• Հասմիկ Հարությունյան
  • Քիչ առաջ զրուցում էի Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ ԱՄՆ Պետդեպին են ներկայացրել Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից գլխատված Քյարամ Սլոյանի պատմությունն ու փաստը, որ Քյարամի դահճին Ալիեւը պարգեւատրել է....Հայ Դատի Հանձնախումբը Պետդեպին է փոխանցել Քյարամի լուսանկարները, ինչպես նաեւ ադրբեջանական մեդիայի այն տեսագրությունները, որտեղ երեւում է, թե ինչպես է Ալիեւը պարգեւատրում մարդասպանին.... Պետդեպից խոստացել են առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում արձագանքել նամակին.... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hasmik.harutyunyan.90/posts/1088200614556066 ...

    Կարդալ ավելին
  • Իտալական spondasud.it պարբերականը «Ադրբեջանը հովանավորում է ԻՊ-ի գործելաոճը. ինչու՞ է լռում Եվրոպան» հոդված է տպագրել, որտեղ անդրադարձել է ապրիլյան չորսօրյա պատերազմին, ներկայացրել եզդի զինվոր Քյարամ Սլոյանի գլխատման պատմությունն ու դատապարտել, որ Ադրբեջանի նախագահը Սաֆարովի օրինակով պարգեւատվրել է նաեւ դահիճին: Հոդածագիրը քննադատում է նաեւ հանգամանքը, որ այն օրերին, երբ Հայաստանում հուղարկավորում էին Ադրբեջանի կողմից խոշտանգված զինծառայողներին, ՄԱԿ-ը Բաքվում քաղաքակրթությունների մասին գագաթնաժողով էր կազմակերպել: «Դուք որեւէ կապ տեսնում եք քաղաքակրթության եւ գլխատման միջեւ»,- հարցնում է հոդվածագիրն ու կոչ անում Եվրոպային մարդասիրությունը դարձնել ոչ թե քննարկումների թեմա այլ ռեալ գործ կատարել մարդասիրական արժեհամակարգը պահպանելու առնչությամբ: Հոդվածն`այստեղ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hasmik.harutyunyan.90/posts/1086740284702099 ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն