունված մոտեցումներից տարբերվող կարծիքը, քննական մոտեցումը, բանավեճ հարուցող դիրքորոշումը որևէ հասարակության, թե կուզեք՝ մարդկության զարգացման հիմնական գրավականներից մեկն են։ Այնպես որ՝ կարծում եմ, որ Կարպիսը պիտի շարունակի իր հրապարախոսական գործունեությունը և, ինչու՞ ոչ, հանդես գա իբրև ինքնուրույն քաղաքական գործիչ։ Եվ ես սրտանց հաջողություն եմ մաղթում նրան այս գործում»։ ...

    Կարդալ ավելին
  • Կարճ ասեմ` ընտրակաշառքով կամ ճնշմամբ կամ հարազատի/ընկերոջ խաթեր քվեարկելն, իհարկե, դատապարտելի ա, անմիտ, անհեռանկար, բայց մյուս կողմից` դա էլ մարդկանց ընտրությունն ա: Սա աչք չի շոյում, բայց իրողություն ա, որի հետ պետք ա հաշվի նստել: Ուրեմն՝ ոչ թե պետք ա ավելի նվաստացնել էս մարդկանց, այլ կարողանալ այնպիսի բան առաջարկել, որն ընտրողի համար կլինի ավելին, քան 5-10 հազար դրամը կամ գործատուի սպառնալիքը կամ ազգականի ասածը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ararat.mirzoyan/posts/10210433770301554 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն