• Գևորգ Նալբանդյան
  • Սահմանային վերջին իրադարձությունները կարող են լուրջ նախադեպ լինել հետագա գործընթացների համար։ Ի՞նչ կստացվի, եթե մեծացնենք այդ իրադարձութունների մասշտաբները։ Պատկերացնենք պատերազմը տևել է մեկ ամիս, Ադրբեջանը հուժկու, չնախատեսված հարվածներ է հասցրել և գրավել 8000 հա, որտեղ կան մի շարք բնակավայրեր։ Մարդկային զոհերը անցնում են 1000-ից, հսկայական ծախսեը և կորցրած զինտեխնիկայի քանակը ահռելի է։ Այդ ընթացքում բոլոր միջազգային կազմակերպություններհ կոչ են անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և վեջադառնալ բանակցային սեղան։ Բայց Ադրբեջանը չի լսում, իսկ մենք պաշտպանվում ենք ու նահանջում։ Հայ ժողովուրդը, հույսը կտրելով մեր ղեկավարությունից, սկսում է մեկնել առաջին գիծ և հակահարված տալ։ Ադրբեջանը մի փոքր նահանջում է։ Այդ պահին զանգում են Ռուսաստանից և ասում՝ տղաներ, բավական է կռվեք։ Մեկ րոպեում ամեն ինչ դադարում է։ Ադրբեջանը սկսում է դիրքավորվել նոր գրաված տարածքներում, իսկ մեզ համոզում են, որ դրանք մեզ համար նշանակություն չունեցող քաղաքներ և գյուղեր էին, դրանց համար չարժեր զոհեր տալ։ Դրանից հետո սկսվում է բանակցությունների նախապատրաստման համար հանդիպումների շարք։ Երկրի ներսում ղեկավարությունը ամեն ինչ անում է հասարակության ուշադրությունը շեղելու համար։ Սկսվում են հասարակության պառակտման ակտիվ աշխատանքները։ Շռայլ խոստումները հետևում են մեկը մյուսին։ Պաշտոնանկ են արվում մի քանի ոչ էական ֆիգուրներ, իսկ պատասխանատուները խոսում են նրա մասին, որ Ադրբեջանի այդպիսի հարվածից հետո մի քանի մետր հող պահելը խոշոր հաղթանակ է։ Մենք կրկին տոնում ենք մեր բարոյական հաղթանակը։ Արդյունքում մենք կհանձնենք այնքան տարածքներ, որքան ազատագրել ենք, և կունենանք այնքան զոհեր, որքան ունեցել ենք ազատագրելու ժամանակ։ Իսկ մեզ կսփոփեն, որ դա լավագույն լուծում էր, քանի որ առջևում խորհրդարանական և նախագահական ընտրություններ են, և եթե որևէ մեկին պետք են այդ հողերը, թող գնա վերցնի։ Շնորհակալություն ենք հայտնում Ռուսաստանին Սյունիքի մարզը մեզ բախշելու համար։ Հ. Նաղդալյանը և Զ. Բալայանը դառնում են ազգային հերոսներ։ Իսկ իրականում ոչինչ չի փոխվի և կյանքը կվերադառնա բնականոն փուլ։ Նորից նույն կոտրած տաշտակը։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gev.nalband/posts/940351809397244?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1463649153139807 ...

    Կարդալ ավելին
  • Այս կարճաժամկետ ռազմական գործողությունները եկան թարմացնելու 88-94 թվականների մեր հիշողությունները։ Գրեթե նորից վերապրեցինք այն ժամանակվա պատերազմի ահն ու սարսափը՝ իր բոլոր հետևանքներով։ Բոլորիս համար զինվորը կրկին դարձավ մեր կյանքի պահապան-երաշխավորը։ Ինչու՞ եմ ասում կրկին, որովհետև կարծես ամեն ոք մոռացվել էր, ամեն ինչ մոռացվել էր։ Ամենուր ականատես էինք լինում բազում ազատամարտիկների հանդեպ անարժան և անարգալից վերաբերմունքի՝ ոստիկանների կողմից նրանց ընտանիքների հանդեպ բռնի գործողությունների, թաղային հեղինակությունների կողմից ազատամարտիկների ծեծի, որոշ հղփացած փողատերերի կողմից նրանց ստորացման և այլն։ Եղածը եղել է։ Գոնե հիմա հասկանանք, որ մի օր էլ նրանք են մահը աչքերի առաջ գնացել պաշտպանելու մեզ ու մեր ընտանիքներին, մի օր էլ անհասցե նրանց համար ենք աղոթել և նրանց ենք երախտապարտ եղել, մի օր էլ նրանք են կասեցրել մեզ վրա եկող մահը։ Գոնե հիմա հասկանանք, որ 22 տարվա կիսախաղաղության համար պարտական ենք նրանցից յուրաքանչյուրին։ Գոնե հիմա հասկանանք, որ մեզանից յուրաքանչյուրի հանգիստ քնելու, ժպիտի, ձեռքբերման, կայացման, առաջընթացի համար պարտական ենք նրանց։ Ժամանակը, կարծես, փոշի էր դրել անցյալի հուշերի վրա, որը մաքրվեց 4 օրում։ Կրկին յուրաքանչյուրիս համար առաջնային դարձավ հայրենիքն ու զինվորը։ Հուսանք՝ այս ամենից հետո թարմ հետևություն կանի մեզանից յուրաքանչյուրը։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gev.nalband/posts/934226683343090 ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն