• Հայկ Ա. Մարտիրոսյան
  • Այսօրվա հանրահավաքը չպետք է լինի մենախոսություն: Իշխանության մենախոսություն: Ժողովուրդը հրապարակում պարտավոր է պահանջել վարչապետից անմիջապես հրապարակի և համընդհանուր ժողովրդական, հեղափոխական մանդատով ցրել ԱԺ-ն և դատական համակարգը: Հեղափոխությունը վտանգված է, և իշխանությունը պարտավոր է լսել ժողովրդին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.a.martirosyan/posts/10214958959140742 ...

    Կարդալ ավելին
  • Ինքն իրեն «Օձերի գլուխների վրա պարող» համարող նախագահը իշխանության էր շուրջ երեսուներեք տարի: Այդ ընթացքում նրան հաջողվեց միավորել Հարավային և Հյուսիսային Եմենները և հրապարակից հանել իր բոլոր մրցակիցներին կամ այլախոհներին: Չափազանց բարդ էթնիկ, քաղաքական և աղանդային միջավայրում Սալեհը կարողացավ երեք տասնամյակների ընթացքում իր ձեռքում կենտրոնացնել երկրում բացարձակ իշխանությունը և խաղալ թե՛ Արևմուտքի և թե՛ հարևան սաուդցիների հետ: Արաբական կեղծ «գարունը» հեռացրեց նրան պաշտոնական իշխանությունից, որովհետև երկրի նոր սերունդը հոգնել էր միևնույն դեմքից, և փոխարինեց նրան իր փոխնախագահով, որի դեմ նոր արշավ սկսեց Սալեհը: Եվ մինչդեռ նախագահական նստավայրը զբաղեցնում էր Հադին, Սալեհը միացավ իր ոխերիմ թշնամիներին՝ Զայեդի Շիա «Հութիներին» և նրանց հետ միասին հետ գրավեց մայրաքաղաք Սանաան: Նախկին նախագահի կարգավիճակում Սալեհն ավելի մեծ իշխանություն ուներ երկրի ռազմական միավորումների վրա քան գործող նախագահը, որ փախավ Սաուդյան Արաբիա և արքայազն Մոհամադ բին Սալմանի օգնությամբ ռազմական արշավ սկսեց սեփական երկրի դեմ: Սալեհը մինչ այդ վեց անգամ ճամբար էր փոխել և բարդ, բազմաստիճան քաղաքական խաղերի արդյունքում միշտ հաղթող էր դուրս եկել: Անցյալ շաբաթ Սալեհը զգաց, որ սաուդցիներն արնաքամ են արել Եմենը և մոտ են տարածքային հաղթանակին և խզեց կապերը սեփական թշնամի-դաշնակից Հութիների հետ: Սկսվեց հակամարտություն արդեն նախկին զինակիցների շրջանում, որ նշանավորեց Սալեհի յոթերորդ ճամբարափոխությունը: Սալեհն արդեն մոտ էր բացահայտորեն սաուդցիների կողմն անցնելուն, երբ Հութիները, ամենայն հավանականությամբ, լուրջ հետախուզական աշխատանքի արդյունքում հայտնաբերեցին նախկին նախագահի ավտոշարասյունը և Սանաայից քառասուն կիլոմետր հեռավորության վրա կանգնեցնելով այն՝ ուուղղակի ճամփեզրին՝ ավազի ու փոշու մեջ գնդակահարեցին երկրի նախկին և անպարտելի տիրակալին: Այդպես ավարտվեց մեկ այլ անապատի աղվեսի՝ Ալի Աբդալլահ Սալեհի երկարատև իշխանության և անվերջ հաղթանակների շղթան: Մարդը, որն անպարտելի էր, անգերազանցելի դիվանագիտության և քաղաքական բարդագույն մանիպուլիացիաների գործում՝ իր վերջը գտավ անփառունակ մի բեռնատարի ետնախցիկում: Դրանով, անշուշտ, փոխվում է իրերի դրությունը Եմենում: Երկիրը, որ այլևս պաշտոնապես ձախողված պետություն է՝ այս իրադարձությամբ կմոտենա քաղաքական պայքարի որոշակի հանգուցալուծման: Սալեհի աջակիցներն ու զինմիավորումները կա՛մ կանցնեն իրենց առաջնորդին սպանած և այս պահին հաղթական Հութիների կողմը, կա՛մ ուղղակիորեն կկազմակերպվեն և ստանալով իրենց մի քանի օր առաջվա թշնամի սաուդցիների հսկայական աջակցությունը՝ կարշավեն մայրաքաղաքի վրա՝ դրանով վերջ դնելով Զայեդիների իշխանությանը երկրի մի մասում և մայրաքաղաքում: Մինչ Սալեհի սպանությունը՝ սաուդցիներն, անշուշտ, տարածքային նվաճումներ էին ունենում, բայց ձախողում էին պատերազմը՝ ատելությունը մեծացնելով իրենց հանդեպ երկրի բնակչության շրջանում: Հիմա նրանք հնարավորություն ստացան իրական հաղթանակ արձանագրելու, եթե նույնքան ապիկար մարտավարություն չվարեն՝ ինչպիսին մինչ Սալեհի սպանությունն էր: Եմենը դեռ երկար տասնամյակներ չի կարող խաղաղվել: Եվ այս աղքատ երկրում, որտեղ ջախջախվել են բոլոր օտարերկրյա բանակները՝ նոր անուղղակի ճակատամարտը Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դեռևս առջևում է: Եվ առաջիկա մեկ-երկու ամիսներն են, որ կկանխորոշեն այս երկրի հետագա տասնամյակների ճակատագիրը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.a.martirosyan/posts/10212995448814211 ...

    Կարդալ ավելին
  • Զիմբաբվեի նախորդ գիշերվա ռազմական հեղաշրջումը մեծապես անսովոր և անհավատալիորեն լավ մտածված գործողություն է, որն աֆրիկյան այդ պետության զինվորականներն իրականացրեցին իրենց մայրցամաքի համար աննախադեպ պրոֆեսիոնալիզմով: Երեսունյոթ տարի բռնապետի կարգավիճակով նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Մուգաբեին, որը կառավարում էր երկաթե բռունցքով, լավ վերահսկում էր բանակը և որին, չնայած տնտեսական գահավիժմանը, սատարում էր երկրի բնակչության մի մասը, հեռացրին ընդամենը մեկ գիշերվա ընթացքում և դա արեցին այնպես, որ Արևմուտքը հնարավորություն ստացավ խուսափելու պարսավելի «հեղաշրջում» բառի կիրառումից: Եվ այս ամենն արվեց առանց որևէ արտաքին ուժի կազմակերպման կամ միջամտության: Նախօրեին Մուգաբեն, իր կնոջ հետ ունեցած կոֆլիկտի արդյունքում աշխատանքից հեռացրել էր իր փոխնախագահին՝ Էմերսոն Մնանգագվային: Գաղտնիք չէր, որ նախագահի աթոռը Մուգաբեն պատրաստվում էր իր մահից հետո հանձնել իր կնոջը՝ Գրեյս Մուգաբեին, որ նախկինում իր քարտուղարուհին էր եղել: Փոխնախագահը փախուստի դիմեց երկրից, իսկ մի քանի օր անց՝ բանակի մի խումբ գեներալներ տանկերը շարժեցին մայրաքաղաք Հարարեի վրա: Կալանքի տակ առան նախագահին, նրա կնոջը թույլ տվեցին անցնել հարևան Նամիբիա: Անմիջապես մասսյականորեն զինաթափեցին ոստիկանությանը, որը մինչև վերջ հավատարիմ մնաց նախագահին և հայտարարեցին որ թիրախավորում են նախագահի կոռումպացված շրջապատին և որ նախագահն «ապահով» է: Առաջին հերթին ձերբակալվոցին մի խումբ սուպերնախարարներ, որոնք հանդիսանում էին Մուգաբեի իշխանության հենասյուները: Ինքը՝ նախագահը, իրեն զանգահարած Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահին հայտնեց, որ գտնվում է տնային կալանքի տակ: Թավշյա այս հեղաշրջումը, որ տեղի ունեցավ ամենաանսպասելի սցենարով՝ այնքան ուժեղ էր նախագահի իշխանությունը, արժանացավ Արևմուտքի լուռ հավանությանը, որը, Զիմբաբվե-Ռհոդեզիայի նախկին գաղությանի տիրոջ՝ ՄԹ Արտգործքարտուղարի՝ Բորիս Ջոնսոնի շուրթերով հայտարարեց, որ ինքը դա դիտարկում է, որպես իրական ժողովրդավարացման նոր սկիզբ: Ինչու՞ բանակը, որ հավատարիմ էր նախագահին՝ տապալեց դեռևս ոչ ամբողջությամբ ժողովրդական սատարումը չկորցրած բռնապետին: Որովհետև Մուգաբեն կորցրել էր կապն իրականության հետ, կործանել էր տնտեսությունը, հոգնեցրել էր ժողովրդին անվերջ ներկայությամբ և իրեն ժառանգորդ էր ընտրել հասարակության և պետական ապարատի համար անընդունելի անձի՝ սեփական ընտանիքից՝ սեփական կնոջը: Նախագահը սպառել էր իրեն ու թեև տիրապետում էր իշխանության բոլոր լծակներին՝ դրանք կորցրեց բոլորի համար անսպասելիորեն և աննախադեպ կարճ ժամանակամիջոցում: Այս առավոտ Հարարեում նոր իրադարձություններ տեղի կունենան անշուշտ, բայց նախագահն այլևս նախագահ չի լինի: Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/photo.php?fbid=10212831872724911&set=a.1504594168099.68528.1031592071&type=3&theate ...

    Կարդալ ավելին
  • Երեկ տարածաշրջանում կարևորագույն իրադարձություն տեղի ունեցավ, որ Հայաստանում, ինչպես միշտ, անտեսեցին և չհասկացան, մինչդեռ դա ուղղակի ազդեցություն է ունենալու մեր հայրենիքի ճակատագրի վրա: Սաուդյան Արաբիայում սքողված և թավշյա հեղաշրջման արդյունքում երեկ ուղղակի թագաժառանգ դարձավ արքայազն Մուհամմադ Բին Սալմանը՝ կիսագրագետ և հավակնոտ մի երիտասարդ, որ մեծապես անկայունացրել է տարածաշրջանը, էլ ավելի խորացրել սաուդական վահաբիստական համաշխարհային օրակարգը և ով տենչում է կործանարար պատերազմի Հայաստանի անմիջական հարևանի հետ: Անհերքելի է, որ այդ հակամարտությունը՝ որպես տարածաշրջանային անկայունացման երաշխիք, սպառնալիք է նաև Հայաստանի անվտանգությանը:  Բին Սալմանը թագավորության փաստացի ղեկավարն է ու մինչ հայրը՝ թագավոր Սալմանը տառապում է թերմտությունից՝ դեմենթիայից, որդին անհաջող, բայց ավերիչ պատերազմ է վարում Եմենում, շարունակում Սիրիայի բզկտումը, Պակիստանի ռադիկալացումը և սուննի ծայրահեղականության նորանոր ավերներով ականապատում ողջ աշխարհը:  Մտավոր մեկուսացման մեջ ընկղմված Հայաստանում կարծում են, թե այդ ամենը մի քանի մոլորակ հեռու է, և մեզ չի առնչվում:  Սաուդյան թագավորությունն այլևս համաշխարհային կարևորագույն խաղացող է, որի համար Հայաստանի ոչնչացումն օրակարգային բազում հարցերից մեկն է: Երևանում ո՞վ է այս մասին խոսում... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10211606802218914&set=a.1504594168099.68528.1031592071&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Ֆրանսիայի այս ընտրությունները սարսափեցնող էին ոչ այնքան իրենց արդյունքներով, որքան նրանով, թե որքան մակերեսային, պրոպագանդված և լվացված ուղեղներով տրամաբանությամբ են առաջնորդվում ֆրանսիացիների մի զգալի մաս և դրսի օտարազգիների՝ իրենց ժողովրդավար երևակայողների հսկայական զանգվածներ:  Մեկնաբանությունների և արտահայտվող կարծիքների գերակշիռ մեծամասնությունը առաջ է բերում խղճահարություն, որովհետև սկսում ես հասկանալ, որ մարդկանց մեծամասնությունը դատում է հեռուստաեթերից իրենց մատուցվող պիտակներով և կեղծ պրոպագանդայով: Ու մինչդեռ հայ լսարանն առավել ներողամիտ վերաբերմունքի է արժանի, քանի որ ո՛չ ֆրանսերեն է խոսում, ո՛չ էլ, մեծ հաշվով, տեղյակ է Ֆրանսիայի իրականությունից, ֆրանսիական այսօրվա հեռուստաեթերը սարսափեցնող էր: Որքան մարդ և քաղաքական գործիչ ու վերլուծաբան Ֆրանսիայում չի պատկերացնում սեփական երկրում ստեղծված իրականությունը և դեռևս ապրում է մի աշխարհում, որը վաղուց այլևս գոյություն չունի: Եվ վերջում. Մակրոնի այս հաղթանակը, այսպես կոչված, «ծայրահեղ աջ ուժերի»՝ հինգ տարի հետո կանխատեսելի հաղթանակի պատվանդանն է: Այս հինգ տարիների ընթացքում Ֆրանսիան անխուսափելիորեն նոր ապացույցներ կստանա այն բանի, որ աշխարհը փոխվել է, և հետպատերազմական եվրոպական հայեցակարգերն այլևս իսպառ սպառել են իրենց: Ընդդեմ և ոչ հանուն քվեարկելով՝ ֆրանսիացիների քաղաքական հեռանկարը բավական մշուշոտ կարող է լինել: Իսկ մինչ այդ, ցավոք սրտի, ցնցումները կահագնանան... Հ.Գ. Խնդրանք մեր հայրենակիցներին. եթե չեք ուզում դիլետանտ, բայց ամուր կարծիք ունեցող երևալ, ձեռնպահ մնացեք մեկնաբանություններից: Մեծ շանսեր կան, որ մոլորյալ մտքեր եք արտահայտում: Այս հարցում լռությունը ոսկի է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.a.martirosyan/posts/10211183391313906 ...

    Կարդալ ավելին
  • Հալեպահայերի զոհվելու կապակցությամբ խոհանոցային մակարդակի մեկնաբանություններ անողները պետք է իմանան, որ Հալեպը բաժանված է երկու մասի՝ Արևելյան և Արևմտյան: Առաջինն այսպես կոչված ապստամբների վերահսկողության տակ է, երկրորդը՝ կառավարական զորքերի: Օդից ռմբակոծվում և հողին է հավասարեցվում Արևելյան Հալեպը, որտեղ քրիստոնյաների, մանավանդ հայերի ներկայությունը մոտեցել է զրոյի: Օդից ռմբակոծում են սիրիական և ռուսական ավիացիան: Իր հերթին՝ ցամաքից՝ Արևելյան Հալեպից Արևմտյան Հալեպը հրթիռակոծում են ահաբեկչական կազմակերպությունները, որի զոհն էլ դառնում են Հայաստանի կողմից լքված մեր հալեպահայ հայրենակիցները, որոնց գերակշիռ մասը հենց Արևմտյան հատվածում է բնակվում:  Հայերի սպանության մեջ նախքան որևէ օդուժի մեղադրելը՝ անհրաժեշտ է հասկանալ, որ այդ ողբերգությունում նախևառաջ մեղավոր են հենց այսպես կոչված ապստամբները, որոնց գերակշիռ մասը իսլամիստներ են:  Ամեն բան քաղաքական մեկ վերմակով ծածկելը ոչ միայն պրոֆեսիոնալիզմ չէ, այլև՝ մեծապես անարդար է՝ հատկապես մեր զոհված հայրենակիցների հիշատակի հանդեպ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.a.martirosyan/posts/10209162587515074 ...

    Կարդալ ավելին
  • Ռազմական շքերթները՝ հատկապես այս ժամանակներում, անիմաստ ու անհեթեթ ներկայացումներ են, թատերական միջոցառումներ, որ ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ թշնամու վրա: Կոնկրետ Հայաստանի պարագայում Ադրբեջանի ղեկավարությունն իր դաշնակիցների շնորհիվ հայ հանրությունից շատ ավելի լավ գիտի, թե որքան և ինչպիսի զինատեսակներ ունի այս երկիրը:  Իսկ եթե շքերթ է արվում սեփական ժողովրդի ոգին բարձրացնելու նպատակով, ապա ոգին բարձրացվում է հեկտարներ գրավելով, ոչ թե հանձնելով ու հետո արդարացնելով:  Շքերթներ անող երկրների ցանկն ընդհանրապես հետաքրքիր է. Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Սուդան, Հյուսիսային Կորեա, Ադրբեջան, Հայաստան և այլն: Մինչդեռ գերտերությունների պարագայում դրանք գուցե արդարացված են, փոքրիկ և բանակային կոռուպցիայի մեջ թաթախված երկրներում` զավեշտալի: Միայն փորձի արդյունքում, որը փոխանակ գիշերը կամ այլ վայրում կազմակերպեն, պարալիզացվել է քաղաքը, իսկ հիմնական մարտական տեխնիկան, փոխանակ մարտական վիճակում գտնվի, բերվել է Երևան և խցանել այն: Ծախսերի մասին խոսելն արդեն ինքնին անիմաստ է: Եվ այսքանից հետո հասարակության մի ստվար զանգված կրկես այցելած երեխայի պես հրճվում է ծանր տեխնիկայի տեսքից` մոռանալով, որ թշնամին էլ դրանից ունի ու հաճախ շատ ավելի շատ ու, ցավոք, հաճախ ավելի լավը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.a.martirosyan/posts/10209007839726476 ...

    Կարդալ ավելին
  • Արսեն Ջուլֆալակյանին պետք է պարսավել մի բանի համար` իր սեփական ներողության: Երբ քո թիմում կան մարդիկ, որոնք արժանի չէին խաղերին գնալու, բայց գնացել են` զբաղեցնելով արժանիների տեղերը, երբ քո թիմում կան մարդիկ, որ ծուլությամբ են զբաղվել և օգտվել նեպոտիզմից, իսկ դու այն եզակիներից ես, որ ամեն բան ըստ արժանվույն ես արել, բայց ձախողվել, որովհետև միշտ չէ, որ չեմպիոնը հաղթում է` դու իրավուքն չունես այլոց մեղքը քո վրա ստանձնելու, երբ այդ ուրիշները լուռ են: Առավելևս երբ ամենաիրական պատասխանատուները` սպորտի չինովնիկները գերեզմանային լռություն են պահպանում: Սպորտում պարտությունն էլ նորմալ է: Աննորմալ է, երբ նրանք, որ պետք է պատասխանատվություն ստանձնեն` լռում են, իսկ նրանք, որ ամեն ինչ արել են, բայց չեն հաջողել` խոսում են: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.a.martirosyan/posts/10208746021901194 ...

    Կարդալ ավելին
  • Մի ուռճացրեք այս ձևական պաշտոնանկությունները: Հերթական քավության նոխազներն են զոհաբերվում: Դրանք նույնքան կոսմետիկ են ու խաբուսիկ՝ որքան բանակում տեղի ունեցած հետապրիլյան մի քանի պաշտոնանկություններն ու ձերբակալումները: Այս թատրոնի նախորդ արարները մենք արդեն տեսել ենք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.a.martirosyan/posts/10208661755354583?notif_t=close_friend_activity¬if_id=1470343 ...

    Կարդալ ավելին
  • Գեներալ Վիտալի Բալասանյանը շարունակում է իր միջնորդական առաքելությունը: Այսօր ևս տեղի են ունենալու բանակցություններ զինյալների հետ: Երեկ Բալասանյանի ջանքերով լուծվել է մոտավորապես երկու օրվա սննդի հարց: Սնունդն արդեն զինյալների մոտ է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.a.martirosyan/posts/10208553915938665?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=146915 ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն