• Կարեն Համբարձումյան
  • Ասածս թող ոչ մի կերպ չընկալվի որպես սելեկտիվ երևույթ, սակայն իմ համոզմամբ՝ առհասարակ, երբ Հայաաստան այս կամ այն չափով նշանակալից հյուրեր են գալիս, որոնք կամ առնչվում են Հայաստանի հետ կամ նշանավոր հայ են, պետք է հանդիպեն համալսարաններում գոնե կրթական որոշակի ցենզ ունեցող մարդկանց հետ․ խոսքն ուսանողների մասին է։ Չի կարելի, ասենք, «Արարատը ե՞րբ մերը կդառնա» հարցադրումներ անող ուսանողին թողնել դահլիճ, որովհետև կողքից այդ ամենը ոչ միայն տգեղ է նայվում, այլև անհարմար վիճակում է հայտնվում հենց այն մարդը, ով հյուրընկալվել է։ Խոսքը, երևի թե հասկացաք, Կարո Փայլանի մասին է։ Եվ սա առաջին դեպքը չէ, երբ ԵՊՀ-ի ուսանողները հյուրերին անբովանդակ ու տափակ հարցեր են տալիս։ Հիշում եմ, մի անգամ Հայաստան էր եկել նշանավոր մի գիտնական, ով ազգությամբ ռուս էր ու խոսում էր հայ-ռուսական հարաբերություններից, մի դեռահաս գեղեցկուհի կանգնեց և այդ մարդուն ասաց բառացիորեն հետևյալը. «Ախր դուք չգիտեք՝ ինչ գեղեցիկ է Հայաստանը։ Եթե իմանայիք, դուք ավելի շատ կսիրեիք Հայաստանը, քան Ռուսաստանը»։ Գիտնականն, անշուշտ, քթի տակ ծիծաղեց, ծիծաղեց նաև դահլիճը, իսկ մարդիկ կային (օրինակ` ես), որ կարմրեցին նման երևույթների պատճառով։ Պաթոսը մի օր կքանդի մեր տունը, և սրա դեմն ինչքան շուտ առնենք, այնքան լավ։ Այնպես որ, լուրջ աշխատանք կա այսպիսի հանդիպումների կազմակերպման դեպքում։ Դասախոսական անձնակազմը պետք է հանդիպումների տանի այնպիսի ուսանողների, ովքեր կոնկրետ այդ դեպքում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ որոշակի տեղեկություններ ու տարրական գիտելիքներ ունի։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/286526698421063 ...

    Կարդալ ավելին
  • Երեկ մեր ոխերիմ բարեկամ երկրի ներկայացուցիչ թիմը «Ղարաբաղ» անվանմամբ,որը ծագումով Աղդամի թիմ է,սակայն հանգամանքերի բերումով հանդես է գալիս Բաքվում,նվաճեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի ուղեգիր։ Սա Ադրբեջանի համար աննախադեպ նվաճում է,եթե հաշվի առնենք,որ օրինակ մեր թիմերը,մասնավորապես չեմպիոն Ալաշկերտը այս պահին ի վիճակի է հաղթահարել խմբային փուլի միայն առաջին փուլը (ընդհանուր չորս փուլ է): Հաշվի առնելով հայ-ադրբեջանական հարաբերությունները իհարկե կարելի է հասկանալ թե հիմա ինչ է կատարվում հարևան երկրում ու թե ինչ են զգում հայ ֆուտբոլասերները երբ տեսնում են ադրբեջանական թիմը չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլում ու այն էլ այնպիսի անվանմամբ,ինչպիսին ղարաբաղն է։ Սակայն սա ինչքան էլ ցավալի,այնուամեայնիվ արդենկայացած փաստ է ու փաստ է նաև,որ այս ամենը պատահական չէ։ «Ղարաբաղ» թիմը գտնվում է նախագահ Իլհամ Ալիևի անմիջական ղելավարության ու ուշադրության ներքո,պատահակա չէ,որ երկրի նախագահը այս նշանակալից ձեռքբերման համար թիմի ֆուտբոլիստներին պարգևատրել է 1.7 միլիոն գումարով,որպես պարգևավճար,ինչը իհարկե հետագայում խթան կհանդիսանան ֆուտբոլիստների համար ավելի լավ ելույթ ունենալու համար։ Արդեն հայտնի է չեմպիոնների լիգայի վիճականհանության արդյունքը,ու հայտնի է նաև,որ Ադրբեջան են ժամանելու այնպիսի հռչակավոր թիմերը,ինչպես օրինակ Ռոման ու չելսին։ Սա իսկակա ֆուտբոլային տոն կլինի ադրբեջանական թիմի համար։ Այս թիմի հիմնական կազմում ադրբեջանցիներիը շատ չեն,սակայն մարզիչը ադրբեջանցի է,լեգիոներներ միջին կարգի ֆուտբոլիստներն են,սակայն դա էլ բավարար եղավ,որ «Ղարաբաղը» հայտնվի չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլում։ Նախորդ տարի թիմը նույպես մոտ էր դրան,սակայն երրրոդ որակավորման փուլում դուրս մնաց պայքարից ու շարունակեց այն արդեն եվրոպա լիգայի խմբային փուլում։ Դե իսկ ինչ մնում է մեզ,ապա սա պետք է ոչ թե թևաթափ լինելու նշան լինի,այլ հակառակը՝ խթան,որպեսզի ակումբային ֆուտբոլի հանդեպ հետաքրքրությունը երկրում շատանա։ Հարուստ մարդիկ Հայաստանում կան,ու պետք չէ կարծել,թե Իլհամ ալիևը,կամ ադրբեջանկանա հայտնի այլ հարուստ մարդիկ,առավոտից իրիկուն տառապում են ֆուտբոլամանիայով ու մտածում թե ինչպես երկում մարզձևի զարգացմանը նպաստեն։ Սա նաև քաղաքական ա ենթատեքստ ունի ու Եվրոպայում սեպտեմբեր հոկտեմբեր ամիսներին մարդիկ գոնե կհտաքրքրվեն Ղարաբաղով ու դա այնքան էլ նպաստավոր բան չէ Հայաստանի համար։ Որովհետև պարզ է որ հետաքրքրվելիս ավլեի շատ ադրբեջանական կողմից են հարձուփորձ անելու իսկ նրանց պատասխանը պարզից է պարզ է ինչ է լինելու։ Մենք առայժմ թիմային առումով հաջողություններ չենք գրանցում ու հպարտանալու մեծ բան չունենք։ Ազգային թիմը երկու անգամ մոտ էր Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք բերելուն,սակայն ցավոք չհաջողվեց։ Ռուսաստանում,2018 թվականի կայանալիք աշխարհի առաջնությանը դժվար մասնակցենք,քանի որ շանսերը քիչ են։ Ադրբեջանի հավաքականը իհարկե վարպետությամբ ու խաղացողների մակարդակով զիջում է Հայաստանին,սակայն նրանք մանակապատանեկան ֆուտբոլի վրա ահռելի ներդրումներ են կատարում ու չմոռանանք,որ ունեն նաև այլ թիմ,որը եվորպական մրցելույթների եզրափակիչ փուլերի փորձ ունի,խոսքը Գյանջաի «Գաբալայի» մասին է։ Ֆուտբոլը ապաքաղաքական սպորտաձև է,որը ավելի շատ միավորում է տարբեր երկների մշակույթ ունեցող պետություններին։ Սակայն նա նաև հնարավորություն է ընձեռում նորաստեղծ թիմերին ավելի ճանաչելի դառնալ աշխարհում,ու մեծացնել նրանց հանդեպ հետաքրքրվածությունը։ Մենք ի վերջո պետք է սովորենք թիմային աշխատանքի վրա շեշտը դնել,Հայաստանում ապրող հարոսւտները,պետք է գիտակցեն,որ այո,Ֆուտբոլը բիզնես է,սակայն հայաստանի պայմաններում մենք առայժմ պետք ունենք այն ավելի մեծ շրջանակների համար հասնելի դարձնելու։ Իսկ դրա համար պետք է զարկ տանք ակումբային ֆուտբոլին։ Այսօր մենք ունենք Հենրիխ Մխիթարյան,որը այս պահին հայ ամենապահանջված ֆուտբոլիստն է,գտնվում է իր ուժերի ծաղկման շրջանում,սակայն 3-4 տարի հետո Մխիթարյանը չի լինելու այն ինչ հիմա է,ու ինչ ենք անելու մենք այդ ժամանակ։ Ժամանակը անցնում է,ու մենք պետք է համահունչ քայլենք նաև ֆուտբոլի ասպարեզում։ Ժամանակն է,որ գիտակցենք,որ այս մարզաձև,անկախ նրանից սիրում ենք,թե չենք սիրում,այսօր միլիոնավոր մարդկանց ապրելակերպ է ու ֆուտբոլը կյանք է ու հնարավորություն։ Հուսանք,որ այս պատմությունը սթափոթյան կոչ կլինի հայ գործարար զանգվածին,նրանք չեն թողնի այս ամենը միայն պետության ուսերին,որովետև պետությունը միայնակ այս պահին չի կարող բավարար չափով գումարներ հատկացնել ֆուտբոլի զարգացմանը։ Սովորաբար լավ բաները ադրբեջանցիներն են մեզանից կրկօրինակում,որովհետև որակ ապահովողը Հայաստանն է եղել։ Սակայն այսօր,եկել է պահը,որպեսզի արձանագրենք, մենք հարևաններից այս առումով օրինակ վերցնելու շատ բան ունենք։ Մենք իրենց պես չենք կարող ու չենք թույլ տա մեզ չարախնդալ իրենց հաջողության վրա,անկապ նրանից,թե ինչքան ցավալի է դա։ Այնպես որ, շնորհավորենք «ղարաբաղ» թիմին իրենց հաջողության համար,ու ցանկանանք հաջող մրցելույթներ Չեմպիոնների լիգայում,իսկ մեզ կամք ու համբերություն,որպեսզի օրերից մի օր էլ մեր թիմերը եվրոպական մրցասպարեզներում բարձր պահեն Հայաստանի պատիվը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/280046625735737 ...

    Կարդալ ավելին
  • Համար մեկ քաղաքական օրակարգը Հայաստանում այսօր հետևյալն է՝ թե իրականում ինչի շուրջ են այսօր զրուցելու ՀՀ և ՌԴ նախագահները Սոչիում։ Հայտնի է որ Սերժ Սարգսյանը կարճատև հանդիպում է ունենալու Վլադիմիր Պուտինի հետ և կողմերը բացի ռուս-հայկական հարաբերություններից քննարկելու են նաև ԼՂՀ հարցն ու ԵԱՏՄ,ՀԱՊԿ շրջանակներում երկու երկրների համագործակցությունը: Այս հանդիպումը մանավանդ հայաստանյան քաղաքական շրջանակներում շատերը համարում են կուլմիանցիոն։ սարերի հետևում չէ հոկտեմբերը,երբ սպսավում է Հայաստանի և Եվրոմիության միջև կնքվող քաղաքական համաձայնագրի ստրոագրման պահը,արդյոք նորից կրկնվի 2013 թվականի պատմությունը թե ոչ և արդյոք Հայաստանը մեկ գիշերվ ամեջ հետ չի կանգնի իր որոշումից։ Այս հանդիպումը մեծ հաշվով երևի թե հենց Ռուսաստանի ու նրա նախագահին են պետք։ Բոլորովին վերջերս սկսեց արծարծվել այն թեման,որ Թուրքիան կարող է դառնալ եԱՏՄ անդամ։ Այդ դեպքում հայ--թուրքական սահմանները պետք է բացվեն,որովհետև հնարավոր չէ մեկ միության մեջ գտնվող պետությունները միմյանց հետ ունենա փակ սահման։ իսկ Թուրքիան նախագահ Էրդողանի շուրթերով բազմիցս հայտրաարել է որ կողմ է հայ-թուրքական սահմանի բացմանը ԼՂՀ հարցի կարգավորմումից հետո։ Հայաստանը առաջարկում է այդ հարցը չկապել երկու պետությունների հարաբերությունների հետ։ Միևնույն ժամանակ Թուրքիան հանդիսանում է Ադրբեջանի ռազմական երաշխավորն ու ստրատեգիական գործընկերը,եղբայրական դաշնակիցն ու ԼՂհ հարցում ակնհայտ պրոադրբեջանական դիրքորոշում ունի։ Այս իրավիճակում հնարավոր է իհարկե Թուրքիայի ԵԱՏՄ անդամ դառնալ,սակայն այլևս անիմաստ է դառնում Հայաստանի ՝ այդ կազմի մեջ մնալ ու Եվրոպայի հետ քաղաքական համաձայնագրի ստորագրումը։ Այդ դեպքում Հայաստանի ձեռքերը որոշակիորեն ազատվում են ռուսական ազդեցությունից ու արևմուտըք սկսում է Հայաստանում ներդրումներ անել,որով էլ հետագայում պայմանավորվում է Հայաստանի տնտեսության աճը։ ԼՂՀ հարցը այս համատեսքտում նորից հետաձգվում է,սակայն ռիսկերը Հայաստանի համար գնալով ավելանում են ու նոր ռազմական բախումը դառնում է գրեթե անխուսափելի։ Այնպես որ շատ բան է կախված այսօր Սերժ Սարգսյան -Վլադիմիր Պուտին հանդիպումից ու այստեղ հայկական դվանագիտությունը հսկայական աշխատանք ունի կատարելու։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/279529922454074 ...

    Կարդալ ավելին
  • Ֆեյսբուքյան գաղջը երեկ փորձեց ցրել Հրանտ Բագրատյանը,ով պարզապես առաջարկում էր Հայաստանը փոխարինել Արմենիայով,իսկ հայոց լեզուն փոխարինել արմենենրով։ Պատճառը ըստ Պարոն Բագրատյանի լեզվի աղքատիկությունն է ու հնարավորինս պատենտ բառերի ներմուծումը հայոց լեզու։ Բագրատյանը սովորության համաձայն թվերով ,վիճակարագրորեն ներակյացրել ու հիմնավորել էր ասելիքը՝ մասնավորապես նշելով որ մեկ էջ հայերենը հավասար է 0.8 էջ ռուսերենի, 0.75 ուկրաիներենի, 0.9 գերմաներենի և 0.7 անգլերենի։ Ավելի տարօրինակ է Բագրատյանին քննադատողները որոնք մեղադրեցին նախկին վարչապետին հայոց լեզուն մխտեռոլւ պատմական հիմքերից քնադելու փորձ անելու մեջ,իբրև թե այդ նույն պատմական ժողովուրդը հեչ էլ խաբար չի,որ մոտավորապես երկու դար առաջ Հայաստանը աշխարհը ճանաչում էր որպես արմենիա,իսկ հայ ժողովուրդը արմենոիդ է կոչվել։ Գիտական փաստերը թողնենք հասարակագետներին ու պատմաբաններին,սակայն այսպիսի բումի առաջացումը պետք է նաև լուրջ հիմք ունենա։ չենք խոսում Բագրատյանի իրավացի կամ չիրավացի լինելու,ի վերջո այսօր Հայաստանը շատ ավելի կարևոր խնդիրներ ունի,քան պետական լեզվի վերամշակումն ու վեարնվանումը,սակայն օրինակ ինչու ոչ,սա խնդիր -մոտեցում է,որը իսկապես կարելի է հանրային քննարկման դնել,որոնցից մեկն էլ ֆեյսբուքն է։ Խոսքը սակայն վերբերվում է այստեղ բացառապես մանսագիտական գնահատականներին,ուստի սիրողական տեսակետները (իմը նույն թվում), դոմինանտ չպետք է լինել այդ քննարկումներում։ Վաղուց ժամանական է,որ աստիճանաբար հասարակական հնչողության հարցերը դրվել քննարկման ու սովորեք իրար լսելու կուլտուրան,ոչ թե առավոտից իրիկուն խելքներս հասած չասած բաներից խոսենք,անկախ նրանից տիրապետում ենք խնդրո առարկային թե ոչ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/278473312559735 ...

    Կարդալ ավելին
  • Շարունակվում է Բագրատաշենի հայ -վրացական սահմանի մոտ տեղի ունեցող բողոքի ցույցերը,որոնք ուղղված են ԵԱՏՄ նոր օրենսգրքի՝ հուլիսի 1-ից ուժի մեջ են մտած (ԵՏՄ, ԵԱՏՄ) հանձնաժողովի կողմից հաստատված նոր պահանջները, ըստ որոնց, Եվրասիական տնտեսական միության տարածք առանց մաքսազերծման կարելի է ներմուծել միայն մինչև 5 կգ կարանտինային հսկողության ենթակա բուսասանիտարական արտադրանք։ Դրանց մեջ մտնում են գրեթե բոլոր տեսակի միրգն ու բանջարեղենը։ Հիմա տեսեք ինչ է տեղի ունեցել,սա մի նորմ ,որը հաստատվել է միության անդամ երկրների համաձայնությամբ,որի տակ ստորագրել է նաև Հայաստանը։ Հուլիսի մեկից ուժի մեջ է մտել,սակայն բողոք հասունացել է միայն այսօր։ Դրանից առաջ քաղաքացիները իրավուքն ունեին առանց մաքսազերծման սահմանից անց կացնել հիսուն կիլոգրամից ոչ ավել ապրանք։ այսինք գրեթե տաս անգամ կրճատվել է ապրանքների ներմուծումը Վրաստանից Հայաստան՝ մաքսազերծման պայմանով։ Հիմա պետք է հասկանալ թե սա ինչ օգոտւներ կամ վնաներ կարող է տալ Հայաստանին։ Անշուշտ մաքսազերծման պարագայում,այն գումարները որոնց դիմաց դա պիտի արվի,գնում է պետական բյուջե։ Մյուս կողմից,հարց է առաջանում ՝ համատարած աղաքատության պարագայույմ այդ ինչով պիտի քաղաքացին վճարի այդ մի քանի կիլոգրամ մրգի համար,որ մի հատ էլ հասցնի կերակրել իր ընտանիքը։ Սա շատ մտահոգիչ է ու եթե պետությունը սրա դեմ որևէ բան չի ձեռնարկել,նկաիտ ունենք քաղաքացիներին ինչ-որ կերպ սուբսիդավորում կամ գումարով օգնելու տարբերակ,ապա շատ մոտ ապագայում այս բողոքի ցույցերը կարող են վերածվել լայնամասշտաբ դժգոհության։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/272382609835472 ...

    Կարդալ ավելին
  • ՀՅԴ հերթական հավաք-ժողովը հանրության համար հասանելի է եղել։ Հանդիպման ժամանակ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը խոսել է կուսակցության գործունեության ու հետագա քայլերի մասին։ Հանդիպմանը մասնակցել են նաև մարզային կառույցի ներկայացույցիչները։ Ամենաուշագրավն այն է, որ Հրանտ Մարգարյանը մի քանի անգամ կարևորել է կոալիցիայում մնալ-չմնալու կարևորությունն ու ընդգծել, որ ՀՅԴ-ն ինքնանպատակ պաշտոններ չի ուզել։ Իշխող մեծամասնությունը ցանկացել է, իրենք էլ համաձայնել են։ Ընթերցողը կմտածի, որ այստեղ արտառոց ոչինչ չկա, ՀՅԴ-ն ասել է այն, ինչ միշտ է ասել, սակայն մանավանդ այս պարագայում, երբ Հայաստանում կոնկրետ քաղաքական ճահճային տրամադրություն է, ու հասարակության հետաքրքրությունը քաղաքական գործընթացների նկատմամբ անհավանական կերպով ընկել է, շատ կարևոր է, թե այդ հիասթափությունն ինչ կերպ կարող է արտահայտվել։ Նախորդ տարի, օրինակ, ականատես եղանք հուլիսյան դեպքերի ու տեսանք նաև, թե դա ինչի հանգեցրեց։ Մեկ տարի է անցել այդ դեպքերից, բայց ասել, թե մթնոլորտ է փոխվել երկրում, սխալ կլինի։ Հետևաբար, ՀՅԴ-ն իրեն կարծես թե սկսել է ապահովագրել, քանի որ ակնհայտ է արդեն, որ, Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության կազմում լինելով, ակնհայտ խնդիրներ ունի Դաշնակցությունը։ Վարչապետի ու նրանց գետերը նույն հունով չեն գնում, ինչին բազմաթիվ անգամ ականատես ենք եղել կառավարության նիստերի քննարկման ժամանակ։ Դաշնակցությունը միշտ էլ շրջահայաց կուսակցություն է եղել իր լավ ու վատ կողմերով, այսինքն՝ հարցերին մոտեցել է պրագմատիկ ու քաղաքական սակարկությունների հարցում թերևս կարողանում է քամել մաքսիմումը։ Այս պարագայում, ահա, հանրային կերպով կուսակցությունը կարծես թե մեսիջ է ուղղում հանրությանը, որ հերթական կառավարությունը ձախողելու պարագայում մեղքի բաժինը լինելու է վարչապետինը։ Հայտնի է նաև, որ ՀՅԴ-ն ավելի շատ ինտեսիվ համագործակցության ու բանակցության համար ավելի հարմար թեկնածու է համարում ոչ թե Կարեն Կարապետյանին, այլ Սերժ Սարգսյանին։ Իսկ վերջին երկու անձերի միջև ծավալվող հեռակա մենամարտը իշխանության ներսում ավելի ուժեղ լծակներ ունենալու համար նույնպես քիչ թե շատ տեսանելի է, ու չի բացառվում, որ կգա ժամանակ, երբ ՀՅԴ-ն ստիպված կլինի ընտրություն կատարել երկուսի միջև, թեպետ այս պահին ակնհայտ է, որ այդ ընտրությունը Կարապետյանի օգտին չէ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/272026743204392 ...

    Կարդալ ավելին
  • Սպառազինության մրցավազքը և ոչ մի կերպ չի կարող ԼՂՀ կոնֆլիկտի լուծման համար դրական ֆոն ապահովել։ Ահա այստեղ է ամենամեծ բացթողումը, որի նախաձեռնողը, հաստատ, հայկական կողմը չէ։ Ադրբեջանի հռետորաբանությունն է խոսել հակառակորդի հետ զենքի լեզվով, ինչին պատասխանելը հայկական կողմի համար մնում է ուղղակի ստիպված քայլ։ Երեկ Ռուսաստանում ադրբեջանական լոբբինգի գլխավոր կուրատորներից մեկը՝ ռուս ազգայնական քաղաքական գործիչ Ալեքսանդր Դուգինը, հարցազրույցում նշել է, որ Հայաստանը այլընտրանք չունի ու պետք է տարածքային զիջումների գնա՝ ելնելով ռացիոնալ քաղաքականությունից։ Պարոն Դուգինի խոսքերին շատ չենք ուզում անդրադառնալ (դա մեծ ճոխություն կլիներ վերջինիս համար), պարզապես մեկ հարցի կանդրադառնանք։ Այս մարդը նշում է, որ Ադրբեջանն Ապրիլյան պատերազմում տարածքային խնդիրներ է լուծել ու որոշակի հաջողությունների հասել, ինչը հայկական կողմի համար պետք է որ հիմք հանդիսանար, որ տարածքների զիջումն այլընտրանք չունի։ Դա միակ ճանապարհն է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Հիմա տեսեք, Դուգինը սրանով կա՛մ փափուկ բարձ է դնում Ադրբեջանի գլխի տակ, կա՛մ էլ իսկապես մոլորված է։ եթե Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանն իրապես հավատում է, որ հաջողությունների է հասել, ուրեմն՝ թող այդպես էլ շարունակի կարծել, պարզապես հաջորդ էսկալացիայի ժամանակ, հուսանք, չեն բողոքի հայկական ագրեսիայից։ Այս անգամ, հաստատ, կեսից չի կանգնելու հայկական զորքը։ Սրա վերաբերյալ պարոն Դուգինը նշում է, թե ապրիլյան դեպքերի ժամանակ Ալիևն է կանգնեցրել կռիվը, ու չի էլ հիշում, թե ինչպես էր Զաքիր Հասանովը գլխապատառ հասել Մոսկվա ու զինադադար էր կնքում։ Մի խոսքով՝ մեր ռազմավարական դաշնակից երկրում, փաստորեն, իրենց ուղեղային կենտրոն համարող մարդիկ կան, որոնք կա՛մ կարծում են, կա՛մ իմիտացիա են անում, որ Ադրբեջանն ի վիճակի է կարգավորելու ԼՂՀ խնդիրը, իսկ Ռուսաստանը կարող է նպաստել դրան։ Այս ամենի հիմքում նա տեսնում է Ռուսաստանին, քանի որ առանց նրա այս հարցը լուծում ունենալ չի կարող։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/268981596842240 ...

    Կարդալ ավելին
  • Երեկ ամենահայամետ կոնգրեսականներից մեկը՝ Բերդ Շերմանը, Ներկայացուցիչների պալատին է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտ ներկայացնելու նախագիծը։ Մեծ հաշվով, սա ուշ թե շուտ պետք է տեղի ունենար, ուղղակի ժամանակի հարց էր, որովհետև Թրամփի վարած քաղաքականությունն ու, առհասարակ, ամերիկյան քաղաքական ուղեծիրը նրա ընտրվելուց հետո տարբեր ուղղություններով են գնում։ Համբերության վերջին բաժակն, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներին դեմ արտահայտվելն էր, ինչին, ի դեպ, կողմ քվեարկեց Սենատը։ Թրամփը Պուտինի հետ հարաբերությունների ֆունդամենտալ փոփոխություն է ակնկալում, ինչը դուր չի գալիս ոչ միայն Ամերիկայի՝ այս պահին ընդդիմություն հանդիսացող դեմոկրատներին, այլ նաև հենց էլիտայի որոշակի շրջանակների։ Եթե իմպիչմենտի նախագիծը քննարկվի Ներկայացուցիչների պալատում, ապա, ամենայն հավանականությամբ, այն կհասնի Սենատ, իսկ այնտեղ ահա կարող է գրանցվել աշխարհում առաջին դեպքը, երբ ԱՄՆ նախագահն իմպիչմենտի արդյունքում հրաժարական է տալիս։ Միայն ռուսներով, իհարկե, այս գործընթացը պետք չէ պայմանավորել։ Խնդիրն այն է, որ Թրամփն աստիճանաբար կյանքի է կոչում ԱՄՆ-ն աշխարհից մեկուսացնելու իր ծրագիրը։ Սա մի բան է, որ դուր գալ չի կարող թե՛ դեմոկրատներին ու թե՛ հանրապետականներին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/268337950239938 ...

    Կարդալ ավելին
  • Խոսելով Թավշյա հեղափոխության հավանական սցենարներից ու դրա՝ Հայաստանում կիրառելի լինելուց, պիտի նաև անկեղծ լինենք ու ասենք, որ դրա նախադրյալներն այս պահին մեր երկրում չկան։ Կիսաավտորիտար համակարգերում որպես հեղափոխության նախադրյալ փողոցում հիսուն հազար մարդ ունենալը դեռ քիչ է։ Անհրաժեշտ է նաև ունենալ աջակցություն իշխանության ներսում, ուժային կառույցներում։ Այս պարագայում խոսքն, անշուշտ, ընդդիմության մասին չէ։ Հայաստանում նման իրավիճակներ, բացառությամբ 1998 թվականի, չեն եղել։ Եղել է նախադրյալ 2008 թվականին, սակայն այն շատ արագ ճնշվել է։ Դա այն պահն է, երբ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները փորձեցին պաշտպանել ընդդիմությանը, սակայն դա շատ արագ կանխվեց։ Հիմա իշխանությունն ուժեղ է, քան երբևէ։ Ուժային կառույցների վստահությունը երկրի նախագահը վայելում է անվերապահ, ու թեպետ հանրային գիտակցության մեջ՝ հատկապես սոցիալական ոլորտում, որևէ փոփոխություն չկա, հանրության բողոքն այս պահին կրիտիկական չէ, ու սոցիալական բունտի նախանշան Հայաստանում չկա։ Թավշյա հեղափոխության համար անհրաժեշտ է նաև մարդկանց տեսլական առաջարկել, իսկ «փոխել փոխելու համար» վաղուց սպառված թեզը Հայաստանում չի աշխատում։ Մի պարզ պատճառով՝ քաղաքացին հրապարակ գալով պիտի մտքում ունենա մեկ միտք՝ ինչ է ինքը ստանալու մյուսին հեռացնելով։ Եթե պիտի միայն դերեր փոխվեն ու ազգանուններ, ապա սրբազան հնից նրա համար լավ բան չկա։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/265102060563527 ...

    Կարդալ ավելին
  • Թավշյա հեղափոխության տարբերակ Հայաստանում կգործի միայն մի դեպքում,b երբ իշխանությունը ցանկանա։ Այն, որ հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը ընկած դռնեդուռ միասնակ ջանքերի գնով ազատագրական շարժում սկսելու պրոցես է մուրում, դա վկայում է այն մասին,որ ըննդիմությունը մեզանում կաթվածահար վիճակում է։ Այսինքն ափաշկյարա ընկնենք հրապարակները , դիմենք հախուռն գրոհների ու հետո թե հուսանք, որ մի բան կստացվի։ Սա իհարկե որոշակիորեն ընդունելի մոտեցում է, սակայն պետք է ընդունել որ Հայաստանում չի աշխատում: ու չի աշխատում, որովհետև հանրությունը ինչքան էլ դժգոհ լինի իրավիճակից,քաղաքական կուլմինացիաների ժամանակ ուշադրություն է դարձնում քաղաքական ուժերի ղեկավարների պահվածքին։ Սերժ Սարգսյանը,միակն է,ով հուլիսյան դեպքերի ժամանակ մարդ չի սպանել,չի կրակել,ու կրակելու հրաման չի տվել։ Իսկ դուք գիտեք ավտորիտար երկրներում պուչիստների վերաբերյալ ինչ որոշում են կայացնում՞ գնդակահարել,կամ առնվազն ցմահ դատապարտել։ Հիմա այսքանից հետո, ևս մեկ պուտչ ևս մեկ ցնցման փորձ է փորձում կատարել Րաֆֆին, ու հասկանալի է,թե ինչու նրան ոչ մեկ չի միանում։ Էհ,միանան ինչ անեն,երիցս ձախողվեն՞։ Ավելի լավ է սպասեն 2018 թվականին,տեսնեն թե ինչպիսի վերադասավորումներն են գնում ու ըստ այդ քայլեր կիրառեն,եթե կարող են։ Որwվհետև դրանից առաջ քայլ անելն ուղղակի անիմաստ է։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/264326310641102 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն