• Գևորգ Նալբանդյան
  • Թուրքիայում սպանվել է Դեդ Հասանի սպանության մեջ կասկածվող ադրբեջանցի «օրենքով գող» Ռովշան Ջանիևը` Ռովշան Լենկորանսկի մականունով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gev.nalband/posts/995391307226627 ...

    Կարդալ ավելին
  • 1. Իշխանական և ոչ իշխանական ամբողջ քարոզչամեքենան չկարողացավ ազդել ոչ մի կերպ, և եղածը հասարակության կողմից ահաբեկչություն չընկալվեց։ Ընդհակառակը՝ հասարակությունը իշխանականների և հեղինակազրկված այլոց կարծիքը ընդունում է միանգամայն հակառակ տեսակետով։ «Քաղաքակիրթ ահաբեկչության» դեմ բռնի ապստամբությունը ահաբեկչություն կոչելը իրատեսական չեմ համարում։ 2. Իրադարձությունները ահաբեկչոյթյուն են որակում բոլոր նրանք, ովքեր ահաբեկվել են, բայց ոչ թե կատարվածից, այլ. ա)իրենց ապագայի անորոշությունից, բ) իրենց ներկա գործունեության հետևանքների պատասխանատվությունից 3. Սոցիալական ցանցերից ու երիտասարդության երեկվա միջոցառումից պարզ դարծավ, որ մեր երկրում «ահաբեկիչները» մի ստվար զանգված են։ Այս ընթացքում իշխանություններին կամ ոստիկանությանը սատարելու հայտարարոյթյամբ ոչ մեկը հանդես չեկավ։ Բոլորն էլ՝ անկախ քաղաքական հայացքներից, մեղադրեցին իշխանություններին իրադրությունը այսպիսի վիճակի հասցնելու համար։ Սա նշանակում է, որ ապստամբներին մեղադրելը ընդամենը որոշ նորմերի պահպանման համար է։ 4. Իշխանափոխություն և հեղափոխություն ցանկացողների համար սա լավագույն առիթն է, բայց ոչ մեկն էլ չի փորձում լոկոմոտիվի դեր ստանձնել՝ իր վրա չուզելով կրել անորոշ պատասխանատվություն։ «Ընդդիմադիր» ուժերից ոմանք արտահայտվեցին ընդամենը իրավիճակը չսրելու օգտին, ոմանք էլ՝ փորձելով ավելի կոշտ արտահայտվել, հանդիպեցին մեղադրական տարափների ներքո։ 5. Ժիրայր Սեֆիլյանին տեղեկատվական շրջափակման մեջ պահելը իշխանությունների կողմից նրան մոլորեցնելու և ճնշելու կանխամտածված մեթոդ է։ 6. Շարժումը չմարելու համար անհրաժեշտ է հեղինակավոր առաջնորդ, ով կուղղորդի այն՝ ընդհուպ իշխանափոխություն։ Ցավոք՝ այս պահին դա խմդիր է։ 7. Ոստիկանության ոչ ադեկվատ պահվածքը հղի է նոր պոռթկումներով և ըմբոստություններով։ 8. Երիտասարդներին մեղադրելը կամ փնովելը ընդամենը սեփական անկարողությունը ցուցադրելու նշան է, քանի որ, եթե չես կարող ինքդ անել, ուրիշին մեղադրելով իմաստազրկում ես կարծիքդ ու քեզ։  9. Արյուն թափվելը կանխելու միակ միջոցը իշխանությունների կողմից հանդուրժողականություն և զիջողականություն ցուցաբերելն է, քանի որ այս անգամ այս ապստամբությունը խեղդելը չի բացառում նոր և ավելի ուժեղ ապստամբության առաջացումը։ 10. Զինված խմբավորման նպատակը ոչ թե անձնական նկրտումմերն են, այլ երկիրը ճգնաժամային իրավիճակի փոփոխությունը։ Իսկ թե դա ինչքանով դրական արդյունք կտա, դա այլ հարց է։ 11. Կարճաժամկետ ցնցումները նպաստում են երկրի հետագա զարգացմանը, իսկ դանդաղ ու խաղաղ ճահճացման գործընթացները հղի են մի շարք բացասական հետևանքներով։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gev.nalband/posts/975419955890429?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1468913996843672 ...

