• Ռոլանդ Ճռիկյան
  • Զզվում եմ հայի են տեսակից, որ ղարաբաղցի հայաստանցի է տարբերում, դե լավա էլի, որ ձեր բարեկամը գնացել է Ամերիկա, Գերմանիա կամ Ֆրանսիա ու ձեզ մոռանա կամ ի՞նչու դուք չեք մոռանում իրեն, կամ ի՞նչի չեք ասում գերմանահայ է, ֆրանսիահայ է և այլն, դե մոռացեք, թե չեք մոռանա, որովհետև շաաաաաաահ ունե՞ք: Ի՞նչ տարբերություն կա հայի տեսակի մեջ, հայ մնում է հայ: Սա հիմնականում վերաբերվում է որոշ պաշտոնյաների կամ փողոցից բացի ուրիշ ոչինչ չիմացողների, ովքեր դնում են այդ ջրբաժանը ու տարբերում են, դե գնացեք ձեր ընտանիքի անդամներին էլ սորտավորեք ի՞նչի չեք անում որ: Թե մոռացե՞լ եք, որ ներկայիս Ղարաբաղը պատմական Արցախն է Հ.Գ Ես ծնվել եմ ՀՀ Գեղարքունիքի մարզում: Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/rolandtshrikyan/posts/1034399956595495 ...

    Կարդալ ավելին
  • Լինելով հայրենիքից հեռու, մենք հայերս ունենք բնավորության գիծ, երբեք չմոռանալ մեր հայրենիքը, թեկուզ և հեռվից, սակայն օգտակար լինել մեր երկրին, մեր հայրենիքին և ամենակարևորը՝ մեր բանակին ու սահմանին կանգնած հայ զինվորին: Այդպես են մտածում նաև մեր Մերձմոսկովյան շրջանի Պադոլսկ քաղաքի Նաիրի հայ համայնքի հայրենակիցները, ով փորձում է հայրենիքին թեկուզ հեռվից, բայց օգտակար լինել իրենց հայրենիքին: Նաիրի հայ համայնքը Վարուժան Սարգսյանի նախաձեռնությամբ ՊԲ-ի Մատաղիսի զորամասին նվիրում է ՈՒԱԶ մակնիշի մարդատար ավտոմեքենա (Ամենագնաց): Արդեն մի քանի օրից մեքենան կլինի վերոնշյալ զորամասում: Ավտոմեքենան անձամբ զորամասին կհնաձնի Նաիրի հայ համայնքի ներկայացուցիչը: Շնորհակալություն մեր հայրենակիցներին նման նվիրատվության համար Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=1016223678413123&set=a.191395640895935.37522.100000765012146&type=3&theater ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/NzH8QgWUKbiazeJTSsd2.jpg

    Ամփոփվեց «ԱԽՈՒՐՅԱՆ» ԵՀԿ-ի կողմից իրականացվող «Մարտունակ երիտասարդ՝ հզոր բանակ» ռազմահայրենասիրական ծրագիրը: Ծրագրի շահառու՝ ՀՀ 10 մարզերից, Արցախից, Ջավախքից և Երևան քաղաքից, 16-18 տարեկան 40 երիտասարդները Շիրակի մարզի Թորոսգյուղի «Երեքնուկ» հանգստյան գոտում մասնակցեցին վրանային ճամբարին, որի ընթացքում ինտերակտիվ սեմինարների միջոցով ծանոթացան զինծառայությանն առնչվող բոլոր թեմաներին, հնարավորություն ստացան իրենց հուզող հարցերն ուղղել ոլորտի փորձագետներին: Մասնակիցների օրակարգը բացառապես զինվորական ծառայության հիման վրա էր կառուցված` իր մեջ ներառելով առողջ ապրելակերպի, զինվորական պատրաստակամության, ճանաչողության, հայոց պետականության պահպանման և հայրենասիրության տարրեր: Ճամբարի վերջին օրը մասնակիցներն այցելություններ կատարեցին ՀՀ ՊՆ ԶՈւ Գյումրի քաղաքում տեղակայված N զորամաս, որի արդյունքում հնարավորություն ունեցան պրակտիկորեն ծանոթանալու զինվորական առօրյային, և Ազատամարտի փառքի թանգարան, որտեղ երիտասարդներին ներկայացվեցին Արցախյան հերոսամարտում կռված հերոսներն ու հերոսուհիները, նրանց կատարած սխրանքները, հայոց բանակի հիմնադիրներն ու հիմնադրման պայմանները: Ծրագրի ավարտին երիտասարդներին հանձնվեցին ծրագրի մասնակցության հավաստագրերը:  Ծրագրի նպատակն է` երիտասարդների մեջ սերմանել հայրենասիրություն, ազգասիրություն՝ նպատակ ունենալով վերջիններիս շրջանում բարձրացնել հայկական բանակի հանդեպ հարգանքը, սերը և հայկական բանակում ծառայելու պատրաստակամությունը։  Ծրագիրն իրականացվեց ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ և  Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե Առաջնորդարանի աջակցությամբ։

    Կարդալ ավելին

Քաղաքականություն