    Կարդալ ավելին
  • Արդեն որերոդ դեպքն է, երբ զինվորներ տեղափոխող մեքենաները շրջվում են։ Մի քանի դեպքում եղել են նաև զոհեր, բայց այս հարցը այդպես էլ լուրջ ուշադրության չի արժանանում։ Մի՞թե հնարավոր չէ կանխել այս երևույթը։ Այստեղ ո՛չ ադրբեջանցիների մատն է խառը, ո՛չ էլ ռուսների։ Սա էլ հո ներքի՞ն խնդիր է։ Այս երևույթը ունի 2 հիմնական պատճառ։ Առաջին՝ մեքենաները վստահվում են անփորձ վարորդների, ովքեր հասցրել են մինչև բանակ զորակոչվելը զարտուղի ճանապարհով վարորդական վկայական ձեռք բերել։ Նրանց մոտ իսպառ բացակայում է վարորդական փորձը։ Վարորդական վկայական ունենալ և բակային տարածքներում մի քանի անգամ ղեկ պտտելը դեռևս չի նշանակում լինել վարորդ։ Զինվորական մեքենա վարելը շատ ավելի բարդ ու պատասխանատու գործ է, քան մի քանի ընկերներով կանգնած մեքենայում զվարճանալը։ Բոլորս էլ երևի լսել ենք, թե այսօր վարորդական վկայականները ինչպես են ստանում։ Երկրորդ պատճառը մեքենաների հնությունն ու անսարքությունն է։ Ինքս եմ բազմիցս ականատես եղել զինվորական անսարք մեքենաների։ Երբ դիրքերի ճանապարհների համեմատ ավելի բարվոք ճանապարհներին այդ մեքենաները շրջվում են, պատկերացնու՞մ եք, թե ինչ կլինի դրանց հետ պատերազմական գործողությունների ընթացքում շտապ դիրքեր բարձրանալու դեպքում։ Մենք իրավունք չունենք պատկան մարմինների անփութության հետևանքով զինվորին վնաս հասցնել։ Կարծում եմ հարցին պետք է մոտենալ ամենայն լրջությամբ. մեքենաներ պետք չէ վստահել անփորձ վարորդներին և կիսամաշ մեքենաները չպետք է ծառայեն զինվորներ տեղափոխելուն։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gev.nalband/posts/967576166674808?notif_t=close_friend_activity¬if_id=1467799441797193 ...

    Կարդալ ավելին
  • Ռուսաստանը սպառնում է Հայաստանին, որ կհանի 102-րդ ռազմաբազն։ Փաստորեն ՌԴ-ն մտածում է, որ մենք էդքան միամիտ ենք ու հավատացել ենք, որ էդ ռազմաբազան մեզ համար են Հայաստանում պահում։ Այսօրվա ռուս-թուրքական լարված հարաբերությունների պայմաններում դա մի բան էլ վնասում է մեզ, որովհետև այդ երկրների պատերազմական գործողությունների համար Հայաստանն է լինելու թատերաբեմ։ Իսկ Թուրքիան ՀՀ վրա չի հարձակվում հաստատ ոչ այդ ռազմաբազայից վախենալով։ Իսկ եթե ՌԴ-ին չի հետաքրքրում իր դիրքերը Հարավային Կովկասում, թող հանեն։ Հաստատ մենք մեծ բան չենք կորցնում։ Հատկանշական է, որ այս ասեկոսեները շրջանառության մեջ դրվեցին այն պահին, երբ հայ-թուրքական սահմանին իրականացվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ։ Երևի մտածել են մենք վախեցել ենք ու այդ ֆոնին ռուսի սապոգն ենք վախից գրկելու։ Ախորժակներիդ՝ քացախ։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gev.nalband/posts/948785198553905 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր Ալիևը անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ ապրիլյան իրադրձությունների մասին հայտարարությանը. այն է՝ զինված բախումները տեղի են ունեցել Ադրբեջանի մեղքով, Ադրբեջանն է խնդրել Ռուսաստանին, որ հրադադար հաստատվի, ՊԲ-ն վերահսկում է իրավիճակը, մեր կորցրած հողերը 800 հա են:  Ալիևը Ս. Սարգսյանին մեղադրել է ստախոսության մեջ, նշելով, որ ՊԲ գոյություն չունի և դա ՀՀ բանակն է, որը տեղակայված է Ադրբեջանի օկուպացված տարածքներում, որ իրենց բանակն է պատասխանել հայկական կողմի սադրանքներին և հակահարձակման անցել, որից հետո հայերը Վ. Պուտինին խնդրել են դադրեցնել պատերազմը: Կորցրած տարածքների մասով նա աել է, որ իրականում դա 2000 հա-ից ավել է և իրենք վերահսկում են դա: Վերջում այս շիզոֆրենիկը հայտարարել է, որ Ս. Սարգսյանին կարելի ներառել Գիննեսի Ռեկորդների գրքում՝ որպես մեծ խաբեբայի:  Իրականում շատ դրվագներում պարզ դարձավ, որ սադրանքի հեղինակը հենց ադրբեջանցիներն էին և առաջին անգամ հրադադարի մասին հայտարարեց հենց Իլհամը: Ռուսական աղբյուրները բազում անգամ հայտարարեցին, որ հրադադարի համար հենց ադրբեջանական կողմն է դիմել ՌԴ-ին: ՊԲ բանակի մասին հայտարարությունն էլ թողնենք իր չեղած խղճին: Այսքանից հետո էլ հավատա՞լ տարածքների մասով նրա ուռճացված թվին: Դա էլ թողնենք ձեր բարի խղճին: Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/gev.nalband/posts/948747195224372 ...

    Կարդալ ավելին
  • Բազմիցս ասել եմ, որ Եվրոպան լճացման փուլ է ապրում։ Եվրոպական արժեքները ամբողջովին արժեզրկվել են։ Շուտով ամեն ինչ էնքան կազատականացվի ու էնքան անվերահսկելի կդառնա Եվրոպայում, որ նոր խաչակրաց արշավանքի կարիք կառաջանա՝ որպեսզի ասիական երկրներից գոնե տարրական նրբություններ ընդօրինակելով կարողանան գոյատևել։ Պատկերացնու՞մ եք միջազգային «The business year» հրատարկությունը Իլհամ Ալիևին արժանացրելի է 2015 թ. «Աշխարհի տարվա մարդ» կոչմանը։ Այդ հեղինակավոր ընկերությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Լոնդոնում, բարձր է գնահատել միջազգային ասպարեզում Իլհամի գործունեությունը՝ հատկապես Եվրոպային էներգետիկայի հարցում օժանդակելու մեջ։ Առանձնապես ոգևորված են վերջերս Ստամբուլում կայացած Միջազգային հումանիտար գագաթնաժողովում Ալիևի ելույթով։ Թե ասա Թուրքիան ի՞նչ կապ ունի հումանիզմի հետ, որ նման գագաթնաժողով կազմակերպի, կամ Ադրբեջանը ելույթ ունենա։ Ու՞մ համար պարզ չէ, որ այստեղ էլ է մեծ դեր խաղացել ադրբեջանական նավթն ու գազը։ Եթե եվրոպական արժեքներով Ալիևը աշխարհում տարվա մարդ է, Էրդողանը կարող է լինել Արեգակնային համակրգի դարի մարդ։ Դե գնացեք ու տարածեք էդ արժեքները, որոնք միայն գումարով կարելի է ամբողջովին շուռ տա Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gev.nalband/posts/943588349073590 ...

    Կարդալ ավելին
  • Ինչ էլ անում ենք, միևնույնն է, մեր մեջ և մեր մտածելակերպում դեռ սովետական հետքը չենք կարող ամբողջությամբ վերացնել։ Մեզ դեռ խորթ է,  -որ պետական չինովնիկը հարուստ չպէտք է լինի, -որ հասարակական տրանսպորտից օգտվող պետական պաշտոնյան ավտոմեքենաների շարասյունով երթևեկող ու թիկնապահներով շրջապատված պաշտոնյաից վատը և անխելք չէ, -որ հարուստը կարող է հանցագործ չլինել, -հեռուստացույցում և թերթերում շատ հայտնվողը ձեզանից խելացի չէ, -որ հեռուստատեսությամբ ցուցադրվող, գրքերում, համացանցում, թերթերում գրված ամեն բան չէ, որ անհերքելի փաստ է, -որ երկիրը չի պատկանում իշխանություններին և նրանք չեն ընտրում ժողովրդին, -որ ԲՈՒհ-ում դասխոսը չպետք է պահանջի ուսանողից գիտելիք ստանալ, այլ ուսանողը դասախոսից՝ գիտելիք տալ, -որ բիզնեսով զբաղվելը ազնիվ է և դա վերապահված չէ միայն «ոմանց», -որ ոստիկանի գործը «գլխին սարքող» չէ,  -որ ՀՀ հարցերը չպետք է կառավարվեն Մոսկվայից, -որ ԱՄՆ-ն կամ Եվրոպան մեր թշնամին չէ, -որ Ռուսաստանն ու նախկին ԽՍՀՄ բոլոր երկրները արտասահման են -որ ճանապարհային ոստիկանին, դատավորին, դատախազին, դատավորին, անձնագրայինի, սոցապի, հարկայինի... աշխատակցին կաշառք չտալով հնարավոր է օրինական գործ անել, -որ բժշկին կամ բուժքրոջը հավելյալ գումար տալը չի նպաստի հիվանդի արագ ապաքինմանը, -որ բարձրաստիճան պաշտոնյայի հետ 5 րոպե նույն սենյակում գտնվողը կամ նրան մոտիկից տեսնողը մեզնից առավել չէ, -որ երկիրը կառավարողը սովորական մահկանացու է, -որ բարձրագույն կրթություն ունենալը դեռևս աշխատանքի և բարձր աշխատավարձի երաշխիք չէ, -որ միայն շատ գրքեր կարդալը խելացիության նշան չէ, -որ կրթություն տալը, հիվանդություն բուժելը բիզնես է, -որ ամեն ինչ իր գինն ունի, -որ ամեն ինչ պետական չէ, -որ ոչ մի պաշտոնյա մեր և մեր խնդիրների մասին մտածելով չի քնում և արթնանում… Կարելի է այս թվարկումը երկար շարունակել։ Բայց փաստ մնում է փաստ, որ մեր միջից դեռևս դուրս չեն եկել անձի ինքնակերտման ու ինքնազարգացման համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք բնազդային և ենթագիտակցական հատկություններ, ինչն էլ իր ազդեցությունն է ունենում նաև պետական մտածելակերպի կայացման և պետականաշինության անհաջողությունների վրա։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gev.nalband/posts/943045152461243?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1464087515737788 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանին և Ռուսաստանին կապող «թելերը», ինչ խոսք, շատ են։ Տարբեր են նաև ոլորտները՝ տնտեսական, քաղաքական ռազմական և այլն։ Կասե՞ք, մի «թել», որին ավելի օպտիմալ այլընտրանք չկա։ Կարծում եմ չկա։ Բոլոր դեպքերում էլ հնարավոր կլինի խնդիրը լուծել։ Հասկանալի է, որ այդ «թելերը» կտրելուց հետո կառաջանան որոշ խնդիրներ։ Բայց անլուծելի և անհնարին ոչինչ չկա այդ հարթությունում։ Եթե այդ «թելերի» մի մասը ունեն քիչ թե շատ դրական նշանակություն, ապա մեծ մասը խոչընդոտ են մեզ համար և զսպաշապիկի ու ձեռնաշղթաի դեր են կատարում։ Ռուսաստանին պետք չէ երբեք միանշանակ ընդունել։ Եթե մեր արտաքին քաղաքականությունը մի փոքր ծանրութեթև աներ և վերանայեր այդ երկրի հետ մեր հարաբերությունները, ապա կարելի կլիներ համագործակցությունից հսկայական օգուտներ քաղել։ Սխալ է անվերապահորեն հավատալ և «տրվել» Ռուսաստանին։ Մենք մեր սահմանափակ ռեսուրսներով այդ երկրին ավելի շատ ենք օգուտ տալիս, քան որևէ այլ երկիր, և ավելի քիչ ենք շահում՝ քան Ռուսաստանի հետ անգամ համագործակցության շատ թուլյ եզրեր ունեցող ցանկացած այլ երկիր։ Վստահ եմ, ճիշտ քաղաքականության դեպքում մեր դիրքերը կարելի է անհամեմատ բարելավել այդ համագործակցության համատեքստում։ Ւրականում Ռուսաստանը մեր կարիքն ավելի շատ ունի, քան մենք Ռուսաստանի կարիքը, ուղղակի ՀՀ անհեռատես և անտրամաբանական քաղաքականության շնորհիվ այդ համագործակցությունը խաթարվել է նաև իմացական մակարդական՝ իր հետ բերելով մի շարք նյութական և բարոյական վնասներ։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gev.nalband/posts/941945155904576 ...

    Կարդալ ավելին
  • Ինձ մի բան միշտ անհասկանալի է եղել։ Ի՞նչ են մտածում բոլոր այն մարդիկ, ովքեր կտրում են այն ճյուղը, որի վրա նստած են։ Կոնկրետ երկրի ղեկավարության օրինակով ասեմ։ Դիցուք՝ ինչ շահեցին, երբ երկիրը թալանեցին ու թուլացրեցին։  -Հարստություն, ճոխ կյանք.- կպատասխանեն շատերը։ Բայց ինչքանո՞վ է դա հաստատուն և երկարատև մեր երկրի նման երկրում։  Ի՞նչ կլինի պատերազմի դեպքում, ինչ կլինի երկրի ներքին ցնցումների, իշխանափոխության դեպքում, ո՞վ ինչ կկորցնի։ Կարծում եմ՝ պարզ է։ Միթե չնչին ցանկություն չկա Հայաստանը դարձնել հզոր երկիր։ Հավատացե՛ք, դա անհնարին չէ, անգամ դժվար էլ չէ։ Ընդհակառակը՝ Հայաստանը այս վիճակին հասցնելը ավելի բարդ է։ Հավատացե՛ք, մեր բոլոր ռեսուրսները բավական են արժանավայել կյանք և կայացած պետություն ունենալու համար։ Խնդիրը ընդամենը ռեսուրսների ճիշտ տեղաբաշխումն է։ Անգամ ներկա պահին, սոցիալական բևեռվածության թուլացման դեպքում, մենք կհայտնվեք ավելի լավ վիճակում, քան մեր հարևաններն են, կամ մեզանից ավելի վատ աշխարհաքաղաքական իրավիճակում գտնվող երկրները։   Իրականում խնդիրը անձնական շահի գերադասումն է պետական շահից՝ ընդ որում՝ նյութական շահի։ Սա է ամբողջ չարիքի հիմքը։ Ես միշտ մտածել եմ, որ եթե ներկայանում ես որևէ կազմակերպության, խմբի, պետության անունից և ներկայացնում ես որոշ շահեր, քեզ ավելի զորեղ և հպարտ կզգաս, եթե այդ կառույցը կայացած է, հզոր, ունի լուրջ նվաճումներ և այդ ամենում դու ունես քո ուրույն ներդրումը։ Տարբեր շրջանակներում անձանց մասին կարծիքը ձևավորվում է ներկայացրած կառույցով և՝ հակառակը։ Մի՞թե մեր երկրի ղեկավարներին ավելի հաճելի չի լինի, երբ իրենցից հզորները իրենց ավելի լուրջ ընդունեն, հաշվի նստեն իրենց հետ, օգնություն ակնկալեն, հարգեն։ Մ՞իթե նրանք գերադասում են միջազգային հարթակներում բազմիցս ստորացված և անտեսված զգալ, իրենց պետությունում վախենանան մի մետր առանց թիկնապահի շարժվել, սեփական երկրի ժողովրդի համար ատելի լինեն, ամենուր արժանանան վատ վերաբերմունքի բայց ապրեն շռայլ ու ճոխ նյութական պայմաններում։ Արդյոք արժի՞ կուտակել այնքան, որ ո՛չ իրենք, ո՛չ էլ իրենց ժառանգները չեն վայելելու և չեն կարողանալու ծախսել։ Պարոնա՛յք այրեր, տիկնա՛յք, չի կարելի այդքան անհեռատես և ժլատ լինել, չի կարելի այդքան եսասեր և ննութապաշտ լինել։ Մի՛ կտրեք ձեզ կերակրող ձեռքը, մի՛ վատնեք ձեզ ընձեռված հնարավորությունը, մի վտանգեք ձեր սերունդների ապագան։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gev.nalband/posts/941464139286011?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1463830893537637 ...

    Կարդալ ավելին
  • Նախորդ համաներումը հայտարարվել էր ապրիլյան դեպքերից ընդամենը 15 օր առաջ՝ մարտի 17-ին: Այդ ժամանակ ազատ էին արձակվել 137 բանտարկյալներ, որոնցից 82 ազատազրկման էին դատապարտված ծանր և առանձնապես ծանր հանցագործության համար: Ենթադրվում է, որ նրանք ազատ էին արձակվել ապրիլի սկզբին ծրագրված պատերազմին մասնակցելու համար, հատկապես, որ բոլորն էլ եղել են զինապարտության տարիքի: Այս համաներման հեղինակը նախագահի պատգամավոր կինն է՝ Մեհրիբան Ալիևան: Համաներումի շնորհվում է մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա տոնի առթիվ: Սպասվում է, որ համաներումը կտարածվի մոտ 10 հազար բանտարկյալի վրա, որոնցից 3500-ը ազատ կարձակվեն: Սրա նպատակը Ադրբեջանի հետագա սադրիչ գործողություններին այդ բանտարկյալների մասնակցությունն է: Այսպիսով՝ պարզ է դառնում, որ Ադրբեջանը հերթական անգամ անթաքույց կերպով շարունակում է լայնածավալ պատերազմական գործողությունների նախապատրաստական աշխատանքները: Մինչ հակառակորդը զինվում է, մենք էլի մնում ենք էշի ականջում քնած՝ սպասելով եվրոպացիների և ռուսների անբովանդակ հայտարարություններին: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gev.nalband/posts/940933322672426?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1463746824641637 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/rqYJg9mXJRAsdAtc8A61.jpg

    Չթերագնահատելով թշնամական բանակի հնարավորությունը՝ արժե Բաքվի տաքգլուխներին զգուշացնել, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում, այլ ոչ թե բարձրագոչ հայտարարություններով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը․ «Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող անհաջող նախահարձակ գործողություններին զուգահեռ ընդգծված ակտիվություն է նկատվում նաև քարոզչական ճակատում: Հատկանշական է, որ այդ գործընթացին ներգրավվում են ոչ միայն հարևան երկրի պետական ու ոչ պետական տեղեկատվաքարոզչական ոլորտի ներկայացուցիչները, այլև շատ հաճախ բանակի ղեկավարությունն ու ենթակա զորամիավորումների հրամանատարները: Ավելին, ծավալվող քարոզչության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վերջիններիս կողմից միտումնավոր կերպով փորձ է արվում շփման գծում նախ՝ պարբերաբար իրենց իսկ սադրած սրացումների մեղքը բարդել հայկական կողմի վրա, իսկ այնուհետև հանրությանը մատուցել, թե ինչպես է այդ ամենին «հերոսաբար» դիմագրավում իրենց «փառավոր» բանակը: Բոլորովին վերջերս ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում զորամիավորման հրամանատար Խագանի Ջաբրայիլովը, նույն ոճով մեղադրանք ներկայացնելով հայկական կողմին, գնաց ավելի հեռուն և ոչ ավել, ոչ պակաս կատարեց հետևյալ ամպագոռգոռ հայտարարությունը. «Բնականաբար, առ այսօր մեր ոխերիմ թշնամին չի կարողացել որևէ անգամ հասնել իր նպատակին: Ադրբեջանական բանակն արդեն այն չէ, ինչ եղել է 25 տարի առաջ…. Ներկա պահին մեր զինանձնակազմի բարոյահոգեբանական ոգին անչափ բարձր է և սպասում է Գերագույն գլխավոր հրամանատարի մարտական հրամանին…»։ Չթերագնահատելով թշնամական բանակի հնարավորությունը, այդուհանդերձ, արժե Բաքվի տաքգլուխներին զգուշացնել, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում, այլ ոչ թե բարձրագոչ հայտարարություններով… Իսկ առ այսօր խրամատում կատարվածը չկրկնվելու համար առնվազն ձեզ պետք է ունենալ հիշողություն և եղածը չգերագնահատելու խոհեմություն: Հակառակ դեպքում, պարո՛ն Ջաբրայիլով, հավանականությունը շատ մեծ է, որ կրկին կարող է հայտնվես նույն այն վիճակում, ինչպիսինն անձամբ քո մաշկի վրա զգացել ես և՛ 1992-94 թվականներին, և՛ դրանից հետո ընկած ժամանակահատվածում»,-ասված է գրառման մեջ:

    Կարդալ ավելին